23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական շրջանակներում հայտնի «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի ձերբակալությունը կապված է «Ֆեռո» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանի հետ ունեցած գումարային վեճի հետ։ Վերջինս պարտք է ունեցել Ռուբեն Կոստանյանին՝ 10 մլն դրամի չափով, և «Բոգո»-ն որոշել է պարտքերը հետ ստանալ իր ձևով:
Ինչ իմանար «Բոգո»-ն, որ իր կատարած արարքը գուցե քրեական կամ կենցաղային մակարդակում ընդունվեր սովորական, պարտքով գումար է տվել, հիմա էլ պահանջում է կամ փորձում է այլ ճանապարհով ստանալ, սակայն նրա արարքի իրավական գնահատականը այլ է՝ իր ենթադրյալ իրավունքների ինքնակամ իրացում:
Հենց այդ կասկածանքով է նա ձերբակալվել։
Ըստ մեր տեղեկությունների՝ այս պատմությունը նախաբան ունի. «Բոգո»-ն բիզնես ծրագրի համար «Ֆեռո» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ Ռոբերտ Ավետիսյանին, շուրջ 15 մլն պարտքով գումար է տվել, որից 5 մլն դրամը վերադարձվել է, իսկ 10-ը չի կարողացել։ Եվ հենց այդ գումարի պահանջի վերաբերյալ նրանք դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսի 20-ին, հանդիպել են «555» Հացատանը:
Պարտատիրոջ ու պարտապանի միջև խոսակցությունը չի ստացվել, վիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքն ու հնչել են կրակոցներ:
Շենգավիթում քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկահարույց սպանության գործով հանցագործություն գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ատրճանակը հայտնաբերվել է «Լիա» գեղեցկության սրահի հարակից տարածքում, քննիչն այն հայտնաբերելուց հետո ուղարկել է փորձաքննության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որն նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում կրակոցներ էր հնչել, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևանի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում:
Բացի հրազենային վնասվածքներից սպանված Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածքներ՝ որովայնի շրջանին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու անձի սպանությանը նախորդել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների «ռազբորկաները»:
Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) Մուշեղի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:
Ի դեպ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Բանդուրյան Ալիկ) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը:
Թե ինչն է եղել պատճառը, որ քյավառցի Ալիկի ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել դեռ պարզել չհաջողվեց, բայց փաստ է, որ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:
Անդրադառնալով սպանության օրվան` ըստ մեր հավաստի աղբյուրների` այդ օրը զրույցներին մասնակցել են քրեական հեղինակություններ, Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաեւ օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:
Այստեղ էլ կրիմինալ աշխարհի տղերքի զրույցը թեժացել է, բուն «ռազբորկայի» պատճառը դեռևս հայտնի չէ, բայց որ ընդհարումը լուրջ է եղել` ապացույցը հետեւանքներն են:
Երկու անձի սպանության դեպքից հետո հայտնի է դառնում, որ առաջին հրազենային վնասվածքն ստացել է Գևորգ Ավետիսյանը:
Մեր հետ զրույցում բժիշկները վկայել են, որ ելնելով Գևորգ Ավետիսյանի ստացած վնասվածքից` կրակոցը հնչել է շատ մոտ տարածքից:
Հայտնի է դարձել, որ Գևորգ Ավետիսյանը եղել է չարբախցի Գեղամիկի մտերիմը, այստեղ էլ պարզ է դառնում, որ նրա վրա կրակողը եղել է Գեղամիկի հակառակորդներից:
Հաջորդ կրակոցը ուղղվել է Մուշեղի ուղղությամբ, սակայն հետագայում պարզվեց, որ նա ունի նաև կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածք` որովայնի շրջանում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գործով Երեւանի քննչական վարչությունը ձերբակալել է երկու քրեական հեղինակությունների` Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին, վերջիններս առավել հայտնի են «Քյավառցի Ալիկ» և «Բդո» մականուններով։
Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն` գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնց թվում են քրեական հեղինակություններ` Ալիկ Բանդուրյանը (Քյավառցի Ալիկ) և Արմեն Գասպարյանը ( Բդո ), Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամիկ)։
Աղբյուր` Փաստինֆո
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի մամուլի հարցերով պատասխանատու Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին տեղափոխում են Արմավիր Քրեակատարողական հիմնարկ:
«Այս պահին Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխում են Արմավիր ՔԿՀ: Հեռացնում են քաղաքից, ինչու՞: Վախենու՞մ են»,-գրել է Սիմոնյանը:
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ, 35-ամյա Յուրի Մելնիկինն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սոթքի ոսկու հանքավայրից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Սոթք գյուղում գտնվող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքավայրում։ Նրան հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձերբակալել են Վարդենիս քաղաքի Երիտասարդական փողոցի 16 շենքի բնակիչ Վահագն Մանուկյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին։ Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք «AKS» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգը, որը քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձգաբանական։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է խմբի ղեկավար, Վարդենիսի քննչական բաժնի պետ Գ. Մարգարյանը։
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Քննիչ Ա. Անտոնյանի որոշմամբ կասկածյալ Վ. Մանուկյանը ձերբակալվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի մայիսի 30-ին որոշում է կայացրել քաղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից 2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու մասին։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության։
Այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանը` խնդրելով ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 21-ի որոշումը և քաղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը համարել ընդունված։
Արամազդ Կիվիրյանը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Ըստ փաստաբանի, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Մասնավորապես, ըստ նրա` քրեական գործերով ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի քննության, ինչպես նաև հայցն առանց քննության թողնելու որոշումների բողոքարկման հնարավորության հստակ սահմանման համար առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Ա.Կիվիրյանը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից սխալ են կիրառվել ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածների, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ, 14-րդ հոդվածների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 60-րդ, 61-րդ, 154-րդ, 158-րդ, 162-րդ, 376.1-րդ, 385-րդ, 386-րդ, 427-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 162-րդ, 162.1-րդ, 1087.2-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ, 145-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջները` թույլ տալով դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ գրավոր պատասխան է ներկայացրել դատախազ, գործով մեղադրող Գ.Գևորգյանը` խնդրելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժել՝ գտնելով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 21-ի որոշումն օրինական է և հիմնավոր։
Ըստ մեղադրողի, 2016 թվականի օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ, որով ամբաստանյալ Վ.Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ցմահ ազատազրկումը։ Հիշյալ դատավճիռը, ի թիվս դատավարության այլ մասնակիցների, բողոքարկվել է նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից, ով միջնորդել է մասնակի` քաղաքացիական հայցի մասով բեկանել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` տուժողների իրավահաջորդների ոչ նյութական վնասի հատուցման պահանջը քննելու համար։
