23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ մեղադրանքի` Արտուշ Հակոբյանի ղեկավարած «Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հրաժարվեց շտապ օգնությունից՝ հայտարարելով, որ դատարանի դահլիճում ինքնավնասման հետևանքները լուրջ չեն:
Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի արարքը բողոքի արտահայտման մի ձև է:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում , երբ ընթերցվում էր իր նախաքննական ցուցմունքները, կրակայրիչի ծայրով վնասեց ձեռքը:
Մինչ դատաքննական ցուցմունքի ընթերցումը Դավիթ Գալստյանի պաշտպան Ոսկանյանը հնչեցրեց իր հարցերը, քանի որ վերջինս նախորդ դատական նիստի ընթացքում վատ էր զգում իրեն և այդ պատճառով նիստը հետաձգվեց: Պաշտպանի հարցին, թե ինչպես են անցել իր հարցաքննությունները, ամբաստանյալը պատասխանեց, որ հարցաքննություն չի եղել, այլ տարել, ծեծել են: Մյուս հարցին, թե իր նշած խոշտանգումները ե՞րբ դադարեցրին, պատասխանեց. «Երբ համաձայնեցի կեղծ ցուցմունք տալ, դադարացրին»: Իսկ թե ինչու համաձայնեց սուտ ցուցմունք տալ, պատասխանը հետևյալն էր. «անմարդկային վերաբերմունք էին ցույց տալիս…»:
Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին՝ « Երբ բերման են ենթարկել, Արտուշայի հետ կապված հարց տվել են և եթե այո, ի՞նչ հարց», Գալստյանը պատասխանեց, որ իրեն հարցրել են, թե միասի՞ն եք թալանել, ինքն ասել է, որ այդ մարդուն չի ճանաչում, ո՞նց կթալանի, նրանք էլ, թե՝ լավ, դա հետո կպարզենք:
Ամբաստանյալը ևս մի քանի հարցերի պատասխանեց: Քանի որ մեղադրող կողմը հակասություններ տեսավ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում, ընթերցեցին նախաքննական ցուցմունքները, որի ընթացքում էլ Դավիթ Գալստյանը դիմեց ինքնավնասման:
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 6-ին:
Հռիփսիմե Գալստյան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Բանդայի» գործով դատական նիստը:
Ինչպես դատարանից փոխանցում է «Հայկական Վարկած»-ի թղթակիցը, ամբաստանյալներից Դավիթ Գալստյանը, որը դատաքննության սկզբում քմծիծաղով պատասխանում էր հարցերին, քիչ անց կրակայրիչի երկաթյա մասով փորձել է ինքնավնասում անել:
Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի տեղեկացմամբ, Դավիթ Գալստյանը վնասել է ձեռքը:
Այժմ ընդմիջում է հայտարարվել:
Նախաքննության ընթացքում Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով’ լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով’ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով’ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով’ մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված’ կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով’ սպանությունը’ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով’ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ: Այս մասին հայտնում են ԼՂՀ դատախազությունից:
Նույն քրգործով մեղադրյալ Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով’ լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով’ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով’ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով’ մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված’ կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով’ սպանությունը’ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով:
Նախաքննությունը շարունակվում է:
Երեկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հրապարակայնորեն ընդունել էր, որ իր կառույցն իրապես խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը, սակայն միաժամանակ Օմբուդսմենի բացահայտած և հրապարակած խախտման մասին խոսելիս իրեն թույլ էր տվել մոլորեցնող և անպատշաճ դատողություններ: Այդ պատճառով, հասարակությանը պարտավոր ենք պաշտպանել Գլխավոր դատախազության ոչ միայն խախտումներից, այլև ապատեղեկատվությունից:
Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանն իր բոլոր խախտման որոշումներում նշում է տվյալ խախտման փաստական հանգամանքները, իրավական հիմնավորումները, ինչպես նաև խախտող պետական մարմնին ուղղված իր կոնկրետ առաջարկները: Ըստ օրենքի` եթե խախտումը թույլ տված պետական մարմինը քսանօրյա ժամկետում չի կատարում Պաշտպանի առաջարկները, ապա Պաշտպանը հրապարակում է տվյալ խախտման որոշումը: Տվյալ դեպքում, ս.թ. հունիսի 20-ին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղարկել է խախտման որոշումը՝ իր երկու առաջարկներով. առաջին՝ տալ հանձնարարականներ՝ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով, երկրորդ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց: Ցավոք, Գլխավոր դատախազը պատշաճ չի կատարել այդ առաջարկները, իսկ դրանցից միայն մեկի մասնակի կատարման մասին նույնիսկ չի էլ իրազեկել Պաշտպանին:
Իրավական դաշտում անթույլատրելի էր շուրջ 4 ամիս չվերացնել կատարված խախտումը և միայն Պաշտպանի խախտման որոշումից (առ հունիսի 20) հետո Գլխավոր դատախազի հանձնարարականով (առ հուլիսի 3) սկսել մարդու խախտված իրավունքի վերականգնումը: Առավել ևս, որ ազատամարտիկի այրու իրավունքի խախտման մասին Օմբուդսմենը Գլխավոր դատախազին առաջին անգամ տեղեկացրել էր դեռևս մարտի 20-ին:
Բարոյական դաշտում ավելի քան տարակուսելի է այն, որ Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում, իմացել այդ մասին և չի ձեռնարկել պատշաճ քայլեր, իսկ այժմ էլ փորձում է հասարակությանը շեղել սեփական թերացումներից:
Հուսով ենք, որ Գլխավոր դատախազությունը հանրությանը հայտնի և անհայտ այլ գործերով կդրսևորի բարոյական և իրավական առավել բարձր հատկանիշներ:
ՄԻՊ գրասենյակ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորԱրշակ Վարդանյան, այսօր շարունակվեց Ռաֆայել Հարոյանի գլխավորած «Բանդա»-ի դատավարությունը:
«Նոր բանդայի» անդամների թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք: Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Դատավարության ընթացքում ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բացարկ հայտնեց մեղադրողին՝ Բագրատ Ղազինյանին, նկատելով, որ մեղադրական եզրակացության մեջ ներառված չէ որևէ փաստ՝ ի պաշտպանություն Հարոյանի, այնինչ այդ փաստերը բազմաթիվ են: Ղազինյանն այս միջնորդությունը համարեց անհիմն` պարզաբանելով , որ այն հիմնված է սուբյեկտիվ ընկալման վրա: Դատարանը վճռեց մերժել այն:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հայկ Խոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը, որը հայտնեց, թե իր պաշտպանյալը մեղադրվում է հանցագործության մեջ, որը դեռ չի ապացուցվել, այնինչ ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութում նա մատնացույց է արվում որպես հանցագործ և տեսանյութերը առկա են համացանցում: Ֆերոյանը հայտնեց, որ ոստիկանությունից խնդրել են հանել տեսանյութը համացանցից:
Դատավարության ընթացքում ընթերցվեց ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները: Գործով անցնող Տիգրան Հովհաննսիյանը, Էդիտա Ալիխանյանը, Գոհար Գաբրիելյանը և Մառլեն Մուրադյանը լիովին ընդունեցին իրենց մեղքը: Մյուսներն իրենց մեղավոր չճանաչեցին:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործում ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Քանի որ գործում առկա են երեք դրվագ՝ համակարգչային տեխնիկայի միջոցով գումարի հափշտակություն, սպանություն և տուժող Բաբկեն Հովհաննիսյանի վերաբերյալ դրվագը, դատարանը որոշեց ըստ դրվագների շարունակել հետագա դատավարությունը: Հաջորդ դատավարությանը ներկա գտնվելու համար դատարանը պետք է ծանուցում ուղարկի տուժողներ Մարինե Ավագյանին, Վահե Հարությունյանին, Էդուարդ Ամրոյանին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանին:
Տեղեկացնենք, որ Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը և Վահե Ստեփանյանը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ մյուսները կալանավորված են:
Հռիփսիմե Գալստյան
