23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացի Սարգիս Մ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացի Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 15-ին բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին, հերթապահ մասում ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Սարգիս Մ-ի մարմնի տարբեր հատվածներում արձանագրվել են առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող բազմաթիվ քերծվածքներ և արյունազեղումներ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Քաղաքացի Արման Ե-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացի Արման Ե-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի քննիչներից մեկը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է վարույթն իրականացնող քննիչի գործունեությանը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2014թ. հուլիսի 16-ի հրամանով Աննա Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:
Աննա Վարդապետյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
ՀՀ վճռաբեկ դատարան
Նախագահի խորհրդական (03/2013 – 07/2014)
Քրեական պալատի նախագահի ավագ օգնական (02/2009 – 03/2013)
Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ (12/2008-02/2009)
Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ (10/2008-12/2008)
Աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ (03/2007-10/2008)
Երևանի Ավան համայնքի թաղապետարան
Թաղապետի խորհրդական (03/2003-05/2005)
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոն
համատեղությամբ` դասախոս (2010 – մինչ օրս)
ասիստենտ (09/2013 – մինչ օրս)
ՀՀ դատախազության դպրոց
դասախոս. դասընթացը` «Քրեական իրավունքի և դատավարության արդի հիմնահարցերը ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում» (2013)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (10/2008 – 10/2012)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Իրավագիտության մագիստրոս (գերազանցությամբ, 09/2006 – 06/2008)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Իրավագիտության բակալավր (գերազանցությամբ, 09/2002 – 06/2006)
Գիտական աստիճան
Իրավաբանական գիտությունների թեկնածու. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները», 2012թ. ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի իրավաբանական գիտությունների գիտական աստիճան շնորհող 001 մասնագիտական խորհուրդ
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևան քաղաքի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր (2002)
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Անգլերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց)
ԼՂՀ ոստիկանության հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:
ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում»:
ԼՂՀ Պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային Անվտանգության Ծառայության և ԼՂՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել է պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «КМС» տեսակի «TD 2042» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ПМ» տեսակի «ВА 0033» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով։
Մյուս ձերբակալվածն է Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.)` զինված գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «АКМС» տեսակի «TF 7373» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի «ПМ» տեսակի «СН 3478» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար:
Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Քրեական գործը գտնվում է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:
Նախաքննության արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԼՂՀ գլխավոր դատախազություն
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը մարտ ամսին գումարային վեճ է ունեցել «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 ԱՄՆ դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել: Գևորգ Աֆանդյանի սնանկացումը զարմանալի չէ: Նրա պարտքերի մասին գրել է մամուլը: «Սթարը», որտեղ սննդամթերքի գներն ավելի բարձր էին, իսկ հաճախորդները՝ ավելի «էլիտար», քան քաղաքի ահռելի և այլանդակ զավակ «Սիթի»-ում, դատարկվեց և փոշիացավ երևանցիների աչքի առաջ: Նույնը կատարվեց «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետ: Վարկած տարածվեց, որ երբեմնի հարուստ և հաջողակ բիզնեսմենը՝ «Էյ Ջի էլեկտրոնիքս» խանութների, «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիրը, որի ներքո հանդես են գալիս «Այգ», «Պապա Կառլո», «Այգի», «Էյ Ջի Պլաստ», «Էյ Ջի Պրինտ» ապրանքանիշները, սնանկացավ վատ մենեջմենթի պատճառով:
