23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 25-ամյա բնակիչ Ս.Ս.-ն մեղադրվում է ծանոթուհու անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Գործով պարզվել է, որ Ս.Սահակյանը Հ.Ս.-ի միջոցով ծանոթացել է քարհանքի պահակատանը կից տնակում բնակվող Հ. Ա.-ի ու նրա անչափահաս դստեր Գ. Ա.-ի հետ: Ս.Ս.-ն, տեղեկանալով, որ Հ.Ս.-ն ինտիմ կապի մեջ է Հ.Ա.-ի հետ, նրա մոտ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն է առաջացել ու այդ մասին նա հայտնել է Հ.Ս.-ին:
2012թ. դեկտեմբերի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում Ս.Ս.-ն և Ա.Մ.-ն իրենց հետ ուտելիք ու խմիչք վերցնելով գնացել են Հ.Ս.-ի պահակատուն, որտեղ այդ պահին եղել են Հ.Ս.-ն իր զուգընկերուհու, վերջինի անչափահաս դստեր եւ ընկերուհու հետ:
Ս.Ս-ն Հ.Ա.-ի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո ցանկություն է հայտնել նրա անչափահաս դստեր Գ.Ա.-ի հետ հարաբերվելու: Ս.Ս.-ն մոր թույլտվությամբ եւ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Ս.Ս.-ն կալանավորվել, ապա 700 000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, ավելի ուշ նա անմեղ է ճանաչվել եւ արդարացվել:
Դատավճիռը բողոքարկվել է: Վերաքննիչ դատարանը բեկանել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալ Ս.Ս.-ի վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածով 18.12.2015թ. արդարացման դատավճիռը: Վերաքննիչը գտել է, որ Ս.Ս.-ի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ պետք է կայացվի` վերջինիս դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով: Նշանակվել է նոր դատաքննություն:
Երեկ՝ մարտի 31-ին,Երևանում տեղի է ունեցել ռազբորկա, որի արդյունքում, կեսգիշերին 20- ամյա երիտասարդ է մահացել: «Հայկական Վարկածի» ունեցած տեղեկությամբ՝ մահը վրա է հասել ինքնավնասման արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ մի շարք երիտասարդներ, որոնց թվում եղել է նաև «Յարմրայկի Ռադիկի» թոռը, Արթուր Գալստյանը, նրան հիվանդանոց տեղափոխած Սարգիս Աբրահամյանը և այլոք, ռազբորկայի են գնացել:
Արթուր Գալստյանը ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց քիչ անց մահացել է։ Մեր ունեցած տեղեկությամբ՝ մահը վրա է հասել արյան կորստից:
Մեքենայից իջնելուց կրակելու պատրաստած զենքը եղել է Արթուր Գալստյանի ոտքերի արանքում, իջնելուց անզգույշ կրակոց է եղել, ինչի արդյունքում վնասվել է երիտասարդի աորտա արյունատար անոթը, որից էլ վրա է հասել մահը:
Այսօր, ապրիլի 1–ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Մինտոնյանին:
Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել են Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնեց, որ գլխին կա բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվեց կտոր:
Ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել է թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ մարտի 17-ին, ինքը` իր մեքենայով, Արթուրի և Կարենի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել է Կարենին և Արթուրի հետ վերադարձել են Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին:
Հայկական վարկածի տեղեկությամբ՝ կասկածյալը հարևանն է, որին իբր վաճառել է բնակարանը։ Մեր տեղեկություններով՝ սպանությանը մասնակցել է ևս մեկը։
Հիշեցնենք, որ 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերին Կարենը իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի:
Որպեսզի ԴԱՀԿ-ն կալանք չդնի բնակարանի վրա, Կարենը այն նվիրել է հարեւանին՝ պայմանով, որ վերջինս վաճառի եւ գումարը տա իրեն: Այդպես էլ արել է, վաճառել էր, գումարը տվել: Այնուհետեւ խաբել-համոզել էին, թե «արի գնանք, քեզ ճանապարհենք Դուբայ»: Հենց այդ ճանապարհին էլ Կարենի հարեւանը՝ Գևորգ Զոհրաբյանը՝ տաքսիստ Արութ Միհրանյանի հետ միասին, սպանել էին փորձագետին՝ մոտը եղած գումարը վերցնելու նպատակով:
Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին: Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները:
Մանրամասները` ArmLur.am-ի բացառիկ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?time_continue=132&v=-ZghPvt8d1k
