04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման` 2014 թվականի հունիսի 29-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում սկսվեց գործով տուժողների հարցաքննությունը:
Ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը նշեց, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է ակցիաներից, իսկ ինքն էլ ծառայության է ներգրավվել հասարակական կարգ պահպանելու նպատակով, քանի որ հայտնի էր, որ երթ է լինելու:
Երթի մասնակիցներն, ոստիկանի հաշվարկով, մոտ 150 հոգի էին, որից 30-ը դուրս էին եկել փողոցի երթևեկելի մաս, ցույցի մասնակիցները ագրեսիվ վարքագիծ էին դրսևորում ոստիկանների նկատմամբ, չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, «մենք հրելով փորձում էինք դուրս բերել նրանց փողոցի երթևեկելի մասից», որպեսզի չխոչընդոտվեն այլոց սահմանադրական իրավունքները:
Ըստ տուժողի, իր ոտքերի տակ պայթուցիկ են պայթեցրել, ինքը «բան չէր տեսնում», աչքերը մրմռում էին: «Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել»,- ասաց նա:
Կոնկրետ յուրաքանչյուրի գործողությունները տուժողը դժվարացավ նկարագրել, քանի որ շատ ժամանակ է անցել, սակայն հիշեց, որ սպիտակ սպորտային համազգեստով երիտասարդը քաշքշում էր, հարվածում քաղաքացիական հագուստով մեկին, ով բղավում էր, որ «մի խփեք, ես ոստիկան եմ»:
Այն հարցին, թե ոստիկանները պարտավոր էին նախազգուշացնել երթի մասնակիցներին անօրինական երթ կատարելու մասին, փոխգնդապետը հայտնեց, որ նման անհրաժեշտություն չեն տեսել, ապա ավելի ուշ հայտնեց, որ նախազգուշացում լինում է հավաքը ցրելու կամ դադարեցնելու դեպքում, տվյալ դեպքում՝ «մենք նպատակ չունեինք ցրելու կամ դադարեցնելու հավաքը»:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր ևս մեկ ոստիկան տուժող՝ Գեղամ Խաչատրյանը, սակայն պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր անչափահաս պաշտպանյալ Շահեն Հարությունյանն իրեն վատ է զգում, ուստի խնդրեց դատական նիստը հետաձգել՝ դատարանը բավարարեց միջնորդությունը:
Փաստինֆո
ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ:
Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:
Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի (Ձև 1) «Որոշեցի» մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Երևանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:
Դիմումատուները հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել:
Բնակիչներն ապրիլի 17-ին կրկին դիմել են Մշակույթի նախարարություն՝ մերժման հիմնավորվածությունը ստանալու նպատակով, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
Պաշտպան Կարեն Անդրեասյանը բնակիչների խնդրով գրություն է ուղարկել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ի պատասխան՝ Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ ձեղնահարկում շինաշխատանքները կատարվել են շեղումներով և անավարտ են, ինչի պատճառով Նախարարությունը դեռ չի կարող հատկացնել ավարտական ակտերը: Նախարարության մասնագետները բնակիչներին առաջարկել են կառույցը համապատասխանեցնել համաձայնեցված նախագծին և տեղեկացրել, որ շինաշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները կստանան ավարտական ակտը: Բնակիչները շտկել են Մշակույթի նախարարության արձանագրած շեղումները:
Պաշտպանի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում հարցն արագորեն լուծվել է, և բնակիչները հունիսի 25-ին ստացել են շինարարության ավարտական ակտերը:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Օմբուդսմենին՝ նշելով, որ վերջինի միջամտության արդյունքում Մշակույթի նախարարությունն արագորեն լուծեց հարցը, որը ձգձգում էր ամիսներ շարունակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատում համատեղ աշխատելու և խնդիրներին արագորեն լուծում տալու Մշակույթի նախարարության պատրաստակամությունը:
ՄԻՊ գրասենյակ
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 32 տան դիմաց «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի Ա4»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 02.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին «Նոբելե» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճանապարհի ձախ մասից կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 17.00-ին, Սյունիքի մարում` Մ-2 մայրուղու 311-րդ կմ-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Գավառի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզում գործող խանութում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով անցկացված ստուգման ընթացքում խանութի սեփականատերը, խոչընդոտելով հարկային տեսչության աշխատակիցների օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելուն, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է նրանցից մեկին, իսկ հարկային տեսչության աշխատակիցն ակնհայտորեն անցնելով իր լիազորություններն` ապտակել է հիշյալ խանութի սեփականատիրոջը:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ‹‹Բանդա››-ի գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Սամվել Դավթյանը հարցաքննության ժամանակ ասաց. ‹‹Ես ոչ մի հասցե ու անուն չեմ նշել: Տվյալները ոստիկաններին հայտնի էր, իրենք էլ գրել են: Էդ պահին ինձ համար կարևոր էր կյանքս փրկել, դրա համար էլ ստորագրել եմ ցուցմունքի տակ: Էդ ժամանակ, եթե Քենեդու սպանության համար մեղադրանք առաջադրեին, ստորագրելու էի»:
Մեղադրողի այն հարցին, թե՝ ինչու՞ խոշտանգումների մասին չի հայտնել, Դավթյանի փաստաբանը նշեց, որ իրենք դիմել են ՀՔԾ, սակայն դիմումին ընթացք չի տրվել:
Հիշեցնենք, որ Սամվել Հրաչի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող բանդային, որի կազմում մասնակցել է 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին, ապա մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը: Բացի այդ, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ է պահել խոշոր չափի` 1 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց:
Սամվել Դավթյանին հաջորդեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի հարցաքննությունը:
‹‹ Գուգոյի վարձակալած տան մեջ ապրում էին իրա բարեկամները, որ եկել էին թաղման: Մարդիկ ուղարկեցին՝ երկու լպիրշ լակոտների, որ բանդա բացահայտեն: Եկան, տեսան՝ բանդայա, էլ չգիտեին՝ թաղումա: Տարան ոստիկանություն, խոշտանգեցին: Ես սպիտակ սպարտիվկի վերխով էի, Գագոն սպիտակ բոթասով, տենց գնացել էինք ավազակային հարձակման:
Ոստիկաններից մեկը եկավ նստացրեց, իբր թափա տալիս շորերս, զգացի, որ գրպանս բան դրեց, ասի՝ էս ի՞նչ ես անում, ասեց՝ քո գործը չի: Մեկ էլ երկու հոգու մտցրին ներս, որ մեզ խուզարկեն, ասի՝ էլ խի՞ եք խուզարկում, հեսա գրպանս եք դրել, հանեք էլի: Հանեցին մի հատ սիրուն, չճմրթված պակետ, կանաչ գույնի թմրանյութ ››,- պատմեց ամբաստանյալը՝ ևս մեկ անգամ հերքելով, թե մասնակցել է այդ հանցագործությանը.
‹‹Հերթական շոուն ա, բոլորն էլ գիտեն, որ շոու ա››,- նշեց Դավիթ Գալստյանը:
Մեղադրողի հարցին, թե օրինապաշտ համարում է իրեն, ամբաստանյալը պատասխանեց՝ ոչ:
Հնչեցված մյուս հարցին՝ 4 անգամ դատապարտվել եք, Ձեզ մեղավոր համարու՞մ եք, Գալստյանը պատասխանեց՝ այո՛, իսկ հաջորդ հարցին՝ առանց գողության չե՞ք կարողանում ապրեք, պատասխանեց.
‹‹Ռոմանտիկայի հետևից էի ընկել, գողություն էի անում››:
Դատավոր Մակյանը հարցրեց, թե տուժողի տանն ասել է նկարների տեղեր, որոնք վերցրել են, ո՞նց է իմացել տեղերը, եթե այդ տանը չի եղել, քննի՞չն է ասել այդ տեղերը, ամբաստանյալն ի պատասխան նրան, ասաց.
‹‹Ես շատ վատ եմ եղել, ի վիճակի չեմ եղել պատմելու, հազիվ մի երկու բառ կպցրել եմ իրար, կոնկրետ տեղ էլ ցույց չեմ տվել, ձեռս հազիվ մի քիչ բարձրացրել էի››:
Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը: Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական և արժեբանական նշանակության մասին, ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով:
«Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:
Նա առանձնացրել է երեք տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ և այլ տիպի իրավունքներ:
Նրա համոզմամբ, եթե չլինի որևէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն: «Ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է նա: Խոսելով իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը և հանրապետության նախագահը տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի կդառնա քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը:
Պատասխանելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը: Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաև ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից: Նա նշել է, որ այդ գործընթացը պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գևորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարևորվի նաև խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարևոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, և կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը: Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները հետաքրքրվել են կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման միջազգային փորձով:
Հարցադրումներ են եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսությունն ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, և սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձևի և բովանդակության առումով»: Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել հանրային վստահությունը:
Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը: Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ ևս, որոնք քննարկվել են հանձնաժողովի անդամների հետ: Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում:
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը նշանակվել է Տեսչական և վերլուծական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինիս պարտականությունները դրվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանի վրա: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Կամիսար Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա հեռավոր ազգական Արսեն Պ.-ին ՀՀ ոստիկանության ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու կեղծ խոստումով նրան շահագրգռել, վերջինիս դրդել է, իբրև, կաշառք առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար, տալ հիշյալ պաշտոնին նշանակվելու համար, սակայն Կ. Պողոսյանը ստանալով խոշոր չափերով վերը նշված գումարը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է:
Բացի այդ, Կամիսար Պողոսյանը իր բնակարանում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են բնակարանում կատարված խուզարկությամբ:
Կամիսար Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և նրա նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.