23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մամուլի ազգային ակումբը խոր մտահոգություն է հայտնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ, որով «ilur.am» տեղեկատվական կայքին և «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը։
Տեղեկատվական աղբյուրի բացահայտումը պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում և հանրային անժխտելի շահի առկայության դեպքում։ Մինչդեռ Գյումրիի ոստիկանապետի՝ ՀՀ քաղաքացու վրա զենք ճոճելու համար հարուցված քրեական գործը, ՄԱԱ համոզմամբ, նման բացառիկ դեպք չէ և չի կարող տեղեկատվական աղբյուրը բացահայտելու հանգամանք լինել, ուստի, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, ՄԱԱ-ն վստահ է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կվտանգի տվյալ անձի (կամ՝ անձանց) ֆիզիկական անվտանգությունը։
Տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը լրագրողի պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական արժեքների ու սկզբունքների պահպանման գրավական է, և հարկ է հարգանքով մոտենալ տեղեկատվության աղբյուրի գաղտնիության ապահովման՝ լրագրողների ձգտմանը՝ հասարակության շահերի ի պաշտպանության և պետական իշխանության ներկայացուցիչների վարքագծի բացահայտման նպատակով:
ՄԱԱ-ն պահանջում է Վերաքննիչ դատարանից վերանայել դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, իսկ Արդարադատության խորհրդին՝ կարգապահական վարույթ սկսել դատավորի նկատմամբ՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված առանց «Հրապարակի» և «ilur.am»- ի ներկայացուցիչների մասնակցությամբ դատաքննության անցկացումը։
Մամուլի ազգային ակումբը կարծում է, որ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու այս նախադեպով գործող իշխանությունը փորձում է սահմանափակել տեղեկատվություն ստանալու և տարածելու մամուլի ազատությունը և տեղեկատվության աղբյուրի պաշտպանության՝ լրագրողների իրավունքը:
Մամուլի ազգային ակումբը համոզված է, որ նման որոշումն էլ ավելի կմեծացնի հասարակության մեջ իրավական վհատությունը՝ մարդկանց ստիպելով շարունակել արդարություն, օրինականություն և պաշտպանություն փնտրել Հայաստանից դուրս:
Մամուլի ազգային ակումբ
Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տ. Հայրապետյանը, սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ս. Գրիգորյանը, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Ա. Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Անչափահաս, 14 տարին չլրացած աղջնակը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ծառայողը իր հետ ունեցել է սեռական հարաբերություններ` նախապես իմանալով իր անչափահաս լինելու հանգամանքը:
Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նշվեց, որ 2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 4,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմամբ: Դրա հետ մեկտեղ, նվազել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
Զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են 15,4%-ով: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2014 թ. առաջին կիսամյակում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 699 միավոր հրազեն (2013 թ. 6 ամսում՝ 517):
Որպես դրական միտում նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում 31,7%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (293-200), 15,1%-ով՝ անչափահասների կողմից, և 51,3%-ով` նրանց մասնակցությամբ խմբերում կատարված հանցագործությունների թիվը:
2013 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, պետական և անձնական գույքի գողության, յուրացման կամ վատնման, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով:
Հաշվետու ժամանակահատվածում որոշակիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 218-ով: ՀՀ ոստիկանության ղեկավարության հետևողական մոտեցման արդյունքում ավելի քան երկու անգամ աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (2013 թ.՝ 105, 2014 թ.՝228):
2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 9 դեպք, որից 7-ը` կանանց պոռնկության շահագործման, 1-ը` անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու և 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի: Հարկ է նշել, որ թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2014 թ. զեկույցում ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ պահպանում է իր դիրքը երկրների դասակարգման առաջին խմբում` համարվելով թրաֆիքինգի դեմ ամենաարդյունավետ պայքար ծավալող երկրներից մեկը աշխարհում: Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրներից ՀՀ-ն միակն է, որը ներառված է երկրների գնահատման ամենաբարձր այս խմբում:
Հաշվետու շրջանում, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների շրջանակում, ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 904 հետախուզվող:
Ճանապարհային ոստիկանության կողմից 2014 թվականին զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ: 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետության տարածքում շահագործվել է 153 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 74-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի թվով 80 խաչմերուկի երթևեկությունը: Հանրապետության տարածքում արձանագրվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհերի թիվը նվազել է 10-ով:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի է ենթարկվել 367 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 22 քրեական գործ, 1 անձ դատապարտվել է:
