06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հուլիսի 8-ի N61-Ա հրամանով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:
Արմեն Հարությունյանը 2009 թվականից սկսած’ աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Հունիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն դատական ակտ է կայացրել, ըստ որի՝ պարտադրել «Հրապարակ» օրաթերթին և ilur.am էլեկտրոնային կայքին տեղեկատվության աղբյուր բացահայտել:
Սա դեռևս նախադեպ չունեցող որոշում է. իրավաբան Արմեն Խաչատրյանն այսօր դիմել է դատարան` բողոքարկելուԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այն է՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը. «Պահանջում ենք բեկանել դատարանի կայացրած որոշումը, քանի որ այն խախտում է «ԶԼՄ-ների մասին» օրենքի 5-րդ հոդվածը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Այս մասին օրեր առաջ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան ասել է. «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում լրագրողը կարող է դատական կարգով պարտավորեցվել հայտնել իր տեղեկատվության աղբյուրը»:
Ի՞նչ է տեղի ունեցել. «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկությունը սենսացիոն էր: Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան և թույլատրելի չափից վառ լուսարձակով երթևեկելու համար հարձակվել նրա և եղբոր՝ Ռաֆայել Ալեքսանյանի վրա, զենքով սպառնացել է նրանց, ապա Արթուր Ալեքսանյանին հարվածներ հասցրել: Ոստիկանությունից դեպքի կապակցությամբ պաշտոնական տեղեկություն չտվեցին: Այն չէր գրանցվել: Լուրը չհաստատեցին նաև Գյումրիի հիվանդանոցների տնօրենները, իսկ նրանցից մեկն ասաց, որ ազդեցիկ մարդկանց անվան հետ կապված քրեական դեպքերում հարազատները նախընտրում են տուժողներին հիվանդանոց չբերել, այլ բուժօգնություն ցույց տալ տնային պայմաններում: Ալեքսանյան եղբայրները, նրանց հայրը, որը նաև Արթուրի անձնական մարզիչն է՝ Գևորգ Ալեքսանյանը, նույնպես լռում են: Մեզ հաջողվեց քաղաքապետարանի մի աշխատակցից պարզաբանում ստանալ, որը հաստատում էր, որ միջադեպ, այնուամենայնիվ, եղել է: Խնդրելով չհրապարակել իր անունը, այդ աշխատակիցը հայտնեց, որ բախում եղել է, բայց ոչ թե ոստիկանապետն է կանգնեցրել Ալեքսանյան եղբայրներին, այլ մի հասարակ ոստիկան, որն ընդամենը «թեթև հրել է Ռաֆայելին»: «Ոստիկանը կարծել է, թե նորից Վարդանիկենք են ճռիկ-վռիկներ անում: Բայց վարողը ներկայացել է, որ ինքն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է, և այդտեղ բազարը պրծել է»,- ասաց մեր զրուցակիցը»:
Ըստ հոդվածագիր Սյուզան Սիմոնյանի՝ այս գործը բացահայտում է իրավապահ համակարգի մի շարք նկրտումներ, իսկ միտումն ուղղված է ողջ ազատ մամուլի դեմ. «Հրապարակ» -ում նա պարզաբանում է.
Կենտրոնի դատավոր Գագիկ Խանդանյանի անունը, անշուշտ, կմտնի ՀՀ անկախ մամուլի պատմության մեջ: Հունիսի 26-ին նա աննախադեպ դատական ակտ է կայացրել, որով պարտադրել է 2 լրատվամիջոցի՝ «Հրապարակ» օրաթերթին և ilur.am էլեկտրոնային կայքին, տեղեկատվության աղբյուր բացահայտել: Նման որոշում լրատվամիջոցների դեմ մեր երկրում ընդունվում է առաջին անգամ: Խնդրահարույց հրապարակումները վերաբերում են մայիսի 7-ին տեղի ունեցած միջադեպին, որը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում և այդ օրերին քննարկվում էր ամենուրեք՝ երթուղայիններում, փողոցում, տներում:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵՐ ԱՂԲՅՈՒՐԸ ՀԱՂՈՐԴԵՑ…
Տեղեկությունը սենսացիոն էր: Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան և թույլատրելի չափից վառ լուսարձակով երթևեկելու համար հարձակվել նրա և եղբոր՝ Ռաֆայել Ալեքսանյանի վրա, զենքով սպառնացել է նրանց, ապա Արթուր Ալեքսանյանին հարվածներ հասցրել: Ոստիկանությունից դեպքի կապակցությամբ պաշտոնական տեղեկություն չտվեցին: Այն չէր գրանցվել: Լուրը չհաստատեցին նաև Գյումրիի հիվանդանոցների տնօրենները, իսկ նրանցից մեկն ասաց, որ ազդեցիկ մարդկանց անվան հետ կապված քրեական դեպքերում հարազատները նախընտրում են տուժողներին հիվանդանոց չբերել, այլ բուժօգնություն ցույց տալ տնային պայմաններում: Ալեքսանյան եղբայրները, նրանց հայրը, որը նաև Արթուրի անձնական մարզիչն է՝ Գևորգ Ալեքսանյանը, նույնպես լռում են: Մեզ հաջողվեց քաղաքապետարանի մի աշխատակցից պարզաբանում ստանալ, որը հաստատում էր, որ միջադեպ, այնուամենայնիվ, եղել է: Խնդրելով չհրապարակել իր անունը, այդ աշխատակիցը հայտնեց, որ բախում եղել է, բայց ոչ թե ոստիկանապետն է կանգնեցրել Ալեքսանյան եղբայրներին, այլ մի հասարակ ոստիկան, որն ընդամենը «թեթև հրել է Ռաֆայելին»: «Ոստիկանը կարծել է, թե նորից Վարդանիկենք են ճռիկ-վռիկներ անում: Բայց վարողը ներկայացել է, որ ինքն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է, և այդտեղ բազարը պրծել է»,- ասաց մեր զրուցակիցը:
ԱՂՄՈՒԿԸ ՄԵԾ ԷՐ
Գլխավոր դատախազությունը հանձնարարեց ՀՔԾ-ին հետաքննություն սկսել Շիրակի մարզային վարչության պետ Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև գրանցված միջադեպի մասին մամուլի նյութերով: Վարդան Նադարյանն իր անվան հետ կապված այս պատմությունը կտրականապես հերքեց, այն «անհեթեթություն» անվանելով: Նա նաև վստահեցրեց, որ չի էլ հանդիպել Ալեքսանյանների ընտանիքի անդամների հետ: «ՀՔԾ-ն մանրամասն ստուգումներ, հետաքննություն կանի, եթե հիմք լինի՝ գործ կհարուցի, եթե չլինի՝ կկարճի»,- ասել էր Շիրակի ոստիկանապետն «Առավոտ»-ին: Մեր տեղեկություններով, Ալեքսանյան եղբայրներին, ինչպես նաև նրանց հոր հետ տարբեր պաշտոնյաներ բացատրական աշխատանք կատարեցին, և նրանք չբողոքեցին: Մինչ օրս նրանք չեն հերքել, որ «ռազբորկա» են ունեցել ոստիկանապետի հետ, որևէ հարցազրույց թեմայի շուրջ չեն տվել: Իսկ Գևորգ Ալեքսանյանը, որը մայիսի 7-ից հետո ուղղակի չէր պատասխանում անծանոթ հեռախոսահամարներին, լրագրողների զանգերից խուսափելու համար պարզապես փոխել էր հեռախոսահամարը: Երկու լրատվամիջոցից՝ «Հրապարակից» և ilur.am կայքից պահանջվեց աղբյուրի բացահայտում: Այս պահանջը մերժեցինք, հղում կատարելով «ԶԼՄ-ների մասին» օրենքին: Մայիսի 25-ին ՀՔԾ խոսնակը հայտնեց «Գալա Թի-Վի»-ին, որ հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:
ԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑՎԵՑ ԱՆԱՂՄՈՒԿ
Սակայն ընդամենը 5 օր անց, մայիսի 30-ին ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, որոշեց փաստի առթիվ քրեական գործ հարուցել Քրօր. 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Այս արարքը ենթադրում է 2-6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ինչո՞վ է բարկացրել Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ին կամ դատախազությանը, որ վերջիններս որոշել են այսքան խիստ պատիժ սահմանել նրա համար: Ի՞նչը փոխվեց, ի՞նչ կասկածներ առաջացան, ի՞նչ հիմքով, ի՞նչ հանգամանքի ուժով, ի՞նչ պատճառով ՀՔԾ-ն փոխեց քննիչի որոշումը, ընդ որում՝ դա արեց գրեթե թաքուն, առանց հաղորդագրություն տարածելու և Նադարյանի անձի շուրջ նոր լարվածություն հրահրելու: Այս հարցերն ուղղեցինք ՀՔԾ-ին, սակայն պատասխան չստացանք: Մեզ խոստացան պատասխանել «օրենքով սահմանված ժամկետում», այսինքն, 5 օրում: Տեղեկություն ունենք, սակայն, որ սա արվել է հատուկ գլխավոր դատախազ Կոստանյանի պահանջով: Նա անձամբ է հրահանգել վերացնել քննիչի որոշումը և գործ հարուցել Գյումրիի միջադեպի փաստով: Պատահական չէ, որ քրեական գործը հարուցվել է ծանր, այսինքն, 5 տարուց ավելի ազատազրկում ենթադրող հոդվածով: Հիշենք, թե ինչ էր ասում գլխավոր դատախազն այս մասին ընդամենը մի քանի օր առաջ՝ իր առաջին ասուլիսում: «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում լրագրողը կարող է դատական կարգով պարտավորեցվել հայտնել իր տեղեկատվության աղբյուրը,- ասաց Կոստանյանը։- Դա նշանակում է, որ եթե լրատվամիջոցը տվյալ նախաքննության վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում, ապա նա կարող է հրավիրվել նախաքննության մարմին՝ հայտնելու իր տեղեկատվության աղբյուրը: Դա լրագրողի իրավունքն է: Կուզենա՝ կհայտնի, կուզենա՝ չի հայտնի, իսկ նախաքննության մարմինը կորոշի՝ մտնի՞ դատարան, միջնորդելով պարտավորեցնելու լրագրողին բացահայտել աղբյուրը, թե՞ ոչ»:
ՊԱՅՔԱՐ ԱՆԱՆՈՒՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԴԵՄ
Այսպիսով, դատարանով աղբյուրի բացահայտում պահանջելը նոր դատախազի ձեռագիրն է, նրա նորույթը, «նոու հաուն» ԶԼՄ-ների դեմ տարվող քողարկված պատերազմում: Այս քայլն ուղղված է ոչ թե ոստիկանապետ Նադարյանի դեմ, որի ծառայական կենսագրությանը դեռ կանդրադառնանք, այլ լրատվամիջոցների: Ավելի ճիշտ՝ նրանց աղբյուրների: Ահա թե ինչու են ծանր հոդվածով գործ հարուցել: Ոչ թե ոստիկանապետին 2-6 տարի ազատազրկելու միտումով, այլ աղբյուրի բացահայտման համար բավարար իրավական հիմք ստեղծելու նպատակով են գործ հարուցել: Հեռանկարում այս նենգ մարտավարությունը բերելու է ազատ մամուլի թուլացմանը: Քանզի դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի «անանուն աղբյուրների» հետ, եթե ԶԼՄ-ները բավարարեն դատախազի ցանկությունը, դրժեն իրենց տված խոստումը և բացահայտեն մարդկանց անունները: Նրանց ամեն մի «ծանր» հանցագործության դեպքով քարշ կտան քննչական մարմիններ, կահաբեկեն, կսարսափեցնեն: Մեկ-երկու նման բացահայտում, և մամուլն այլևս կմնա պաշտոնական լրատվության հույսին, որը հիմնականում դանդալոշ է, վախվորած, ոչ օպերատիվ և, ինչպես լրատվության հայկական պրակտիկան է վկայում՝ հաճախ նաև կեղծ:
2014-ի մայիսի 17-ին Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցների գործով կալանավորվել է հիվանդանոց տեղափոխված մասնակիցներից ևս մեկը՝ Վալերի Հովհաննիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով: Վերջինս այս գործով կալանավորված արդեն երրորդ անձն է:
Հիշեցնենք, որ գործով կալանավորված են պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, որի հետ վիճաբանության արդյունքում հիվանդանոցում էին հայտնվել Նորայր Հարությունյանը և Վալերի Հովհաննիսյանը։ Այժմ բոլոր երեքն էլ կալանավորված են:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման` 2014 թվականի մայիսի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար պահանջել է խոշոր չափերի գումար:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 7 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է` անուշադիր են եղել ծառայության ընթացքում, որի հետևանքով նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն շենքից դուրս է եկել բակ և դիմել փախուստի:
Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչը, ահազանգ ստանալով կալանավորի փախուստի դիմելու մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է` դեպքի մասին օպերատիվ հաղորդագրություն չի տվել ու չի հաշվառել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Երեկ կայացավ նախնական դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը։
Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն։ «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով և սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, և որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից»:
Առավոտ
Այսօր, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սիմոն Աղազարյանի գործով հերթական նիստը: Նիստի ժամանակ դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Գագիկ Պապոյանի նախաքննական ցուցմունքները:
Դատավորը նշեց, որ Գագիկ Պապոյանին չորս անգամ ծանուցում են ուղարկել, սակայն նա չի ներկայացել: Զրուցեցինք հատուկ քննչական ծառայությունում Գագիկ Պապոյանի և Սիմոն Աղազարյանի դեմ հարուցված 61206911 քրեկան գործով տուժող Սոնիկ Մաղաքյանի հետ. ‹‹Մեր դատական համակարգը համատեղ կատարել է ժանգլյորություն: Կան երկու մեղադրյալներ: Մեկ տարի առաջ Սիմոն Աղազարյանին ներկայացրին, որ մահացու հիվանդ է և Պապոյանի դատական պրոցեսը ավարտելուց հետո, հիմա էլ առանձին կատարում են նրա դատական պրոցեսը: Երևի դատական նիստերի ժամանակ նկատում եք, որ նա մահացու հիվանդին բնորոշ ծանր վիճակում չի, սակայն փաստաթղթերով նկարագրել են, թե ուր որ է կմահանա››:
Անդրադառնալով դատական գործի ընթացքին՝ Ս. Մաղաքյանը նշեց. ‹‹Համատեղ հանցագործություն է սա: Հատուկ քննչական ծառայությունը, խախտելով բոլոր օրենքները, որևէ արգելանք չդրեց մեղադրյալի գույքի վրա, այն, ինչ որ պարտավոր էր կատարել: Վերջին վայրկյանին հասկացա, որ Սիմոնի գույքի վրա արգելանք չդրեցին: Իմ միջնորդությամբ դատավոր Վարդանյանը, մեծ դժկամությամբ, գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացրեց: Տարանք ԴԱՀԿ ծառայություն, բայց պարզվեց Սիմոնը գույք չունի: Սկսեցինք խորանալ. չէ՞ որ Այգեձորում, ամբողջ Երևանը գիտի, որ նա ունի մեծ, շքեղ առանձնատներ, որոնք անհայտ է, թե ում անունով են գրանցված: Պարզվեց՝ դրանցից մեկը նրա կնոջ անունով է, մյուսները, երևի, հարսների, փեսաների,աղջիկների… չգիտեմ: Կինը խաբելով դատարանին, կեղծ վկայականներ է ներկայացրել, իբր նախկինում ինքը ամուսնալուծված չի եղել, բայց չորս անգամ ամուսնացել- ամունալուծվել է, գույքն ամբողջովին գրել է իր անունով՝ Սիմոնի անվամբ ոչինչ չթողնելով և շարքային տուժողներին զրկելով մեղադրայլից փոխհատուցում ստանալու բոլոր հնարավորություններից: Սակայն այստեղ, ինչպես բոլոր հանցագործները, այնպես էլ նրա հանցագործ կինը՝ Ռուզաննա Թովմասյանը, վրիպել է: Նա մոռացել է, որ եթե կա է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման խնդիր, ապա պետք է մեջտեղ բերվի նաև կնոջ անունով գրանցված գույքը, այսինքն՝ մի քանի անգամ ամուսնալուծությունների շնորհիվ, եթե իրենով է արել գույքերը, պարտավոր է նաև իր գույքը «դնել սեղանին»: Իսկ դա չափազանց մեծ թիվ կլիներ և կբավարարեր մեր շարքային տուժողներին, որ գոնե այսքան տառապանքից հետո որոշ չափով փոխհատուցվեն››:
Սոնիկ Մաղաքյանը, որը դատավորի հետ անհամաձայնություններ ուներ, ասաց.‹‹ Քրեական գործից մաս են առանձնացրել, համարը փոխել են, իսկ շարքային տուժող մարդիկ, որ դատարանի դռանը ինֆարկտահար են լինում, պարտավոր չեն լինել իրավաբաններ, և ամբողջ մանրուքներն իմանալով, պաշտպանվել: Պաշտպանությունը, կարծես թե դրված է մեր դատախազության և դատավորների ուսերին: Մենք պաշտպանվելու համար սխալ մարդիկ ենք ընտրել: Երբ եկա դատական պրոցեսներին մասնակցելու, ինձ ասացին՝ դու այս գործով տուժող չես: Սկսեցի փաստարկներով ապացուցել հարգարժան դատավորին, որ ես գումարները վճարել եմ, իմ վճարած գումարներով Գագկի Պապոյանը կառուցել է բնակարան: Ո՞նց եղավ, որ ես դուրս մնացի, ոչ միայն ես, այլ հազարավոր տուժողներ: Մենք ապացուցում ենք՝ այդ գումարները կերել է անձամբ Սիմոն Աղազարյանը: Դա գրել է Ջանազյանը՝ հատուկ քննչական ծառայության խմբի ղեկավարը: Ես պարտավոր չեմ շուկայական գներով իմ տունը վաճառել ու օլիգարխներին հարստացնել: Նույնիսկ մարդիկ, որոնք միայն Ս. Աղազարյանի հետ են գործարք արել և Պապոյանի երես չեն տեսել, նրանց ասում են Պապոյանից պահանջեք: Ի՞նչն է պատճառը, որ մեզ Սիմոն Աղազարյանի կողմից տուժող չեն ճանաչում:
Դատարանը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք Ս. Աղազարյանի նկատմամբ, և ես երրորդ դահլիճի մուտքի մոտ, ապացույցներով, համապատասխան նկարով կարող եմ ասել, որ բացահայտեցի՝ ինչ է կատարվել ներսում: Մեզ դուրս հրավիրեցին, ներսում մնաց դատավորը, դատախազը, Սիմոնը և Սիմոնի փաստաբանը: 45 րոպե, կուլիսային խորհրդակցությունից հետո, Արշակ Վարդանյանն ամբողջովին փոխված ներկայացավ: Մինչ այդ, դատավորը դատախազ Միլիտոնյանի հետ համատեղ որոշեցին այնպես անել, որ Ս. Աղազարյանը «պլստա»: Պլստում է, էն էլ ոնց: Հարցն այն է, որ Աղազարյանը նախկինում երեխա սպանելու համար չի դատապարտվել, ազատվել է: Բյուզանդի շենքում խարդախություն անելու համար նա կալանավորվեց, բայց ամիսներ շարունակ նստելուց հետո ո՞վ ազատեց նրան, թողեց ազատության մեջ, ուղարկեց որսի, որպեսզի մենք զոհ դառնանք այսօր: Հիմա եթե նրան ազատեն, է՞լ ինչ է անելու Սիմոն Աղազարյանը, որ մեր իրավապահները ուշքի գան ու զարթնեն››:
Հիշեցնենք, որ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, հրապարակեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, մեղադրյալ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման:
Այսօրվա դատական նիստում իր վերջին խոսքում Խաչատրյանը հայտարարեց, որ ճակատագիրն արդեն պատժել է իրեն՝ կործանելով իր ընկեր Լյուքսի կյանքը, մյուս ընկեր` Հրաչյա Սարգսյանի առողջությունը ու խնդրեց իրեն պատիժ նշանակելիս առաջնորդվել օրենքով:
«Այս դժբախտ դեպքն ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, մինչև կյանքիս վերջը ապրելու եմ այս ցավը։ Այս ցավը ոչ միայն ինձ ու իմ երկու ընկերների ընտանիքների, այլև ողջ հասարակության ցավն է, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ, հայ զինվորներ։ Հասկանում եմ, որ ոչինչ չի տա զայրույթով առաջնորդվելը։ Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, ընկերներիցս մեկի կյանքն եմ կործանել, մյուսի առողջությունը, ու քանի որ, հարգելի դատավոր, դուք էլ եք այս հասարակության մի անդամ, խնդրում եմ Ձեզ, առաջնորդվեք օրենքով ու լինեք հնարավորինս սառնասիրտ»,- դիմելով դատարանին ասաց Դավիթ Խաչատրյանը։
Հիշեցնենք` մեղադրողը պահանջել էր Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարով, իսկ պաշտպանական կողմը խնդրել էր վերաորակել մեղադրանքը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.