18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Այս տարվա հունիսի 5-ին Արամուս գյուղի բնակիչ Արաքսյա Սարգսյանի տան բակում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան անհայտ անձինք հրկիզել են:
Այդ ամիսների ընթացքում ընտանիքս ահ ու սարսափի մեջ էր ապրում՝ մտածելով, որ ազատության մեջ գտնվող հանցագործը մի վնաս կհասցնի: Եվ չսխալվեցինք»,- ասում է տիկին Արաքսյան: Ավտոմեքենայի հրկիզումից չանցած երկու ամիս՝ օգոստոսի 3-ին, Սարգսյանների ընտանիքը հայտնաբերում է, որ Արամուսի սեփականաշնորհված հողատարածքներում, որտեղ գտնվում են նաև նրա և ամուսնու եղբորը պատկանող հողամասերը, ամբողջությամբ սրսկված են խոտի թույնով: Ընդհանուր առմամբ 3000 մետր տարածքում ցանված գազարի արտը մեկ գիշերում անհայտ անձը ոչնչացրել է. «Հանցագործները գիշերով էին գազարի դաշտը թունավորել, երբ առավոտյան գնացինք, գազարի վերևի կանաչ հատվածը «պառկել» էր, հավասարվել հողին:
Այդ հողամասից տարեկան ստացել ենք յուրաքանչյուրս մոտ 12 տոննա բերք: Ստացվում է, որ մեր ընտանիքներից յուրաբանչյուրը հանցագործության պատճառով տուժեց 2 միլիոն դրամ: Փաստորեն, մեր ընտանիքները կորցրին այս տարվա իրենց ապրուստի միջոցը, միակ եկամուտը: Ընտանիքս հիմա գտնվում է անելանելի վիճակում, չունի ապրուստի միջոց, ինչպե՜ս կարող ենք ապրել մի ողջ տարի»,- պատմում է Ա. Սարգսյանը:
Նշենք, որ Ա. Սարգսյանը երկկողմանի ծնողազուրկ 5 երեխաների խնամակալ է: Նրանց հայրը՝ Յաշա Միրզոյանը, զոհվել է արցախյան պատերազմում: Մայրն էլ Ղարաբաղից գաղթի ճանապարհին ընկել է շրջափակման մեջ և սպանվել: Երեխաներից մեկն էլ հաշմանդամ է:
Առավոտ
Սեպտեմբերի 8-ին, ՀՀ ՊՆ N զորամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ, Վարդան Վրեժի Դավթյանը ձերբակալվել է ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
‹‹Իրավունք›› թերթի դեմ 16 քաղաքացիներ միասնական հայց են ներկայացրել` իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու վերաբերյալ: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Ներսիսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ տվյալ գործով հերթական նիստը:
Բանն այն է, որ «Իրավունք» թերթի կայքում մայիսի 17-ին հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված: Նյութում ներկայացվել է 60 անձանցից անուններ և ֆեյսբուքյան էջեր ու կոչ արվել չհանդուրժել նրանց, դադարեցնել շփումը: Մինչ դատական նիստի սկսվելը՝ լրագրողներից մեկը հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է նկարել, սակայն հայցվոր կողմի երկու ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին՝ ասելով, որ դատավարությունը շոու են սարքում, և հետո՝ ծաղրում մյուսներին: Պատասխանող կողմը առարկություն չուներ (հետաքրքիր է, որ նախորդ դատական նիստի ժամանակ ճիշտ հակառակն էր տեղի ունեցել):
Հայցվորներից մեկի ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանը միջնորդություն հայտնեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա ծանոթանալ գործին, սակայն միջնորդությունը դատավորի կողմից մերժվեց` պատճառաբանելով, որ հայցվորներն այդ գործը դեռևս 2014թ-ի հունիսի 16-ին են մուտք արել դատարան:
Այնուամենայնիվ դատարանը նույն նիստով չանցավ դատաքննության փուլ, քանի որ, ինչպես նշեց հայցվոր կողմը, դա կդիտվեր որպես հայցվորների դատավարական իրավունքի խախտում: Դատավորի հարցին, թե ի՞նչ հաջորդականությամբ են ցանականում, որ տեղի ունենա ապացույցների հետազոտումը, կողմերը միաձայն համաձայնեցին սկզբում լսել հայցվորի պահանջը, այնուհետև՝ պատասխանողի առարկությունները և նոր անցնել մյուս փուլերին:
Տեղեկացնենք, որ քաղաքացիներն «Իրավունք»-ից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` տեքստը լրատվամիջոցի կայքում տեղադրելու համար, ինչպես նաև՝ 5 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար: Նշենք նաև, որ դահլիճում աշխույժ մթնոլորտ էր տիրում և նույնիսկ դատավորի կողմից մի քանի անգամ զգուշացումներ եղան դադարացնել զրույցը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 20-ը:
«ԲՏԱ բանկ» ընկերության բանկային անվտանգության բաժնի պետ Հայրապետ Վ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն բանկի «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Ե.-ն մոտ 2 տասնյակ վարկային գործերով որպես գրավ քաղաքացիներից վերցրել է կեղծ ոսկյա զարդեր` բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում «ԲՏԱ բանկ» ՔԲԸ-ի «Զեյթուն» մասնաճյուղում ոսկյա զարդեր է գրավադրել նաև Կարեն Ե.-ի մորաքրոջ որդին, ով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարի տեղակալն է:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատավճիռը. այս մասին տեղեկացնում է Yerkir.am–ը:
Նա մեղավոր է ճանաչվեց ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը նրա համար նույնքան տարի էր պահանջել:
Yerkir.am-ի հետ զրույցում Դավիթի պաշտպանը` Վահան Հայրապետյանը, չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել դատավճիռը` նշելով, որ տրամադրություն չունի:
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ:
Այս դատական նիստի ընթացքում Վարագյանն ավարտեց իր ցուցմունքը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ ինքը նման արարք չի գործել: Նա նաև նշեց, որ սերմնահեղուկները, որոնք գտել են Քարոլին Բաղումյանի զգեստի վրայից, իրենը չեն: Վարագյանը մեղադրողի հարցին, թե արդյո՞ք մտերիմ է եղել Քարոլին Բաղումյանի հետ, պատասխանեց, որ իրենք մտերիմ են եղել և հաճախ միասին գնացել են իրենց տուն:
Մյուս հարցին, թե իրեն առաջադրված որևէ մեղադրանքում մեղավոր ճանաչում է, Վարագյանը պատասխանեց՝ ոչ: Իսկ թե ինչպես է եղել, որ Քարոլին Բաղումյանի աղջկա ձեռքերը կպչուն ժապավենով կապած լինելուց հետո, այդ ժապավենի կտրված մասը համապատասխանել է ամբաստանյալի տանը գտնված կպչուն ժապավենի կտրված մասին, Վարագյանը պատասխանեց, որ ինչ ժապավեն էլ լիներ, կհամապատասխաներ: Դատավոր Մակյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին կանդրադառնան ապացույցների հետազոտմանը:
Նշենք, որ Էդգար Վարագյանի մայրը միշտ շատ ակտիվ է դատական նիստերի ժամանակ և հաճախ է տղայի փոխարեն տեղից պատասխանում հարցերին:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյան, հերթական անգամ հետաձգվեց Ռաֆայել Հարոյանի գլխավորած բանդայի գործով դատավարությունը:
Պատճառը կրկին պաշտպանի բացակայությունն էր. այս անգամ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:
Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվեց իր պաշտպանից և խնդրեց հանրային պաշտպանի ներգրավում դատական գործընթացում:
Հիշեցնենք, որ «Նոր բանդայի» անդամների թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք: Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործում ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Քանի որ գործում առկա են երեք դրվագ՝ համակարգչային տեխնիկայի միջոցով գումարի հափշտակություն, սպանություն և տուժող Բաբկեն Հովհաննիսյանի վերաբերյալ դրվագը, դատարանը որոշեց ըստ դրվագների շարունակել հետագա դատավարությունը:
Հաջորդ դատավարությանը ներկա գտնվելու համար դատարանը պետք է ծանուցում ուղարկի տուժողներ Մարինե Ավագյանին, Վահե Հարությունյանին, Էդուարդ Ամրոյանին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանին: Տեղեկացնենք, որ Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը և Վահե Ստեփանյանը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ մյուսները կալանավորված են:
Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում այսօր 1995 թ-ին իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի, այնուհետև՝ ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը բողոք ներկայացրեց ընդդեմ Գլխավոր դատախազության մայիսի 31-որոշման:
Համաձայն որոշման՝ մերժվել էր նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ցմահ ազատազրկվածի նկատմամբ կայացրած դատական ակտը:
‹‹ Սողոմոն Քոչարյանի գործը լուսաբանելու ընթացքում՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտանաբերել է տեղեկություններ այն մասին, որ գործով դատավարության ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազ Ժիրայր Խառատյանը խոստովանել է, որ համաձայն չի եղել մեղադրանքի հետ և որ առաջադրված մեղադրանքը եղել է քաղաքական ճնշման ազդեցությամբ››,- հայտնեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ փաստաբանի՝ դատախազությունը ճիշտ չի մեկնաբանել օրենքը, երբ մերժել է լրագրողների խոսքը՝ պատասխանելով, որ հաղորդմամբ ներկայացված չէ այնպիսի հանգամանք, որը կհաստատի Սողոմոն Քոչարյանի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Դրանում ընդամենը վկայակոչված է գործով մեղադրողի հայտարարությունը՝ անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակի կամ չափի կապակցությամբ իր անհամաձայնության մասին:
Փաստաբանը հայտնեց, որ գործը վերանայելու վերաբերյալ դիմումները պետք է լինեն հիմնավոր, հակառակ դեպքում, կխաթարվի դատական ակտերի կայունությունը:
Նույնը նշեց նաև դատախազը, հավելելով, որ մատնանշված նոր երևան եկած հանգամանքը միայն չակերտների մեջ կարելի է այդպիսին անվանել: Նրա խոսքով, դա ընդամենը եղել է դատավարության կողմերից մեկի կարծիքը, որը ոչ վերադասելի, ոչ էլ ստորադասելի է դատավարության մյուս կողմերից մեկի կարծիքին: Եվ որ այդ կարծիքով դատարանը կաշկանդված չէ եղել դատավճիռ կայացնելիս:
Հիշեցնենք, որ 1995թ. դեկտեմբերի 1-ի դատավճռով Ս. Քոչարյանը դատապարտվել է մահապատժի: ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 1-ի թիվ 103Ա հրամանագրով Քոչարյանին ներում է շնորհվել, նրա նկատմամբ նշանակված պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս նիստին ամբաստանյալ Վարագյանը պետք է շարունակեր իր ցուցմունքը:
Սակայն, մինչ ցուցմունքին անցնելը՝ նա հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե՝ ինչ այս դատական գործընթացը սկսվել է, տուժող Քարոլին Բաղումյանը նիստերից հետո և ընդհանրապես՝ հետապնդում ու սպառնում է իր ընտանիքի անդամներին և ընկերուհուն՝ Համասիկին: Սակայն, Քարոլին Բաղումյանը հերքեց այդ հայտարարությունը, ասելով, որ ինքը նման բան չի արել:
Դատավոր Մակյանը հայտնեց, որ ամբաստանյալի ընտանիքի անդամները դատավարության մասնակից և կողմ չեն հանդիսանում, իսկ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածները և անվտանգության միջոցները կիրառվում են դատավարության կողմերի հետ կապված:
Հարցը հարթելուց հետո, Վարագյանն իր ցուցմունքում հայտնեց, որ ծառայութան ժամանակ մի երկու անգամ համազգեստով և պարեկային մեքենայով հանդիպել է Քարոլին Բաղումյանին Մոսկովյան-Թումանյան փողոցներում:
«Նկատելով իմ համազգեստն ու զենքը՝ մի երկու անգամ փորձեց ինձ ակնարկել, որ իրեն զենք է պետք, նպատակն ինձ անհայտ է, թե ինչու: Առաջարկեցի, որ բազմաթիվ խանութներ կան, որտեղ կան զենք-զինամթերք: 2013 թ., երբ ես Մոսկովյան փողոցում էի, համացանցով ինձ զգուշացրեց, որ կարող եմ գնալ գումարը ստանալ (խոսքը աշխատանքի դիմաց չվճարված գումարի մասին է-խմբ.): Գնացի իրենց տուն, ասաց, թե՝ «Շուտով գումարները կուղարկենք, հիմա ունենք հեռուստացույց, որը կարող եմ առաջարկել, նախնական կվերցնես հեռուստացույցը»: Ես էլ մտածեցի, որ մինչև հիմա չի տվել, կվերցնեմ, կվաճառեմ, Գևորգ Ղռաթյանի գումարն էլ կտամ: Համաձայնեցի, վերցրի:
