Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորԱրշակ Վարդանյան, այսօր շարունակվեց Ռաֆայել Հարոյանի գլխավորած «Բանդա»-ի դատավարությունը:
«Նոր բանդայի» անդամների թիրախը տարադրամի փոխանակման կետերն են եղել և դրանցում աշխատող անձինք: Ըստ մեղադրանքի՝ Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչավվւ «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։ Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որր չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։
Դատավարության ընթացքում ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բացարկ հայտնեց մեղադրողին՝ Բագրատ Ղազինյանին, նկատելով, որ մեղադրական եզրակացության մեջ ներառված չէ որևէ փաստ՝ ի պաշտպանություն Հարոյանի, այնինչ այդ փաստերը բազմաթիվ են: Ղազինյանն այս միջնորդությունը համարեց անհիմն` պարզաբանելով , որ այն հիմնված է սուբյեկտիվ ընկալման վրա: Դատարանը վճռեց մերժել այն:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Հայկ Խոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը, որը հայտնեց, թե իր պաշտպանյալը մեղադրվում է հանցագործության մեջ, որը դեռ չի ապացուցվել, այնինչ ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութում նա մատնացույց է արվում որպես հանցագործ և տեսանյութերը առկա են համացանցում: Ֆերոյանը հայտնեց, որ ոստիկանությունից խնդրել են հանել տեսանյութը համացանցից:
Դատավարության ընթացքում ընթերցվեց ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները: Գործով անցնող Տիգրան Հովհաննսիյանը, Էդիտա Ալիխանյանը, Գոհար Գաբրիելյանը և Մառլեն Մուրադյանը լիովին ընդունեցին իրենց մեղքը: Մյուսներն իրենց մեղավոր չճանաչեցին:
Հիշեցնենք, որ «Բանդա»-ի գործում ամբաստանյալներն ինն են՝Ռաֆայել Հարոյան, Հայկ Կոջոյան, Կարեն Վարդանյան, Մնացական Սարգսյան, Էդիտա Ալիխանյան, վերջինիս ամուսին Տիգրան Հովհաննիսյան, Գոհար Գաբրիելյան, Վահե Ստեփանյան և Մառլեն Մուրադյան: Քանի որ գործում առկա են երեք դրվագ՝ համակարգչային տեխնիկայի միջոցով գումարի հափշտակություն, սպանություն և տուժող Բաբկեն Հովհաննիսյանի վերաբերյալ դրվագը, դատարանը որոշեց ըստ դրվագների շարունակել հետագա դատավարությունը: Հաջորդ դատավարությանը ներկա գտնվելու համար դատարանը պետք է ծանուցում ուղարկի տուժողներ Մարինե Ավագյանին, Վահե Հարությունյանին, Էդուարդ Ամրոյանին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանին:
Տեղեկացնենք, որ Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը և Վահե Ստեփանյանը ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ մյուսները կալանավորված են:
Հռիփսիմե Գալստյան
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.