23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 27-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Կարեն Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր կնոջ` 1987 թ. ծնված Անժելա Պ.-ի, կնոջ քրոջ` 1980 թ. ծնված Քրիստինե Պ.-ի և վերջինիս դստեր` 1999 թ. ծնված Սիրուհի Գ.-ի մարմինների տարբեր մասերին` պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության: Ըստ բժշկի տեղեկանքի` Անժելա և Քրիստինե Պ.-երը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք խոհանոցային դանակը Կարեն Ս.-ն ինքնակամ ներկայացրել է բաժին:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Կարեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ըստ մեր տեղեկությունների, քրեական գործ է հարուցվել ոստիկանների կողմից հունիսի 12-ին Կենտրոնի դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Քրեական գործը, ըստ այդ նույն տեղեկությունների, հարուցվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները անցնելը): Երեկ ուշ երեկոյան մեր տեղեկությունները հաստատեց ՀՔԾ լրատվական բաժնի պետ Միքայել Ահարոնյանը և նշեց, որ կատարվում է նախաքննություն:
Հայկական ժամանակ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Իսկ թե ի՞նչ փաստով և ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը, մեր զրուցակիցը հրաժարվեց հայտնել:
Հիշեցնենք՝ հունիսի 2-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ու թեև դանակահարությունից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե երիտասարդին դնակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, սակայն ոստիկանությունը փոխոստիկանապետի եղբորորդուն սկսեց փնտրել միայն այն ժամանակ, երբ վերջինը հասցրել էր թաքնվել իրավապահներից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա որոշ տեղեկությունների համաձայն՝ դրա համար հիմք է ծառայել Azatutyun.am կայքի հրապարակումն այն մաին, թե Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա:
Փաստինֆո
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը երեկ դիմել է «Հայկական Վարկած»-ին` խնդրելով հանրության ուշադրությունը հրավիրել իր խնդիրներին. երեկվանից նա սպառնում է ինքնասպանության դիմել: Նրա խոսքով, իրեն նման քայլի դրդում են հիմնարկի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանը, հիմնարկի աշխատողներ Տիրան Խաչատրյանը,Վարաքյանը, Սարիբեկ Նահապետյանը, որոնց նկատմամբ, ՀՔԾ-ում գործ է հարուցվել:
Նշենք, որ պաշտոնապես ծանուցվել է, թե՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մի շարք պաշտոնատար անձինք 2014թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում խոչընդոտել են իրեն հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն, տարբեր ատյաններ բողոքներ չներկայացնելու համար տվել են սպառնալիքներ, դատապարտյալների շրջանում տարածել են իրականությանը չհամապատասխանող լուրեր` իր կողմից քրեակատարողական հիմնարկի վարչակազմին դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկում կատարվող դեպքերի մասին տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ:
Գործն այս պահին գտնվում է նախաքննական փուլում:
Համլետ Ղազարյանը, որին պատիժը կրելուն մնացել է 1 տարի 8 ամիս, պատմում է. «Սուտ տեղեկություններ են տարածում, թե իբր ես ինչ տեսնում եմ դատապարտյալների մոտ, խաբար եմ տալիս ղեկավարությանը: ՀՔԾ-ն գործ է հարուցել նրանց դեմ, սակայն քննիչը միակողմանի քննություն է տանում՝ հօգուտ նրանց: Ես խնդրում եմ, որ ՀՔԾ-ն չզբաղվի այդ գործով, այլ Գլխավոր դատախազությունը: Ես դատապաշտպան եմ պահանջում, սակայն ինձ ասում են, որ վճարովի միայն կարող եմ պահանջել, ես էլ անտեր եմ՝ միայն քույր ու մայր ունեմ, ո՞նց վճարեմ:
10 տարվա մեջ գժվեցի, ճանաչեցին հոգեկան հիվանդ, թոշակ եմ ստանում, եթե ես գիժ եմ, ինչի՞ համար են ինձ պահում ՔԿՀ-ում, ես աջ ձեռքից ինվալիդ եմ՝ երեք մատ չունեմ, դրա համար էլ եմ թոշակ ստանում:
Իմ աղիքների ու փորի մեջ կան օտար մարմիններ՝ մեխեր ու ածելիներ, բժիշկները ստուգել են ու տեսել են, որ աղիքներս բորբոքվել են: Ինձ գրել են տալիս, թե իբր ես հրաժարվում եմ վիրահատությունից, գիտեն, որ հանրապետական հիվանդանոց տանեն, լրագրողները հարցազրույց են վերցնելու:
Ինձ պահում են, որ ես ցուցմունքները փոխեմ ու դրդում են, որ ստորագրեմ, սակայն ես չեմ ուզում հրաժարվել հիվանդանոցից: Քննիչի մոտից դուրս եմ գալիս, ինձ մտցնում են հիմնարկի պետի՝ Մկրտչյանի կաբինետ, ասում են՝ հիմա գրո՞ւմ ես, որ հրաժարվում ես, էլի հրաժարվեմ, բայց եթե մեռնեմ, իրենց խիղճը չի՞ տանջի:
80-90 է ճնշումս, բուժքույրերն էլ են ասում, որ վիճակս ծանր է, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Քիչ առաջ ևս բուժքրոջ ներկայությամբ ածելի եմ կուլ տվել, իսկ այս պահին պարանը ձեռքիս է, պատրաստվում եմ կախվելու միջոցով ինքնասպանություն գործել: 29 օր է հաց չեմ ուտում, իսկ բժիշկները պետի պատվերն են կատարում, ասում են՝ թողեք թող մեռնի:
Ես ու կինս բազմաթիվ բողոքներ ենք գրել, այդ իսկ պատճառով նրանք վրեժ են լուծում ինձանից: ՄԻՊ-ի մոտից էլ են եկել, բողոք եմ գրել, սակայն գնացել են ու ոչ մի նորություն չկա:
Իմ հույսը գլխավոր դատախազությունն է»:
«Հայկական Վարկած»-ը Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանին խնդրեց պարզաբանել դատապարտյալի հաղորդած տեղեկությունը: Վերջինս հավաստիացրեց, որ Համլետ Ղազարյանը ստորագրել է, թե հրաժարվում է բուժզննում անցնել Դատապարտյալների հիվանդանոցում:
«Իրեն առաջարկել են բուժզննում անցնել Դատապարտյալների հիվանդանոցում, սակայն հրաժարվել է, նա անօրինական պահանջներ է ներկայացնում՝ ասում է, որ ցանկանում է այլ բուժհաստատությունում բուժվել: Սակայն կարգը այնպիսին է, որ եթե Դատապարտյալների հիվանդանոցում բժշկական պայմանները չեն բավարարում, այդ դեպքում միայն առաջարկում են բուժումը կազմակերպել մեկ այլ հիվանդանոցում»,-հայտնեց Ղլեչյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձին ինչո՞ւ են պահում Արթիկ ՔԿՀ-ում, Ղլեչյանն ասաց. «Ուրեմն բժիշկները նպատակահարմար չեն գտել, որ տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, նրա վիճակը բավարար է, որպեսզի մնա «Արթիկում»»:
Ըստ Գոռ Ղլեչյանի Համլետ Ղազարյանին պաշտպան չի տրամադրվել, քանի որ, ինքը նման հարցով չի դիմել ՔԿՀ-ին. «Հնարավոր է քննիչի հետ է խորհրդակցել»,-ասաց նա:
Աննա Սարգսյան
2014թ. հունվարի 18-ին ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինը, պարզվում է, դեռ չի ոչնչացվել: Բայց ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավվել է ընդամենը 850 կգ հերոին: Թե ուր է կորել 78 կգ հերոինը՝ ոչ ոք չգիտի:
«ՉԻ» — Այն, որ հերոինը առայժմ չի ոչնչացվել՝ հասկանալի է։ Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն: Բայց ո՞ւր է կորել 78 կիլոգրամը, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դոլար է: Կարծում ենք Ազգային անվտանգության աշխատակիցները պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 13-ին` ժամը 19.55-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս բնակչուհուն` անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
***
Արսեն Մկրտչյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973 թ., 9 հոկտեմբերի, ք. Երևան
Կրթություն
1990 – 1996 թթ. — Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան-միջազգայնագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1990 – 1993 թթ. – Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1994 – 1998 թթ. — Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն՝ համակարգչի օպերատոր
1997 – 1999 թթ. — «Թելմել» կոոպերատիվի նախագահի տեղակալ
1999 – 2000 թթ. – Հայսպառմիության Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի տնօրենի օգնական, քաղաքացիական և ընտանեկան իրավունքի դասախոս
2000 – 2001 թթ. – Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2001 – 2003 թթ. — Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի գրասենյակի պետ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2003 – 2005 թթ. — Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 թ. — Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2005 – 2006 թթ. — Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2006 թ. — Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2006 – 2007 թթ. – Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007 – 2008 թթ. – Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար
2008-2014 թթ. – Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. մայիս-հունիս — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 26-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր
