03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ:Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման ուղղությամբ:
ՀՀ Դատախազություն
2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ է մտել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ 249-Ն), որի անցումային դրույթներով մասնավորապես նախատեսվում է որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից ազատում:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է.
2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին՝ մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ ծառայությունը
Գյումրու սպանդի հեղինակը՝ 18-ամյա ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, նախորդ օրը, կեսգիշերին մոտ, վնասազերծվեց և ձերբակալվեց: Նա բռնվեց փախուստի ամենականխատեսելի վայրում՝ հայ-թուրքական սահմանից մոտ 2 կիլոմետրի վրա, Գյումրուց մոտ 16 կմ հեռու գտնվող Բայանդուր գյուղի մոտ: Բայանդուրցիները պատմում են, որ կալանավորելու պահին երիտասարդը մի 40 րոպե պառկած է եղել գետնին, ենթարկվելով սահմանապահների հրահանգներին, մինչև նրանք եկել-հասել են: Ապա «վիլիս» են նստեցրել և տարել: «Լավ է, որ մեր ձեռքը չի ընկել, թե չէ մարմնի մասերը կես-կես կանեինք, կասեինք՝ կեր մասերդ»,- ասում էին բորբոքված մարդիկ, իսկ ալեկոծված Գյումրվա փողոցներում, մարդաշատ վայրերում մարդիկ իրար հարցնում էին, թե այդ ոնց եղավ, որ Պերմյակովը, որն ընդամենը մեկ ամիս էր ծառայում ռուսական ռազմաբազայում, այդքան լավ գիտեր հայ-թուրքական սահման տանող ճանապարհը:
Եթե նա խելագար է, քանի որ, ինչպես ինքն է ասել ոստիկաններին, վերացրել է 6 հոգանոց ընտանիքը միայն այն պատճառով, որ իրեն ջուր չեն տվել, ապա ինչպե՞ս է գլխի ընկել, որ պետք է փոխի զինվորականի համազգեստը, քաղաքացիական հագուստ հագնի, մոտը երեք բջջային պահի և այլն: Հայտնի է, որ կատարվածի պատճառները հետաքննելու համար Հայաստան է ժամանել ռուսական պաշտպանական գերատեսչության հատուկ հանձնաժողովը՝ պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ Արկադի Բախտինի գլխավորությամբ:
Երեկ մեր փորձերն անհաջողության մատնվեցին՝ ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը ոչ մի կոնտակտի չի մտնում հայկական մամուլի հետ: Ոչ մի ինֆորմացիա ռուսական կողմից, միայն ցավակցական ուղերձներ են տարածում ՌԴ դեսպանատան, պաշտպանական գերատեսչության, արտակարգ իրավիճակների նախարարի և այլոց կողմից: Ռուսական զորամասից հաջողվել է տեղեկանալ միայն, որ Պերմյակովը հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դիրքապահ է եղել, սակայն առավոտյան 6-ին նրան հերթապահության վայրում չեն հայտնաբերել: Նա ինքնակամ թողել է դիրքերը: Վալերի Պերմյակովը ձևակերպված է եղել որպես վարորդ-մեխանիկ: Նրա ծառայակիցները պատմում են, որ երիտասարդն ագրեսիվ չէր, չէին հավատում, որ կարող էր նման արարք կատարել, քանի որ հանգիստ, ընկերասեր տղա էր: Գյումրու ռազմաբազա նա տեղափոխվել է իր ծննդավայր Չիտայից, որտեղ արդեն ծառայում էր մոտ կես տարի, իսկ մինչ այդ երեկոյան դպրոց է ավարտել:
Ռուս իրավապահների տեսադաշտում նա հայտնվել էր դեռ զորակոչվելուց առաջ, իսկ նրա եղբայրը նախկինում դատապարտված է եղել սպանության համար: Ըստ որոշ տեղեկությունների, նա նաև հոգեկան հիվանդություն է ունեցել: Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին ռուսական բանակից հայտնել են, որ նախկինում ևս Պերմյակովը փորձել է փախչել բանակից, քանի որ չի ցանկացել ծառայել: Փախուստից հետո հայտնվել է հիվանդանոցում, մտափոխվել է և զեկուցագիր գրել իրեն զորացրելու խնդրանքով: Դեկտեմբերի 3-ին նրան փոխադրել են Գյումրի, մեր տեղեկություններով, անբավարար վարքի համար: Փաստորեն, Հայաստանը յուրահատուկ աքսորավայր է ոմանց համար, որտեղ դասալիքներին տեղափոխում են վերադաստիարակելու մտադրությամբ: Եվ այսպես, դեկտեմբերի 3-ին Պերմյակովը եկել է Գյումրի, իսկ հունվարի 12-ին գազանաբար սպանել է վեց անձի՝ անհայտ, անհավանական դրդապատճառով:
Արտասահման մեկնելուց առաջ (իսկ Հայաստանն առայժմ պետք է որ արտասահման դիտվի Ռուսաստանի քաղաքացիների համար՝ Ս.Ս.) զինծառայողները հատուկ ստուգում են անցնում: Այս հոգեխախտ, անկայուն վարքի տեր, անպարտաճանաչ և հանցավոր հակումներ ունեցող անձնավորությունն ինչպե՞ս է հայտնվել արտասահմանյան բազայում, ի՞նչ նպատակով: Հարցերի պատասխանները պետք է տան ռուս իրավապահները, քանի որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները որոշել են, որ մերոնք ընդամենը կարող են հետևել ՌԴ իրավապահ մարմիների իրականացրած քննությանը, կամ, ինչպես Գլխավոր դատախազությունն է տարածում, «ակտիվ իրավական փոխգործակցությամբ» զբաղվել, քանի որ «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո:
