04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ : Նա «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խոնդոյանի (Միայնակ Գայլ ) եղբայրն է:
Փաստաբանի խոսքով՝ Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք հավանաբար այդ պայմաններից կսրվեն:
«12 անգամ հրազենային վնասվածք ստացած, փայծաղը, լյարդը չկան, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ, այդ պատժախցում անգամ նորմալ ջերմաստիճան չի եղել: Մարդու իրավունքների պաշտպանի այցից հետո միայն Արարատ Խանդոյանին տեղափոխել են»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արարատ Խանդոյանի վիճակը այս պահին բավարար է:
Երևանի Տերյան փողոցում երեկ «Ջունգլը» մականվամբ Գևորգ Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկել կնոջը: Վերջինս 52-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ էր մեղադրվել, սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել նրան՝ մերժելով խափանման միջոցը փոխելու և կալանք կիրառելու մասին դատախազի միջնորդությունը:
Ծեծին ականատես է եղել հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։
Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն է, ասա թող թողնի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն է, ինչ անենք:
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված: Պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, եւ առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջեւ, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ դիակ է հայտնաբերվել «Վստրեչ» սրճարանի տարածքում։ Տուժածը 38 տարեկան է, ով չունի մշտական բնակության վայր եւ գիշերել է Արցախի պողոտայի կիսաքանդ շինությունում։
Դիակի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։
Պարզվել է, որ տղամարդը մահացած է, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական նախնական հետազոտման համաձայն՝ տղամարդը մահացել է ցրտահարությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները, դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, շտապօգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ՝ կնոջ մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու համար։
Նախնական տվյալներով՝ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է կնոջ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին` Ա.Մաղաքյանի առողջությանը պատճառելով աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի երկայնակի ծակած-կտրած վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ա.Մաղաքյանն ստացած վնասվածքի հետևանքով մահացել է:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որի նախաքննության կատարումը, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մաթևոսյանի որոշմամբ, հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ արնանման նյութի հետքեր, ձեռքի գծանախշի հետք, արնանման նյութի հետքերով խոհանոցային սուր դանակ, լվացած տղամարդու մեկ զույգ կոշիկ, արնանման նյութի հետքերով վարագույր, սեղանի ծածկոց և տղամարդու հագուստ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային փորձաքննություններ: Հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք:
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Երեւանի «Օջախ» ռեստորանային համալիրում այսօր՝ նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:
Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով մինչ աղջիկների եւ վիրավորի հետ «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Երեկ կառավարության նիստից առաջ միջադեպ տեղի ունեցավ կառավարության շենքի գլխավոր մուտքում: Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ որդու նկարը ձեռքին փորձում էր մուտք գործել շենք, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Մոտ 5 րոպե քաշքշուկից հետո զինծառայողի մորը թույլ չտվեցին ներս մտնի, սակայն այդ ընթացքում մահացած որդու նկարը քաշեցին, որն ավելի վրդովեցրեց մորը:
Առավել մանրամասն՝ Armtimes.com-ի տեսանյութում:
lragir.am-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։
Պարոն Կյուրեղյան, Սասնա ծռերը երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ Սասնա ծռեր հիմնադրամի գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար: Այս հայտարարությունից առաջ էլ Դուք և Նանոր Բարսեղյանը դուրս եկաք հիմնադրամից։
