23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալիս հայտնաբերել է, որ քրեական գործի նյութերից բացակայում են գործով որպես վկա հարցաքննված մի շարք անձանց, այդ թվում՝ նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները:
Ղուկաս Մ.-ն հայտնել է նաև, որ հիշյալ գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին ծառայողներ հեռախոսազանգերի միջոցով իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել՝ պահանջելով հրաժարվել գործով անցնող անձանց նկատմամբ բողոքներից:
Ղուկաս Մ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
2013 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Աննա Հ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել է տարբեր տեսակի զարդեր և օծանելիք` պատճառելով 100 հազ. դրամի գույքային վնաս:
ՀՀ ոստիկանության շտաբի ստուգումներով պարզվել է, որ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք, ինչի արդյունքում առերևույթ էական վնաս է պատճառվել Աննա Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հետագայում քրեական գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Օրերս ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին և նրա որդուն: Մեր տեղեկություններով, անձի առևանգման և ապօրինի ազատությունից զրկելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նախաքննական մարմինը դիմել էր դատարան՝ խափանման միջոց կալանքի համար, սակայն Աջափնյակ և Դավթաշեն դատարանը գրավ է կիրառել՝ 3 մլն դրամ, և Ղռերի Ավոն ու որդին ազատ են արձակվել:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մալաթիայի քննչական բաժնում դեռևս 2014 թվականի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով. նրա մոտ հայտնաբերվել էր «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբերի 2 տուփ։
Նախաքննությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված հոգեմետ դեղամիջոցը ձեռք է բերել դեղատնից՝ «Քաղաքային Էնդոկրին Դիսպանսերի» բժշկուհու կողմից այլ անձի անվամբ դուրս գրված դեղատոմսով:
Քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2015 թվականի հունվարին հարուցվել է նոր քրեական գործ՝ բժշկուհու կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բժշկուհին, աշխատելով «Քաղաքային էնդոկրին դիսպանսերում»՝ որպես սրտաբան, և ունենալով լիազորություն՝ հոգեմետ /հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու, մեկ այլ բնակչուհու անվամբ դուրս է գրել հոգեմետ /հոգեներգործուն/ դեղամիջոցի թվով 48 հատ դեղահաբերի դեղատոմս, սակայն նրան նշված հաբերից տվել է ընդամենը մի քանի հատ։
Քննությամբ պարզվել է, որ բժշկուհին դեղահաբերից մի քանի հատն ապօրինի իրացրել է մեկ այլ քաղաքացու, ում ինքնությունը քննությամբ պարզվել է, իսկ մնացածը՝ պահել իր մոտ:
Օրենքով սահմանված կարգով մայիսի 15-ին խուզարկություն է կատարվել բժշկուհու բնակարանում, որի ժամանակ նրա ննջասենյակում հայտնաբերվել են հոգեմետ դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
2015 թվականի մայիսի 15-ին նա ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մայիսի 18-ին բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր են ստացվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մարզային բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված չորս դատապարտյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 30 օր բացակայելու պայմաններում նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու վերաբերյալ:
Բացի այդ, առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին նույն դատապարտյալների անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին առ այն, որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մարզային բաժանմունքի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ 12 պաշտոնատար անձանց գործով մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Հակոբ Մելքոնյանը: Նա հաստատված համարեց կազմակերպված խմբի կողմից 4 տարի անընդմեջ պետական բյուջեից հափշտակությունը: Ըստ նրա՝ անհամեմատ մեծ էին ծավալները եւ նյութական միջոցների ապօրինի դուրսգրումը, հափշտակությունը ազդել են բյուջեի վրա:
40 րոպե տեւած իր ճառով մեղադրողն ասաց, որ մեղադրանքը հիմնավորվել է 100-ից ավելի անձանց հարցաքննությամբ, տարատեսակ քննչական գործողությունների արձանագրություններով: Ողջ մեղադրական ճառը կառուցված էր ամբաստանյալներից միայն 3-ի՝ Միսակ Մարտիրոսյանի, Անգին Ղուկասյանի եւ Գեղամ Գրիգորյանի վերաբերյալ փաստական հանգամանքների մասին հիշատակումներից:
Երբ մեղադրողը նշեց ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների մասին եւ արդեն պետք է պատժաչափերի մասին միջնորդություն աներ, այդ ժամանակ միջադեպ տեղի ունեցավ մեղադրողի եւ Միսակ Մարտիրոսյանի միջեւ: Միսակ Մարտիրոսյանն ասաց, որ թե Սահմանադրությամբ, եւ թե «Դատախազության մասին» օրենքով մեղադրողը իրավունք չունի իր լիազորություններից դուրս գալ, մասնավորապես՝ նշել պատժաչափը: Նա դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին, որպեսզի նա արգելի մեղադրողին, քանի որ դա կդիտվի միջամտություն արդարադատության բուն պրոցեսին: Արշակ Վարդանյանն ասաց, որ հայտարարությունը ամբաստանյալի յուրովի մեկնաբանության արդյունք է եւ դատախազին դիմեց, որպեսզի շարունակի միջնորդությունը:
