23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանները, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, այն է` անուշադիր են եղել ծառայության ընթացքում, որի հետևանքով նշված ընկերությունում դատահոգեբուժական փորձաքննություն անցնող, ոստիկանությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանավոր Ղուկաս Ա.-ն շենքից դուրս է եկել բակ և դիմել փախուստի:
Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ տեսուչը, ահազանգ ստանալով կալանավորի փախուստի դիմելու մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է` դեպքի մասին օպերատիվ հաղորդագրություն չի տվել ու չի հաշվառել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:
Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանի հայցն ընդդեմ դերասան Աշոտ Մելոյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վարելու պահանջով, գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Երեկ կայացավ նախնական դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Արայիկ Կուբանյանը։
Հայցվորը, որը դատարան չէր ներկայացել, հայցում նշել է, որ մարտի 31-ին դերասան Աշոտ Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն։ «Բժշկի դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով և սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» դերասանը գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, և որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, և ոչ էլ մեր ընտանիքից»:
Առավոտ
Այսօր, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Սիմոն Աղազարյանի գործով հերթական նիստը: Նիստի ժամանակ դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Գագիկ Պապոյանի նախաքննական ցուցմունքները:
Դատավորը նշեց, որ Գագիկ Պապոյանին չորս անգամ ծանուցում են ուղարկել, սակայն նա չի ներկայացել: Զրուցեցինք հատուկ քննչական ծառայությունում Գագիկ Պապոյանի և Սիմոն Աղազարյանի դեմ հարուցված 61206911 քրեկան գործով տուժող Սոնիկ Մաղաքյանի հետ. ‹‹Մեր դատական համակարգը համատեղ կատարել է ժանգլյորություն: Կան երկու մեղադրյալներ: Մեկ տարի առաջ Սիմոն Աղազարյանին ներկայացրին, որ մահացու հիվանդ է և Պապոյանի դատական պրոցեսը ավարտելուց հետո, հիմա էլ առանձին կատարում են նրա դատական պրոցեսը: Երևի դատական նիստերի ժամանակ նկատում եք, որ նա մահացու հիվանդին բնորոշ ծանր վիճակում չի, սակայն փաստաթղթերով նկարագրել են, թե ուր որ է կմահանա››:
Անդրադառնալով դատական գործի ընթացքին՝ Ս. Մաղաքյանը նշեց. ‹‹Համատեղ հանցագործություն է սա: Հատուկ քննչական ծառայությունը, խախտելով բոլոր օրենքները, որևէ արգելանք չդրեց մեղադրյալի գույքի վրա, այն, ինչ որ պարտավոր էր կատարել: Վերջին վայրկյանին հասկացա, որ Սիմոնի գույքի վրա արգելանք չդրեցին: Իմ միջնորդությամբ դատավոր Վարդանյանը, մեծ դժկամությամբ, գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացրեց: Տարանք ԴԱՀԿ ծառայություն, բայց պարզվեց Սիմոնը գույք չունի: Սկսեցինք խորանալ. չէ՞ որ Այգեձորում, ամբողջ Երևանը գիտի, որ նա ունի մեծ, շքեղ առանձնատներ, որոնք անհայտ է, թե ում անունով են գրանցված: Պարզվեց՝ դրանցից մեկը նրա կնոջ անունով է, մյուսները, երևի, հարսների, փեսաների,աղջիկների… չգիտեմ: Կինը խաբելով դատարանին, կեղծ վկայականներ է ներկայացրել, իբր նախկինում ինքը ամուսնալուծված չի եղել, բայց չորս անգամ ամուսնացել- ամունալուծվել է, գույքն ամբողջովին գրել է իր անունով՝ Սիմոնի անվամբ ոչինչ չթողնելով և շարքային տուժողներին զրկելով մեղադրայլից փոխհատուցում ստանալու բոլոր հնարավորություններից: Սակայն այստեղ, ինչպես բոլոր հանցագործները, այնպես էլ նրա հանցագործ կինը՝ Ռուզաննա Թովմասյանը, վրիպել է: Նա մոռացել է, որ եթե կա է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի բաժանման խնդիր, ապա պետք է մեջտեղ բերվի նաև կնոջ անունով գրանցված գույքը, այսինքն՝ մի քանի անգամ ամուսնալուծությունների շնորհիվ, եթե իրենով է արել գույքերը, պարտավոր է նաև իր գույքը «դնել սեղանին»: Իսկ դա չափազանց մեծ թիվ կլիներ և կբավարարեր մեր շարքային տուժողներին, որ գոնե այսքան տառապանքից հետո որոշ չափով փոխհատուցվեն››:
Սոնիկ Մաղաքյանը, որը դատավորի հետ անհամաձայնություններ ուներ, ասաց.‹‹ Քրեական գործից մաս են առանձնացրել, համարը փոխել են, իսկ շարքային տուժող մարդիկ, որ դատարանի դռանը ինֆարկտահար են լինում, պարտավոր չեն լինել իրավաբաններ, և ամբողջ մանրուքներն իմանալով, պաշտպանվել: Պաշտպանությունը, կարծես թե դրված է մեր դատախազության և դատավորների ուսերին: Մենք պաշտպանվելու համար սխալ մարդիկ ենք ընտրել: Երբ եկա դատական պրոցեսներին մասնակցելու, ինձ ասացին՝ դու այս գործով տուժող չես: Սկսեցի փաստարկներով ապացուցել հարգարժան դատավորին, որ ես գումարները վճարել եմ, իմ վճարած գումարներով Գագկի Պապոյանը կառուցել է բնակարան: Ո՞նց եղավ, որ ես դուրս մնացի, ոչ միայն ես, այլ հազարավոր տուժողներ: Մենք ապացուցում ենք՝ այդ գումարները կերել է անձամբ Սիմոն Աղազարյանը: Դա գրել է Ջանազյանը՝ հատուկ քննչական ծառայության խմբի ղեկավարը: Ես պարտավոր չեմ շուկայական գներով իմ տունը վաճառել ու օլիգարխներին հարստացնել: Նույնիսկ մարդիկ, որոնք միայն Ս. Աղազարյանի հետ են գործարք արել և Պապոյանի երես չեն տեսել, նրանց ասում են Պապոյանից պահանջեք: Ի՞նչն է պատճառը, որ մեզ Սիմոն Աղազարյանի կողմից տուժող չեն ճանաչում:
Դատարանը ցուցաբերում է ակնհայտ կողմնակալ վերաբերմունք Ս. Աղազարյանի նկատմամբ, և ես երրորդ դահլիճի մուտքի մոտ, ապացույցներով, համապատասխան նկարով կարող եմ ասել, որ բացահայտեցի՝ ինչ է կատարվել ներսում: Մեզ դուրս հրավիրեցին, ներսում մնաց դատավորը, դատախազը, Սիմոնը և Սիմոնի փաստաբանը: 45 րոպե, կուլիսային խորհրդակցությունից հետո, Արշակ Վարդանյանն ամբողջովին փոխված ներկայացավ: Մինչ այդ, դատավորը դատախազ Միլիտոնյանի հետ համատեղ որոշեցին այնպես անել, որ Ս. Աղազարյանը «պլստա»: Պլստում է, էն էլ ոնց: Հարցն այն է, որ Աղազարյանը նախկինում երեխա սպանելու համար չի դատապարտվել, ազատվել է: Բյուզանդի շենքում խարդախություն անելու համար նա կալանավորվեց, բայց ամիսներ շարունակ նստելուց հետո ո՞վ ազատեց նրան, թողեց ազատության մեջ, ուղարկեց որսի, որպեսզի մենք զոհ դառնանք այսօր: Հիմա եթե նրան ազատեն, է՞լ ինչ է անելու Սիմոն Աղազարյանը, որ մեր իրավապահները ուշքի գան ու զարթնեն››:
Հիշեցնենք, որ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, հրապարակեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, մեղադրյալ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման:
Այսօրվա դատական նիստում իր վերջին խոսքում Խաչատրյանը հայտարարեց, որ ճակատագիրն արդեն պատժել է իրեն՝ կործանելով իր ընկեր Լյուքսի կյանքը, մյուս ընկեր` Հրաչյա Սարգսյանի առողջությունը ու խնդրեց իրեն պատիժ նշանակելիս առաջնորդվել օրենքով:
«Այս դժբախտ դեպքն ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, մինչև կյանքիս վերջը ապրելու եմ այս ցավը։ Այս ցավը ոչ միայն ինձ ու իմ երկու ընկերների ընտանիքների, այլև ողջ հասարակության ցավն է, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ, հայ զինվորներ։ Հասկանում եմ, որ ոչինչ չի տա զայրույթով առաջնորդվելը։ Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, ընկերներիցս մեկի կյանքն եմ կործանել, մյուսի առողջությունը, ու քանի որ, հարգելի դատավոր, դուք էլ եք այս հասարակության մի անդամ, խնդրում եմ Ձեզ, առաջնորդվեք օրենքով ու լինեք հնարավորինս սառնասիրտ»,- դիմելով դատարանին ասաց Դավիթ Խաչատրյանը։
