23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեւան քաղաքի նախկին դատախազ Հրաչ Բադալյանը բանավոր հանձնարարություն էր տվել այն մասին, որ Միսակ Մարտիրոսյանը պետք է այնպիսի բացասական փաստեր հավաքի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Վլ. Գրիգորյանի նկատմամբ, որոնք բավարար լինեն նրա պաշտոնավարումը դադարեցնելու համար: Դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի համար մեղադրողը կաշառքի եւ յուրացման համար միջնորդել է 14 տարվա ազատազրկում:
Երեկ 60 էջից բաղկացած պաշտպանական ճառով հանդես եկած Միսակ Մարտիրոսյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրեց քրեական գործի նախաքննությունը, խախտումները, զուգահեռներ անցկացնելով այս կամ այն գործի դրվագներին, վկաների, կասկածյալների հետ առերեսումներին: Նրա գնահատմամբ. «Նախաքննության մարմինն ի սկզբանե նպատակ է հետապնդել՝ ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել, այլ շոու կազմակերպել եւ դրանից օգուտ քաղել, քանի որ նույն ժամանակահատվածում, նույն քննչական բաժնում քննվում էր նույն եղանակով կատարված մի այլ հանցագործության վերաբերյալ քրեական գործ (խոսքը վերաբերում է Կենտրոն համայնքի սանմաքրում կազմակերպությանը), որով կատարվել էր 300 մլն դրամի յուրացում, սակայն դրանով ոչ մի աղմուկ չբարձրացվեց»:
Մինչդեռ, երբ նրա քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել դեռեւս 4-5 մարդու, տեղեկատվություն էր տարածվել, որ հափշտակության չափը կազմում է 300-400 մլն դրամ: Միսակ Մարտիրոսյանի կարծիքով, այդ ամենը պատահական չէր արվում, քանի որ շոշափվում էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անունը: Նա ասաց, թե նախաքննության մարմինը համագործակցել է նաեւ լրատվամիջոցների հետ, եւ երբ իրեն որպես կասկածյալ հարցաքննել էին, «լրատվության միջոցներով անմիջապես տարածվեց հաղորդագրություն, թե իմ աշխատանքային գործունեությունը կասեցնելու նպատակով որոշում է կայացվել, որը ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին»: Նա իր ճառում տվեց այն անձանց անունները, որոնք համագործակցել են քննչական մարմնի հետ. «Այդպիսիք էին Ա. Ղուկասյանը եւ Ա. Մովսիսյանը, որոնք իմ դեմ ցուցմունք տալիս ունեին կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, իսկ Վ.Կարապետյանին ուղղակի, մեր կարծիքով, ահաբեկել էին, քանի որ վերջինս էլ առերես հարցաքննության ժամանակ ասաց, որ իրեն ասել են, որ իր դեմ ցուցմունք կա, որը հիմնավորվեց նաեւ դատաքննությամբ»:
Ա. Ղուկասյանը 23.09.13թ. բացատրություն է գրում ոչ միայն այն մասին, որ Լ.Պետրոսյանից 1. 000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել՝ դեպարտամենտի ղեկավարին փոխանցելու համար, այլ. «իբր 800 ԱՄՆ դոլարը փոխանցել է ինձ, նաեւ մի նոր դրվագ է ստեղծագործում, թե իր ամուսնու ազգական Ռ.Դարբինյանից եւս 1.000 ԱՄՆ դոլար է վերցրել ու իբր ինձ փոխանցել, քանի որ այդ ամենը սահուն չի ընթացել, դրա համար էլ հարկադրաբար Լ. Պետրոսյանը, Ա.Պետրոսյանը, Ա. Եղիազարյանը եւ Ա.Ղուկասյանը մեկ օրից ավելի ապօրինաբար զրկվել են ազատությունից ու պահվել ոստիկանությունում»:
Ըստ նրա, պատահական չէր, որ հետագայում Ա.Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին: Ինչ վերաբերում էր իր տեղակալ Արմեն Մովսիսյանի նկատմամբ նախաքննության մարմնի ազդեցությանը, նա հայտնեց, թե քննիչները շահարկելով «MEZZO» բար-սրճարանի հարցը, որը պատկանում էր Ա. Մովսիսյանի ընտանիքին, կարողացել են գործարքի մեջ մտնել նրա հետ, որին հետեւել է իր դեմ մտացածին ցուցմունքը. «Այդ ժամանակ ստուգում են նշանակում դատական դեպարտամենտում, այն էլ 5 տարվա կտրվածքով, որի արդյունքներով էլ իմ վերաբերյալ ոչինչ չի հայտնաբերվում»:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը հայտնել էր, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նստավայրի շինարարության մրցույթը հաղթելու համար որպես կաշառք 5. 000. 000 դրամ Վահրամի միջոցով փոխանցել են Միսակ Մարտիրոսյանին: Ցնորամտություն համարելով այս տվյալը, Միսակ Մարտիրոսյանը հայտնեց, թե նշված մրցույթը տեղի է ունեցել 2007թ., իսկ ինքը դատական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել 2009-ին:
Մ. Մարտիրոսյանը նշեց գլխավոր դատախազի տեղակալի՝ Հրաչ Բադալյանի հարաբերությունների մասին, նրա անունից հանդես եկած քննիչի խոսակցությունը: Դեռեւս 07.10.2013թ. նա ու իր պաշտպանը բացարկ են հայտնել այն ժամանակվա Երեւան քաղաքի դատախազ Հր. Բադալյանին. «Իմ պաշտպանյալն ինձ տեղեկություններ է հայտնել այն մասին, որ 2002թ. օգոստոսին Երեւանի դատախազի գրավոր հրամանի հիման վրա ինքն ընդգրկված է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ընթացիկ գործունեությունը ստուգող հանձնախմբում: Ընդ որում, մինչ նշված ստուգումները սկսվելը Երեւան քաղաքի դատախազն իրեն բանավոր հանձնարարություն էր տվել այն մասին, որ ինքը պետք է այնպիսի բացասական փաստեր հավաքի Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Վլ. Գրիգորյանի նկատմամբ, որոնք բավարար լինեն նրա պաշտոնավարումը դադարեցնելու համար:
Ստուգումներն ավարտվելուց հետո Միսակ Մարտիրոսյանը Երեւան քաղաքի դատախազին է ներկայացրել իր մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք բավարար չեն եղել Երեւան քաղաքի դատախազի ցանկությունն իրականացնելու համար: Մ. Մարտիրոսյանը նշել է, որ սա այն ամենն է, ինչ հնարավոր է եղել հայտնաբերել, ինչին Երեւան քաղաքի դատախազը պատասխանել է, որ եթե նման կերպով է կատարվում իր հանձնարարությունը, ուրեմն իրենք միասին չեն կարող աշխատել, որից հետո Միսակ Մարտիրոսյանը հայտնել է, որ եթե այդպես է գտնում, ուրեմն ինքը դիմում կգրի՝ կհեռանա, ինչին Երեւան քաղաքի դատախազը պատասխանել է, որ եթե այդպես է, ուրեմն այսօրվանից իրենք թշնամիներ են»:
Սակայն բացարկի միջնորդությունը մերժվել էր այսպիսի պատճառաբանությամբ, թե՝ Մ. Մարտիրոսյանի եւ նրա շահերի պաշտպանի պնդումներն իրական չեն, քանի որ քրեական գործում առկա չէ որեւէ դրսեւորում կամ փաստ, որով կհիմնավորվեր Հր. Բադալյանի «խոչընդոտող ազդեցությունը» նշված քրեական գործի լրիվության, օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա»:
Դեպարտամենտի իրավաբան ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր եւ տասներկու աշխատակիցների գործով մեղադրողները, չգիտես ինչու, հենց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ հավատ չեն ներշնչում, այն պարագայում, որ մեղադրանքը պաշտպանում են Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Վ. Ջանազյանը եւ դատախազ Հ. Մելքոնյանը, եւ որպես երրորդ մեղադրող է ներգրավում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազ Սասուն Խաչատրյանը: «Եթե նկատի ունենանք նաեւ այն, որ քննիչն ինձ համագործակցելու առաջարկ անելիս միշտ հանդես էր գալիս Հր. Բադալյանի անունից, այս առումով նշեմ միայն վերջին առաջարկը, իսկ մնացածը կներկայացնեմ ՀՔԾ քննիչներին:
03.03.14թ. կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունն ինձ հանձնելու համար, նույն օրը, քննիչը, առանց փաստաբանի (այդ ժամանակ իմ շահերը ներկայացնում էին երեք փաստաբաններ), մուտք էր գործել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ ու ինձ հետ առանձին հանդիպման ժամանակ ասաց, որ Հր. Բադալյանի անունից լիազորված է ասելու, որ եթե չեմ գրում, գոնե բանավոր կոնկրետ հանցագործության փաստ նշեմ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ ու ես այդ միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելու, չեմ ներկայացնի, դատարանում էլ դու քո հարցերը կլուծես, որին ես պատասխանեցի հարցով, թե դու Հր. Բադալյանից համապատասխան լիազորագիր ունե՞ս, թե՞ ոչ, որից հետո էլ այդ քննիչ Դ. Գեւորգյանը այլեւս ինձ հետ ոչ մի քննչական գործողություն չկատարեց»,- նշեց Մ. Մարտիրոսյանը:
Մ. Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ Միքայել Ստեփանյանին կաշառքով աշխատանքի ընդունելու համար: Այս կապակցությամբ նախկին ղեկավարը հայտնեց, թե իրեն մեղադրել են իբր Անգին Ղուկասյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, նպաստել է արձակուրդում եղած ժամանակ իրեն փոխարինող անձին՝ Մ. Ստեփանյանին պաշտոնում նշանակելուն. «Ես արդեն նշեցի, թե ինչպես եմ «նպաստել», մեղադրական եզրակացությամբ անգամ որպես վկա չի դատակոչվել հրամանն ստորագրող անձը, այլ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, թե պարզվում է, որ արձակուրդում գտնվող պաշտոնատար անձը կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը»:
«Պատմվածք» համարելով Վիկտորյա Կարապետյանից կաշառք ստանալու դրվագը՝ մեկ հատ ոսկե մետաղադրամ եւ մեկ շիշ «Նապոլեոն» կոնյակը, նա նշեց, որ մեղադրանքի կողմը կրկին դիմել է ակնհայտ ապօրինության, նենգափոխել են Վ. Կարապետյանի ցուցմունքի բովանդակությունը, քանի որ վերջինս թե իր ցուցմունքում եւ թե առերեսվելիս հայտնել է, որ ոչ ոք իրենից կաշառք չի պահանջել, այլ ինքն իր ցանկությամբ, աշխատանքի նշանակվելուց հետո, իմանալով, որ հաջորդ օրը Մ. Մարտիրոսյանի ծննդյան օրն է, ուղղակի ցանկացել է գալ եւ շնորհավորել, չնայած նման բան չի եղել: Պաշտպանական ճառում Մ. Մարտիրոսյանը մի շարք հարցեր բարձրացրեց. ինչու քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տեղ չի գտել Ռ.Դարբինյանի կողմից կաշառք տալու հայտարարության մասը, նախաքննական մարմինը ինչպես կարող էր քրեական գործ հարուցել, երբ նյութերը գտնվում էին Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, ու դեռ ավելին՝ մարդկանց հարցաքննել, ինչու է կաշառք տալու փաստով քրեական գործ հարուցվել միայն Անգին Ղուկասյանի նկատմամբ, այլ ոչ թե նաեւ իր, եթե քրեական գործում նյութերն ուղղակի չեն փոխվել:
Կամ՝ քննիչի կողմից 2014 թվականի ապրիլի 25-ին գործով որոշում է կայացվել մի շարք անձանց, այդ թվում՝ Ռուզաննա Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով մասի վարույթը կարճելու մասին, պատճառաբանելով, որ թեեւ վերջինիս արարքում առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ կաշառք տալու հանցակազմը, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ նա իր ցանկությամբ, կամովին, մինչ իրավապահ մարմինների կողմից հանցագործության մասին իմանալն իր կատարած արարքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին: Քննիչի այդ որոշումը դատախազի կողմից չի վերացվել:
«Առավոտ»
Քաղաքացի Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի և իր որդու միջև առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել:
Քաղաքացի Հայկ Ա.-ի հաղորդման հիման վրա քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչ Մխիթարյանին Երևանում սպանելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Առերևույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։
2015 թվականի մայիսի 21-ին Մխիթարյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ին, իր կնոջ բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ոմն Դավթյան, գրպանից հանելով ծալովի դանակը, հարվածել է գոտկատեղին և ծնոտին` պատճառելով մարմնական վնասվածք:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժած քաղաքացին իր կնոջ բնակարանում 2015 թվականի մայիսի 21-ին հյուրընկալել է ընկերներին, որոնց թվում է եղել նաև 32-ամյա Դավթյանը:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ժամը 19:00-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Մխիթարյանին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող, չթափանցող և կզակի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ մյուս ընկերը միջամտել է վիճաբանությանը և ձեռքից վերցրել դանակը:
Մխիթարյանը դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը և շարժառիթների վերաբերյալ տվել ցուցմունք։