Պարտադիր ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։
Ս.Համբարձումյանը, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է մարտի 24-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, մահացել` Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Նախնական քննության տվյալներով՝ զինծառայողին տարբեր առիթներով պարբերաբար վիրավորել, պատիվն ու արժանապատվությունն ստորացրել է նույն զորամասի հրաձգային գումարտակի դյուրակիր զենիթային հրթիռային համալիրի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ն.Չիչակյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (պետի (հրամանատարի) կողմից այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով Ն.Չիչակյանը մարտի 29-ին ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով ներկայումս կա 33 մեղադրյալ, որոնցից 28-ը գտնվում են կալանքի տակ. այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
Նա ուշագրավ փաստեր ներկայացրեց գործի վերաբերյալ: Մասնավորապես` նոթատետրում գրված է, թե խմբի անդամներից ով ում վրա է հարձակվելու, որպես հարձակման թիրախ նշված են Բաղրամյան 26-ը, ՍԴ-ն, Հ1-ի շենքը: Ներկայացվեցին գծագրեր, որոնցից երևում է, թե որտեղ են տեղադրված հարձակման թիրախում գտնվող շենքերի անվտանգության տեսախցիկները, ՀՀ երեք նախագահների տեղաշարժի վերաբերյալ սխեմաներ:
«Արթուր Վարդանյանը Գյումրիում հայ կաթողիկե եկեղեցու բացմանը հատուկ եկեղեցական հանդերձանք է կրել և գաղտնի տեսանկարահանել ՀՀ նախագահին: Առկա է նաև այն տեսագրությունը, որը ենթադրյալ հեղափոխությունից հետո պետք է Հ1-ով հեռարձակվեր: Հաջորդ օրը Արթուր Վարդանյանը պետք է «Արմենիա» հյուրանոցում ժողով աներ և ՀՀ ում հավատարմագրված բոլոր դեսպաններին ներկայացներ իրավիճակը»,- ասաց ԱԱԾ պաշտոնյան` նշելով, որ նշված տեսանյութը և ուղերձը, գործի շահերից ելնելով, չեն հրապարակում:
Ըստ նրա` խմբի անդամների կողմից շրջանառության մեջ էր դրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու, ինչպես նաև նախագահի ինքնաթիռը պայթեցնելու գաղափարը, սակայն Ա. Վարդանյանը մերժել էր:
Միքայել Համբարձումյանի խոսքով` պարզվել է, որ խումբը ֆինանսավորվել է 65000 դոլարով ՀՀ-ում ապրող անձի կողմից, նրան մեղադրանք է առաջադրված:
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում մերժվեց՛՛Հրապարակ՛՛ թերթի վերաքննիչ բողոքն ընդդեմ Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով օրաթերթին պարտադրվում էր ՛՛Հանրությունն ուզում է իմանալ՛՛ հոդվածը հանել կայքից և հերքում տեղադրել։
«Հայկական Վարկած» -ի հետ զրույցում Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռն ընդեմ «Հրապարակ» օրաթերթի: Նախարարի կնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն ասաց, թե ինքը վստահ էր, որ վերաքննիչ դատարանը կմերժի բողոքը: Կարեն Մելժումյանն ասաց նաև, որ լրատվամիջոցը զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը, թեպետ դրա հնարավորությունն ուներ:
«Հայկական Վարկածը» որոշեց զրուցել նաև հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանի հետ. «Առաջին ատյանի վճռով մեզ հերքման անորոշ մի տեքստ է պարտադրվում և աբսուրդ քայլ՝ հանել հոդվածը կայքից։ Զրպարտության դեմ պաշտպանության միջոցներում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նման բան չի նախատեսում։ Այսպես են վարվել նացիստները, ոչնչացնելով, այրելով գրքեր։ Կայքից հանելը էլեկտրոնային դարում դրան համարժեք միջոց է։ «Հրապարակի» ներկայացուցիչները վերաքննիչի նիստերին չեն ներկայացել, քանի որ վերաքննիչ ատյանից չենք սպասում արդար որոշում։ Չենք կարծում, որ ՀՀ որևէ դատավոր կհանդգնի վճիռ կայացնել Սերժ Սարգսյանի նախարարի դեմ։ Ներպետական դատական ատյաններում ներկա ստանալը մեզ անհրաժեշտ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 21-ին «Հրապարակ»-ը տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությունը, նաև 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել: Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, ինչը ևս տեղ է գտել հոդվածում: Սակայն Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը համարել է, թե լրատվամիջոցը զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը:
