23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը երեկ կրկին չներկայացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ պատրաստվում էր երեկոյան մասնակցել կնունքի: Դատարանը լսում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից, առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող Արտակ Ղուկասյանի գործը, իսկ Վահրամ Մկրտչյանն այս գործով անցնում է որպես տուժող: Ըստ գործի նյութերի, նա տարադրամի փոխանակման կետերի և գրավատների բիզնես ունեցող Ղուկասյանին 80 մլն դրամ է տվել: Իսկ ըստ Ղուկասյանի հարազատների, նա 2012 թվականի մայիսի 11-ին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Արման Սարգսյանի հետ կազմակերպել է Արտակ Ղուկասյանի առևանգումը, ծեծել, ստիպել են նրան 3 մլն դոլարի պարտք վերցնել իր վրա, ապա նրա ստորագրությունը պարտքի տակ ստանալով, խլել են Արտակի բիզնեսը: Պատգամավորը հերքում է այս մեղադրանքները: Ամեն ինչ կարող է պարզվել դատարանում, սակայն Վահրամ Մկրտչյանը խուսափում է դատարան գալ: Իսկ նրան բերման ենթարկել, առանց ԱԺ թույլտվության, չի կարելի, քանի որ նա օգտվում է պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից:
Դատարանին այլ բան չի մնում, քան հարցաքննել գործով մյուս տուժողներին՝ քաղաքացիների, որոնք գումարներ են տվել Արտակ Ղուկասյանին: 6 մարդ արդեն հարցաքննվել է: Ըստ Ղուկասյանի հարազատների, նրան շատերն էին տոկոսով գումարներ տվել, որոնք գործի մեջ դնելով՝ Արտակը կանոնավոր կերպով վճարում էր տոկոսները: Բայց Արտակին առևանգեցին, ստիպեցին հրաժարվել բիզնեսից, ունեզրկեցին, և պարտատերերը դարձան տուժողներ: Երեկ վկայություններ տվեցին նրանցից երկուսը՝ ՊԵԿ օպերատիվ վարչության աշխատակից, դասախոս Աշոտ Բագրատունին, որը, ըստ գործի նյութերի, 20 հազար դոլար էր տվել ամբաստանյալին, և մեքենաների բիզնեսով զբաղվող Հայկ Ասատրյանը, որն Արտակ Ղուկասյանին տվել է 150 հազար դոլար: Վերջինս ևս կապված է «մաքսայինի» շրջապատի հետ: Տպավորություն է, որ ՊԵԿ օպերատիվ վարչությունը վաշխառուական կազմակերպություն է, որի աշխատողները, թողած բուն աշխատանքը, ապօրինի եկամուտներ ստանալով են զբաղված: Իհարկե, տուժողները ժխտում էին, որ գումարներն Արտակին տոկոսով են տվել: Նրանք երկուսն էլ խոստովանեցին, որ մինչև մարտ-ապրիլ ամիսները, այսինքն, մինչև առևանգումը, Ղուկասյանից կանոնավոր կերպով գումարներ են ստացել պարտքի դիմաց: Ի՞նչ եղավ Արտակի բիզնեսի հետ հետո: Այս հարցին նրանք չէին պատասխանում, ասելով՝ փորձանք եկավ գլխին: Պատասխանելով ամբաստանյալի հարցին, թե արդյո՞ք ինքը հափշտակության նպատակ է ունեցել, նրանք երկուսն էլ ասացին՝ ոչ: Վստահ էին, որ եթե «փորձանքը» չլիներ, նա կշարունակեր իրենց փող տալ: Առևանգման և ծեծի փաստերը նրանք չէին հաստատում, թեև, ըստ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի, երկուսն էլ տեսել են Արտակ Ղուկասյանին ծեծված վիճակում: Թե ինչ պայմաններով են գումար տվել Արտակ Ղուկասյանին, վկաները չէին պարզաբանում: Աշոտ Բագրատունին ասաց, որ չի էլ իմացել, որ Արտակ Ղուկասյանը «չենջեր» և գրավատներ ունի:
Իսկ Հայկ Ասատրյանը վստահեցնում էր, որ 150 հազար դոլարը փոխառության պայմանագրով է տվել Արտակին, սակայն չի էլ հաշվել, թե որքան գումար է վերջինս իրեն հետ տալիս: Ստացվում է, որ գումարները նրանք տվել են անշահախնդիր, մարդասիրությունից դրդված, առանց եկամտի ակնկալիքի: «Սուտ են ասում, բոլորն էլ տոկոսով էին տալիս, ես ինքս եմ բաժանել տոկոսները»,- վստահեցնում էր Արտակ Ղուկասյանի հայրը, իսկ քույրը՝ Լիլիթ Ղուկասյանը, պատմեց, որ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը 2004 թվականից է տոկոսով փող տվել Արտակին. «Եղբայրս նախ 5 տոկոս էր նրան վճարում ամեն ամիս, հետագայում տեսնելով, որ տուժում է, Վահրամին առաջարկեց վերադարձնել նրա գումարն ամբողջությամբ: Վահրամ Մկրտչյանը չի համաձայնել գումարը հետ վերցնել և իջեցրել է տոկոսները, դարձնելով 