Հունիսի 20-ին Արարատի զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստանալու արդյունքում մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործի շրջանակներում ձերբակալված նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը կալանավորվել է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, դատարանը բավարարել է Վարդան Կիրակոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2014թ.հունիսի 20-ին` ժամը 10:35-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը, թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ամփոփեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5 ամսվա տվյալները:
Նրա տեղեկացմամբ, հանրապետությունում տարեսկզբից մինչ այսօր իրավապահների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պռոկուսորների շրջանառության 443 դեպք, որոնցից 244-ը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի իրացմանը, իսկ 199-ը՝ հոգեմետ նյութերի, թմրանյութերի շրջանառությանը՝ առանց դրանց իրացնելու նպատակի:
«Նշված գործերով քրեական պատասխանատվության է ենթարկվել 166 անձ, որոնցից 5-ն օտարերկյա քաղաքացիներ են»,-տեղեկացրեց Տիգրան Սահակյանը:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե նշված անձանց մեջ կան արդյո՞ք անչափահասներ, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց. «Բարեբախտաբար, անչափահասների շրջանում շատ ցածր է թիվը, 10 անձից չի գերազանցել»:
Տիգրան Սահակյանի փոխանցմամբ, 2014 թվականի հինգ ամիսների ընթացքում առգրավվել են 859 կգ. 527 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Ամենաշատը հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոց՝ 850 կգ 191 գրամ, այնուհետև՝ կոկային տեսակի թմրամիջոց 3կգ. 964 գրամ, մարիխուանա- 3կգ 260 գրամ, կանեփի թուփ- 1կգ 413 գրամ, սուբուտեքս տեսակի դեղահաբ-1999 հատ, ափիոն-95.8 գրամ, ամֆետամին-22.34 գրամ, կակաչի ծղոտ-17.2 գրամ, դեզոմորֆին-10 գրամ, մետամֆետամին- 9.5 գրամ, կոդեին-8.6 գրամ, հաշիշ-5.07 գրամ, մետադոն-2.8 գրամ, հաշիշի յուղ-0.73 գրամ և տարբեր հոգեմետ դեղեր-213 հատ:
«Հինգ ամիսների ընթացքում թրմամիջոցի ներմուծման 11 դեպք է գրանցվել: Հիմնականում՝ Եվրոպայից՝ մասնավորապես Ֆրանսիայից ներկրվում է սուբուտեքս տեսակի դեղահաբ, որն օգտագործվում է ալկոհոլի բուժման նպատակով, մեր հանրապետությունում դա արգելված է, այդ իսկ պատճառով էժան գներով առնում են, ուղարկում ՀՀ, ինչպես նաև ափիոն, ամֆետամին ու մետամֆետամին ներկրվում է Իրանից, Թուրքիայից՝ հերոին, Դոմինիկյան հանրապետությունից՝ կոկաին, ներկրումը նաև տրանզիտ ձևով է իրականացվում, օրինակ՝ անցած տարի ԻԻՀ քաղաքացին ծանրոց էր բերել Հայաստան և ուզում էր փոստի միջոցով ուղարկել Կանադա»,-նշեց բանախոսը:
Ոստիկանությունը մեծ ուշադրություն է դարձնում նաև մետադոնային բուժման ծրագրում ընդգրկված անձանց նկատմամբ:
Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ Նարկոլոգիական կլինիկայում հաշվառված են 264 անձ՝ 230 Երևանում, 22-ը՝ Վանաձորում, 12-ը՝ Գյումրիում, նախատեսվում է նաև բուժման ծրագիր բացել նաև Սյունիքում:
Այն հարցին, թե ինչ եղավ վերջերս հայտնաբերված մեծ քանակությամբ հերոինը, և ճի՞շտ է, որ դրա կեսը հերոին չի եղել, ոստիկանության ներկայացուցիչը հավաստիացրեց. «Նման բան չկա, դա ապատեղեկատվություն է: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ է եղել առգրավված հերոինը, ասեմ, որ կարգն այսպես է. առգրավում են, նախաքննության ավարտից հետո, դատարանի որոշումից հետո, ոնչնացվում է. իսկ այդ գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում»:
Անդրադառնալով մարզերի վիճակագրությանը, բանախոսը հայտնեց, որ ամենաքիչ թմրամիջոց հայտնաբերվել է Վայոց ձորում, Տավուշում, իսկ ամենաշատը՝ Երևանում, ինչպես նաև Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում և Արմավիրում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Ինչպես հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անձնակազմի կառավարման գծով օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը:
Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով՝ Գագիկ Ասատրյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.