02.05.2024 | 14:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից:
Այս մասին Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը, ըստ էության, լուծեց ռազմավարական խնդիր:
Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը և վերականգնմանն ուղղված պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները, ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ են իրականացնելու:
Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:
ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից:
Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:
Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանություն»:
Սեքսուալ բնույթի համասեռական գործողություններից մինչև շորթման մեջ մեղադրվող Սևանի տարածաշրջանի բնակիչն արդարացվել է: Նախաքննական մարմինը հանցագործության դեպքի բացակայության հիմքով Մնացականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել:
«Փաստինֆո»-ն Մնացականի պաշտպան՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Սարգսյանից տեղեկացավ, որ իր պաշտպանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 140-րդ հոդվածի 1-ին մասով/ 2 դրվագ/ և 182-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ պաշտպանի՝ գործով տուժողը և մեղադրվող անձը համագյուղացիներ են եղել: Վերջինս իրենց գյուղում ընկերություն է արել մի աղջկա հետ, սակայն կարճ ժամանակ անց պարզվել է, որ տուժողն այդ աղջկան «Odnoklassniki.ru» սոցիալական ցանով գրել է ու անհանգստացրել, աղջիկն էլ դիմել է Մնացականին խնդրելով, որ իր համագյուղացի տղային ասի, որ այլևս իրեն չանհանգստացնի: Մի քանի անգամ այս թեմայով երիտասարդները զրուցել են ու Մնացականը խնդրել է, Զավենին այդ աղջկան չգրի ու չանհանգստացնի:
Տուժողը, ով գտնվել է ժամկետային զինծառայության մեջ, պաշտպանի խոսքով, զորամասում զինակիցների գրպաններից գողություն է կատարել, այդ ամենը բացահայտվելուց հետո հայտարարել է, թե Մնացականն իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, և իրեն ասել է, որ հեռախոսում ունի այդ մասին փաստող լուսանկարները և այդ լուսանկարները չհրապարակելու համար իրենից գումար է պահանջել, ինքն էլ դիմել է այդ քայլին որպեսզի գումարը տա Մնացականին:
Մնացականին նկատմամբ հարուցված քրեական գործից հետո առաջին ատյանի դատարանը մերժել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը, սակայն 40 օր անց վերաքննիչ դատարանը Մնացականի խափանման միջոցը փոփոխել է ու կալանավորել: Մերժվել է նաև պաշտպանի կողմից ներկայացված գրավի միջնորդությունը:
Այսպիսով, Մնացականը երկու ամիս 15 օր գտնվել է կալանքի տակ:
Արմեն Սարգսյանը նաև հայտնեց, որ տուժողն ով մեկը մյուսից տարբեր ցուցմունքներ է տվել նախաքննության ընթացքում, հայտարարել է նաև, որ սեռական հարաբերություն չի եղել իր և Մնացականի միջև, ինքը ստել է, և որ շորթում ևս չի եղել:
Պաշտպանը նաև նշեց, որ գործով ձեռքբերված բոլոր ապացույցները եղել են իր պաշտպանյալին արդարացնող, ուստիև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործի վարույթը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է:
Միևնույն ժամանակ գործով տուժողի կարգավիճակ ունեցող Զավեն Ոսկանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասով` նախատեսված հանցագործության փաստի առկայության հիմքով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի տեղափոխությունը «Արմավիր» ՔԿՀ, քրեակատարողական վարչությունը գաղտնի է պահում:
Մեր հարցին, թե այս պահին որտե՞ղ է գտնվում Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց՝ իր կալանքի կրման վայրում: Դիտարկմանը այսինքն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ո՞ւմ, Ղլեչյանը նշեց, թե այլ հարցերի չի կարող պատասխանել: Ճշտող հարցին՝ տեղեկություն կա, որ Սեֆիլյանին տեղափոխել են «Արմավիր ՔԿՀ», ճի՞շտ է, նա պատասխանեց «Խցերի շինվերանորոգման աշխատանքներով, ինչպես նաեւ գերբնակեցման խնդրի լուծմամբ պայմանավորված` ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի շուրջ 3 տասնյակ դատապարտյալ եւ կալանավորված անձ նախատեսվում է տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Գործընթացն արտառոց չէ, իրավաչափ է եւ կրում է շարունակական բնույթ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, գրառում էր կատարել, որ ամուսնուն տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, գրառումը, սակայն մի քանի րոպե անց ջնջվեց: Իսկ նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը մեր հարցին ի պատասխան ասել էր, որ այդ տեղեկությունը չի մեկնաբանում:
Պարզվում է, տարիներ շարունակ հնարավոր չեղավ կամ էլ առաջնահերթ չհամարվեց ոչ համայնքային բյուջեից ոչ էլ ԶՊՄԿ-ի կողմից համյքին հատկացվող գումարներից որոշակի մաս հատկացնել եղբայրական գերեզմանոցի բարեկարգման աշխատանքին, մինչդեռ այստեղ ոչ միայն անբարեկարգ է տարածքը, այլև շիրմաքարերն արդեն թեքվել են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
1. մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք.
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք.
3. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Եթե վերոգրյալ սոցիալական խմբերին դասված անձանցից որևէ մեկի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկվում է ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:
Ավանդի փոխհատուցումը ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր:
Ավանդների փոխհատուցման ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշվում է դիմումի օրվա դրությամբ:
Հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ` ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան:
2016 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են մինչև
— 12823 հերթական համարն ունեցող տարեցները (17370 հաշվառվածներից),
— 3742 հերթական համարն ունեցող մարտական գործողությունների մասնակիցները (4451 հաշվառվածներից),
— 9648 հերթական համարն ունեցող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (13989 հաշվառվածներից):
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2016 թվականին իրականացվում է «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման համաձայն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ջունգլ մականվամբ Գևորգ Սարգսյանի ու կնոջ միջև փողոցում ծագած վիճաբանության ու ծեծի պատճառը ֆեյսբուքում կնոջ նկարները հավանելն է եղել:
Ըստ մեր տեղեկությունների՝ շաբաթ առավոտյան ֆեյսբուքում Ջունգլի կնոջ նկարները ինչ որ մեկի կողմից հավանելու թեմայի շուրջ նրանք վիճաբանել են, կինն էլ ամուսնուց հեռացել է ու աշխատանքի գնացել:
Սակայն ժամեր անց, երբ կինը աշխատանքից դուրս է եկել, նրան է մոտեցել ամուսինը և պահանջել է, որ միասին փողոցն անցնեն ու զրուցեն, կինն էլ հրաժարվել է՝ ասելով, որ կարող են տեղում կանգնած զրուցել: Այս ամենն ամուսնուն դուր չի եկել և նա կնոջն սկսել է քաշքշել և անցկացնել փողոցը և հենց այդ ժամանակ էլ Ջունգլը հարվածներ է հասցրել կնոջ մեջքին, գլխին, անգամ կծել է նրան:
Դեպքին ականատես է եղել հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ով միջամտել է և կիրակի օրը տեսանյութ հրապարակել, որում պարզ երևում է կնոջ ստացած վնասվածքները:
Շուրջ 6 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ հայ քաղաքացին` Մարատ Ուելդանով-Գալուստյանը, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ձերբակալվածի քույրը: Նա, մասնավորապես, նշեց, որ եղբորը զանգելու հնարավորություն են տվել, եւ նա ասել է, որ փաստաբանը արդեն մոտ երկու ամիս է` չի այցելել իրեն, քանի որ սպասում է Ռուսաստանի դեսպանության քայլերին:
«Իսկ փաստաբանը մեր ամեն զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ նա այցելում է եղբորս: Նա ասում է, որ Մարատն այնտեղ իրեն լավ է զգում եւ չի կարոտում հարազատներին այնպես, ինչպես սկզբնական շրջանում: Իսկ ինչպես կարող է մարդը վարժվել բանտային պայմաններին, եթե երբեք նման իրավիճակում չի հայտնվել: Բոլորը ստում են: Մարատն ինձ ասել է, որ չգիտի՝ ինչ անել, նա առաջին անգամ է այդ իրավիճակում: Նա չգիտի Ադրբեջանի օրենքները եւ իր իրավունքները որպես ՌԴ քաղաքացի: Նրան բոլորը լքել են: Մարատն ինձ նաեւ տեղեկացրել է, որ դեսպանատան աշխատակիցներն իրենց միակ այցելության ժամանակ նրան չէին փոխանցել իմ նամակը: Մարատը նաեւ ասաց, որ կարիք չկա այլեւս ուղարկելու ինչ-որ իրեր, քանի որ նրան դուրս չեն տանում, այսինքն՝ ստացվում է, որ եղբայրս կես տարի է առանց մաքուր օդի է մնացել: Ես արդեն իրոք չգիտեմ՝ ինչ անել: Արդեն կես տարի է ադրբեջանական կողմը չի կարողանում ներկայացնել եղբորս մեղքը հաստատող ապացույցներ»,-ասաց նա:
Ձերբակալվածի քույրը բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացել այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:
Մանրամասները ՝ այստեղ
«Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը Երևանի կենտրոնում՝ փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո , շաբաթ օրը լուսադեմին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով:
Այս մասին Tert.am –ին հայտնեց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Գևորգ Սարգսյանը դանակահարվա՞ծ է տեղափոխվել ԲԿ, վերջինս նշեց. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշեն իրավապահ մարմինները, որոնց տեղյակ ենք պահել»:
Վերակենդանացման բաժանմունքի վարիչը փոխանցեց, որ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է, նա վիրահատվել է:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին, Գևորգ Սարգսյանը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ : Նա «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խոնդոյանի (Միայնակ Գայլ ) եղբայրն է:
Փաստաբանի խոսքով՝ Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք հավանաբար այդ պայմաններից կսրվեն:
«12 անգամ հրազենային վնասվածք ստացած, փայծաղը, լյարդը չկան, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ, այդ պատժախցում անգամ նորմալ ջերմաստիճան չի եղել: Մարդու իրավունքների պաշտպանի այցից հետո միայն Արարատ Խանդոյանին տեղափոխել են»,-հայտնեց Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Արարատ Խանդոյանի վիճակը այս պահին բավարար է:
Երևանի Տերյան փողոցում երեկ «Ջունգլը» մականվամբ Գևորգ Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկել կնոջը: Վերջինս 52-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ էր մեղադրվել, սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել նրան՝ մերժելով խափանման միջոցը փոխելու և կալանք կիրառելու մասին դատախազի միջնորդությունը:
Ծեծին ականատես է եղել հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։
Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն է, ասա թող թողնի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տևում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն է, ինչ անենք:
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված: Պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, եւ առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջեւ, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»։
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
02.05.2024 | 02:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.