Ռ.Ա.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, տարբեր ակցիաների մասնակից Վարդգես Գասպարին ոստիկանության աշխատակիցներին և դատավորին վիրավորելու մեջ և նրան դատապարտել 450 հազար դրամ տուգանքի։ Դատավոր Նելլի Բաղդասարյանը տուգանքի չափն ավելացրել է 50 հազար դրամով․ մեղադրող դատախազը 400 հազար էր պահանջել։
Վճռի հրապարակմանը չէին ներկայացել ոչ Գասպարին, ոչ էլ նրա պաշտպանները։ Լրագրողների հետ զրույցում նիստին ներկա իրավապաշտպան Միքայել Դանիելյանը նշել է, որ հայաստանյան դատարանների որոշումները չեն կարող ընդունելի լինել, քանի որ վերջիններս կոռումպացված են․ «Իրենց որոշումները իմ համար ընդունելի չեն։ Այն, որ դատարաններն անընդհատ օրենք են խախտում, Հայաստանի համար արդեն նորմալ է դարձել։ Մենք կարող ենք մտնել ցանկացած դատարան Հայաստանում և նույն բանին ականատես կլինենք։ Գասպարին իր իրավունքներն է պաշտպանում, իսկ դա մեր դատարանին հանում է հունից, որովհետև իրենք սովոր չեն նման վերաբերմունքի, բայց դա շատ ճիշտ վերաբերմունք է»։
Նշենք, որ Գասպարին, համաձայն մեղադրանքի, վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի, Սոնա Մելիքյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, մասնավորապես, «ստոր սրիկաներ», «Մարտի 1֊ին դուք սպանեցիք իմ եղբորը», «մարդասպաններ», «անինքնասեր անարժանապատիվներ», «թափթփուկներ», «հանցագործներ», «լակոտներ»:
Համլետ Գ.-ն մեղադրվում է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Համլետը 2015թ. օգոստոսի 1-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվել է 5-ամյա աղջնակի անօգնական վիճակից եւ տարբեր օրերի սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ:
Համլետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Նա կալանավորված է:
Համլետի փաստաբան Էդվարդ Չինարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց հայտնել՝ հորդորելով մասնակցել դատական նիստերին:
Նշենք, որ գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հայաստանյան դատարաններից մեկը: Դատական նիստի օր դեռեւս չի նշանակվել:
Աշտարակի բնակիչ Հակոբ Հարությունյանը բողոքում է, որ մինչեւ այժմ իրեն չեն վերադարձրել 3 ամսական որդու մարմինը, որ իրենց գետնափոր տան բանկում ոստիկանները գտել էին 2015 թվականի հոկտեմբերին:
«Երբ հանեցին, սեղմեցին ցելոֆանի մեջ անշնորհք ձեւով: Մարդու հետ տենց չեն վարվում: Քննիչին մի քանի անգամ արդեն ասել եմ, որ տա, չի տալիս, ասում ա՝ իմ մոտ ա, ու շկաֆն ա ցույց տալիս»,- NEWS.am-ին ասաց Հակոբ Հարությանը:
Հիշեցնենք, որ երեխայի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Հակոբ Հարությունյանի երկրորդ կնոջը՝ Արմինե Խաչատրյանին: Գործը դատաքննության փուլում է, առաջին դատական նիստը հետաձգվել է: Հայրը պնդում է, որ երեխային իր կինը չի սպանել, պահանջում է արդարացում:
Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռեւս չպարզված օրը, իր ամուսին Հ. Հարությունյանի եւ Ա. Կարապետյանի մանկահասակ դստերը` 08.12.2007թ.-ին ծնված Մ. Հարությունյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3 ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները, 7 տարի առաջ:
Երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա մահացել է գլխին հասցված բութ վնասվածքներից:
Երեխայի հայրը պնդում է, որ երեխային իր կինը չի սպանել, այլ հուղարկավորելու ժամանակ նա մոր ձեռքից պատահաբար ընկել է եւ գլխի շրջանում վնասվածք ստացել:
Հակոբյանների ընտանիքում ապրում են մահացած երեխայի մայրը՝ Անժելան, նրա երկու երեխաները, Հակոբի Հարությունյանի երկրորդ կինը՝ Արմինեն ու նրա երկու երեխաները: Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ, որոնցից մեկը գիշերօթիկում է սովորում: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը՝ սոցիալապես վատ պայմաններում, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափոր տանը տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին: