ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը երեկ կրկին չներկայացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ պատրաստվում էր երեկոյան մասնակցել կնունքի: Դատարանը լսում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից, առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող Արտակ Ղուկասյանի գործը, իսկ Վահրամ Մկրտչյանն այս գործով անցնում է որպես տուժող: Ըստ գործի նյութերի, նա տարադրամի փոխանակման կետերի և գրավատների բիզնես ունեցող Ղուկասյանին 80 մլն դրամ է տվել: Իսկ ըստ Ղուկասյանի հարազատների, նա 2012 թվականի մայիսի 11-ին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Արման Սարգսյանի հետ կազմակերպել է Արտակ Ղուկասյանի առևանգումը, ծեծել, ստիպել են նրան 3 մլն դոլարի պարտք վերցնել իր վրա, ապա նրա ստորագրությունը պարտքի տակ ստանալով, խլել են Արտակի բիզնեսը: Պատգամավորը հերքում է այս մեղադրանքները: Ամեն ինչ կարող է պարզվել դատարանում, սակայն Վահրամ Մկրտչյանը խուսափում է դատարան գալ: Իսկ նրան բերման ենթարկել, առանց ԱԺ թույլտվության, չի կարելի, քանի որ նա օգտվում է պատգամավորական անձեռնմխելիության իրավունքից:
Դատարանին այլ բան չի մնում, քան հարցաքննել գործով մյուս տուժողներին՝ քաղաքացիների, որոնք գումարներ են տվել Արտակ Ղուկասյանին: 6 մարդ արդեն հարցաքննվել է: Ըստ Ղուկասյանի հարազատների, նրան շատերն էին տոկոսով գումարներ տվել, որոնք գործի մեջ դնելով՝ Արտակը կանոնավոր կերպով վճարում էր տոկոսները: Բայց Արտակին առևանգեցին, ստիպեցին հրաժարվել բիզնեսից, ունեզրկեցին, և պարտատերերը դարձան տուժողներ: Երեկ վկայություններ տվեցին նրանցից երկուսը՝ ՊԵԿ օպերատիվ վարչության աշխատակից, դասախոս Աշոտ Բագրատունին, որը, ըստ գործի նյութերի, 20 հազար դոլար էր տվել ամբաստանյալին, և մեքենաների բիզնեսով զբաղվող Հայկ Ասատրյանը, որն Արտակ Ղուկասյանին տվել է 150 հազար դոլար: Վերջինս ևս կապված է «մաքսայինի» շրջապատի հետ: Տպավորություն է, որ ՊԵԿ օպերատիվ վարչությունը վաշխառուական կազմակերպություն է, որի աշխատողները, թողած բուն աշխատանքը, ապօրինի եկամուտներ ստանալով են զբաղված: Իհարկե, տուժողները ժխտում էին, որ գումարներն Արտակին տոկոսով են տվել: Նրանք երկուսն էլ խոստովանեցին, որ մինչև մարտ-ապրիլ ամիսները, այսինքն, մինչև առևանգումը, Ղուկասյանից կանոնավոր կերպով գումարներ են ստացել պարտքի դիմաց: Ի՞նչ եղավ Արտակի բիզնեսի հետ հետո: Այս հարցին նրանք չէին պատասխանում, ասելով՝ փորձանք եկավ գլխին: Պատասխանելով ամբաստանյալի հարցին, թե արդյո՞ք ինքը հափշտակության նպատակ է ունեցել, նրանք երկուսն էլ ասացին՝ ոչ: Վստահ էին, որ եթե «փորձանքը» չլիներ, նա կշարունակեր իրենց փող տալ: Առևանգման և ծեծի փաստերը նրանք չէին հաստատում, թեև, ըստ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի, երկուսն էլ տեսել են Արտակ Ղուկասյանին ծեծված վիճակում: Թե ինչ պայմաններով են գումար տվել Արտակ Ղուկասյանին, վկաները չէին պարզաբանում: Աշոտ Բագրատունին ասաց, որ չի էլ իմացել, որ Արտակ Ղուկասյանը «չենջեր» և գրավատներ ունի:
Իսկ Հայկ Ասատրյանը վստահեցնում էր, որ 150 հազար դոլարը փոխառության պայմանագրով է տվել Արտակին, սակայն չի էլ հաշվել, թե որքան գումար է վերջինս իրեն հետ տալիս: Ստացվում է, որ գումարները նրանք տվել են անշահախնդիր, մարդասիրությունից դրդված, առանց եկամտի ակնկալիքի: «Սուտ են ասում, բոլորն էլ տոկոսով էին տալիս, ես ինքս եմ բաժանել տոկոսները»,- վստահեցնում էր Արտակ Ղուկասյանի հայրը, իսկ քույրը՝ Լիլիթ Ղուկասյանը, պատմեց, որ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը 2004 թվականից է տոկոսով փող տվել Արտակին. «Եղբայրս նախ 5 տոկոս էր նրան վճարում ամեն ամիս, հետագայում տեսնելով, որ տուժում է, Վահրամին առաջարկեց վերադարձնել նրա գումարն ամբողջությամբ: Վահրամ Մկրտչյանը չի համաձայնել գումարը հետ վերցնել և իջեցրել է տոկոսները, դարձնելով 3 տոկոս»: Երեկ փորձեցինք զանգահարել պատգամավորին և ճշտել, թե ինչու նա չի ներկայանում դատարան և ինչու չի ցանկանում պատասխանել այսչափ կոշտ մեղադրանքներին: «Ես հիմա կնունքի եմ: Եկեք կնունքից հետո խոսենք»,- պատասխանեց Վահրամ Մկրտչյանը, և որպեսզի հավատանք, որ ինքը կնունքի է, առաջարկեց բարձրացնել երաժշտությունը: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, որը խորհրդարան է եկել էկոնոմիկայի նախարար նշանակված Կարեն Ճշմարիտյանի մանդատով, համարվում է ամենալուռ, ոչնչի չխառնվող, ելույթ չունեցող պատգամավորներից: Մինչդեռ նրա հարստության մասին լեգենդներ են պտտվում: Միայն հայտարարագրված տվյալներով, նա 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար եվրո ունի: Եղել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ, «Երևան ՋԷԿ»-ի Մաշտոց մասնաճյուղի տնօրեն, իսկ 2007թ.-ից Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.