23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Բանդա»-ի գործով հերթական դատական նիստը: Մեղադրող կողմն ընթերցեց նախաքննական ցուցմունքը, որը գրվել էր սեպտեմբերի 22-23-ին (ամսաթիվը ջնջված փոխված է):
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանը հերքեց, որ այդ ցուցմունքն ինքն է գրել:
Ըստ նրա՝ ցուցմունքում եղած միայն կենսագրական և մի քանի կողմնակի տվյալներն են ճիշտ, իսկ այն ամենը, ինչ վերաբերվում է հանցագործությանը, ճիշտ չէ. «Իմ ձեռագիրը ամսի 25-ին գրված ցուցմունքում է, ամսի 22-ինը ես չեմ գրել: Այդ ցուցմունքը քննիչի հորինածն է»,- ասաց ամբաստանյալը: Այն հարցին, թե անուն ազգանունն էլ ինքը չի գրել, ամբաստանյալը պատասխանեց. «Ես խոշտանգված, մի հինգ-վեց հոգի գլխիս կանգնած, բերել թղթի ներքևի մասը ցույց են տալիս, մնացածը փակած, ասում են ստորագրի: Ինձ ասացին, որ քո վրա գործ ա բացվում, սրա տակ ստորագրի, որ կարենաս տուն գնաս, ստորագրեցի ու տարան բանտ »:
Արթուր Մանուկյանը հերքեց ցուցմունքում գրված այն տեղեկությունները, որ իր ծանոթ աղջիկն իրենից հղիացել էր և հղիությունն ընդհատելու համար գումար էր պետք, որ այդ աղջկա հետ գնացել էր բժշկի տուն և, տեսնելով որ տունը լավ կահավորված է, մտածել, որ բժշկի տանը ոսկի կլինի:
Ամբաստանյալը հերքեց նաև ցուցմունքում գրված այն տեղեկությունը, որ նկատել էր բժշկի կնոջն ու երկու երեխաներին, որոնցից մեկը մոտ 11, մյուսը՝ մոտ 17 տարեկան էին. «Ես տեղյակ չեմ ու չեմ ճանաչում Դինանյանների ընտանիքին: Մանավանդ այն դեպքում, որ իրենք եկան դատարան ու ասացին, որ ոչ մեկիս չեն ճանաչում»:
Ամբաստանյալը նշեց նաև, որ ընդհանրապես գողություն անելու նպատակ չի եղել, հանցագործություն կատարելու գաղափար չի ծագել: Ամբաստանյալը վստահեցրեց, որ սարալանջին գտնված զենքն իրենը չի եղել. «Ես ձախլիկ եմ, իսկ զենքի վրա իմ աջ միջնամատի հետքն ա»:
Մարզահագուստի վրայի ատրճանակի կրակոցների մասին ասաց. «Վստահաբար ասում եմ, որ իմ հագից հանել են ու տարել վրան կրակել են»:
Արթուր Մանուկյանից հետո հարցաքննվեց Սամվել Դավթյանը, որն ասաց, թե ինքը քննիչին չի տարբերել, միշտ 30-40 հոգով են եղել. «Երևի Հայաստանում ինչքան ոստիկան կար վրովս անցավ: Անունս «Գրուզ դվեստի» էին դրել»: Ես մեղադրվում եմ մի հանցանքում, որ եթե արած լինեի, հիմա միլիոնատեր կլինեի, թեկուզ անօրեն, բայց միլիոնատեր կլինեի: Ոստիկանապետն ասել ա, թե գիտի ինչն ինչոց ա, թող գոնե գա ասի, իմ փողերը վերցնեմ»,- նշեց Դավթյանը:
Երկու ամբաստանյալներին էլ հարց տրվեց, թե՝ արդյո՞ք չեն տեսել մյուսի վրա ոսկյա իր, երկուսն էլ պատասխանեցին, որ չեն հիշում:
Քանի որ պաշտպանները շտապում էին, նիստը հետաձգվեց մինչև հուլիս 9-ը:
Այսօր կայացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դատական հերթական նիստը:
Մեղադրող Արմեն Շիրոյանը պահանջել է 22 տարվա ազատազրկման դատապարտել Վահե Ղուկասյանին:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի եղբորորդին մեղադրվում է Արտյոմ Կարապետյանի «Շեկոյի» սպանության և Հարություն Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձի համար:
Ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին:
Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Նույն օրը, ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում տուժողը մահացել էր:
Հունիսի 30-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում պարզվել է, որ Կարոն 1969 թ. ծնված Կարեն Մկրտչյանն է:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 1-ին Կարինե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Կարինե Ս.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Երևանի Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:
Դատապարտյալները հացադուլը դադարեցրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով։
Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը:
ՀՀ արդարադատության նախարարություն
Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:
Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ հաղորդումն ուղարկել էր հետաքննության մարմնին: Սակայն քննիչը քրեական գործ չէր հարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Խնդիրը ծագել է այն բանից, որ շենքի համասեփականատերը քանդել է այն տարածքի մուտքն ու աստիճանավանդակը, որտեղ գտնվում է նաև Քաղաքագետների միության գրասենյակը: Մինչդեռ դրանք ընդհանուր օգտագործման տարածքներ են, և ցանկացած նման փոփոխություն պետք է համաձայնեցվի բոլոր համասեփականատերերի հետ:
Քաղաքագետ Հովհաննիսյանը խնդրի վերաբերյալ դիմել է Պաշտպան Կարեն Անդրեասյանին:Գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննիչը բացատրություն է վերցրել միայն քանդման աշխատանքները կատարած համասեփականատիրոջից, հարցում չի կատարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ ընդհանուր օգտագործման տարածքների սեփականատերերի մասին տեղեկություն ստանալու համար, չի զննել դեպքի վայրը, գործում նույնիսկ չկան սեփականության վկայականները:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Գլխավոր դատախազին` մատնանշելով, որ քննիչը չի ապահովել գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը: Սակայն Դատախազությունը միջոցներ չի ձեռնարկել Պաշտպանի նշած խախտումները վերացնելու ուղղությամբ: Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:
Համաձայն Սահմանադրության, Քրեական դատավարության օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի՝ Դատախազությունը հսկում է հետաքննության և նախաքննության օրինականությունը: Դատախազը լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի որոշումը և հարուցել գործ:
Օմբուդսմենը Գլխավոր դատախազությանը կոչ է անում կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց և հորդորում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել այսուհետև նմանատիպ դեպքերը բացառելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 21 հասցեի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհար Թովմասյանին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, տուժողը, գիտակցության չգալով, ժամը 21.30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը 2013թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել բջջային հեռախոս և նեթբուք համակարգիչ` տուժող Ա. Մ.-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի դրանից, Լեռնիկ Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել վերոհիշյալ մարզում գտնվող բնակարան, գաղտնի հափշտակել է նոթբուք տեսակի համակարգիչ` տուժող Գ.Գ.-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ երկու դրվագով գողություն կատարելու մեջ մեղադրվող Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության իրավաբան Աստղիկ Զոհրաբյանը:
— Եթե ամուսինը երեխայի ալիմենտը վճարելու ընթացքում զրկվում է աշխատանքից և չի կարողանում վճարել, ի՞նչ միջոցներով պետք է կատարի ալիմենտային պարտավորությունը։
Արմինե Խաչատրյան
— Ի պատասխան ձեր հարցին հայտնում ենք, որ գործում են ալիմենտային պարտավորությունների կատարման հետևյալ ընթացակարգերը.
Անհրաժեշտ է դիտարկել, որ այդ պարագայում, եթե առկա է դատական ակտ և տրվել է կատարողական թերթ, իսկ կողմն էլ այն չի ներկայացրել ԴԱՀԿ կատարման, ապա անհրաժեշտ է, որ այն ներկայացվի ԴԱՀԿ ծառայության համապատասխան բաժին կատարման:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչև 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:
Եթե մինչև կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կարգով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմենտային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:
Իսկ եթե ալիմենտ վճարողը չունի գույք` անշարժ և շարժական, ապա այդ պարագայում անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից հնարավոր չի լինի ապահովել ալիմենտի վճարումը՝ պարտապանի մոտ գույքի բացակայության պատճառով:
Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը պարտապանի մոտ գույքի առկայությունն է: Երբ պարտապանը գույք կունենա, այն ժամանակ էլ ԴԱՀԿ ծառայությունը կկարողանա ապահովել ալիմենտային պարտավորության կատարումը:
— Բանկից վարկ եմ վերցրել այլ անձի համար, ով ինձ տվել է պարտավորագիր, ըստ որի նա պարտավորվում է վճարել գումարն ու տոկոսները, սակայն այս պահին նա կալանավորված է և մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։ Մինչև դատավարությունը, վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում, ի՞նչ խնդիրներ կարող եմ ունենալ։
Կ. Հարությունյան
— Ի պատասխան ձեր հարցին՝ հայտնում ենք, որ եթե մինչև դատավարությունը վարկային պարտավորությունը չկատարվի, ապա վարկ վերցրողը ամբողջությամբ կկրի այն բացասական հետևանքները, որոնք նախատեսված են պայմանագրով:
Խորհուրդ 1. Այս իրավիճակում առաջարկում ենք հետևյալ լուծումները՝ քանի որ խարդախության մեջ մեղադրվող անձի կողմից տրվել է պարտավորագիր, ապա կարելի է նրա դեմ հայցով դիմել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով:
Խորհուրդ 2. Եթե պարտավորագրի մեջ կոնկրետ նշված է, որ անձը պարտավորվում է մարել իր համար վերցրած վարկն ու տոկոսները, ապա կարելի է առաջնորդվել քաղաքացիական օրենսգ 882-րդ հոդվածի 1-ին մասով և վիճարկել գումար չստանալու հանգամանքը (անփողությունը)։
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.