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, Վարդան Պետրոսյանի և մի շարք այլ գործերով հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործ կա, և մի քանի տարի է ՝ վերջինս քաշքշուկների մեջ է: Մեր տեղեկություններով, տարիներ առաջ վրաերթի գործով տուժող կողմը դիմել է իրավապահներին, որպեսզի Նիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործ հարուցեն՝ դատարանում և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ վրաերթի ենթարկված իրենց թոռան անձնական կյանքի և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերով որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, սակայն տուժող կողմն այն բողոքարկել է գլխավոր դատախազին, ով վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Հարուցվել է նոր քրեական գործ` ՔՕ 144-րդ (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 145-րդ (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) հոդվածների հատկանիշներով, հարցաքննվել են կողմերը:
Հրապարակ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Զաքարյանը 2015 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 06։30-ին, իրեն ամրակցված «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է դեպի Սյունիքի մարզի գյուղ Շաղաթ։
Նախնական տվյալներով՝ Սիսիան-Շաղաթ ավտոճանապարհին խախտելով տրանսպորտային մեքենաներ վարելու կանոնները՝ կորցրել է մեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել, որի հետևանքով մեքենայի թափքում և խցում գտնվող նույն գումարտակի զինծառայողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքները։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մարտական կամ հատուկ տրանսպորտային մեքենաները վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է վնաս)։
Երեւանում այսօր` հունիսի 2-ին, մեկնարկեց «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որը տեւելու է 24 ամիս, այն նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին: Ծրագրի մեկնարկին ներկա ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության որակը. «Առողջության պահպանման իրավունքը ֆունդամենտալ իրավունք է, եւ մարդը լինելով թե ազատության, թե անազատության մեջ, պետք է ստանա որակյալ բուժօգնություն: Վերջին 1 տարվա ընթացքում այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, սակայն դեռ կան բացեր, որոնք ինձ չեն գոհացնում, վստահ եմ, որ այս ծրագրի օգնությամբ կկարողանանք անհրաժեշտ լուծում տալ մեզ հուզող բոլոր հարցերին»:
ՀՀ Արդարադատության նախարարի խոսքով` ծրագրի հիմնական նպատակներից է նաեւ վերապատրաստել ՔԿՀ-ների բուժմասերի անձնակազմը, բարելավել ՔԿՀ-ների բուժմասերի նյութական պայմանները. « Մենք կարեւոր համաձայնագիր ենք ստորագրել Առողջապահության, ԿԳ նախարարությունների հետ եւ Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում բանտային բժշկության դասընթացներ ենք սկսելու` համապատասխան մասնագետներ պատրաստելու համար, նաեւ օրդինատուրայի համապատասխան տեղեր ենք նախատեսել, որոնք պրակտիկան անցնելու են ՔԿՀ-ում»:
Հովհաննես Մանուկյանի խոսքով` ՔԿՀ-ում բժիշկների ներգրավման խնդիր կա, որը վարձատրության հետ է կապված. «Այս ծրագրով ՔԿՀ-ում աշխատող բժիշկների որեւէ վարձատրության խնդիր չի դրվում, դա մեր խնդիրն է եւ պետք է մենք լուծենք: Բժիշկների ներգրավման խնդիրն հնարավոր է լուծել 2 ձեւով` անդրադառնալ աշխատավարձերին, ինչը հակասական իրավիճակների կարող է հանգեցնել, քանի որ նույն ՔԿՀ-ում աշխատավարձերի դիսբալանսը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: 2-րդ` պետք է բուժծառայության մատուցման ձեւը վերանայել` ՔԿՀ-ներ ընդունելով բժիշկներ, որոնք ոչ թե համակարգի ծառայողներ են, այլ քաղաքացիական բժիշկներ, որոնք որոշակի հիմունքներով աշխատանք կիրականացնեն»:
Նշենք, որ «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արեւելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության շրջանակում: 2014թ. դեկտեմբերին ստորագրվել է համագործակցության պայմանագիր` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ իրավունքի գերակայությունը Արեւելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում` Հայաստանում, խթանելու նպատակով:
Հայաստանում «Մեղրի» մաքսակետի մաքսավորները ռուս սահմանապահների հետ համատեղ կանխել են Իրանից Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու փորձը։
Ինչպես կայքը տեղեկանում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունից, մայիսի 31-ին «Ագարակ» հսկիչ մաքսային անցակետում Թեհրան-Երեւան ավտոբուսի զննման արդյունքում «Մեղրի» մաքսակետի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերել են 10 գրամ քաշով մուգ շագանակագույն գույնի նյութ, ենթադրաբար օփիումի հումք։
Հանցագործության մանրամասները պարզվում են։
news.am
Քաղաքացի Նունե Մ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը իրեն ծեծելով Գարեգին Նժդեհի հրապարակից նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ճանապարհին ծեծել է, հայհոյել, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին, իսկ այնտեղ մեկ օր պահելուց հետո բաց է թողել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանությունում իր տված հաղորդումը գրել է Շենգավիթի բաժնի օպերլիազորի թելադրանքով, դրանում նշված հանգամանքները սուտ են և իրականությանը չեն համապատասխանում: Ինքը միայն հայտնել է ամուսնու կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին, մինչդեռ օպերլիազորը ստիպելով ու խաբելով իրեն, ուղղորդել է հաղորդման մեջ շարադրել իրականությանը չհամապասխանող տեղեկություններ:
Քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
24 ամյա և 27-ամյա ընկերները մեղադրվում են շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված սպանության մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Համլետ Հակոբյանը, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ՝ Վարդան Բաբայանի հետ, գնացել են Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսայի բնակարանի շքամուտքի մոտ, և վերջինիս կողմից բնակարանի դուռը բացելուց հետո ներս են մտել՝ պահանջելով իրենց տալ գումար և ոսկեղեն:
Այդ ընթացքում Հ.Հակոբյանը բռունցքով հարվածել է կնոջ գլխի ծոծրակային շրջանին, այնուհետև Վ.Բաբայանն է իր մոտ եղած, նախապես վերցրած մետաղյա դանակի բռնակի հետնամասով հարվածներ հասցրել Ռաիսայի գլխին:
Ըստ նախաքննական մարմնի՝ կինը, մի պահ օգտվելով իրեն անտեսելու իրավիճակից, օգնություն է կանչել, սակայն Հ.Հակոբյանն անմիջապես փակել է նրա բերանը, քարշ տալով տարել է լոգարան, գցել կիսով չափ ջրով լոգարանակոնքի մեջ, և ընկերոջ ձեռքից վերցնելով դանակը՝ բռնակով հարվածել է կնոջ գլխին:
Ըստ դատաբժշկական եզրակացության՝ կինն ստացել է մահվան հետ ուղղակի անմիջական կապի մեջ գտնվող գանգուղեղային փակ բութ վնասվածքի, ուղեղի թաղանթներում կետավոր բնույթի արյունազեղումների, ուղեղանյութում սալջարդ վերքերի, աջ ճակատային թմբկությամբ պռոյեկցիայով փափուկ հյուսվածքների սալջարդի և արյունազեղման, քթի, թևի, պարանոցի, պարանոցի փափուկ հյուսվածքների, գլխի շրջանի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսների, ձախ քունքամկանի, կզակի, աջից պարանոցի քերվածքների, թոքերի էմֆիզեմայի ձևով վնասվածքներ:
Այս ամենինց հետո «հանցակից» ընկերները, սրբիչը փաթաթելով կնոջ պարանոցին, յուրանքնչյուրը մի ծայրից քաշելով խեղդամահ անելով, ապօրինաբար դիտավորությամբ զրկել են Ռաիսային կյանքից և հափշտակելով 12.000 ՀՀ մետաղա դրամ, 200.000 ՀՀ թղթադրամ կանխիկ գումար և 632.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր՝ հեռացել են:
Համլետ Հակոբյանին և Վարդան Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:
Նրանց երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2003 թվականի հուլիսի 25-ին` Նուբարաշենի խճուղու վրա, մի խումբ անձինք կրակահերթ էին արձակել տաքսի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով սպանվել էր ավտոմեքենայի վարորդը՝ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Ռուգեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբոր որդի Արկադի Գևորգյանը: Նրա մյուս եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը բժշկական միջամտության շնորհիվ փրկվել էր։