Հետևաբար, Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»: Այնպես որ, Պերմյակովին կամ նրա արարքի համար պատասխանատու ռուս հրամանատարներին մերոնք ոչ միայն չեն պատժի, գոնե կանացի խալաթ էլ չեն հագցնի:
Սյուզան Սիմոնյան
Ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը հնարավոր է ազատ արձակվի՝ երեկ մեզ ասաց Վ. Թումանյանի քույը՝ Մարիետա Թումանյանը:
«Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու: Ասում են, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել; Էնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել», — ասաց տիկին Մարիետան: Քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: «Բայց էս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնեմ», — թերթի փոխանցմամբ ասել է տիկին Մարիետան։
Ժամանակ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:
Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:
Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող ադրբեջանական «Ալենի բուտկա» կոչվող հենակետից, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել վառելափայտ հավաքելու նպատակով Տավուշի մարզի Պառավաքար գյուղին պատկանող «Ծատուրանց ձոր» կոչվող հանդամաս մեկնած նույն գյուղի բնակիչ 43-ամյա Ալբերտ Զոհրաբյանի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով հայ գյուղացուն պատկանող «Վազ 2121» մակնիշի, 34 AD 169 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է :
Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում հունվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Դեպքի վայրում առայժմ հնարավոր չի եղել զննություն կատարել, քանի տարածքում չեն դադարում հակառակորդի կողմից արձակվող կրակոցները։
Ալբերտ Զոհրաբյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել :
Կատարվում է նախաքննություն
Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյուրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:
Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ և պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետև մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:
Հունան Պողոսյանն ասաց, որ այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը: Խնդիրն այն է, որ Պերմյակովի դեմ գործ կհարուցվի նաև զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ: «Իրենք հակված են, որ մենք քննենք, քանի որ դեպքը տեղի է ունեցել մեզ մոտ, այն ծանր հանցագործություն է, օրվա ընթացքում երկու երկրների դատախազները իրար հետ կզրուցեն և կպայմանավորվեն: Կարծում եմ՝ մենք էլ կքննենք գործը, պարզապես վերադասության կարգով կստանանք համապատասխան ցուցում և ռուս գործընկերների վարույթում քննվելիք գործն էլ կտեղափոխվի մեզ մոտ»,-ասաց ոստիկանապետի տեղակալը:
Նա նշեց, որ Վալերի Պերմյակով ընդամենը մի ամիս և մի քանի օր է՝ ինչ Գյումրիում է, նա նկարագրվում է իբրև նորմալ անձնավորություն, բայց արտաքին տեսքը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ կան, դա կպարզի համապատասխան փորձաքննությունը:
Ավելի վաղ գրել էինք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:
News.am
Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/:
2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ անմիջապես ստեղծվել է օպերատիվ խումբ՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի:
Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր, հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներ:
Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:
Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Քաղաքացի Գայանե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գայանե Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ոսկյա իրերի շուկայից հայտնաբերել են իր կողմից ճանաչված ոսկյա շղթան ու կախազարդը, սակայն միայն ոսկյա շղթան են հանձնել գործը քննող քննիչին, իսկ կախազարդն անհետացել է:
Բացի այդ, վարույթն իրականացնողը ոսկյա շղթան ճանաչման ներկայացնելիս թույլ չի տվել զննել այն և իրեն դուրս է հրավիրել աշխատասենյակից՝ խախտելով օրենքով սահմանված դատավարական ընթացակարգը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով դատավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով որոշում է կայացրել քաղաքացի Ս. Կ.-ի հիմնադրած ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Սնանկության հետագա գործընթացում ինչպես իր լիազորությունների շրջանակում Ս. Կ.-ի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է` ՍՊ ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքը աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կ.-ին շահավետ պայմաններով գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց դատավորը պահանջել և Ս. Կ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Դատավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.