Դատախազը միջնորդեց Միսակ Մարտիրոսյանի համար 14 տարի ժամանակով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ, նրա տեղակալ Արմեն Մովսիսյանի համար ասաց, որ նա օժանդակել է քննությանը, վերականգնել 90 մլն դրամ գումարը եւ միջնորդեց 4 տարի ժամկետով ազատազրկում:
Արցախյան պատերազմի մասնակից, պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի համար դատախազը պահանջեց 9 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Որոշակի պաշտոն զբաղեցնող Գագիկ Խաչատրյանին, քանի որ նա դարձյալ օժանդակել էր քննությանը, տվել խոստովանական ցուցմունքներ եւ վերականգնել 4 մլն 135 հազար դրամ գումարը, դատախազը միջնորդեց կիրառել համաներում:
Համաներման որոշումը կտարածվի նաեւ Եղիազար Սարգսյանի նկատմամբ, որը 1 մլն դրամից ավելի գումարը վերականգնել էր: Նարեկ Գասպարյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը, Արման Խալիկյանը, Մերուժան Կյուրեղյանը, ըստ դատախազի միջնորդության, 5 տարի 3 ամիս ժամկետով կդատապարտվեն: Արմեն Ավագյանի համար, որը վերականգնել էր 990 հազար դրամ եւ 30 «մեռած հոգիներ» էր ձեւակերպել, դատախազը միջնորդեց 6 տարի ժամկետով ազատազրկում:
Անգին Ղուկասյանի համար, որը ըստ դատախազի՝ օժանդակել էր քննությանը, զղջացել էր, «մերկացրել» էր հանցակիցներին, ուներ 2 անչափահաս երեխա, մեղադրողը պահանջեց 5 տարի ազատազրկում, պատիժը պայմանական չի կիրառվի 2 տարի:
Ի դեպ, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին եւ դատախազը իր ճառում շեշտեց, որ Անգին Ղուկասյանը դատարանում առերես Միսակ Մարտիրոսյանի հետ կապված ասել էր, որ օժանդակել է կաշառք տալուն: 13-րդ ամբաստանյալի՝ Յուրա Մուշկուրյանի նկատմամբ, որին դատախազը միջնորդեց 5 տարի ազատազրկում, կկիրառվի դարձյալ համաներման մասին ԱԺ որոշումը: Պաշտպանական ճառերով ամբաստանյալները հանդես կգան գալիք երկուշաբթի:
Ռուզան Մինասյան
Երրորդմասցի Լյովիկի սպանության գործի շրջանակներում կալանավորված 5 անձինք ազատ են արձակվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց փաստաբան Արմեն Նադիրյանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալները՝ Ավան-Առինջ թաղամասում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր Կարեն և Սուրեն Երեմյան եղբայրներն ազատ են արձակվել նախաքննական մարմնի որոշմամբ, քանի որ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի երկարաձգվել:
«Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, նրանք շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիպարզապես խափանման միջոցն է փոխվել,- ասաց փաստաբանը և հավելեց,- թող քննեն, տեսնեն, որ այդ մարդիկ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեն»:
Ի դեպ, Երեմյան եղբայրների հետ ազատ են արձակվել նաև 2 ամիս առաջ կալանավորված տաքսի ծառայության մյուս աշխատակիցները՝ Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյան ու Նարեկ Հովսեփյանը:
Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նաև գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Նարեկ Հովսեփյանի փաստաբան Լևոն Ղազարյանը, ով տեղեկացրեց, որ բոլոր 5 կալանավորվածները երեկ՝ մայիսի 15-ին՝ ժամը 17-ին սահմաններույմ ազատ են արձակվել:
Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փախարինվել է բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Ի դեպ, Նարեկ Հովսեփյանը հենց այն տաքսի ավտոմեքենայի վարորդն է, ով դեպքի օրը սպանության մեջ մեղադրվող Գաստիկին, Ծգլին և Տլեին «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակի մոտից տեղափոխել է Նոր Նորք՝ այգիների մոտ:
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Միլենա»-ի գրասենյակում տեղադրված տեսախցիկն արձանագրել էր նրանց շարժը տաքսի ծառայությունում, իսկ սպանությունից հետո նրանք ծառայության սեփականատերերի՝ Երեմյանների միջոցով պահանջել էին ջնջել տեսագրությունները:
Վերջիններն էլ իրենց ենթականերին են հրահանգել ջնջել փաստացի ապացվույցները, ինչի համար էլ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերեր, Ավան Առինջում «Թիզ» մականվամբ հայտնի Կարեն Երեմյանին, նրա եղբորը՝ Սուրեն Երեմյանին, ու նրանց 3 աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության պարտակում):
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել էին հայտնի քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանը` Երրորդմասցի Լյովիկը, Դրաստամատ Թադևոսյանը` Դերոն, և Մեսրոպ Նազարյանցը` Մոսոն: Նրանց սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ):
Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առնչությամբ իշխանության անգործության հատկանիշներով քննվող առանձին գործով մեղադրյալ Արտյոմ Ավետիսյանի մասով, քննիչի որոշմամբ, կարճվել է գործով վարույթը և Ա.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այս մասին կայքի թղթակցին հայտնեց Ա.Ավետիսյանի պաշտպան Կարեն Քամալյանը: Քննիչի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցը՝ գրավը, վերացվել է:
Այսպես, ըստ մեղադրանքի` ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանը դրսևորել է իշխանության անգործություն: Մասնավորապես, նա սպանության դեպքի նախօրեին՝ 2015թ. հունվարի 28-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում Բանակի օրվան նվիրված համերգից Ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասի ավտոբուսի մեջ ականատես է եղել, թե ինչպես են իր ենթականեր, կուրսանտներ Հայկազ Բարսեղյանն ու Արշակ Մարտիրոսյանն իրար հայհոյում ու քաշքշում, սակայն միջոցներ չի ձեռնարկել` կանխելու վիճաբանությունը, չի պարզել դրա դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, դրանով էական վնաս է պատճառել զինվորական ծառայության շահերին:
Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, մեղադրանքում Ա.Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական դատարանի որոշմամբ` փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով, սակայն այդ որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ)` մարտի 5-ի որոշմամբ` բեկանվել է և մեղադրյալի նկատմամբ կիրառվել է գրավը՝ 1 մլն դրամի չափով:
Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Տ.Հարությունյանը, սակայն, ուսումնասիրելով գործը, գտել է, որ Ա.Ավետիսյանին վերագրվող արարքին չի տրվել պատշաճ իրավաբանական գնահատական և ապրիլի 11-ին որոշում է կայացրել` լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին:
Բանն այն է, որ նախաքննության ընթացքում մեղադրյալը ցուցմունք է տվել առ այն, որ ավտոբուսում ինքը նստած է եղել մուտքի դռան աջ անկյունի նստարանին, նկատել է, որ կուրսանտները բարձր ձայնով խոսում են իրար հետ, նրանց սաստելու համար ասել է՝ «Ձեզանից որ մեկը փչացավ», ինչին Հայկազ Բարսեղյանը ժպիտով անմիջապես պատասխանել է. «Պրն. կապիտան, ոչ մեկս»: Համոզվելով, որ կուրսանտները, ովքեր մոտ ընկերներ էին, կատակում են, այլևս կարևորություն չի տվել դրան:
Կապիտանի միջամտության ու դրան հետևած կուրսանտի պատասխանի վերաբերյալ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել մի շարք վկաներ, այդ թվում՝ միջադեպի մասնակից Արշակ Մարտիրոսյանը:
Քննիչը գտել է, որ նախաքննությամբ ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որը կհիմնավորեր, որ Ա.Ավետիսյանի մոտ առկա է եղել իրեն ավելորդ չծանրաբեռնելու նպատակ: Հիմնավորված չէ նաև, որ գիտակցելով անգործության հանրային վտանգավորության բնույթը և հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը՝ գիտակցաբար թույլ է տվել անգործություն, ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ ինքն ավտոբուսում տեղի ունեցածն ընկալել է որպես կատակ:
Այսպիսով, քննիչը եզրահանգել է, որ քրեական գործով կատարվել են բոլոր հնարավոր ու անհրաժեշտ քննչական գործողությունները՝ մեղսագրվող հանցանքը կատարելու հանգամանքը պարզելու ու հիմնավորելու ուղղությամբ, սակայն հանցանքի կատարումը վկայող փոխկապակցված բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, իսկ առկա փաստական տվյալները հիմք չեն տալիս՝ Ա.Ավետիսյանի մեղավորության մասին հավաստի եզրահանգում կատարելու համար:
Մեր հետ զրույցում պաշտպան Կարեն Քամալյանը նշեց, որ գործի ընթացքի վրա իր որոշակի ազդեցությունն է թողել դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացված որոշումը՝ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը բեկանելու և գրավ կիրառելու մասին:
«Փաստինֆո»
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի մասին, որին առնչություն ունի նաև Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը:
Հաղորդագրությունում ասվում է, որ անձինք, որոնց Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից:
«Նախաքննական մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների և միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Քննության շահերից ելնելով՝ արդյունքների մասին նախաքննության այս փուլում առավել մանրամասն տեղեկություններ չեն կարող հրապարակվել: Միաժամանակ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին հանրությունը կիրազեկվի»,- նշված է հաղորդագրությունում:
Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում որոշում էր կայացվել բերման ենթարկել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին:
Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի, թե հանրապետությունից բացակայելու հանգամանքը վերաբերում է նաև Տիգրան Խաչատրյանի՞ն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզայնն ասաց, որ «հաղորդագրությունում ասվածից բացի այլ մանրամասներ հաղորդել ինքն այս պահի դրությամբ չի կարող` ելնելով քննության շահերից»:
Նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը: Միջադեպի հետևանքով Գորիսի բնակիչ Հարութ Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը, իսկ նրա եղբայր Մուշեղը քթի կոտրվածք է ստացել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.