Երբ ես մտել եմ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահ, վստահ եմ եղել, որ այդ անունը կապված է անմիջապես «Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ, այսինքն՝ իրենց հակառակ ոչ մի գործողություն չի լինելու։ Բայց հետո պարզվում է, որ այդ անունը կապ չունի նրանց հետ։ Եթե հենց սկզբից կապ չունենար, ես ոչ էլ կընդգրկվեի հիմնադրամում։
Եվ ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ, որ «Սասնա ծռերը» բանտից կոչով հանդես գան։ Ոչ թափանցիկության խնդի՞ր էր առաջացել։
Ես առայժմ սպասում եմ որոշ տվյալների, ու երբ ստանամ դրանք` հայտարարություն կանեմ։ Ֆելիքս Հայրապետյանն արդեն հայտարարեց, որ ես սկզբունքային տարաձայնություններ ունեմ թափանցիկության, հիմնադրամի անվտանգության և ընդհանրապես կառավարման մեթոդների հարցում։ Իրոք, ինքը ճիշտ է ասել, բայց մեկնաբանությունները, որ արել է այդ հայտարարությունից հետո, դա միայն մեկնաբանություններ են։ Ավելի մանրամասն պարզաբանումներով ես վերջնական կոնկրետ տվյալներ ստանալուց հետո կհայտնեմ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իմ գտնվելու ժամանակահատվածի համար ես իմ ամփոփ եզրակացություն-հայտարարությունը կանեմ։ Հիմա դեռ այդ ամբողջն ամփոփված չէ։
Վերջերս «Սասնա ծռերը» բանտից ու ընդհատակից հանդես եկան կոչ-հայտարարությամբ, որտեղ նորից պայքարի կոչ արեցին և նշեցին, որ կառաջնորդեն ժողովրդին։ Նախընտրական շրջանում այս գործողությունները, այդ հայտարարությունները որքանո՞վ են ակտուալ։ Արդյոք դրանցով ինչ-որ փոփոխությունների հասնելու հույս կարող է լինել։
Համախմբումը տեղի է ունենում այն մարդկանց, այն քաղաքական ուժի կամ խմբի շուրջ, երբ այդ մարդիկ իրենց անձնական օրինակով ցույց են տալիս, որ նվիրված են իրենց բարձրաձայնած գաղափարներին և պատրաստ են այդ գաղափարների համար շատ բան զոհաբերել՝ հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի և մեր պետականության։ «Սասնա ծռերը» դա ապացուցեցին, որ պատրաստ են անգամ իրենց կյանքը դնել հայրենիքի համար։ Իմ կարծիքով, չկա մեկ ուրիշ ուժ, որը կարող է համախմբում իրականացնել։
Քաղաքական ուժերն ու գործիչները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, դաշինքներ են փորձում ստեղծել՝ հաղթանակի հասնելու համար։ Ձեր կարծիքով, դա սպառվա՞ծ տարբերակ է, թե դաշինքներով հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել։
Ինչքան էլ դաշինքներ ստեղծեն, ինչքան էլ քաղաքական ուժերը միավորվեն ու փորձեն այս ընտրական օրենսգրքով իշխանություն վերցնել, իմ կարծիքով չի ստացվի, որովհետև դա արդեն բազմիցս փորձված տարբերակ է։ Քանի՞ դեպքում է եղել, որ միավորվել են ու ոչինչ չի ստացվել, որովհետև պետության գործող կառուցվածքն այնպիսին է, որ ցանկացած օրինախախտում, ցանկացած ապօրինություն, որը տեղ է ունենում, այդ թվում ընտրությունների ժամանակ, ուղարկվում է դատարան, իսկ դատարանը ենթարկվում է հենց այդ ապօրինություն անողներին, ընդ որում ենթարկվում է սահմանադրությամբ։ Այսինքն՝ իշխանության թևերի տարանջատում չկա։ Ինչպե՞ս կարող է այս պայմաններում մարդը հաղթել, ի՞նչ ճանապարհով։ Այս իրավիճակում ընտրությունների գնալով հաջողության հասնել հնարավոր չէ։ Այլ բան, որ հեղափոխական վերելքն այնքան մեծ լինի, ամբողջ ժողովուրդն այնքան կանգնած լինի, որ արդեն իշխանությունը դե ֆակտո անցած լինի ժողովրդին, այդ դեպքում ընտրությունները դառնում են ֆիկտիվ բան։Ընդհանրապես, մեր տիպի երկրներում, որտեղ դիկտատուրա է, ընտրություններով իշխանություն փոխելն անհեթեթություն է, պատմության մեջ նման բան չի եղել, որ դիկտատորական երկրներում ընտրություններով իշխանություն փոխվի։ Միշտ հեղափոխություն է տեղի ունեցել, կամ իշխող ուժը ժամանակի ընթացքում հասնելով գիտակցության, ինքն է հանձնել իշխանությունը, ասելով՝ լավ, հերիք է։ Ինչպես ասենք Պինոչետը հանձնեց իշխանությունը, հայտարարեց ազատ ընտրություններ, տվեց իշխանությունն ու գնաց։ Մնացած բոլոր նմանատիպ երկրներում հույս ունենալ, որ ընտրություններից հետո իշխող ուժը կզիջի իր տեղը, միամտություն կլինի։ Ուղղակի ներկայիս քաղաքական ուժերը երևի թե, իրենց պայքարի ձևը տեսնում են այնպես, որ գնան խորհրդարանում տեղեր զբաղեցնեն և այնտեղից քննադատեն իշխանություններին։ Նման Հայաստանը կոնկրետ ինձ չի բավարարում։
Նշվում է, որ «Սասնա ծռերի» տղաներից մի քանիսին սպառնում է ցմահ ազատազրկում։