Հուլիսի 19-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին ստացվել են Ձև 1 վիճակագրական քարտերն այն մասին, որ ս.թ. հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել: Այս մասին ասվում է ԼՂՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են:
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դատավճիռը:
Դատարանը որոշել է Վահե Ղուկասյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի եղբորորդին մեղադրվում է Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության և Հարություն Խաչատրյանի՝ Քավոր Հարութի նկատմամբ սպանության փորձի համար:
Ըստ մեղադրանքի` Վահե Ղուկասյանը 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետև ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին:
Նշենք, որ մեղադրող Արմեն Շիրոյանը պահանջում էր 22 տարվա ազատազրկման դատապարտել Վահե Ղուկասյանին:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 311 հոդվածի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, ի պաշտոնե իրավունք ունենալով մուտք գործել նշված հիմնարկի տարածք, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների հետ` խոշոր չափերով կաշառք ստանալու պայմանով նրանց բջջային հեռախոսներ հանձնելու հարցի շուրջ:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձն այս տարվա մայիսին N հատ բջջային հեռախոս տեղափոխել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի տարածք և փոխանցել դատապարտյալին` ստանալով կաշառք:
Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների և ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:
Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն ուղարկվել են նախաքննության մարմնին՝հետագա ընթացքը լուծելու նպատակով: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Կինը բողոք է ներկայացրել դատախազին՝ խնդրելով վերացնել քննիչի որոշումը և անցկացնել փորձաքննություն: Սակայն դատախազը ևս մերժել է կնոջբողոքը:
Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակելդատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:
Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Գլխավոր դատախազությանը` ուշադրություն հրավիրելով օրենսդրական այն պահանջին, որ Դատախազությունը պարտավոր է հսկել հետաքննության և նախաքննության օրինականությունը, լիազորված է վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը և հարուցել քրեական գործ:
Այսպիսով, Գլխավոր դատախազության անգործության հետևանքով խախտվել է զոհված ազատամարտիկի այրու իրավական պաշտպանության իրավունքը: Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում:
Կարեն Անդրեասյանը հորդորում է Գլխավոր դատախազությանը բացառել հաճախ կրկնվող թերացումները և պատասխանատվության ենթարկել խախտումը կատարած պաշտոնատար անձանց:
ՄԻՊ գրասենյակ
Ըստ շրջանառվող տեղեկությունների, նորաստեղծ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, մյուսը ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը: Այդ 2 կառույցներն էլ մտնելու են ՔԿ-ի կազմ: Իշխանական շրջանակներում խոսվում է, որ Աղվան Հովսեփյանին, այդուամենայնիվ, հնարավորություն կտրվի կոմիտեի տեղակալներից մեկին էլ իր հայեցողությամբ նշանակել (բնականաբար, Ս. Սարգսյանի հետ համաձայնեցնելով):
Այս պահին ձևավորվում է ՔԿ հաստիքակազմը, որը կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 10 օրից: Ըստ նույն աղբյուրների, փորձ է արվելու ոստիկանության և ՊՆ քննչականների այսպես ասած լուծարումը սահուն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ կան քննվող բազմաթիվ քր. գործեր. և կադրային ջարդն անթույլատրելի է: Ոստիկանության և ՊՆ քննչական մարմինները մոտ 700 աշխատակիցներ ունեն: Հիշեցնենք, ՔԿ-ն գործելու է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում: Աղվան Հովսեփյանը խոստացել է, որ կայացնելու է նորաստեղծ այդ կառույցը: Որքանո՞վ դա նրան կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՔԿ մամուլի խոսնակ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.