23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը:
Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում նոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում: ԱԱԾ տեսադաշտում են հայտնվել Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի աշխատակիցները: «Հրապարակի» տեղեկություններով, նրանցից մեկը 100 հազար դրամ կաշառք է պահանջել մի կնոջից՝ կենսաթոշակ ձևակերպելու համար:
Վերջինս դժվարացել է կատարել այդ պահանջը, իսկ ծառայության աշխատակիցները զանգահարել են նրան, ասելով` հը, ի՞նչ եղար, չե՞ս բերում փողը:
Ի վերջո, քաղաքացին դիմել է ԱԱԾ և հայտնել կատարվածի մասին: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներից երեքը` ծառայության պետ Վարդուհի Գևորգյանը, ևս երկու աշխատակից, ստորագրություն են տվել չհեռանալու մասին: Հարուցվել է քրեական գործ: Այն եղել է նախ ԱԱԾ վարույթում, ապա փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Իրավապահ համակարգի «Հրապարակի» աղբյուրը հաստատել են տեղեկությունները, ավելացնելով, որ գործով նույնիսկ կա ձերբակալված անձ:
Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանը թերթի հարցմանն ի պատասխան, երկու օր առաջ կտրականապես հերքել էր տեղեկությունները, վստահեցնելով, որ դրանք սուտ են, ոչ մի քրեական գործ էլ չկա, և որ ինքն ազնիվ աշխատող է: Նա մեզ նաև հորդորում էր զերծ մնալ այս թեմայով հրապարակումից: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից կատարվածի վերաբերյալ «Հրապարակը» հետևյալ պարզաբանումն է ստացել: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանը ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին, քրեական գործը քննվում է Երևանի քննչական վարչության վարույթում»։
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում, մեկնարկել է Ավետիսյաններիընտանիքի 7 անդամների սպանության գործով առաջին արտագնա դատական նիստը՝ դատավորՀարություն Մովսեսյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է102-րդ ռազմաբազայի զինծառայող ՎալերիՊերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝առանձին դաժանությամբ, ավազակությամբզուգորդված երկու կամ ավելի անձանցսպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտքգործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետականսահմանն ապօրինի հատելու փորձ:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գուցե դա համարվի «ոչ հայրենասիրական», «ապազգային» մոտեցում, բայց ես մարդկանց չեմ ընկալում իրենց էթնիկական պատկանելության լույսի տակ: «Բա գիտե՞ս, այսինչը հայ է»: «Հայ են», օրինակ, բրիտերը, գերմանացիները, բասկերը եւ նույնիսկ չինացիները: Բայց այդ մարդիկ չգիտեն, որ իրենք հայ են` ի՞նչ է մեզ տալիս նրանց մասին ինչ-որ աղբյուրում որպես հայի հիշատակումը: Հասկանում եմ, որ փոքրաքանակ ազգերի մոտ կան նման բարդույթներ:
Վերջերս, օրինակ, մի գրքի շապիկ եմ տեսել, որի իմաստն այն էր, որ հրեաները թաքցրել են Հիսուս Քրիստոսի վրացի լինելը: Բայց եթե մարդը նույնիսկ կրում է հայկական անուն-ազգանուն, բայց որպես հայ իրեն որեւէ ձեւով չի դրսեւորել, ապա նրա հայ լինելն իմ մեջ, ներեցեք, ոչ մի ազգային հպարտություն չի առաջացնում: Օրինակ՝ Սթիվ Ջոբսի երբեմնի զինակիցներից մեկը` ամերիկացի նշանավոր ծրագրավորող Ավետիս (Էվի) Թեւանյանը, հաստատ հայ է: Բայց որքան հասկանում եմ, նրան հայերն ու Հայաստանը բացարձակապես չեն հետաքրքրում` ինչո՞ւ մեզ պիտի հետաքրքրի այդ հրաշալի մասնագետի ազգությունը:
Մի խոսքով՝ անհատն իր հատկանիշներով ինձ համար ավելի կարեւոր է, քան նրա ազգային պատկանելությունը (ճիշտ այնպես, ինչպես նրա քաղաքական կամ կրոնական հայացքները): Հետեւաբար, ես չեմ կարող Ավակով-Սաակաշվիլի բանավեճում «երկրպագել» Ուկրաինայի ներքին գործերի նախարարին՝ զուտ այն պատճառով, որ նա ազգությամբ հայ է: Երկու գործիչներն էլ մեծ դեր են խաղացել վրացական եւ ուկրաինական հեղափոխություններում, երկուսն էլ նպաստել են նոր Վրաստանի եւ նոր Ուկրաինայի կառուցմանը՝ իհարկե, այդ երկու երկրների բոլոր թերություններով:
…Համացանցում տարածվել է Մոսկվայում հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնության տեսագրությունը: «Հայրենասեր» հայերն ու ադրբեջանցիները շտապեցին երիտասարդներին դատապարտել: Բայց ում սիրել եւ ում հետ ամուսնանալ՝ ամեն մի անհատի անձնական գործն է: Ամուսնացել են` լավ են արել: Բարի բախտ նրանց, թող ամուր, երջանիկ ընտանիք կազմեն, առողջ երեխաներ եւ թոռներ մեծացնեն»:
Արդեն 15 օր «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրող 18-ամյա կալանավոր Արթուր Միքայելյանն այսօր զանգահարել էր Tert.am-ի խմբագրություն՝ պատմելու, որ ինքը ճնշումների է ենթարկվում և ցանկանում է տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ կամ ժամանակավոր Դատապարտյալների հիվանդանոց:
Նա տեղեկացրեց, որ մինչև վճիռը օրինական ուժի մեջ մտնելը 8 ամիս գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը հնարավորություն է տվել ավտովթարի ենթարկված իր մորը այցելել իրեն, որը չի կարողանում անել ճանապարհի երկարության պատճառով:
«Ես արդեն 10 հատ դիմում եմ ուղարկել քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին և տեղաբաշխման հանձնաժողովի նախագահին, բայց պատասխան չեմ ստանում: Ես ութ ամիս ապրել եմ «Նուբարաշենում» ու ոչ մի խնդիր չեմ ունեցել, իսկ այստեղ արդեն թշնամի եմ ձեռք բերել: «Հրազդան» ՔԿՀ-ի պետը երեկ գիշեր ինձ շանտաժ էր անում, ասում էր՝ քեզ ծեծի կենթարկեմ, աթոռը գլխիդ կջարդեմ, ինձ դրդում ա ինքնասպանության, ասում ա ուզում ես կախվի, քեզ չենք օգնելու»,— ասաց նա և ընդգծեց, որ արդեն մի անգամ ինքնավնասվել է և պատրաստվում է ևս մեկ անգամ անել:
Արթուր Միքայելյան անկեղծացավ և նշեց, որ ինքը միասեռական է և կարող է իրեն ապահով զգալ միայն «Նուբարաշենում» ու Դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ արդեն 8 ամիս առանց որևէ խնդրի ապրել է այնտեղ:
«Ես իմ կյանքով ապրած միասեռական եմ ու դրսում զբաղվել եմ մարմնավաճառությամբ, կարամ բոլոր զոներում թշնամիներ ունենամ: «Նուբարաշենում» կան տարբեր աշխատանքներ՝ աղբը հանել, շինարարություն, ճաշարանում, ես կարող եմ անվճար անել, միայն թե իմ մորը մոտ լինեմ ու ապահով լինեմ: «Նուբարաշենում» բոլոր կալանավորները ինձ ճանաչել են ու ոչ մեկ չի ասել՝ հավիդ քշա կամ աչքիդ վերևը ունք կա: Ստեղի պետը նուրբ ձևով ասեմ, ինձ ասում ա՝ այ գոմիկ, այ եսիմ ինչ, այ անչափահաս: Շանտաժ ա անում թե դատի կտա, բայց ինչի՞ համար: Հետը ուզում եմ մարդավարի խոսամ չի ստացվում: Ու ինձ չեն բացատրում, թե ինչի չեն ուզում, որ ես տեղափոխվեմ»,- ասաց նա:
Նշենք, որ Արթուր Միքայելյանը դատապարտվել է անազատության ՔՕ-ի 177-րդ հոդվածի համաձայն՝ գողության համար և կալանքը դեռևս պետք է կրի ևս երկու տարի:
Հարցի հետ կապված ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ Արթուր Միքայելյանը դիմումը փոստի միջոցով վարչություն է հասել միայն այսօր և մակագրվել, համապատասխան որոշում կայացնելու դեպքում այն կուղարկվի կալանավորին:
Նա տեղեկացրեց, թե պետք է ուսումնասիրեն տեղափոխվելու ցանկության պատճառները՝ հիմնավոր են, թե ոչ և տեղաբաշխման հանձնաժողովի առաջիկա նիստում կկայացվի որոշում:
Հիշեցնենք, որ Արթուր Միքայելյանը Tert.am–ին ահազանգ–նամակ էր գրել հետևյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ եկեք Հրազդան քրեակատարողական հիմնարկ. Ինձ այստեղ ճնշում են, սպառնում են, ուզում են օգտագործել, ինձ սեռական բնույթում, այստեղի պետն ինձ ինքնասպանության է դրդում, ես 18 տարեկան եմ, կալանավոր եմ, խնդրում եմ օգնեք»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Հիշեցվում է, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ։
Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ.Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։
Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։
Միջնորդություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տուն ներխուժած անձի՝ Գ. Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանը մերժել է:
Առգրավվել է տանն առկա տեսախցիկների տեսանկարահանող սարքերի՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, որն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է զննության: Քննության ընթացքում հստակեցվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը։
Պարզվել է, որ զինված անձի՝ տուն ներթափանցելու պահին տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) և 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ։
Քննության տվյալներով՝ ամուսինը զանգել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն։ Զինված տղամարդու կողմից արձակված կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական հատուկ խումբ՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Բաշինջաղյան փողոցի թիվ 65 տանը տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, մանրաթելային, հետքաբանական, ձգաբանական և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դիմակավորված ու զինված հարձակվողը, ով մահացել է հիվանդանոցում, հանցագործ աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր, իսկ նրան վնասազերծած գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանի կնոջ մայրը այս պահին գտնվում է հիվանդանոցում և դեռ ցուցմունք չի տվել: Նրա ցուցմունքից հետո հնարավոր է՝ հարուցված քրեական գործը վերաորակվի նաև ինքնապաշտպանություն, քանի որ ակնհայտ է, որ այդ կինը, վտանգելով իր կյանքը, փրկել է ընտանիքի մյուս անդամներին:
Պարզվել է, որ մահացածը եղել է «Չերչիլ» տիպի ողորկափող հրացանով, դիմակավորված և ձեռնոցներով և մտնելով տուն՝ 31-ամյա Մարինե Մելոյանից սպառնալիքներով պահանջել է թանկարժեք զարդեր ու գումար:
Ըստ տեղեկությունների՝ նա նշված տուն է մտել, երբ տեսել է, որ տան դուռը բաց է: Նրա արձակած կրակոցից վնասվածք է ստացել նաև նշված տան դայակ, Երևանի բնակիչ, 46-ամյա Արմինե Առաքելյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Բավականին օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվ էին գործել նաև 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադները: Նշված տնից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա էին տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել էր, որքան էլ որ բժիշկներն անհրաժեշտ գործողություններ էին ձեռնարկել՝ նրա կյանքը փրկելու համար: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Հանցագործին վնասազերծել էր տանտիրուհին, երբ տականքը կրակոց էր արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը փրկել էր տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը վնասվածք էր ստացել, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառը: Դեպքի վայր էին ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի՝ ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը, երբ կրակոցներ էր արձակել տան տերերի ուղղությամբ, տերերից մեկը ինքնապաշտպանվելով, ըստ տեղեկությունների, դանակով հարվածել էր նրան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել էր, որ ավազակային հարձակում կատարող և հիվանդանոցում մահացած անձը Երևան քաղաքի Վշտունի 3-րդ նրբանցք 10 տան բնակիչ, 39-ամյա Գևորգ Սերյոժայի Սարգսյանն էր, իսկ վիրավորը 31-ամյա Մարինե Սերյոժայի Մելոյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դեպքի մանրամասները դիտեք այս կիրակի՝ դեկտեմբերի 20-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում:
«Կցանկանայի ակցիայի կոչ անել, բայց կա նաև այն, որ արդեն հոգնել ենք գործը ձգձգելու հանգամանքից և ուզում են այն արագ ավարտվի»,-
այս մասին newspress.am-ի հետ զրույցում նշեց գյումրեցի ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը, ով չի բացառում, որ ակտիվ հանրահավաքներ կլինեն ռազմաբազայի տարածքում։
Կարեն Պետրոսյանն անհեթեթություն է համարում այն, որ դատական նիստը անցկացվելու է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորական դատարանում։
«Նախ պետք է հասկանանք, թե արդյո՞ք հայկական դատարանը Ռուսաստանի ռազմաբազայի դատարանի տարածքում կաշկանդված չի լինելու: Ռազմանազան ինքնին կաշկանդող հանգամանք է դատարանի համար, որովհետեւ դատարանը պետք է լինի ազատ, անկաշկանդ, բայց հիմա ազդեցություն կա: Ազդեցություններից մեկը այն է, որ այդ տարածքը ռուսական ռազմաբազայինն է»,- ասաց Կարեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայանալու է Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստը։
Մանրամասները՝ տեսանյութում
newspress.am
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու նպատակով ՀԱԿ-ը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելու չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները:
Այդ իսկ պատճառով նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 18-ը ՀԱԿ-ը դիմի ՍԴ:
Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցությունն այսօր ԱԺ քարտուղարությունից ձեւաթուղթ է վերցրել եւ սկսել ստորագրահավաքի գործընթացը:
Մինչեւ այժմ ձեւաթղթի տակ ստորագրել է 11 պատգամավոր, անհրաժեշտ է եւս :
Ձեւաթղթի տակ ստորագրել են ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը:
ՀԱԿ-ը համարում է նաեւ, որ սա հերթական հնարավորությունն է «Այո»-ի կողմնակից ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի համար ապացուցելու, թե այդ քաղաքական կուսակցություններն ի վերջո լեգիտիմացնո՞ւմ են կեղծված հանրաքվեի գործընթացը, թե՞ պատրաստ են պայքարել կեղծիքների դեմ՝ անկախ նոր Սահմանադրության մասին ունեցած իրենց դիրքորոշումից:
Հղի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հատուցվել է քրեական գործ եւ ոստիկանությանը հանձնարարվել է կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է հանրապետության մարզերից մեկում արձանագրված զարհուրելի դեպքի մասին, երբ 20-ամյա հղի կնոջը փորձել է բռնաբարել նրա իսկ մորաքրոջ դստեր ամուսինը, ինչը կանխվել է ամուսնու ճիշտ ժամանակին գալու արդյունքում:
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել կատարված դեպքի մասին: Տղամարդն այցելել է բարեկամների տնակ եւ տեսել, որ կինը` իր կնոջ մորաքրոջ աղջիկը, միայնակ է ու սուրճ է խնդրել: Սակայն վերջինինս վարքը աղջկան դուր չի եկել ու հրաժարվել է սուրճ դնել: Տղամարդը վայրենու նման հարձակվել է հղի կնոջ վրա, հարվածներ հասցրել, պատռել հագուստներն ու գցել մահճակալի վրա ու փորձել բռնաբարել: Տուն վերադարձող ամուսինը դուռը հայնտաբերել է փակ ու կնոջ ձայները լսելով տուն մտել պատուհանից` կոտրելով ապակիները, իսկ չարագործը բացել է դուռը ու դիմել փախուստի:
Երիտասարդ կինը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ ստացել է ստացիոնար բուժօգնություն:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ակնհայտ հղի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու համար: Կինը ճանաչվել է տուժող: Քննիչը օպերատիվ միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ է տվել ոստիկանության ստորաբաժանումներին` տղամարդուն հայտնաբերելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.