Միասին տեղափոխեցինք իմ բնակարան, հետո դուրս եկանք քաղաք, զբոսնեցինք ու ադքանով վերջացավ: Ասաց. «Եթե հնարավորություն լինի, հեռուստացույցը չվաճառես, մեկ ամսից գումարը կտամ»:
Մեկ ամսից գնացել եմ իրենց տուն, որ որոշենք՝գումարն է տալիս, թե հեռուստացույցը վաճառեմ: Ներս հրավիրեց, երեխային բարձրացրեց վերև, եկավ, հրավիրեց սեղանի շուրջ նստել և ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Լույսն անջատելուց հետո, ասաց, որ ամուսնուց ուզում է բաժանվել, խնդիրներ ունի, ուզում է ամեն ինչ վաճառել, մեկնել Միացյալ Նահանգներ: Առաջարկեց միասին մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ ապրել: Առաջարկութուններ արեց, ես էլ համաձայնեցի, ասացի՝ բայց ամուսնուցդ բաժանվի, նոր: Տեսավ, որ ես այդ պահին համաձայնեցի, տվեց Նունուֆար Հովհաննիսյանի անուն-ազգանունը, հասցեն ու ասաց, թե խնդիրներ ունի նրա հետ: Պարզվեց, որ ինքն այդ կնոջը կոպիտ ասած քցելա 350. 000 ամերիկյան դոլար և իմ միջոցով փորձում է այդ կնոջը վնասել: Մի քանի անգամ փորձել է այդ կնոջը սպանել, վնասել: Այդ կինը ոստիկանություն է դիմել և ասել, որ Քարոլին Բաղումյանը ցանկացել է Նունուֆար Հայրապետյանին վնասի: Մի քանի անգամ գիշերվա ժամերին բնակարանում դռները ծեծել և սպառնացել է ընտանիքի անդամներին, բացի այդ՝ փողոցում հարձակվել է այդ կնոջ վրա: Սակայն, ոստիկանությունում նրան չեն պատժել ու, բնականաբար, ինձ փորձում էր ներգրավել ադ կեղտոտ հանցագործութունների մեջ:
Առաջնահերթ փորձեցի դարձի բերել, քանի որ ինքս էլ ոստիկան եմ, բայց ինքն իրենն էր պնդում, չէր ընդունում: Ասում էր՝ բա չե՞ս ուզում ինձ օգնել՝ ազատվեմ այդ մարդուց: Որ զգացի չի ուզում լսել, սկսեցի վիճել, որ ինքը պատասխան է տալու օրենքի առաջ նման բան ասելու և ինձ այդ պատմության մեջ ներգրավելու համար:
Ինձ բանալի էին տվել, որպես համակարգի աշխատող, որը ունի նաև ձայնագրելու հնարավորություն, ես սեղմել եմ, որ ձայնագրություն անեմ: Հետո ինքը նկատեց, որ ես ուրիշ ձև եմ վերաբերվում և կարող եմ բողոք ներկայացնել, փորձեց այլ թեմաներից խոսել և առաջարկեց հյուրասիրել: Ինչ-որ բաներ բերեց, ես էլի ասացի, որ էդպես չի կարելի: Հետո չեմ հիշում՝ ինչ կերա, բայց ինձ հետ անհասկանալի բան եղավ, ես հետո եմ հասկացել, թե ինչ եղավ. հայտնվել էի իր բազմոցին, ինքս էլ չգիտեմ՝ոնց, նաև՝գլխապտույտ ունեի: Հիշում եմ, որ ինքն է ինձ հասցրել տուն: Իմ տանն արդեն ես պառկել, հանգստացել եմ: Առավոտյան ժամը ութին մի կերպ արթնացել ու պատրաստվում էի գնալ աշխատանքի, երբ նկատեցի, որ դռան վրա բանալին չկա: Երկրորդ՝ «զապաս» բանալիով բացում եմ, շտապում աշխատանքի: Ու այդ ամբողջ օրը շատ վատ եմ ինձ զգացել»:
Ամբաստանալ Վարագյանը պատմեց, որ իրեն վերագրվող հանցագործության նախորդ օրը՝ Անկախության օրը ինքն ու իր ընկերուհին՝ Համասիկը, Նունե Եսայանի համերգին էին գնացել, ապա զգալով, որ իրեն վատ է զգում, միասին եկել էին տուն:
«Քանի որ տանեցները Շիրակի մարզում էին, նա մնաց մեր տանը, որպեսզի խնամի ինձ: Առավոտյան Համասիկն ինձ արթնացրեց, որ հաջող անի, գնա գործի: Իջել եմ կանգառ, որ ճանապարհեմ: Նրան ճանապարհել եմ, վերադարձել եմ տուն:
2013թ-ի սեպտեմբերի 23-ին ես ոչ մեկի տանը չեմ եղել: Եղել եմ Մոսկովյան փողոցում գտնվող ինտերնետային ակումբում: Դրանից հետո վերադարձել եմ տուն: Իսկ ամսի 24-ի առավոտյան նորից աշխատանքի եմ գնացել»,-մանրամասնեց նա:
Այնուհետև, ամբաստանյալը պատմեց, որ իրեն աշխատանքի վայրից եկել- տարել են, ու թե ոստիկաններն իր հետ շատ վատ են վարվել, մասնավորապես՝ բռնությունների ենթարկել.
«Երեք օր առանց ջրի ու հացի են պահել, նույնիսկ զուգարան չեն թողել գնամ»,-պատմեց ամբաստանյալը:
Վարագյանը նշեց նաև, որ սերմնահեղուկի և թքի անալիզ իրենից չեն վերցրել, փոխարենը՝ երկու անգամ արյան անալիզ են վերցրել:
Հռիփսիմե Գալստյան
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.