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը տևեց ավելի քան 10 տարի՝ նոր սպանությունների առիթ դառնալով:
Սակայն, մինչ այդ պարզվեց, որ այս սպանություններին շուրջ 1 տարի առաջ մեկ այլ սպանություն է նախորդել:
Գևորգյաններն ու Մանուկյանները 10 տարվա հարևաններ էին: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նրանց հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ 2002թ-ին Արտյոմ Գևորգյանն ապտակել ու հայհոյել էր Գևորգ Մանուկյանի հորեղբոր անչափահաս որդուն:
Այս դեպքից հետո Գևորգ Մանուկյանն ու իր հորեղբայրը՝ Գրիգոր Մանուկյանը, գնացել են Գևորգյանների տուն ու տան դիմաց, բակում, հանդիպելով Գևորգյան եղբայրներին ու նրանց ընկերներին՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակ են բացել նրանց ուղղությամբ: Արտյոմ և Արկադի Գևորգյանները կրակոցներից խուսափելու նպատակով տարբեր ուղղություններով դիմել են փախուստի, իսկ Գևորգ Մանուկյանը «Բերետտա» տեսակի ատրճանակից դիտավորյալ մի քանի անգամ կրակել է դեպքի վայրից փախչող Հարություն Տերտերյանի վրա և սպանել նրան։ Իսկ Համլետ Մկրտչյանն ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
Մանուկյանները դիմել են փախուստի և թաքնվել քննությունից, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեկ տարի անց՝ 2003թ-ին, Երևանի 16-րդ թաղամասի 14 շենքի մոտ՝ փողոցում, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Գրիգոր Գևորգի Մանուկյանի դիակը, իսկ Գևորգ Մանուկյանի նկատմամբ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բայց, մինչև Գևորգ Մանուկյանի հայտնաբերվելը և կալանավորվելը «Երկու ընկեր» ՍՊԸ տնօրեն «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը, իմանալով Գևորգյանների ու Մանուկյանների թշնամական հարաբերությունների մասին, և այն մասին, որ իրենց ընկերոջը սպանելու համար Մանուկյաններից վրեժ լուծելու նպատակով Գևորգյան եղբայրները որոշել են սպանել Մանուկյանների ընկերներին, այդ թվում նաև իրեն, որոշել է կազմակերպել Գևորգյանների սպանությունը։
Սպանության կատարումն Արթուր Սարգսյանը որոշակի գումարի դիմաց պատվիրել է Արմավիրի մարզի բնակիչներ՝ «Կայծ» մականունով Կամսար Վոլոդյայի Հակոբյանին, Անդրանիկ Աշոտի Երեմյանին և Առաքել Անդրանիկի Սարգսյանին: Բացի այդ, նա հանցավոր խմբին է տրամադրել կեղծ տվյալներով գնված ու գրանցված ավտոմեքենա: Իսկ Գևորգյան եղբայրների տեղաշարժերի և գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, Արթուր Սարգսյանը ծանոթացել է նրանց մտերիմ ընկեր և սանիկ Համլետ Ռաֆիկի Մկրտչյանի հետ, որից պարբերաբար տեղեկություններ է իմացել Գևորգյան եղբայրների գտնվելու վայրի մասին, որպեսզի հարմար առիթի դեպքում կազմակերպի և իրականացնի նրանց սպանությունը։
Հենց այսպես էլ, իմանալով, որ Արտյոմ և Արկադի Գևորգյանները 2003 թվականի հունիսի 25-ին իրենց բարեկամների հետ տաքսի ավտոմեքենայով պետք է գնան Նուբարաշեն, կազմակերպել և իրականացրել են զինված հարձակումը:
2004թ. քրեական գործից Համլետ Մկրտչյանի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Իսկ փախուստի մեջ գտնվող Կամսար Հակոբյանի, Անդրանիկ Երեմյանի և Առաքել Սարգսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև նրանց հայտնաբերումը:
Միայն տարիներ անց, 2014թ-ին ՌԴ-ում հայտնաբերվել ու Հայաստան է բերվել Անդրանիկ Երեմյանը, իսկ 2015թ.-ին՝ Կամսար Հակոբյանը: Առաքել Սարգսյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել է:
Կամսար Վոլոդյայի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Անդրանիկ Աշոտի Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինև 8-րդ կետերով:
pastinfo.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.