Անդրադառնալով 2014 թ. առաջին կիսամյակում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց իր սկզբունքային մոտեցումն այդ աշխատանքի կազմակերպմանը:
Ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների կիսամյա աշխատանքի արդյունքները ներկայացրին ոստիկանության պետի տեղակալներ Արթուր Օսիկյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:
Բարձրացված հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խիստ գնահատական տվեց մի շարք բաժինների աշխատանքին և պահանջեց յուրաքանչյուր թերացման համար կիրառել անձնական պատասխանատվության սկզբունքը:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև աշխատանքային և կատարողական կարգապահությանը, որը մի շարք ստորաբաժանումներում դեռևս հեռու է պահանջված մակարդակից:
Վլադիմիր Գասպարյանը կրկին կարևորեց համակարգն արատավոր երևույթներից վերջնականապես ազատելու, ոստիկանության ծառայողի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, իրավապահի պարտքն անվերապահորեն կատարելու, սպայի արժանապատվությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության գործունեության սկզբունքների և երկրորդ կիսամյակի կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀՀ ոստիկանություն
Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացիներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման` 2014 թվականի հունիսի 29-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում սկսվեց գործով տուժողների հարցաքննությունը:
Ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը նշեց, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է ակցիաներից, իսկ ինքն էլ ծառայության է ներգրավվել հասարակական կարգ պահպանելու նպատակով, քանի որ հայտնի էր, որ երթ է լինելու:
Երթի մասնակիցներն, ոստիկանի հաշվարկով, մոտ 150 հոգի էին, որից 30-ը դուրս էին եկել փողոցի երթևեկելի մաս, ցույցի մասնակիցները ագրեսիվ վարքագիծ էին դրսևորում ոստիկանների նկատմամբ, չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջներին, «մենք հրելով փորձում էինք դուրս բերել նրանց փողոցի երթևեկելի մասից», որպեսզի չխոչընդոտվեն այլոց սահմանադրական իրավունքները:
Ըստ տուժողի, իր ոտքերի տակ պայթուցիկ են պայթեցրել, ինքը «բան չէր տեսնում», աչքերը մրմռում էին: «Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել»,- ասաց նա:
Կոնկրետ յուրաքանչյուրի գործողությունները տուժողը դժվարացավ նկարագրել, քանի որ շատ ժամանակ է անցել, սակայն հիշեց, որ սպիտակ սպորտային համազգեստով երիտասարդը քաշքշում էր, հարվածում քաղաքացիական հագուստով մեկին, ով բղավում էր, որ «մի խփեք, ես ոստիկան եմ»:
Այն հարցին, թե ոստիկանները պարտավոր էին նախազգուշացնել երթի մասնակիցներին անօրինական երթ կատարելու մասին, փոխգնդապետը հայտնեց, որ նման անհրաժեշտություն չեն տեսել, ապա ավելի ուշ հայտնեց, որ նախազգուշացում լինում է հավաքը ցրելու կամ դադարեցնելու դեպքում, տվյալ դեպքում՝ «մենք նպատակ չունեինք ցրելու կամ դադարեցնելու հավաքը»:
Այսօրվա դատական նիստին ներկայացել էր ևս մեկ ոստիկան տուժող՝ Գեղամ Խաչատրյանը, սակայն պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ իր անչափահաս պաշտպանյալ Շահեն Հարությունյանն իրեն վատ է զգում, ուստի խնդրեց դատական նիստը հետաձգել՝ դատարանը բավարարեց միջնորդությունը:
Փաստինֆո
ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ:
Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:
Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի (Ձև 1) «Որոշեցի» մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Երևանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:
Դիմումատուները հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել:
Բնակիչներն ապրիլի 17-ին կրկին դիմել են Մշակույթի նախարարություն՝ մերժման հիմնավորվածությունը ստանալու նպատակով, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
Պաշտպան Կարեն Անդրեասյանը բնակիչների խնդրով գրություն է ուղարկել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ի պատասխան՝ Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ ձեղնահարկում շինաշխատանքները կատարվել են շեղումներով և անավարտ են, ինչի պատճառով Նախարարությունը դեռ չի կարող հատկացնել ավարտական ակտերը: Նախարարության մասնագետները բնակիչներին առաջարկել են կառույցը համապատասխանեցնել համաձայնեցված նախագծին և տեղեկացրել, որ շինաշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները կստանան ավարտական ակտը: Բնակիչները շտկել են Մշակույթի նախարարության արձանագրած շեղումները:
Պաշտպանի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում հարցն արագորեն լուծվել է, և բնակիչները հունիսի 25-ին ստացել են շինարարության ավարտական ակտերը:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Օմբուդսմենին՝ նշելով, որ վերջինի միջամտության արդյունքում Մշակույթի նախարարությունն արագորեն լուծեց հարցը, որը ձգձգում էր ամիսներ շարունակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատում համատեղ աշխատելու և խնդիրներին արագորեն լուծում տալու Մշակույթի նախարարության պատրաստակամությունը:
ՄԻՊ գրասենյակ
Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 32 տան դիմաց «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Աուդի Ա4»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 02.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին «Նոբելե» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց գոտի և ճանապարհի ձախ մասից կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 9-ին, ժամը 17.00-ին, Սյունիքի մարում` Մ-2 մայրուղու 311-րդ կմ-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.