Օրինակ, ահռելի գումար վճարելով «Սթար» բրենդի համար, Աֆանդյանը չուներ խանութների համար սեփական տարածքներ և դրանք վարձակալությամբ էր վերցնում: Հետագայում, երբ սկսվեցին ֆինանսական պրոբլեմները, նա նույնիսկ փորձում էր վաճառել «Սթար» բրենդը, սակայն գնորդներ չգտավ: Զարմանալի չէ, որ Աֆանդյանը 5 մլն դոլարի պարտք է կուտակել: Թե ինչպես և երբ է գոյացել այս պարտքը պետական չինովնիկ և ստվերային միլիոնատեր հանդիսացող Միհրան Պողոսյանին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի կայացրած որոշումից չի երևում: ԴԱՀԿ մամուլի պատասխանատուն հրաժարվեց այս գործով որևէ պարզաբանում տալ՝ պատճառաբանելով, որ այն վերաբերում է անձնական հարցերի, որոնք, հավանաբար, ներդրվել են բիզնեսի մեջ, ոչ թե ԴԱՀԿ գործունեությանը: Բայց վերհիշենք, թե ինչպես 2011 թ. օգոստոսին «Սթարի» խոշորագույն բաժնետեր դարձավ օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets ընկերությունը, իսկ մեկ ամիս անց «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» ցանցի 30 խանութները:
Կարելի է ենթադրել, որ պարտքը գոյացել է հենց այդ ժամանակ: Ինչևէ, դատական ընթացքն անսպասելիորեն լավ է ավարտվել սնանկ բիզնեսմենի համար, որի ծանր շրջանը կարծես թե հետևում է: Դատական ակտից տեղեկանում ենք, որ գործի լսման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, և հաշտության համաձայնությամբ Պողոսյանը զիջել է իր 5 մլն դոլար պարտքի մեծ մասը: 5.146.842 մլն դոլարը, ըստ դատարանի հաշվարկի, 2 մլրդ դրամից քիչ ավելի է: Այս գումարի մեծ մասը՝ 1,5 մլրդ դրամը, գոյացած տոկոսներով, փաստորեն, ԴԱՀԿ պետը զիջել է Գևորգ Աֆանդյանին, նրանից պահանջելով ընդամենը 499 մլն դրամ: Ինչ փոխհամաձայնության արդյունք է եղել այս գործարքը, ով է համոզել Պողոսյանին հրաժարվել այդ ահռելի գումարից, վարկածների տիրույթում է: Դատարանում նրա ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիգ Դավթյանն ասաց, որ չի ցանկանում որևէ տեղեկություն ավելացնել այն ամենին, ինչ կա դատարանի որոշման մեջ: Հարցին, թե ինչ կախարդական փոխհամաձայնություն է եղել, ինչ պայմանով է Միհրան Պողոսյանը մեկուկես միլիարդ դրամ «նվիրել» Աֆանդյանին, նա չցանկացավ պատասխանել, քանի որ «դա Պողոսյանի բարի կամքն է եղել»: Չի բացառվում, որ այս հարցում մեծ դեր է կատարել նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որի հետ վերջերս մտերմացել է Աֆանդյանը, և որը, մեր տեղեկություններով, իր հովանավորության տակ է վերցրել առևտրային հայտնի ցանցի տիրոջը՝ ցանցի, որից մնացել է միայն անունը՝ «Սթար»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Hraparak.am
Մեզ հասցեագրված հարցերին պատասխանում է «ԱԳՐԻՄԵՆԹ» իրավաբանական ընկերության իրավաբան Աստղիկ Զոհրաբյանը:
— Ինչպե՞ս է փոխվում սեփականության իրավունքը (տունը կամ հողատարածքը, որը գտնվում է ՀՀ—ում), եթե ՀՀ քաղաքացին փոխում է իր քաղաքացիությունը։ Արդյո՞ք քաղաքացիությունը և սեփականության իրավունքը փոխկապակցված են։
Հովհաննես Հովհաննիսյան
— Ի պատասխան ձեր հարցին՝ հայտնում ենք, որ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հողային հարաբերությունների սուբյեկտներ են Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք»:
Սահմանափակում առկա է հողի նկատմամբ սեփականության իրավունքի մասով, որը բխում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4րդ պարբերությունից համաձայն, որի՝ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Սույն սահմանափակման կարգավորումը հստակեցված է ՀՀ Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանքկարողենլինելմիայնհողի օգտագործողներ:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ»:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածում ամրագրված է`
Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով (մաս 1-ին):
Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը (մաս 2-րդ):
Նշվածը վկայում է, որ եթե ՀՀ քաղաքացին փոխում է իր քաղաքացիությունը և դադարում է ՀՀ քաղաքացի համարվել, ապա օրենքի ուժով նա կորցնում է հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը, իսկ եթե անձը, ով դադարել է ՀՀ քաղաքացի լինելուց և նրան սեփականության իրավունքով մինչև ՀՀ քաղաքացիության դադարեցումը պատկանել է հողամաս, իսկ նա այդ հողամասը չօտարի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով սահմանված կարգով, ապա այն իրավասու անձանց կողմից կօտարվի հարկադրաբար:
— Պիտանելիության ժամկետն անցած ապրանք վաճառելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն է սահմանված և արդյո՞ք արտադրողը նույնպես կարող է պատասխանատվության ենթարկվել։
Լ. Այվազյան
— Ի պատասխան ձեր հարցին՝ հայտնում ենք, որ եթե գնված ապրանքը թերություններով է, ապա գնորդին պատճառված վնասը նրա ընտրությամբ ենթակա է փոխհատուցման կամ վաճառողի կամ արտադրողի կողմից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1089-րդ հոդված)։
1. Ապրանքների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է պիտանելիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանելիության ժամկետ սահմանված չէ` ապրանքը թողարկելու օրվանից տասը տարվա ընթացքում:
2. Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`
1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանելիության ժամկետ չի սահմանվել.
