23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
Երևանի Վարդանանց փողոցում նոյեմբերի 24-ին` ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել: Սպանվածը shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Անելիք» բանկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի
Հանցագործությունը կատարածն իջել է մեքենայից, կրակել Հովհաննես Ա.-ին և դիմել փախուստի: Այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Հանգամանքները պարզվում են։
https://www.youtube.com/watch?v=Xfg-96pEhMs
1in.am
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով մեղադրական եզրակացությունը դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է, և այն կուղարկվի դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նախաքննության ավարտական փուլում գործով միակ մեղադրյալին՝ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ.Պերմյակովին, նոր մեղադրանք էր առաջադրվել։
Ժամանակին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով 2015 թվականի հունվարի 12-ին իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում:
Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։
Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է՝ ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն՝ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, որոնց հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Նախնական քննության տվյալներով՝ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել:
Այնուհետև Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով՝ ժամը 17-ի սահմաններում, գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամիքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 16-ին Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։
pastinfo.am
Յարգելի Պրն. Յակոբեան, Այս տարուան Մայիս 21ին, առանց որեւէ հիմնաւորման, Երեւանի Զուարթնոց օդակայանին մէջ՝ հայրենիք մուտքս արգիլուեցաւ: Աւելի քան 12 ժամ օդակայանին մէջ զիս «բանտարկելէ» յետոյ, հակառակ կամքիս, Ձեր պաշտօնեաները զիս նոյն օդանաւով վերադարձուցին Փարիզ: Զուարթնոցի տանջալից ժամերու ընթացքին անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որ տրուեցաւ Զուարթնոցի մէջ, անյարիր էր 21րդ դարու ժողովրդավարութեան բոլոր չափանիշներուն: «Վերեւից հրաման կայ, Ձեր մուտքը Հայաստան արգելուած է» յայտարարեց ապահովութեան աշխատակիցը եւ ինծի ընկերակցեցաւ վերադարձի օդանաւ: Մերժելով կամայական կամ թելադրուած որեւէ բռնարարք, որոշեցի կրկին ժամանել իմ թանկագին հայրենիք եւ Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօները անցընել ընկերներուս եւ հարազատներուս հետ, հայրենի հողի վրայ: 2015 թուականի Մայիս 21ի անախորժ եւ մերժելի վիճակի կրկնութիւնը բացառելու համար կը փափաքիմ տեղեկանալ. Ինչո՞ւ արգիլուեցաւ ինծի Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործել: Եթէ այդ արգելքը դեռ ի զօրու է, ի՞նչ է ատոր հիմքը: Եթէ իմ դէմ սահմանուած այդ ապօրինի արգելքը արդէն վերցուած է, կը խնդրեմ գրաւոր տեղեկացնել, որպէսզի կարենամ գալ Մայր հայրենիք: Հայրենիքը ինծի համար պաշտելի է, բայց կ՚ատեմ այն վարչակարգը, որ կ՚աւերէ Հայոց Հանրապետութիւնը եւ արիւնաքամ կ՚ընէ մեր ժողովուրդը:
Յարգանքներով` Jean Baptiste OZKIRISYAN (Շանթ Ոսկերիչեան) Ֆրանսա, Փարիզ, 23 Նոյեմբեր 2015
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Կաշառքի գումարը չտալու դեպքում քննիչը սպառնացել է իրեն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց ինքը հրաժարվել է վերջինիս կաշառք տալուց: Քննիչը քրեական գործով կեղծիքներ է կատարել իր կողմից խարդախություն կատարելը հիմնավորելու համար, որից հետո իր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտել է և այն ուղարկել դատարան:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
«Թռչող Առագաստ» ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Ա1 պլյուս» հեռուստաընկերության՝ պահանջելով հերքել «Օրացույց» հաղորդմամբ վերջերս վերահրապարակած տեղեկությունը, թե 2001 թվականի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանվել է Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը, և որ այդ սպանությունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկի անվան հետ։
Ըստ հայցվորի՝ այս տեղեկությունը սուտ է և արատավորում է «Առագաստ» սրճարանի գործարար համբավը։ Սրճարանի շահերը պաշտպանող Հասմիկ Փախանյանի պնդմամբ, դեպքը ոչ միայն «Առագաստ»-ում չի եղել, այլև սպանության փաստ էլ չի եղել։