3 տոկոս»: Երեկ փորձեցինք զանգահարել պատգամավորին և ճշտել, թե ինչու նա չի ներկայանում դատարան և ինչու չի ցանկանում պատասխանել այսչափ կոշտ մեղադրանքներին: «Ես հիմա կնունքի եմ: Եկեք կնունքից հետո խոսենք»,- պատասխանեց Վահրամ Մկրտչյանը, և որպեսզի հավատանք, որ ինքը կնունքի է, առաջարկեց բարձրացնել երաժշտությունը: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, որը խորհրդարան է եկել էկոնոմիկայի նախարար նշանակված Կարեն Ճշմարիտյանի մանդատով, համարվում է ամենալուռ, ոչնչի չխառնվող, ելույթ չունեցող պատգամավորներից: Մինչդեռ նրա հարստության մասին լեգենդներ են պտտվում: Միայն հայտարարագրված տվյալներով, նա 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար եվրո ունի: Եղել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ, «Երևան ՋԷԿ»-ի Մաշտոց մասնաճյուղի տնօրեն, իսկ 2007թ.-ից Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
Քաղաքացի Գրետա Վ.-ի բաց նամակի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գրետա Վ.-ն բաց նամակում հայտնել է, որ իր հարևանները, որոնց թվում են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինաբար զավթել են սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքը, փոխել մուտքի դարպասը, քանդել հողամասի բաժանարար պատը և իրեն արգելել են մուտք գործել տարածք:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վերջիններս որդեգրել էին օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորությունները: Այդ կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրապարակվել ինտերնետային սոցիալական ցանցերում, հիմնականում` «Օդնոկլասսնիկի» կայքում ԱՀ հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող ՙSeyran Dervishyan՚ ՙS Dr՚ և ՙTigran Dervishyan՚ կեղծանուններով հանդես եկող անձանց մասին, որոնք առասպելավորված շփումներ էին հաստատում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերի նախկին ու ներկայիս զինծառայողների հետ և փորձեր էին ձեռնարկում նրանցից կորզել ռազմական բնույթի հետախուզական տվյալներ:
Վերոհիշյալ տեղեկատվությունը լայն տարածում է ստացել ազգաբնակչության, հատկապես «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցից օգտվող երիտասարդների շրջանում, որի արդյունքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիներ, սեփական նախաձեռնությամբ, անմիջապես սկսել են դիմել ԱԱԾ մարմիններ ու հայտնել տվյալներ իրենց հետ «Օդնոկլասսնիկի» սոցցանցում կապ հաստատած կասկածելի անձանց մասին: Այդ կերպով ԱԱԾ մարմինների տեսադաշտում են հայտնվել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում գործադրված ՙSeyran Derv՚, ՙS.S.՚, ՙSamvel Samvel՚, ՙԱ Ս՚, ՙАртем Арутюнов՚, ՙAlbert Mnacakanyan՚, ՙA M՚, ՙRuben Hayrapetyan՚, ՙ(((((((RH)))))))՚, ՙGevorg Saroyan՚, ՙAlik Mesropyan՚, ՙSergey Karapetyan՚ ու մի շարք այլ կեղծանուններով գրանցված անձնական էջեր, որոնց քողի ներքո հանդես են եկել ադրբեջանցի ՙհզոր հետախույզներ՚: Չհրաժարվելով արդեն իսկ «հնություն դարձած» ործելաոճից, ադրբեջանական հատուկ ծառայությունները նույնիսկ գլխի չեն ընկել փոփոխելու մեր քաղաքացիների հետ շփումների մեջ մտնելու համար նախատեսված առասպելները, ու գրեթե բոլոր դեպքերում շարունակել են ներկայանալ որպես Վրաստանում, Ստամբուլում կամ էլ Ռուսաստանում կահույքի աքսեսուարների, տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող կամ էլ սփյուռքահայ կազմակերպությունների հետ առնչություն ունեցող հայեր, որոնք նախկինում իբրև ծառայություն են անցել այս կամ այն հայկական զորամասերում:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայրենասեր քաղաքացիների մասնակցությամբ, «Օդնոկլասսնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզների մշակման արդյունքում, ՀՀ ԱԱԾ մարմինները նրանց են մատուցել մեծածավալ ապատեղեկատվական նյութեր, որոնց հիման վրա, «ուրախությունից գլուխները կորցրած», ադրբեջանական հատուկ ծառայությունները զեկուցում են հետախուզության ոլորտում իբր ունեցած հաջողությունների մասին, այն ինչ իրականում մոլորեցնում են իրենց երկրի ղեկավարությանը, որոնք իրենց հերթին պարբերաբար հանդես են գալիս անհիմն մարտատենչ հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մերձակա լճափնյա տարածքում` փայտյա տնակի մոտ, Տիգրան Ն.-ին խոհանոցային դանակով դիտավորությամբ մարմնական վնասվածք է հասցրել 1993 թ. ծնված Մխիթար Ն.-ն:
