03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Էմիլ Մարգարյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Արթուր Պետրոսյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի ավագ տեսուչի պաշտոնից և նշանակվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար:
© shamshyan.com
Ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով մեղադրական դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան երկու բողոք է ներկայացվել:
Բողոքները ներկայացրել են առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանական դրդումներով սպանություն և զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանություն, մեղավոր ճանաչված անչափահաս Հայկ Աղամալյանի պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը:
Պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդում է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Հայկ Աղամալյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով, իսկ տուժողի իրավահաջորդի քաղաքացիական հայցը բավարարվել մասնակիորեն` անչափահաս ամբաստանյալ Հ.Աղամալյանից, նրա ծնողներ Նարինե Արիստակեսյանից և Ստեփան Աղամալյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի պետք է բռնագանձվի 1.430.000 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:
Պաշտպանը միջնորդում է գործն ուղարկել նույն դատարան` մեկ այլ կազմով քննության առնելու, և կամ դադարեցնել քրեական հետապնդումը Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի մասով, քրեական գործի վարույթը վերջիններիս վերաբերյալ կարճել նրանց նկատմամբ` ներկայացված մեղսագրված արարքներում հիմնավոր ապացույցներ չլինելու հիմքերով և այդ հիմքերով նրանց նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ, փոխել Հայկ Աղամալյանի խափանման միջոց կալանավորումը, քաղաքացիական հայցի մասով դատական ակտը բեկանել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հայկ Աղամալյանի օրինական ներկայացուցիչ Նարինե Արիստակեսյանը միջնորդում է վերանայել դատավճիռը և Հայկ Աղամալյանի նկատմամբ կայացնել արդարացնող դատական ակտ:
Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակելը, մեղավոր ճանաչված, 2 տարվա ազատազրկման ու 500.000 ՀՀ դրամ տուգանքի դատապարտված, սակայն համաներման ակտի կիրառմամբ պատժի կրումից ազատված Դավիթ Մանուկյանի կողմից վերաքննիչ բողոք չի բերվել:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 2015թ. հունվարի 15-ին «Քոֆի շոփ» սրճարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ սրճարանում կատարված իրադարձությունների տեսաշարը։
Քննության տվյալներով՝ հափշտակվել է արծաթյա զարդ և կանխիկ գումար՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:
Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչը 2014 թվականի ապրիլին իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել է վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն, որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է մտցրել հարցաքննության տեղի, անցկացման կարգի, ինչպես նաև հարցաքննվողի ցուցմունքի բովանդակության վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 23-ին Երևանում բնակվող 40-ամյա կինը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դեկտեմբերի 5-ին նախկին ամուսինն առևանգել է իր 8 տարեկան դստերը, և մինչ օրս ինքը չգիտի նրանց գտնվելու վայրը:
Կինը նաև հայտնել է, որ նախկին ամուսնուն դստերն առևանգելու գործում օգնել է նրա ընկերը: Կնոջ տեղեկություններով՝ նրանք երկուսն էլ բնակվում են Աբովյանում, չեն աշխատում:
Իրավապահներն այժմ միջոցառումներ են ձեռնարկում՝ հորն ու դստերը հայտնաբերելու, կնոջ ներկայացրած փաստերն ստուգելու ուղղությամբ:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս փաստաբան է պաշտպանում, որն ապրում է Հայաստանում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանողթ աղբյուրը:
«Նրա ինքնությունը, հայտնի պատճառներով առայժմ գաղտնի է պահվում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
news.am
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը հրաժարական է տվել: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնեցին, որ 2015 թվականի հունվարի 12-ին, Արդարադատության խորհուրդը քննարկել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը, ըստ որի` Սուրիկ Կոստանյանը դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել:
Արդարադատության խորհուրդը, 2015 թվականի հունվարի 12-ի թիվ ԱԽ-1-Ո-3/2015 որոշմամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Գևորգի Կոստանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատավորի պաշտոնավարումը դադարում է Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված օրվանից»:
Սուրիկ Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են ՀՀ Նախագահի 16.01.2015թ. հրամանագրով:
news.am
204թ. դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին ձերբակալված, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճանն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 22 հազար դոլարի և 5 մլն դրամի չափով դրամական միջոցներ։ Ընդ որում՝ դրան նախորդած տարվա համեմատ դրամական միջոցներն ավելացել են 1 մլն դրամով։ Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ։ Նրա եկամուտներում նշված է նաև 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց վարձավճարից։
Դատավորի կինը՝ Արմինե Զաքարյանը, 2013թ. հայտարարագրել է 12 հազար դոլարի չափով դրամական միջոցներ և 480 հազար դրամ եկամուտ՝ նույնպես վարձակալության դիմաց ստացված վճար։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել էր 20 հազար դոլար կաշառք։ ԱԱԾ-ն տարածել է կաշառք վերցնելու տեսանյութը, որտեղ գործարարը դատավորի պահանջով գումարը դնում է նրա դարակի մեջ։ Հասկանալի է, որ այդ նույն դարակով անցած փողերը հայտարարագրում սովորաբար չեն երևում:
Հայկական Ժամանակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.