«Ազատության» հետ զրույցում Փախանյանն ասաց. «Քրեական գործով դա ամենևին էլ սպանություն չէին որակել, այլ սրտի կաթված։ Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ է դա եղել, չի եղել Առագաստ սրճարանում»։
«Ա1 պլյուս»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, սակայն պնդում է, որ ինքը անձամբ ներկա է եղել սպանությանը։ «Սա սպանություն էր և սպանել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետը»,- «Ազատությանն» ասաց նա։ Իրենց դեմ հայցը Մովսեսյանը համարում է «հիմարություն»։ «Երևի սրճարանի գործերը շատ վատ են, մեզնից մեկ միլիոն փոխհատուցում են պահանջում, հեշտ փող աշխատելու մեթոդ է»,- ասաց նա։
Փաստաբան Փախանյանը չի հերքում, որ սպանության մասին լուրերի պատճառով իրենք զրկվել են հաճախորդներից և սրճարանը վնասներ է կրել: «Ա1պլյուս»-ի տնօրենն էլ պնդեց, որ չեն պատրաստվում հերքում հրապարակել, իսկ դատարան գնալու են իրենց արխիվով։
«Մենք առաջին վայրկյանից ամեն ինչ ֆիքսած ունենք։ Այդ ժամանակ գլխավոր դատախազն ասաց, որ սա եղել է սպանություն, Վիքիպեդիայում էլ է գրված «Առագաստ»։ Սկսվել է դատավարություն, որի ողջ ընթացքում հնչում էր «Առագաստ» անունը։ «Առագաստ» և «Պապլավոկ» սրճարանների բաժանում, վերանվանումը տեղի է ունեցել նոյեմբերին, իսկ սպանությունը՝ դրանից առաջ՝ սեպտեմբերին»,- վերհիշեց Մովսեսյանը։
Այն հարցին, թե ինչու են միայն «Ա1 պլյուս»-ի դեմ դատական հայց ներկայացնում, երբ «Առագաստ» անունը շրջանառվում էր այս թեմայով գրեթե բոլոր հրապարակումներում, Փախանյանը պատասխանեց՝ իրենք ուսումնասիրել են միայն «Ա1 պլյուս»-ի հրապարակումը: «Հնարավորություն չի ստեղծվել բոլորի դեմ հայց ներկայացնել»,- ասաց Փախանյանը։
Նա հավելեց, որ իրենց համար կարևորը գումարային պահանջը չէ, որը օրենքով նախատեսված առավելագույնից քիչ է, այլ հերքումը և սրճարանի գործարար համբավի վերականգնումը։
azatutyun.am
Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի վերաբերյալ տեղեկատվության տարածումիցհետո ծավալված քննարկումներն ու գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությունը հանրության կողմից, ցավոք, ընկալվում է որպես միակ ընդունելի վերաբերմունք: Մինչ այժմ Ռոբերտ Ահարոնյանի կողմից ատելության ու բռնության կոչերը պատշաճ գնահատականի չէին արժանանում իրավապահ մարմինների կողմից` չնայած, որ դրա համար կային բոլոր իրավական հիմքերն ու փաստերը: Իսկ իր սեռական կողմնորոշման բացահայտումից հետո էլ պարոն Ահարոնյանը ոչ թե զղջում է իր հոմոֆոբ գործողությունների համար, այլ հրապարակային սպառնալիքներ ու մեղադրանքներ է հնչեցնում և նույնիսկ այցելում տարբեր մարդկանց տներ, ովքեր Ֆեյսբուք սոցիալական ցանցի իրենց էջերում տարածել են իր մասնակցությամբ հայտնի տեսանյութը:
Կոչ ենք անում ՀՀ Ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ահարոնյանի ապօրինի գործողությունների և հրապարակային սպառնալիքների վերաբերյալ, որոնք ինքնիրավչություն են և անձի տեղեկատվություն տարածելու իրավունքի նկատմամբ ոտնձգություն են հանդիսանում: Միաժամանակ շեշտում ենք, որ Ռոբերտ Ահարոնյանի սպառնալիքների թիրախ անձանց անվտանգության չապահովումը կդիտարկվի որպես ՀՀ Ոստիկանության կողմից այդ բռնությունների ուղղակի աջակցություն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Դեռեւս հայտնի չէ, թե Ադրբեջանից Արցախի Հանրապետությանը վերադարձված զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանը ինքնակամ էր հատել սահմանը, թե այլ ճանապարհով էր հայտնվել հակառակորդի ձեռքում:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բերդաշենի բնակիչները: Ինչպես նաեւ ավելացրին, որ անգամ ԼՂՀ վերադառնալուց հետո Անդրանիկի ծնողները չեն կարողացել հանդիպել նրան, իսկ ովքեր էլ, որ տեսել, զրուցել են Անդրանիկի հետ, Ադրբեջանում նրա հայտնվելու մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվում: Չի նշվում նաեւ, թե նրան այնտեղ ինչպես են վերաբերվել: Դրանից առաջ հայտնել էինք, որ հայրենիք վերադարձված զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը գերությունից դեռ հիվանդանոցային բուժում է ստանում եւ հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի գյուղապետ Մխթար Սարգսյանը եւս նշեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ Անդրանիկը դուրս կգրվի: Ավելի վաղ հայտնել էինք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ: Հիշեցնենք, որ վերջինս հակառակորդի կողմն էր անցել սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.