Ես ենթադրում եմ, որ դա արվում է նրա համար, քանի որ նորից առաջ է քաշվել ազատագրված տարածքների հանձնման հարցը, և անպայման պետք է խստացումներ լինեն, որպեսզի դրսում գտնվող մարդիկ տեսնեն, թե նման հարցեր բարձրացնելու դեպքում ինչ ապագա է սպասում իրենց։ Անպայման պետք է այդ խստացումներն անեին, իրոք այդ խնդիրը կա, որ խոսում են 7 շրջանները հանձնելու մասին։ Ես կարծում եմ, որ ոչ մի ուժ կամ իշխանություն նման քայլ անելուց հետո չի մնա։ Այսինքն նա կլինի հայ ժողովրդի կենսական շահերին ամենամեծ հարվածողը, որովհետև Արցախի անվտանգությունն անմիջապես կհավասարվի զրոյի։ Պատերազմը նրանով չի, որ շրջանները հանձնեցին, այլևս պատերազմ չի լինի։ Եթե թշնամին կարողանում է, պատերազմ է սկսում ու ոչնչացնում քեզ։ Հովհաննես Թումանյանի կկվի պատմությունը պետք է հիշենք, որ մի շրջան տվեցին՝ հաջորդն է ուզելու։ Հատկապես Ալիևի պարագայում, երբ ապրիլյան պատերազմում ծեր մարդկանց մարմիններն էին խոշտանգել։ Ինչպես կարելի է հավատալ նրանց կամ ինչ-որ մեկի երաշխիքին, որ ազատագրված տարածքները հանձնելով պատերազմ չի լինի։ Իսկ ի՞նչ են ասելու մեր հաջորդ սերունդները, 50-100 տարի հետո մեր պատմությունն ինչ է գրելու դրա մասին՝ որ վախեցավ այդ սերունդը և արյունով ազատագրված տարածքները նորից տվեց թշնամուն զուտ այն բանի համար, որ իրեն վախեցրին պատերազմո՞վ։ Այսինքն՝ վախեցա՞ն։ Դրանից հետո մեր սերունդը ամոթից ո՞ր ծակն է մտնելու։
Նոյեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված 2 անձինք ներս են մտել Արաբկիր 53 փողոցի թիվ 5 տուն, որտեղ կապել են տանտիրոջ ոտքերը և ավազակային հարձակում կատարելով՝ դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը՝ օպերատիվ խմբով։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Լաչինյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագետն ու շնավարժը։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։40-ի սամաններում դիմակավորված անձինք, տեսնելով, որ նշված տան դուռը բաց է, մուտք են գործել ներս, որոնցից մեկը՝ զինված ատրճանակով, բռնություն է կիրառել այնտեղ գտնվող Գայանե Բալյուզյանի նկատմամբ՝ ատրճանակը դնելով քունքի վրա, իսկ մյուս ստահակը իր մոտ եղած երկաթե ինչ-որ գործիքով հարվածել է նրա եղբոր՝ 47-ամյա Հովհաննես Բալյուզյանի մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիվաղները, աղմուլ լսելով, իրենց կամքից անկախ ոչինչ չհափշտակելով՝ դիմել են փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Էրեբունի վարչական տարածքից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 23-ամյա Սուրեն Կիրակոսյանին և Էրեբունու փողոցի բնակիչ, 19-ամյա Միքայել Մինասյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հաղթանակ զբոսայգում հայտնաբերվել է ստահակների կողմից թաքցված դիմակն ու ձեռնոցները։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Խալաթյանի կողմից հարուցվել է քրեական գործ։ Մ. Մինասյանն ու Ս. Կիրակոսյանը ձերբակալվել են։
Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող` Արշակ Սադոյանի որդու` Արեգ Սադոյանի համար դատախազը պահանջեց երեք տարվա ազատազրկում, սակայն միջնորդեց պատիժը պայմանականորեն չկիրառել:
Գործով մյուս ամբաստանյալի` Ռաֆայել Կարագյոզյանի համար էլ մեղադրող Պետրոսյանը պահանջեց երեք տարվա ազատազրկում:
«Ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն կան բնութագրեր, որոնցով դրական են գնահատվում ամբաստանյալները: Ռաֆայել Կարագյոզյանը ծառայել է ոստիկանության զորքերում եւ կարող էր լինել հակառակ կողմում, սակայն բռնություն է գործադրել, հետեւաբար խնդրում եմ նրան մեղավոր ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Արեգ Սադոյանին, նա քաշել է ոստիկանի վահանը, սակայն հաշվի առնելով, որ նա միայն դա է արել, խնդրում եմ նրան նույնպես մեղավոր ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել»,- ասաց մեղադրողը:
Տուժողի ներկայացուցիչները միացան մեղադրողին:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն ներկայացրին ամբաստանյալները` հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունում են:
Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահան: Արեգ Սադոյանը նույնպես ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորված են:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.