2) անձը, ում վաճառվել է ապրանքը չի նախազգուշացվել մինչև պիտանելիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1090-րդ հոդված)։
Առանց պիտանելիության ժամկետի, պիտանելիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով, պիտանելիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանելիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանելիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Հ.Գ. Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղարկել armv12@mail.ru էլ հասցեին: Իրավաբանական խորհրդատվությունը կմատուցեն ճանաչված փաստաբանական գրասենյակներ:
«ԱրմենՏել»–ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել թերթի ունեցած տեղեկություններով, չափազանց ուշագրավ նախապատմություն ունի:
Արտերկրից Հայաստան կատարվող հեռախոսազանզերի սպասարկման դիմաց «Արմենտելը» գումարներ էր ստանում օտարերկրյա օպերատորներից: Թերթի տեղեկություններով, այդ գումարները, «ԱրմենՏելի» հաշվին նստելու փոխարեն, վախանցվում էին օֆշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվին: 2009-2012 թվականների ընթացքում, երբ Կլիմկոն դեռ ղեկավարում էր «Արմենտելը», ընդհանուր առմամբ, այդ միջոցով «անհետացել է» հարյուրավոր միլիոն դոլար, ըստ որոշ տեղեկությունների նույնիսկ 500 միլիոն:
Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այդ հսկայական գումարները, որոնցից նաև պետք է հարկեր վճարվեին, չէին կարող աննկատ անհետանալ։ Դրա մասին քաջատեղյակ են եղել ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և, նույնիսկ, ըստ մեր աղբյուրների, անձնական շահագրգռվածություն են ունեցել որպեսզի այդ գումարները անհետանան և այս պատմությունը այդպես էլ կմնար չբացահայտված, եթե օֆշորային գոտիներում շրջանառված այդ հսկայական գումարները չհայտնվեին արևմտյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև «ԱրմենՏելի» ներկաիս սեփականատեր ռուսական «Beeline» ընկերությունը հետևողական չգտնվեր գործի բացահայտման հարցում։
Ըստ մեր տեղեկությունների, քրգործը մեր իրավապահները հարուցել են ռուս գործընկերների և արևմտյան հատուկ ծառայությունների «սև ցուցակներում» չհայտնվելու նկատառումներով: Այս տեսանկյունից հետաքրքիր է, թե ինչ ընթացք կստանա այն, և երբ «կհայտնաբերվի» հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոն:
Հայկական ժամանակ
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քրեական գործն ըստ մեղադրանքի` Միքայել Գագիկի Եսայանի` որոշվեց տարածքային ընդդատության կարգով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Քանի որ արարքի վերջին մի քանի դրվագները Միքայել Եսայանը ենթադրաբար կատարել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում:
Ինչո՞ւմ է մեղադրվում Միքայել Գագիկի Եսայանը.
Եսայանը իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Նարինե Մեխակի Դավթյանին շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն՝ միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել։
Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում կորզելով Նարինե Դավթյանի համաձայնությունը, 2010թ. կեսերին, Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 ՀՀ դրամ։ Նարինե Դավթյանից տեղեկանալով նմանատիպ հետագա հանդիպումներին մասնակցելու վերջինիս անհամաձայնության մասին, Միքայել Եսայանը, կնոջը շահագործելուն ուղղված հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեռական հարաբերությանը մասնակցություն ունենալու փաստը որպես արատավորող տեղեկություն տարածելու, նշված հանգամանքը շահարկելով նրան նաև մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ մոտ ստեղծված վիճակի խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում՝ նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկելով, 2010թ. վերջերից մինչև 2013թ. հունիս ամիսը ենթարկել է պոռնկության շահագործման, այն է՝ նյութական օգուտներ ստանալու և իր անբնական կրքերին հագուրդ տալու նպատակով, պարբերաբար, ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի «www.odnoklassniki.ru» և «Знакомства@та!1.гu» կայքերում ծանոթացած օգտատերեր՝ Գևորգ Մանասերյանի և Ալեքսան Դադյանի, այնպես էլ իր ծանոթներ Գրիգորի Բալայանի ու Գրիգոր Կադամյանի և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ։
Բացի այդ, Միքայել Եսայանը, Գեղարքունիքի մարգի Չկալովկա գյուղում բնակվելու ժամանակահատվածում՝ 2013թ. նոյեմբերի 2-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Նարինե Դավթյանի, հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որն արտահայտվել է ձախ աչքի ստորին կոպի արյունազեղման ձևով։
Հ.Գ. սա դատական տեղեկագրից մի հատված էր: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այսօր փաստաբանների պալատում հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ վաղը Առուշանյանի գործով բողոքը կներկայացնի վերաքննիչ դատարան:
Ի՞նչ էր կատարվել. Ըստ պաշտպանի, Աշոտ Առուշանյանն աշխատում էր HSBC բանկում՝ որպես մասնագետ: 2012 հուլիսի 20-ին, բանկից դուրս գալիս, նրան մոտենում են ոստիկանության մոտ 15 աշխատակիցներ, բռնի ուժով նստեցնում ավտոմեքենան և տանում Էրեբունու քննչական բաժին: Այստեղ սկսում են նրա նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրել, թե՝ տվյալներ կան, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կազմակերպության փոխտնօրենի կողմից Երևան բերվող գումարների մասին ինֆորմացիան դու ես տվել հանցագործություն կատարողներին: Փորձում են համոզել, թե՝ քեզ վրա ցուցմունք կա, եթե դու էլ ընդունես, քեզ բաց կթողնենք և հնարավորություն կունենաս մասնակցել գիտական թեզի պաշտպանությանը:
Առուշանյանը որևէ բան չի ընդունում: Դրանից հետո Առուշանյանին առերես հարցաքննության են ենթարկում Արտաշես Գալուստյանի հետ: Արտաշես Գալուստյանը և Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում էին «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենի մեքենայից 56 միլիոն գումար գողանալու գործով:
Առերեսման ժամանակ Արտաշես Գալուստյանը, որ մինչ այդ, մոտ մեկ ամիս հարցաքննվելով, իր 5 — 6 ցուցմունքներում ընդհանրապես Աշոտի անունը շոշափած չլինելով ասում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Աշոտն իրենց ինֆորմացիա է տվել, թե հետաքրքրություն ներկայացնող մեքենան որ օրերին է գալիս, երբ է դուրս գալիս, և որ բանկ ու ինչ մեքենայով է գումարը տեղափոխվում: Բնականաբար Աշոտի ռեակցիան լինում է, թե՝ «սուտ ես ասում»:
Առերեսմանը Գալուստյանը բազմիցս կրկնում է. «Աշոտ կներես, ստիպված եմ…» նման արտահայտություններ, որոնք որ ֆիքսված են, որը հետազոտվել է նաև դատաքննությամբ:
Առերեսումից հետո Գալուստյանի՝ 56 միլիոն դրամ գումարի գողության մեջ մեղադրվողի, որն ընդունել է մեղքը, անձի դեմ ցուցմունք տալու պարագայում, խափանման միջոցը փոխվում է: Պաշտպան Սիմոնյանը նշեց, որ գործի նյութերը հետազոտելով՝ ակնհայտ է դառնում, որ նրա խափանման միջոցը փոխելու խնդիրը հենց պայմանավորված է եղել Աշոտի դեմ ցուցմունք տալով, որովհետև փոփոխման զեկուցագիրը նախապես է կազմված եղել:
Արտաշես Գալուստյանն ու նրա հայրը օրեր անց ինքնասպան են լինում: Աշոտի Էդգար Կարաքեշիշյանի գործը քննվում է ընդհանուր իրավասության դատարանում՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ, առաջին դատաքննության ժամանակ երկուսն էլ դատապարտվում են. Կարաքեշիշյանը 7.5 տարի, Առուշանյանը՝ 5.5 տարի ազատազրկմամբ:
Դատական ակտը բողոքարկվում է վերաքննիչ դատարան և վերաքննիչ դատարանը 2013 թ-ի հուլիսի 23-ին որոշում է կայացնում այն բեկանելու մասին՝ նշելով նաև, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ակնհայտ անհիմն է, առավել ևս Աշոտ Առուշանյանի մասով: Դատարանը նշում Է հատուկ գործողություններ, որ պետք է ընդհանուր իրավասության դատարանը կատարի, այդ թվում՝ Արտաշես Գալուստյանի կողմից Աշոտ Առուշանյանի դեմ տրված ցուցմունքների արժանահավատության և անթույլատրելիության վերաբերյալ:
«Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ ուղղակի շեշտել է, որ անհրաժեշտ է պարզել, թե շուրջ մեկ ամիս, հինգ ցուցմունքներում Առուշանյանի անձը չնշած անձն ինչպե՞ս պատահեց, որ որոշեց նրա դեմ ցուցմունք տալ: Այդ ընթացքում Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում մի նյութ է տպագրվում. ՀԱԿ-ի ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը, որն այդ ժամանակ գտնվում էր «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում, լրագրողին պատմում է, որ իր խցում պահվող Արտաշես Գալուստյանն իրեն պատմել է՝ որ երբ իրեն տարել են Էրեբունու ոստիկանության, ճնշել են և ասել, որ ռետինե մահակով նրան կբռնաբարեն ու նկարը կուղարկեն մեկուսարան , նա նաև շեշտել է, որ իրեն ծեծի են ենթարկել ոչ միայն ոստիկանության աշխատակիցները, այլ նաև ոստիկանություն են մտել «Մանանա» ՍՊԸ-ի տերերը և նույնպես ծեծի ենթարկել:
Միայն այս հայտարարությունը պետք է հիմք հանդիսանար, որ գլխավոր դատախազը հանձնարարեր Հատուկ քննչական ծառայությանը քննական գործ հարուցելու և նախքննություն անցկացնելու համար, սակայն հետագայում պարզվում է, որ նախաքննություն չի եղել»,- պատմում է պաշտպանը:
Տիգրան Առաքելյանը պատմել է նաև, որ Գալուստյանն ասել է, որ ինքը երկնտրանքի առաջ է՝ երրորդ անձի դեմ սուտ ցուցմունք տալ և ստանալ ազատություն և մի կողմից էլ չի ուզում ստանալ ազատություն, որովհետև տուժողներն իրեն կստիպեն, կճնշեն, տունը ձեռքներից կխլեն: «Մի իրավիճակ էր, որ մեզ թվում էր, թե անպայման արդարությունը կհաղթի: Իրավաբան պետք չէ լինել իմանալու համար, որ դատավճիռը կայացվում է փաստերի հիման վրա, սակայն օրեր անց այդ անթույլատրելի ճանաչելուց հետո դատավորը փոխվեց՝ Մակյանը հունիսի 16-ին դատապարտեց Առուշանյանին: Եվ բոլորի մոտ շոկային իրավիճակ ստացվեց: Օրեր անց, ստանալով դատավճիռը, կարդում եմ այս միտքը, որը, կարծում եմ, կարելի է իրավագիտության «գոհարների» մեջ ներառել:
Դատավճիռն այսպիսին էր. «Դատարանը, խորհրդակցական սենյակում, վերահաստատելով վերը նշված երկու ապացույցների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը և դրանք ապացույցների շարքում տեսնելու անհնարինույթունը, փաստում է, որ սույն գործով ամբաստանյալներ Էդգար Կարաքեշիշյանի ու Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորված համարելու տեսանկյունից պետք է մեկնաբանեն և դիտարկեն ոչ թե որպես ապացույցներ, այլ որպես գործին վերաբերելի արժանահավատ վարկած»,- նշում է պաշտպանը և ավելացնում, որ Քրեական դատավարության օրենսգրքի 122 հոդվածում նշված է, որ միայն ապացույցների համակցությամբ կարելի է դատավճիռ կայացնել:
Սիմոնյանն ասաց նաև, որ տեսաժապավենները, որոնք ֆիքսել են, 4 ամիս պահված են եղել և երբ նայում ես, տեսնում ես, որ մոնտաժված են, որովհետև վարկյանների անճշտություն կա, սակայն այդ փաստը դատարանում չի քննարկվել:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք դատավոր Մակյանը որևէ կերպ պատասխանատվություն չի կրելու վարկածի հիման վրա դատավճիռ կայացնելու համար, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ արդարադատության խորհրդի խնդիր կա այստեղ. «Դատավճիռից հետո կդիմենք նաև այդ հարցով, քանի որ այս փուլում դիմել հնարավոր չէ, քանի դեռ գործը գտնվում է դատական ատյաններում այդ գործով չեն կարող զբաղվել»:
Հռիփսիմե Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.