Մխիթար Ն.-ն ձերբակալված է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին անցյալ ուրբաթ բերման ենթարկելը ժամանակի առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններին բերման ենթարկել: Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն, կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել եւ բաց են թողել: Տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության՝ Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ: Այս գործով քննությունը, որով նախկինում զբաղվում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունը, իսկ ապրիլից տեղափոխվել է ԱԱԾ, վերջերս կտրուկ աշխուժացել է, այս մասին, դետալներ չմանրամասնելով, հայտնեց գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը. «Շատ ակտիվ աշխատանք է գնում»: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի Թեւոսիկի եղբոր սպանության գործի հետ Վստրեչի Ապերը: Փաստաբանն ասաց. «Մենք նախաքննության վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու ստորագրություն ենք տվել եւ կաշկանդված ենք, բայց կարող եմ ասել, որ գոնե իմ պաշտպանյալին արված հարցադրումներից կհասկանայի ինչ-որ բան, սակայն որեւէ հարցադրում Արամ Վարդանյանի վերաբերյալ չի եղել»:
Ինչպես հայտնի է, Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է հունվարի 27-ին, Արամի նրբանցքի 5ա շենքի բակում: Այս գործով կալանավորվեցին հանգուցյալի աղջկա քավորը՝ Տիգրան Ասատրյանը, եւ նրա թիկնապահը, «Դուքենդո» ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը: Սարգսյանին մեղադրում են սպանության, սպանություն պատվիրելու եւ ապօրինի զենք կրելու մեջ, իսկ Տիգրան Ասատրյանին՝ ապօրինի զենք կրելու եւ նախապատրաստվող հանցագործության մասին չհայտնելու համար: Ոստիկանության վարկածը հետեւյալն է. 2009 թվականին Թեւոսիկը, գտնվելով Եվրոպայում, շուրջ 4 մլն եվրո գումար «քցում է» Իսոյին: Տիգրան Ասատրյանի միջոցով, որը, ինչպես նշեցինք, հանգուցյալ Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն էր, Իսոն մտերմանում է Արթուրի հետ: Իր ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսոյին) նա պատվիրում է սպանել Արթուր Սաֆարյանին: Երբ գործն արված է լինում, հրավիրում է Մոսոյին Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, սպանում է նրան, դին տանում, նետում է Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Տեղյակ աղբյուրը հաղորդում է, որ այս օրերին ԱԱԾ-ն շատերին է հարցաքննել Արթուր Սաֆարյանի սպանության գործով՝ բոլորին, ով գոնե հեռավոր առնչություն է ունեցել Արթուր Սաֆարյանի հետ, իսկ Վստրեչի Ապերը եւ Թեւոսիկը նույն թաղի՝ Կայարանի, Սիլաչիի հեղինակություններ էին: Մեր տեղեկություններով, քննությունն ԱԱԾ տեղափոխելուց հետո ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատանքում բազմաթիվ թերություններ են վերհանվել:
Օրինակ, փետրվարի 3-ին, երբ ձերբակալեցին Տիգրան Ասատրյանին եւ Իսրայել Սարգսյանին, նրանց 03999 պետհամարանիշի սեւ «Նիսան Մուրանո» մակնիշի մեքենայի «բարդաչոկից» 50 հազար դոլար անհետացավ: Տիգրան Ասատրյանի բնակարանի խուզարկության ժամանակ թանկարժեք ժամացույցներ եւ այլ իրեր են անհետացել: Սպանության օրը ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությանը մասնակցություն է ունեցել «Մերսեդես 124» թափք ունեցող 71111 պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատկանում էր ոմն Մոսոյի: Այլ կերպ ասած, հենց ամսի 27-ին էլ պարզ է եղել, թե ով է իրականացրել սպանությունը, բայց մինչ փետրվարի 1-ը, այսինքն՝ 4-5 օր, ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել տվյալ մեքենան հայտնաբերելու համար: Ոչ Ճանապարհային ոստիկանությանն է հարցում արվել, ոչ Մոսոյին են փնտրել: Միայն փետրվարի 1-ի գիշերը տվյալ մեքենան հայտնվել է «Արմենիա» օդանավակայանում, վրան արյան հետքերով: Ըստ ոստիկանության վարկածի, Մոսոն սպանվել է փետրվարի 3-ին, Դավթաշենում, Ծաղիկ Ռուբոյի օբյեկտում: Ապա Իսոն դիակը ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզ, Զովունիից ոչ հեռու գտվող Քանաքեռավան, եւ նետել է կոյուղահորը:
Սակայն այն մինչ օրս չի հայտնաբերվել, եւ չի բացառվում, որ դիակ ընդհանրապես չկա: Այսպիսով, Մոսոյի դիակի բացակայության պայմաններում ոստիկանությունը սպանության հոդված է դնում Իսրայել Սարգսյանի վրա: Ամենազավեշտալին թերեւս «կովի արյունն» է: Հետքերը, որոնք հայտնաբերվել էին դիակը տեղափոխող մեքենայի վրա, 2 անգամ փորձաքննության են ենթարկվել: Առաջին անգամ հայտնաբերվել է, որ դրանք կովի արյան հետքեր են, իսկ երկրորդ անգամ՝ որ արյունը մարդու է, սակայն «չի բռնում» Մոսոյի արյան խմբի հետ:
Սյուզան Սիմոնյան
Քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման` իր անչափահաս դստեր կողմից դանակահարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի ընթացքն հօգուտ իրենց լուծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք:
Բացի այդ, իր դստերը որպես իրավախախտ հաշվառումից հանելու համար ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները պահանջել և ստացել են կաշառք:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Հրաչյա Հարությունյանի փաստաբանների համատեղ աշխատանքը գրանցել է նոր դրական արդյունք: Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Լ. Նիկոլենկոն կայացրել է որոշում, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով և հողաթափերով դատարան բերելը վիրավորել է վերջինիս արժանապատվությունը: Այս մասին Օմբուդսմենին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը:
Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատական նիստին ներկայացնելը վկայում է դատարանի և հասարակության հանդեպ քննիչի անհարգալից վերաբերմունքի և իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին:
Հարությունյանը, սակայն, մտադիր չէ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան: Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ իրենց լիովին բավարարում է այն, որ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ ընդունել է Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտումը:
Օմբուդսմենը և փաստաբանական թիմը շարունակում են համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային համալիր փորձաքննություններ:
23.06.2014թ.-ին, դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը:
Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն` վերջինիս կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կենտրոնական պահեստ է մատակարարվել քրեակատարողական հիմնարկներում օգտագործվող անհրաժեշտ նյութական արժեքներ, սակայն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրամադրված արտադրանքի ծավալը պայմանագրով սահմանված չափից էականորեն քիչ է:
Կատարվում է նախաքննություն:
Մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե հանցագործ աշխարհում «Թևոսիկ» մականունով հայտնի Թևոս Սաֆարյանը քաղաքացիական հիվանդանոցում բուժվելուց հետո, գտնվում է ազատության մեջ:
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության ՔԿՀ հանրային կապերի բաժնից լուրը մասամբ հերքեցին ՝ նշելով. «Թևոսիկն իսկապես բուժվել է քաղաքացիական հիվանդանոցում, սակայն այժմ գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.