Մեղադրողը գտել է, որ քաղաքացիական հայցին վերաբերող խնդիրները պետք է քննության առնվեն ոչ թե դատավճռի բողոքարկումից անջատ իրականացվող վարույթի, այլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից նախաձեռնված հատկապես վերջին բողոքարկման գործընթացի շրջանակներում։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես՝ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, և որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Հովհաննես Մ.-ի գործի դատական քննությունը:
Հովհաննեսը ներկայումս 35 տարեկան է: Նա մեղադրվում էր սեքսուալ բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով: Մեղսագրված արարքները Հովհաննեսը կատարել էր ո՛չ Հայաստանում, այլ Ուկրաինայում, և նրան սկզբնապես մեղադրանք էր առաջադրված Ուկրաինայում, հենց այդ երկրի քրեական օրենսգրքի 153 հոդվածի 1–ին և 152 հոդվածի 1-ին մասերով:
Հանցավոր արարքը, ըստ ուկրաինական քրեական գործի՝ կատարվել է 2005 թվականի հոկտեմբերին, երբ Հովհաննես Մ.-ն 24 տարեկան էր:
Առաջադրված մեղադրանքներում Հովհաննեսը Ուկրաինայում մեղավոր է ճանաչվել, Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Նոյեմբերին վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել այս դատավճիռը:
Մեկ էլ հանկարծ՝ 2010 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ուկրաինայի գերագույն դատարանը բեկանել է Հովհաննեսի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտերը, գործը նորից ուղարկել է Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարան՝ նոր քննություն կատարելու:
2010 թվականի հունիսի 18-ին նշանակվել է դատական նիստ, սակայն արդեն ազատության մեջ գտնվող Հովհաննեսը դատական նիստին չի ներկայացել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2014 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինայից ստացված քրեական գործը մուտք է եղել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
2016 թվականի հունվարի 22-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության:
Մեր նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հետևյալը:
Հովհաննես Մ.-ն 2004 թվականի հուլիսին մեկնել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաք: Այնտեղ է գտնվել Հովհաննեսի կինը: Վերջինիս հայրը վարձակալել է «Պրիազովյե» առողջարանի տարածքում գտնվող «Մայակ» սրճարանը: Փեսան՝ Հովհաննեսը, աշխատել է սրճարանի խոհանոցում:
2005 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան Հովհաննեսն աներոջ ու սրճարանի մեկ այլ աշխատողի՝ Վրեժի հետ գտնվել է սրճարանում: Ալկոհոլ է օգտագործել, ապա ժամը 22-ի սահմաններում Վրեժի հետ գնացել է «Մորսկոյ կոնյոկ» բար, որտեղ նույնպես ալկոհոլ է օգտագործել:
Բարում նրանց է միացել Վրեժի ընկերուհին: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում նրանք երեքով քայլել են Օկտյաբսկի փողոցով, մտել են «Լազուրնի» կոչվող շուրջօրյա խանութ, ծխախոտ են գնել: Վրեժն ու նրա ընկերուհին ասել են, թե գնում են «Մայակ» սրճարան, իսկ Հովհաննեսը, գտնվելով հարբած վիճակում, ասել է, թե նրանց ավելի ուշ կմիանա:
Հովհաննեսը մնացել է խանութում ու զրույցի է բռնվել խանութի աշխատակցուհիների՝ Տատյանայի ու Օլգայի հետ: Տատյանային առաջարկել է գնալ «Մայակ» սրճարան, հետո պարտքով ծխախոտ է խնդրել ու շարունակել է «զազրախոսել»՝ խանութում մնալով մինչև ժամը 4-ը:
Նույն օրը, գիշերվա ժամը 4-ի սահմաններում Բերդյանսկ քաղաքի բնակչուհի Մարիա Ա.-ի քունը չի տարել, նա որոշել է շան համար ոսկորներ վերցնելու անհետաձգելի նպատակով վեր կենալ ու անմիջապես գնալ «Պրիազովյե» առողջարանի ճաշարան: Բա՞ց էր, թե՞ ոչ այդ ժամին առողջարանի ճաշարանը, հայտնի չէ: Բայց դեպի ճաշարան ճանապարհը անցնում էր «Լազուրնի» խանութի մոտով: Եվ Մարիան այդ գիշերով անվախ կերպով շան ոսկորների հետևից գնալու ճանապարհին հիշյալ խանութի մոտ տեսել է անսթափ Հովհաննեսին: Այդ պահին Հովհաննեսը ոտքով խփում էր խանութի երկաթե ճաղերին:
Մարիան մի պահ կանգ է առել, նայել է Հովհաննեսին ու շարունակել է ճանապարհը: Հովհաննեսն էլ քայլել է նրա հետևից: Հարցրել է՝ ո՞ւր է գնում այդ ժամին: Հովհաննեսից տարիքով մոտ երկու անգամ մեծ Մարիան ասել է, թե գնում է շան համար ոսկորներ վերցնելու: Հովհաննեսն առաջարկել է իր հետ գնալ՝ խոստանալով, թե հաց էլ կտա: Բայց Մարիան չի ցանկացել:
Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովհաննեսը «բռնել է Մարիայի գոտկատեղից, քարշ տալով՝ հասցրել է «Պրիազովյե» առողջարանի ճաշարանի հարևանությամբ գտնվող թփուտին, հրել-գցել է գետնին, նստել է նրա կրծքին, ձեռքերով հարվածել է դեմքին: Ապա Մարիայի կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Հետո հանել է Մարիայի հագուստը, բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Մարիան կարողացել է փախչել, նա մոտեցել է մոտերքում գտնվող պահակին, հայտնել է, որ իրեն բռնաբարել է «կովկասյան արտաքինով մի տղամարդ», խնդրել է ահազանգել ոստիկանություն: Այդ պահակի օգնությամբ Մարիան դեպքի վայրից գտել է իր ակնոցը, բանալիներն ու սրբապատկերը: Այդ ընթացքում Հովհաննեսը գնացել է «Մայակ» սրճարան ու քնել է:
Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Մ.-ն նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել նաև ուկրաինական նախաքննության ու դատաքննությունների ընթացքում, նա պնդել է, որ ոչ մեկին չի բռնաբարել:
Ուկրաինական նախաքննության ժամանակ տուժող Մարիա Ա.-ն ճանաչել է Հովհաննես Մ.-ին:
Հովհաննես Մ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2005 թվականին ինքը ընտանիքի հետ գտնվել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում, եղել է «Մայակ» բարի տնօրենը: Կնոջ հայրը տեղական ընտրություններում դրել էր թեկնածությունը: Ինքը կարծում է՝ իր «գլխին սարքել են»՝ աներոջը վարկաբեկելու համար: Ինքը բռնաբարություն չի կատարել: Գիտակցությունը տեղն է եղել, հիշողության կորուստ չի ունեցել, գարեջուր է խմել, խանութից ծխախոտ է գնել, հետո գնացել է քնելու:
Դատարանը եզրակացրել է, որ «քրեական գործով ձեռք բերված, դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն՝ Հովհաննես Մ.-ի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա է կատարել մեղսագրված արարքները՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 139 հոդվածի 1-ին մասերով»:
Դատարանը խախտումներ է վերհանել նախաքննական մարմնի կատարած՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններում: Մասնավորապես՝ Հովհաննեսը ճանաչման է ներկայացվել մորուքով, մյուս անձինք արտաքինով էապես տարբերվել են նրանից: Խախտումը մատնանշվել է նաև նախաքննության պահին Հովհաննեսի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանի կողմից:
Մի շարք այլ էական խախտումների հետ դատարանն արձանագրել է, որ դեռ գործի ուկրաինական նախաքննության ժամանակ խախտվել են քրեական դատավարության լեզվին չտիրապետող Հովհաննեսի իրավունքները: Գործով որպես թարգմանիչ ներգրավվել է ոմն Ավդալյան, ում մասնագիտական որակավորման մասին փաստաթղթեր կցված չեն գործին, միայն կցված է դիպլոմի պատճենը, համաձայն որի՝ Ավդալյանը 1977 թվականին ավարտել է ավտոճանապարհային տեխնիկումը, ունի տեխնիկ-մեխանիկի որակավորում: Ավդալյանի կողմից «թարգմանվել է» երեք փաստաթուղթ, այդ թվում՝ մեղադրական եզրակացությունը, փաստաթղթերը թարգմանվել են «թերի, ոչ ճիշտ, անգրագետ», հետևաբար՝ Հովհաննես Մ.-ն զրկված է եղել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իր իրավունքից:
Շենգավիթ վարչական շրջանի դատարանը Հովհաննես Մ.-ին արդարացրել է՝ ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Դատարանը ճանաչել ու հռչակել է Հովհաննես Մ.-ի անմեղությունը:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Ըստ տեղեկությունների` նա ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում:
Ավելի վաղ ՀՔԾ-ից տեղեկացրել էին, որ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին եւ Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված եւ անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել եւ իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի եւ Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:
Այս մասին Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը, ըստ էության, լուծեց ռազմավարական խնդիր:
Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը և վերականգնմանն ուղղված պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ են իրականացնելու:
Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից:
Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:
Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանություն»:
Սեքսուալ բնույթի համասեռական գործողություններից մինչև շորթման մեջ մեղադրվող Սևանի տարածաշրջանի բնակիչն արդարացվել է: Նախաքննական մարմինը հանցագործության դեպքի բացակայության հիմքով Մնացականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել:
«Փաստինֆո»-ն Մնացականի պաշտպան՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Սարգսյանից տեղեկացավ, որ իր պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 140-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 182-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ պաշտպանի՝ գործով տուժողը և մեղադրվող անձը համագյուղացիներ են եղել: Վերջինս իրենց գյուղում ընկերություն է արել մի աղջկա հետ, սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ տուժողն այդ աղջկան «Odnoklassniki.ru» սոցիալական ցանով գրել է ու անհանգստացրել, աղջիկն էլ դիմել է Մնացականին խնդրելով, որ իր համագյուղացի տղային ասի, որ այլևս իրեն չանհանգստացնի: Մի քանի անգամ այս թեմայով երիտասարդները զրուցել են ու Մնացականը խնդրել է, Զավենին այդ աղջկան չգրի ու չանհանգստացնի:
Տուժողը, ով գտնվել է ժամկետային զինծառայության մեջ, պաշտպանի խոսքով, զորամասում զինակիցների գրպաններից գողություն է կատարել, այդ ամենը բացահայտվելուց հետո հայտարարել է, թե Մնացականն իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, և իրեն ասել է, որ հեռախոսում ունի այդ մասին փաստող լուսանկարները և այդ լուսանկարները չհրապարակելու համար իրենից գումար է պահանջել, ինքն էլ դիմել է այդ քայլին որպեսզի գումարը տա Մնացականին:
Մնացականին նկատմամբ հարուցված քրեական գործից հետո առաջին ատյանի դատարանը մերժել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն 40 օր անց վերաքննիչ դատարանը Մնացականի խափանման միջոցը փոփոխել է ու կալանավորել: Մերժվել է նաև պաշտպանի կողմից ներկայացված գրավի միջնորդությունը:
Այսպիսով, Մնացականը երկու ամիս 15 օր գտնվել է կալանքի տակ:
Արմեն Սարգսյանը նաև հայտնեց, որ տուժողն ով մեկը մյուսից տարբեր ցուցմունքներ է տվել նախաքննության ընթացքում, հայտարարել է նաև, որ սեռական հարաբերություն չի եղել իր և Մնացականի միջև, ինքը ստել է, և որ շորթում ևս չի եղել:
Պաշտպանը նաև նշեց, որ գործով ձեռքբերված բոլոր ապացույցները եղել են իր պաշտպանյալին արդարացնող, ուստիև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:
Միևնույն ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ունեցող Զավեն Ոսկանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով` նախատեսված հանցագործության փաստի առկայության հիմքով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի տեղափոխությունը «Արմավիր» ՔԿՀ, քրեակատարողական վարչությունը գաղտնի է պահում:
Մեր հարցին, թե այս պահին որտե՞ղ է գտնվում Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց՝ իր կալանքի կրման վայրում: Դիտարկմանը այսինքն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ո՞ւմ, Ղլեչյանը նշեց, թե այլ հարցերի չի կարող պատասխանել: Ճշտող հարցին՝ տեղեկություն կա, որ Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր ՔԿՀ», ճի՞շտ է, նա պատասխանեց «Խցերի շինվերանորոգման աշխատանքներով, ինչպես նաեւ գերբնակեցման խնդրի լուծմամբ պայմանավորված` ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 3 տասնյակ դատապարտյալ եւ կալանավորված անձ նախատեսվում է տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է եւ կրում է շարունակական բնույթ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, գրառում էր կատարել, որ ամուսնուն տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, գրառումը, սակայն մի քանի րոպե անց ջնջվեց: Իսկ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ այդ տեղեկությունը չի մեկնաբանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.