23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

32-ամյա տղամարդը հարկադրել է կնոջը հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ մատուցել:
Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Պետրոսյանը, կնոջ վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս և այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում և կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքով, ինչպես նաև` պարբերաբար նրա կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, շահագործել է նրան. հարկադրել է ինտերնետային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր կողմից վարձակալած տանը, որոշակի վարձավճարի դիմաց մատուցել հաճախորդների սեռական կրքերը բավարարելով ուղեկցվող մերսման ծառայություններ:
Վարդգես Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարտգեզ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարտգեզ Գասպարիի կինը և փաստաբանը ահազանգել են Վ.Գասպարիի կնոջ հետ նրա տեսակցություն չթույլատրելու մասին:
Ահազանգի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ծառայության աշխատակիցներն այցելել և տեսակցել են Վ.Գասպարիին:
Վարտգեզ Գասպարին հայտնել է‚ որ սկսել է հացադուլ‚ քանի որ խցում ենթարկվել է վատ վերաբերմունքի‚ այդ թվում՝ բռնության: Վ.Գասպարին հայտնել է նաև‚ որ իրեն տեղափոխել են այլ խուց: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վարտգեզ Գասպարին դադարեցրել է հացադուլը:
Վերը շարադրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ և դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Վարտգեզ Գասպարիի հայտնած տվյալների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու առաջարկով:
Նույն հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին:
Վարտգեզ Գասպարիի կինը‚ ինչպես նաև նրա փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ են ներկայացրել նաև այն մասին‚ որ Վ.Գասպարիի կնոջը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկու անգամ թույլ չեն տվել տեսակցել Վ.Գասպարիի հետ: Այս հարցի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարից:
Կառավարության նիստից հետո նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Վարդգես Գասպարիի հարցում հետևողական է լինելու։
Հարցադրմանը, թե արդյոք ՄԻՊ-ն անձամբ այցելել է տեսակցելու Գասպարիին, Արման Թաթոյանը պատասխանեց. «ֆիզիկապես հնարավոր չէր հասցնել, քանի որ հենց առաջին օրն էր»:
Հրաչյա Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Հրաչյան երեկ է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն:
Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել է, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ է դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի:
«Ողնաշարի հետ կաված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասաց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշեց, որ գնալու է Արդարադատության նախարոություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:
Այսօր՝ փետրվարի 25-ին, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները Մասիսի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ Արարատի մարզի Դիտակ գյուղում քննչական փորձարարություն են անում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն գյուղի բնակիչ, 47-ամյա Մայիս Խրշոյանը ոստիկաններին և քննիչներին ներկայացնում է, թե իր սեփական տան որ սենյակում, ինչ պայմաններում է փայտով հարվածել իր զոհի գլխին, այնուհետև դին փաթաթել գորգով և տնից տեղափոխել իր «24» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի վարչական տարածք և այրել դին ու այն նետել «Սև ջուր» կոչվող գետի մեջ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ Մ. Խրշոյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել և մոտ 15 տարի առաջ բարձրագույն ուսումնական հաստատության կեղծ դիպլոմ ունենալու համար հեռացվել է ոստիկանության համակարգից: Նա քննչական փորձարարության ժամանակ ասում էր նաև, որ ինքը դին տեղափոխել է 23-ամյա Արսեն Մարտիրոսյանի հետ և նա նրան վախեցրել է՝ ասելով, որ եթե դեպքի մասին իմանան, նա նաև Արսենի հարցերը կլուծի և դին տանից տեղափոխել է Արսենի հետ:
Դեպի հաջորդ օրը նա նույնպես վերադարձել է Սև ջուր գետի մոտ, ըստ իր հայտնածի, որպեսզի տեսնեն՝ դին գետը տարել է, թե ոչ. «Մտածում էի՝ եթե տարած չլինի, հանենք, թաղենք»: Սակայն տեսնելով, որ մոտակայքում մարդիկ կան, Արսենի հետ հետ են վերադարձել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննչական փորձարարությունը կատարվում է ուժեղացված հսկողությամբ, քանի որ գյուղացիները փորձում էին հաշվեհարդար տեսնել նրա հետ: Բարեբախտաբար, ոստիկանների շնորհիվ դա կանխվեց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը նախկինում նույնպես եղել է դատապարտված:
Այսօր՝ փետրվարի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի ու Արտաշատի բաժինների աշխատակիցները բացահայտել են օրերս Արարատի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Մասիսի ոստիկանություն առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 47-ամյա Մայիս Խուրշոյանը:
Վերջինս կասկածվում է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Գարիկ Արզունյանին սպանելու, իսկ հետո դին այրելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Արզունյանը այս տարվա փետրվարի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Նրա դին այրված վիճակում հայտնաբերվել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող Սև ջուր գետում:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Մ. Խուրշոյանը ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնել է՝ որտեղ և ինչ պայմաններում է սպանությունը կատարել, իսկ դին այրել է, ըստ իր պատմածի, որպեսզի մահացածի աչքերի մեջ չտպվի իր դեմքը:
Դիակի հայտնաբերման վայրում կային քաղաքացիներ, ովքեր նշում էին, որ ոստիկանությունը չի բացահայտի հանցագործությունը, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գողի օրը քառասուն օր է», և 2 օր էլ չանցած՝ ոստիկանությունը բացահայտեց անմարդկային ու զարհուրելի սպանությունը:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցած տարվա հուլիսին կնոջը սպանելու մեջ մեղադրվող Սամվել Ստեփանյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Ստեփանյանը 2015 թ․ հուլիսի 26-ին ժամը 07:45-ի սահմաններում, խանդի հողի վրա՝ ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակի 10 հարված է հասցրել կնոջ Սերինե Կ․-ի մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան:
Դատաքննության ընթացքում Սամվել Ստեփանյանն ընդունել է իր մեղավորությունը, տվել խոստովանական ցուցմունք։ Սամվել Ստեփանյանը պատմել է, որ երբ ինքը գտնվել է ՌԴ-ում, անծանոթ մեկն իրեն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով տեղեկացրել է, թե կինն իրեն դավաճանում է։ Վերադառնալով Հայաստան՝ Ստեփանյանը պարզել է, որ կինը որդու հետ հեռացել է տնից։ Նա գնացել է կնոջ հետեւից, փորձել համոզել վերադառնալ տուն, սակայն կինը հայտնել է, թե սիրեկան ունի եւ ապահարզան է պահանջել։ Միայն երեխայի խնդրանքներից հետո կինը համաձայնվել է վերադառնալ, սակայն ըստ Սամվել Ստեփանյանի, շարունակել է կապը սիրեկանի հետ։
Դեպքի առավոտյան Սամվել Ստեփանյանը սուրճ է պատրաստել կնոջ համար, սակայն լսելով, թե կինը ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելու ընթացքում ասել է «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել Սերինեի բերանը եւ դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին։
Դատարանը մեղավոր է ճանաչել Սամվել Ստեփանյանին եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. հուլիսի 26-ին վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կ․-ի դին: Նույն օրը՝ ժամը 09:05-ին, ներկայացել է Սամվել Ստեփանյանն ու հայտարարել, որ նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:
2016 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
Դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր քաղաքի Երկաթուղային կայարանի կենտրոնական գլխամասի 13-րդ սլաքային փոխադրիչից 8 մետր հեռավորության վրա` ակոսի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դիակ։ Արտաքին զննությամբ պարզվել է, որ դիակի գլխի, դեմքի, որովայնի, կոնքի և աջ ոտքի հատվածները վնասված են: Նկատելի է, որ կնոջը կենդանիներն են հոշոտել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն։
Հայելի.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ` դիակի ինքնությունը, մահվան եւ վնասվածքների պատճառը պարզելու համար:
«Բոլորիս մոտ վախ ու անհանգստություն է առաջացել: Ես փոքր երեխաներ ունեմ: Վախենում եմ արդեն մենակ դուրս թողնեմ: Տղաս՝ Արամը 6 տարեկան է ու երբեմն խանութ է գնում: Պատկերացնում եք՝ հոգիս ամբողջությամբ կասկած է դարձել : Եթե գիշատիչ կենդանիները մոտենում են քաղաքին՝ զգուշավոր լինելու պահը կարևոր է դառնում: Պերմյակովի արածից հետո դուռն էինք պարտադիր փակում, հիմա էլ էս փորձանքը»,-մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի բնակչուհի Ռիտա Գաբրիելյանը:
Հոշոտված կնոջ ինքնությունը ճշտվում է: Չի բացառվում, որ գտնված դիակը ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող 1963թ. ծնված Տատյանա Ի-ինն է, սակայն դիակի ճանաչում հարազատների կողմից դեռեւս չի իրականացվել:
iravaban.net-ը գրում է.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին: Ստորև ներկայացնում ենք արձակուրդի վճարման ժամկետների մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Մասնավորապես ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով ամենամյա արձակուրդի համար կարող են սահմանվել ավելի մեծ վճարումներ, քան սահմանված է սույն օրենսգրքով, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:2. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:
3. Սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի (Ամենամյա արձակուրդից հետ կանչելը) համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Լոռու մարզի բնակչի նկատմամբ՝ 14-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։
Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի չափահաս բնակիչը 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 14-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ:
2016 թվականի փետրվարի 20-ին որոշում է կայացվել՝ երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին: Հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակով կրակել է Քոչինյանի գլխին։ Ստացած հրազենային վնասվածքից վերջինս մահացել է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Կախյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հայտարարվել հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել Ա.Կախյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.