23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հունվարի 20-ին պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չի եղել, հակասել է ձեռք բերված ապացույցներին:
«Մեղադրական եզրակացության մեջ հերոինի քանակը սկզբում 927կգ է ներկայացված, մյուսում՝ 850կգ: Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչպես են փոփոխություններ կատարվել: Հերոինը հայտնաբերվել է ավտոմեքենայի կցորդի հատակին հարմարեցված թաքստոցում. Ավթանդիլ Մարտիաշվիլին եղել է այդ ավտոմեքենայի վարորդը, որը սակայն տեղյակ չի եղել ոչ թաքստոցի, ոչ էլ հերոինի առկայության մասին»,- ասաց Թեյմուրազ Մայսուրաձեն:
Փաստաբանի խոսքով՝ տարօրինակ է այն հանգամանքը, որ շուրջ մեկ տոննա, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին տեսակի թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեև իրանական մաքսակետը տեխնիկապես հագեցած է նորագույն սարքավորումներով, քան Հայաստանինը:
«Կարծում եմ, որ այդ հարցում շահագրգիռ են Իրանի և Թուրքիայի իշխանությունները, քանի որ այդ գումարներն իրականում օգտագործում են ահաբեկչական ծրագրեր իրականացնելիս»,- նշեց պաշտպանը:
Թեյմուրազ Մայսուրաձեն իր խոսքում ընդգծեց, որ 66-ամյա ամբաստանյալը շուրջ քսան տարի է՝ Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում և երբևէ որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել:
Ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլին իր հերթին նշեց, որ իր ամբողջ կյանքի ընթացքում որևէ հանցավոր արարք թույլ չի տվել: Նա հայտնեց, որ 2014թ.-ին, երբ խոսել է քննիչ Թևոսյանի հետ, վերջինս ասել է, որ իր դեմ որևէ ապացույց չկա և փորձագետի եզրակացությունից հետո նրան ազատ կարձակեն: Սակայն ավելի ուշ քննիչն ասել է, որ ամբաստանյալի նկատմամբ երկրորդ մեղադրանքն է ներկայացվել: «Ես քննիչին նաև հարցրի, թե ինչպես է ստացվել, որ 927 կգ հերոինը դարձել է 850 կգ, քննիչը նշել է, որ քարեր ևավազ է հայտնաբերվել թմրանյութի մեջ: Երբ ասացի, թե ինչպես կարող է դա պատահել, երբ այդ պահին թմրանյութը կշռում էին, և անվտանգության աշխատակիցներն այնտեղ էին, ես խնդրեցի, որ քննիչն ինձ փոխանցի փորձաքննության արդյունքները ինձ, բայց նա ասաց, որ դա ինձ չի վերաբերում»,- իր խոսքում նշեց ամբաստանյալը:
Դատական նիստն ընթանում էր թարգմանչի օգնությամբ: Լսելով կողմերին, վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը վճռեց՝ Ավթանդիլ Մարտիաշվիլիին ազատազրկել 17 տարի ժամկետով, իսկ Օսման Ուղուրլունին՝ 19 տարի: Առգրավված թմրանյութը ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ,իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել,տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել,փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբերին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
news.am
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:
Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարևորելեն տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը և պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:
Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցեր և քննության ընթացքը: Հունվարի 20-ի երեկոյան պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քաղաքացի Երվանդ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 300 փաթեթներում` յուրաքանչյուր փաթեթում 0.7 գրամ, 2014թ. օգոստոս ամսին մոտ 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչ Գեղամ Գ.-ին` մեկ փաթեթի դիմաց ստանալով 7 հազ. ՀՀ դրամ:
ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
Երվանդ Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Արդեն մի քանի ժամ է՝ ինչ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցին մարդաշատ է: Բոլորը սպասում են Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին:
Երեկ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած փոքրիկ Սերյոժայի մարմինը քիչ անց կտեղափոխվի եկեղեցի:
Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:
Նշենք, որ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ արդեն հանգչում են Սերյոժայի ընտանիքի 6 անդամների մարմինները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4500 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների միջոցով Ալբերտ Ս.-ի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերոհիշյալ օրենքի և կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ Ալբերտ Ս.-ի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր է տպագրվել ու հատկացվել:
Արտյոմ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հանրահայտ Թոխմախի Մհերը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նոր գլխացավանքի մեջ է հայտնվել: Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետը՝ Արտյոմ Սեդրակյանը, որը Սեդրակյանի քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում:
2012 թվականին Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի յուղոտ պաշտոնին հրաժեշտ տվեց Նաիրա Բարսեղյանը՝ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աղջիկը: Բարսեղյանը հեռացվեց մի քաղաքացու հետ ոչ հարգալից վարվելու, մասնավորապես, նրա վրա գոռալու համար, թեև պաշտոնանկ դարձած նախկին պետը հակառակն էր պնդում:
Նրա փոխարեն նշանակված, իսկ այժմ ձերբակալված Ա. Սեդրակյանի գործը վարում է ՀՔԾ-ն, որից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն ոստիկանությունից հաստատեցին ձերբակալության մասին լուրը:
Հրապարակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստվամ են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչկան փորձարարություն իրականացել:
Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին:
Հայկական Ժամանակ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այս պահին գտնվում է Շիրակի մարզում եւ խորհրդակցություն է անցկացնում մարզային ոստիկանության շենքում: Այս մասին ասել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ ոստիկանապետը աշխատանքային այցով է մեկնել Շիրակ:
Խոսակցություններ կան, որ Ոստիկանապետը Գյումրիում սպասում է ՌԴ քննչական կոմիտեի պետ Ալեքսանդր Բաստրիկին, որը ժամանելու է Հայաստան՝ կապված Ավետիսյանների սպանության գործի հետ:
News.am
Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածներ է հասցրել իրեն:
Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ նույն օրը` դեպքից քիչ ավելի ուշ, ոստիկանության աշխատակիցը եկել է իր առևտրի կրպակ և ատրճանակով սպառնացել է, որ կսպանի իրեն:
Կատարվում է նախաքննություն:
ԻԻՀ քաղաքացի Էդվին Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Էդվին Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրեն առաջարկել է հրավիրել իրանցի տղամարդկանց, որպեսզի վերջիններս գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենան նրա կողմից բերված մարմնավաճառների հետ, իրենք էլ ստանան գույքային օգուտ, սակայն ինքը չի համաձայնվել, որի պատճառով ոստիկանը սպառնացել է իրեն ներկայացնել որպես թմրանյութ իրացնողի և ենթարկել քրեական պատասխանատվության:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.