Առանձնապես խոշոր չափերի հերոին Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխելու գործով ամբաստանյալ, ազգությամբ վրացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հունվարի 20-ին պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն հանդես եկավ պաշտպանական ճառով: Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հիմնավորված չի եղել, հակասել է ձեռք բերված ապացույցներին:
«Մեղադրական եզրակացության մեջ հերոինի քանակը սկզբում 927կգ է ներկայացված, մյուսում՝ 850կգ: Այդպես էլ չեմ հասկանում, թե ինչպես են փոփոխություններ կատարվել: Հերոինը հայտնաբերվել է ավտոմեքենայի կցորդի հատակին հարմարեցված թաքստոցում. Ավթանդիլ Մարտիաշվիլին եղել է այդ ավտոմեքենայի վարորդը, որը սակայն տեղյակ չի եղել ոչ թաքստոցի, ոչ էլ հերոինի առկայության մասին»,- ասաց Թեյմուրազ Մայսուրաձեն:
Փաստաբանի խոսքով՝ տարօրինակ է այն հանգամանքը, որ շուրջ մեկ տոննա, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ հերոին տեսակի թմրամիջոցը Իրանի մաքսատան կողմից չէր հայտնաբերվել, թեև իրանական մաքսակետը տեխնիկապես հագեցած է նորագույն սարքավորումներով, քան Հայաստանինը:
«Կարծում եմ, որ այդ հարցում շահագրգիռ են Իրանի և Թուրքիայի իշխանությունները, քանի որ այդ գումարներն իրականում օգտագործում են ահաբեկչական ծրագրեր իրականացնելիս»,- նշեց պաշտպանը:
Թեյմուրազ Մայսուրաձեն իր խոսքում ընդգծեց, որ 66-ամյա ամբաստանյալը շուրջ քսան տարի է՝ Եվրոպայում բեռնափոխադրումներ է իրականացնում և երբևէ որևէ անօրինական գործարքի մեջ չի մտել:
Ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլին իր հերթին նշեց, որ իր ամբողջ կյանքի ընթացքում որևէ հանցավոր արարք թույլ չի տվել: Նա հայտնեց, որ 2014թ.-ին, երբ խոսել է քննիչ Թևոսյանի հետ, վերջինս ասել է, որ իր դեմ որևէ ապացույց չկա և փորձագետի եզրակացությունից հետո նրան ազատ կարձակեն: Սակայն ավելի ուշ քննիչն ասել է, որ ամբաստանյալի նկատմամբ երկրորդ մեղադրանքն է ներկայացվել: «Ես քննիչին նաև հարցրի, թե ինչպես է ստացվել, որ 927 կգ հերոինը դարձել է 850 կգ, քննիչը նշել է, որ քարեր ևավազ է հայտնաբերվել թմրանյութի մեջ: Երբ ասացի, թե ինչպես կարող է դա պատահել, երբ այդ պահին թմրանյութը կշռում էին, և անվտանգության աշխատակիցներն այնտեղ էին, ես խնդրեցի, որ քննիչն ինձ փոխանցի փորձաքննության արդյունքները ինձ, բայց նա ասաց, որ դա ինձ չի վերաբերում»,- իր խոսքում նշեց ամբաստանյալը:
Դատական նիստն ընթանում էր թարգմանչի օգնությամբ: Լսելով կողմերին, վերլուծելով գործի նյութերը՝ դատարանը վճռեց՝ Ավթանդիլ Մարտիաշվիլիին ազատազրկել 17 տարի ժամկետով, իսկ Օսման Ուղուրլունին՝ 19 տարի: Առգրավված թմրանյութը ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ Ավթանդիլ Մարտիաշվիլին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ,իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել,տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել,փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Օսման Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայներ` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ,Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ,այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբերին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
news.am
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.