Հիշեցնենք` մեղադրողը պահանջել էր Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարով, իսկ պաշտպանական կողմը խնդրել էր վերաորակել մեղադրանքը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Արտաշեսի Կրկյաշարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Ալեքսան Պետրոսի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:
Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսունասիրությունների արդյունքներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել օրենսդրական բարեփոխումներին, դատապարտյալների պահման պայմաններին, ինպես նաև՝ պատժի վերանայման հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արման Թաթոյանը և Սուրեն Քրմոյանը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Աֆրիկյանների տուն» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքաշինական նպատակներով տեղափոխումը առաջացրել է հանրության որոշ հատվածի խիստ անհանգստությունն ու դժգոհությունը: Այդ մասին բողոքներ ենք ստացել նաև մենք:
Ուսումնասիրելով խնդիրը և դրա հետ կապված օրենսդրությունը՝ եկել ենք այն եզրակացության, որ Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին՝ չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին: Մասնավորապես, մեր օրենսդրության մեջ թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները:
Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:
Այսպես, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումն արգելելու համար՝ բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել»:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ: ՀՀ կառավարության 29.12.2005թ. որոշման հավելվածով թույլատրվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը բացառիկ դեպքերում` տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:
Այսինքն` Կառավարության որոշմամբ մասնավորեցվել են այն դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխումը:
Հետևաբար, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա 2005 թվականին ընդունված Կառավարության որոշումը չափազանց լայն հայեցողություն և մեկնաբանություն են տվել արդեն 2008 թվականին վավերացված միջազգային Կոնվենցիայով նախատեսված հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպքերը բնութագրող «հրամայաբար պահանջում են» դրույթին:
Այսպիսով, Աֆրիկյանների տան և այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հրատապ կարգով փոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա ընդունված համապատասխան կառավարության որոշումները:
Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Ըստ սահմանադրական նորմի մեկնաբանության` պետության պարտականությունն է ոչ միայն փրկել հուշարձանները նյութական կորստից, այլև ապահովել դրանց բանական իմաստավորումը, և սերունդների շարունակական հաղորդակցումն այդ արժեքներին (վերջին նպատակների իրագործումը հիմնականում հնարավոր է այն դեպքում, երբ հուշարձանը գտնվում է իր կառուցման վայրում)»:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Համլետ Ա.-ն չարաշահելով քաղաքացիներ Հայրապետ Գ.-ի, Մկրտիչ Վ.-ի և Լիլիթ Դ.-ի վստահությունը, գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է վերջիններիս պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, պայմանավորվել վճարել գումարները, սակայն ոչինչ չի վճարել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիների ավտոմեքենաները:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.