02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Հերթափոխի դիտակետում ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 3 անձ։
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը և երկու շարքային զինծառայող։ Մ.Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։
Շարքային զինծառայողները կասկածվում են Դ.Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ։
Շարքային զինծառայող Սիմոնյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ շարքային Չապուխյանը՝ 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։
Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ 2014թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը։
Հավանաբար, տեսած կլինեք՝ հանրահավաքների ու բողոքի ցույցերի ժամանակ լուսանկարչական սարքերով կամ փոքր տեսախցիկներով «զինված» ոստիկանների, որոնք նկարահանում են մարդկանց: Եվ հիմա ոստիկանությունը որոշել է նրանց թիվը ավելի շատացնել։ Վերջերս ոստիկանությունը 4 հատ փոքր տեսախցիկ է գնել՝ այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսելով մոտ 1 մլն դրամ: Իսկ այդ սարքերը պետք է բավարարեն տեխնիկական հետևյալ չափանիշներր. «Խցիկի կարկասը նախատեսված է պատրաստել մետաղապլաստե պրոֆիլից, որի հաստությունր 4սմ է, երկաթը՝ 1.2մմ:
Ասել է թե՝ ոստիկանները հոգացել են, որպեսզի այս խցիկներն առավելագույնս ամուր լինեն:
Չորրորդ ինքնիշխանություն
Դեկտեմբերի 24-ին ՊՆ կենտրոնական պարենային բազայում պաշտոնապես բացվեց սառնարանային նոր համալիր` հագեցած միջազգային չափանիշներին համապատասխանող արդի տեխնոլոգիաներով: Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտոնական բացումից հետո պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչները շրջեցին նոր շահագործման հանձնված շինության տարածքում:
Պաշտպանության նախարարին ներկայացվեցին սառնարանային համալիրի հնարավորությունները: Բարձր տարողունակություն, նոր սառցարաններ, սառնարանային սարքավորումներ, ջերմակարգավորիչներ, ցանցադարակներ, հոսանքի ավտոմատ գեներատորներ. սրանք նոր սառնարանային համալիրի հնարավորությունների ու ենթակառուցվածքների միայն մի մասն են, որոնք ընդհանուր առմամբ հնարավորություն կտան պարզեցված և արդյունավետ գործառնական սխեմայի միջոցով մշտապես վերահսկել զինված ուժերին մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները, արդյունավետ կազմակերպել մթերքի մատակարարումը զորամասերին` հնարավորինս նվազագույնի հասցնելով կորուստները:
Քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ «ռազբորկաների» պատճառ կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը:
Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը եղբոր սպանության հետ, ուստի գործով միակ ապացույց հանդիսացող ձայնագրության հետ կապված՝ Տիգրանը Թևոսիկին բացատրելու շատ բան կունենա: Ըստ տարածված լուրերի՝ Թևոսիկի ազատ արձակվելուց հետո ոստիկանության համապատասխան վարչությունը ուժեղացված կարգով հսկում է՝ նշված անձանց հնարավոր վենդետան բացառելու համար:
Ժամանակ
«Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից:
Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղավտխվեն նաև ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Հայկական Ժամանակ
«Դատապարտյալների հիվանդանոցը քրեակատարողական համակարգում ամենացանկալի կալանավայրն է համարվում: Դատապարտյալներն ամեն ինչ անում են մայրաքաղաքի կենտրոնում հիվանդանոցային թեթև ռեժիմով գործող այս հիմնարկ տեղափոխվելու համար: Հաճախ նույնիսկ տարբեր առարկաներ են կուլ տալիս, որոնք միայն հիվանդանոցային պայմաններում և վիրաբույժի միջամտությամբ է հնարավոր դուրս բերել մարմնից՝ մեխեր, գդալներ, ապակի և այլն: Սա համակարգի նաև ամենայուղոտ հաստատությունն է, ամենամեծ կոռուպցիոն ռիսկ պարունակող: Արդարադատության նախարարների աչքը միշտ այս հաստատության վրա է:
Հրայր Թովմասյանը ծառայողական քննություն նախաձեռնեց հիվանդանոցում, նույնիսկ քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրեց հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները, նրա տեղակալին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով: Հետագայում, սակայն, Արամ Խաչատրյանին հաջողվեց մնալ իր պաշտոնում: Այժմ կրկին, եթե հավատանք ՔԿՀ-ից հոսող ոչ պաշտոնական տեղեկություններին, «Դատապարտյալների հիվանդանոցի» պետի գլխին ամպեր են կուտակվել: ՔԿՎ նոր պետ Արթուր Օսիկյանը որոշել է զբաղվել այս կալանավայրով, հասկանալ, թե ինչու և ում մեղքով են որոշ «արտոնյալ» դատապարտյալներ տարիներով պահվում այստեղ:
Այս աղբյուրի համաձայն, Արամ Խաչատրյանը նույնիսկ նախազգուշացում է ստացել, որպեսզի վերանայի իր ղեկավարած հիմնարկի ներսը և վերացնի թերությունները: Բացի այս, հիվանդանոցով զբաղվում է նաև Գլխավոր դատախազությունը, որը նոյեմբերին այստեղ ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել հոգեմետ նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ: ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բացթողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ, և ՀՔԾ-ում դեպքի առթիվ գործ է հարուցված Քրօր. համապատասխան հոդվածով (267):
Երեկ ՔԿՎ պետի մամուլի խոսնակն ասաց, որ մեր տեղեկությունը, Արամ Խաչատրյանին աշխատանքից ազատելու Օսիկյանի մտադրության մասին, չի համապատասխանում իրականությանը, ինչին գուցեև հավատայինք: Բայց տեղեկություն է շրջում, թե Արթուր Օսիկյանը փոխոստիկանապետ եղած ժամանակ ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, իսկ վերջինս էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի՝ Արամ Խաչատրյանի հորեղբոր տղան է: Գուցե սա է պատճառը, որ հենց հիվանդանոցից էլ սկսվել է Արթուր Օսիկյանի բարեփոխումը:
Դատախազության ստուգումներն այստեղ սկսվեցին Օսիկյանի ՔԿՎ պետ դառնալուց մեկուկես ամիս հետո: Ի դեպ, դատապարտյալները վատ կարծիքի չեն Արամ Խաչատրյանի վերաբերյալ և, որպես հիվանդանոցի պետի, նրա մասին հարգանքով են խոսում: Մյուս կողմից, նա համարվում է ՔԿՎ պետի անվտանգության գծով տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի մտերիմներից: Իսկ Հովհաննիսյանը համակարգի ամենահին կադրերից է: Ասում են, կալանավայրերում առանց Հովհաննիսյանի գիտության ճանճ էլ չի թռչում:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է գրություն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս:
Ծառայության աշխատակիցներն անմիջապես ներգրավվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ստուգայցերին, որոնց ընթացքում վաճառվող խոզի մսեղիքներից իրականացվել է նմուշառում, նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ստուգայցերի ընթացքում հայտնաբերված սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել:
Հաշվի առնելով, որ ամանորյա տոներին ընդառաջ առևտրի ծավալը նկատելիորեն մեծանում է, իսկ միս-մսամթերքի շուկան դառնում է ավելի ռիսկային՝ Ծառայության պետի դեռևս դեկտեմբերի 20-ի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին իրականացված դիտարկումների ընթացքում հայտնաբերված կասկածելի մսեղիքի իրացումը կասեցվել է: Կոչ ենք անում սպառողներին խուճապի չմատնվել՝ մսամթերքի շուկան գտնվում է Ծառայության ամենօրյա վերահսկողության ներքո: Այդուհանդերձ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, Ամանորին ընդառաջ արձանագրվում են դեպքեր, երբ մսի իրացումն իրականացվում է բակերում, բեռնախցիկներից՝ ոչ հիգիենիկ պայմաններում, ինչի նկատմամբ ամենժամյա վերահսկողությունը գրեթե անհնար է, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում կասկածելի պայմաններում մսի վաճառքի դեպքերի հանդիպելիս ահազանգել Ծառայության «թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբիկ Ստեփանյանը, իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս 14 տարին լրացած չլինելու մասին, 2014թ. փետրվար ամսին նրա հետ գնացել է Երևան քաղաքի բարերից մեկը, պատվիրել առանձնասենյակ, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել աղջնակի հետ:
Բացի այդ, 2014թ. հունիսի 26-ին Ռ. Ստեփանյանը Մ. Հ.-ի հետ գնացել է հոր ընկերոջը պատկանող, վերանորոգման մեջ գտնվող բնակարան, որտեղ դարձյալ սեռական հարաբերություն է ունեցել տասնչորս տարին չլրացած աղջնակի հետ:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Դեկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված և վերջինիս ղեկավարությամբ գործող «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողովի» հերթական նիստը: Նիստին քննարկման է դրվել Հանձնաժողովի մշակած «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ի հաստատման հարցը:
Հայեցակարգի նպատակն է մշակել և ներդնել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգ, իրավաբանական կրթության հետագա զարգացման միջոցառումներ: Հանձնաժողովը հավանության է արժանացրել հայեցակարգը՝ որոշելով այն դնել շրջանառության մեջ:
Նախատեսված է, որ Հայեցակարգն իրականացվելու է կրթության ոլորտի շահառուների լայն ներգրավմամբ և աջակցությամբ, այդ թվում` պետական մարմինների, բուհերի, գործատուների, ուսանողության, իրավաբանների միության, ինչպես նաև կրթության ոլորտում ծրագրեր ֆինանսավորող ներպետական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.