04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Մենք՝ բանտում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս և քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական պայքարը անսասան վճռականությամբ:
Մեր հավատի և ուժի աղբյուրը Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ անսահման սերն է, որն էլ մեզ տանում է դեպի հաղթանակ և ազատություն:
Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության կորիզն ենք, ինչը արդեն չեն կարող հաշվի չառնել նաև գործող վարչախումբը և արտաքին ուժերը: Ուստի մեր պատրաստակամությունն ենք հայտնում Սասնա Ծռեր Ճանապարհային քարտեզին համապատասխան առաջնորդելու համաժողովրդական ընդվզումը և կազմակերպելու համազգային ինքնորոշմամբ ՀՀ պաշտոնական և Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա Նոր Հանրապետություն հիմնադրելու գործը:
Մեր ժողովրդին կոչ ենք անում տոգորվել պայքարի կամքով և հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին և պատրաստվել ոտքի կանգնելուն:
Մեր արտերկրաբնակ հայրենակիցներին հորդորում ենք դադարեցնել գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանին որպես պետության ղեկավար ընդունելու ազգակործան ընթացքը, հույսեր չկապել նրա հետ միասին ընտրություններով ժողովրդին խաբող կեղծ ընդդիմության հետ և դրա փոխարեն մասնակցային ու նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ընդվզումը հասունացնելուն և կյանքի կոչելուն:
Դիմում ենք նաև ազատության մեջ գտնվող պայքարի առաջամարտիկներին, ովքեր պարտավոր են մի կողմ դնել տարաձայնությունները և համախմբվել մարդկային երջանկության ու ազգային իղձերի իրականացման ապահովմանը միտված Նոր Հանրապետության հիմնադրման գաղափարի շուրջ: Բանտից դուրս գտնվող և բոլորիս համար ընդունելի առանցքային անհատը մեր ավագ ընկեր Ալեք Ենիգոմշյանն է, ուստի համախմբումը օրինաչափորեն պետք է տեղի ունենա նրա համակարգմամբ:
Մենք համոզված ենք, որ շատ շուտով հեռացնելու ենք գաղութային վարչակազմին, ազատագրվելու ենք սպիտակ ցեղասպանության վերածված ռուսական գաղութատիրությունից և ստեղծելու ենք քաղաքակիրթ աշխարհին մաս կազմող պետականություն:
1.Ժիրայր Սեֆիլյան
2.Գարեգին Չուգասզյան
3.Մխիթար Ավետիսյան
4.Պավել Մանուկյան
5.Վարուժան Ավետիսյան
6.Արայիկ Խանդոյան
7.Արմեն Լամբարյան
8.Կարո Եղնուկյան
9.Հայկ Կյուրեղյան
10.Սերգեյ Կյուրեղյան
11.Արեգ Կյուրեղյան
12.Աշոտ Պետրոսյան
13. Լիպարիտ Պետրոսյան
14. Հովհաննես Հարությունյան
15. Գևորգ Իրիցյան
16. Արամ Մանուկյան
17. Արթուր Մելքոնյան
18. Գառնիկ Հովակիմյան
19. Արթուր Սողոմոնյան
20. Թաթուլ Թամրազյան
21. Գագիկ Եղիազարյան
22. Արամ Հակոբյան
23. Մարտիրոս Հակոբյան
24. Տիգրան Մանուկյան
25. Վարդան Գերավետյան
26. Վոլոդյա Ավետիսյան
27.Գևորգ Սաֆարյան
28.Թորոս Թորոսյան
29.Սեդրակ Նազարյան
30.Էդվարդ Գրիգորյան
31.Արայիկ Հակոբյան
32.Արթուր Սարգսյան
33.Տիգրան Սարգսյան
34.Արմեն Բիլյան
35.Հովհաննես Վարդանյան
36.Սմբատ Բարսեղյան
37.Նարեկ Սարգսյան
Հայտարարություն-կոչը հրապարակման օրվա դրությամբ հնարավոր չի եղել ստորագրման նպատակով հասցնել բոլոր քաղբանտարկյալներին, ինչի համար հայցում ենք նրանց ներողամտությունը:
Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի և ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցե բերեցին Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչ Պարույր Գրիգորյանի ներկայությամբ Մ. Ալեքսանյանը ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում սպանության վայրը, այնուհետև մանեկենի վրա ցույց տալիս, թե ինչպես և մոտավորապես քանի անգամ է դանակով ու բռունցքով հարվածել Հ. Աղաջանյանին։
Դեպքի վայրն ամբողջովին վերցվել է ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Բազումի բաժնի պետ Արա Կարապետյանը։ Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Արթուր Առաքելյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված հետքերն են ֆիքսում։
Կասկածյալ Մ. Ալեքսանյանը քննչական փորձարարության ժամանակ հայտնեց նաև, որ դանակը ինքը հետո նետել է գետը և պատրաստակամություն հայտնեց ցույց տալ նաև այդ վայրը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ-քննչական խմբեր՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Խմբերում ներգրավված ոստիկաններն ու քննիչները մի քանի հասցեներում են եղել, քանի որ ականատես ոչ մի անձ չի եղել և միայն ճիշտ ու պրոֆեսիոնալ օպերատիվ-քննչական աշխատանքների շնորհիվ է եղել հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտելը։
Ավագ քննիչ Պ. Գրիգորյանի որոշմամբ կասկածյալ Մ. Ալեքսանյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 72 ժամ անց քննիչը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Մ. Ալեքսանյանի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում, «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց երիտասարդ տղայի դի կա։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել էր սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։
Նոյեմբերի 13-ին Շենգավիթում աղմկահարույց սպանության դեպքով քրեական աշխարհը լուրջ ներգրավածություն ունի:
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»–ն, ակնհայտ է, որ երկու անձի սպանությանը նախորդել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների «ռազբորկաները»:
Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) Մուշեղի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:
Ի դեպ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Բանդուրյան Ալիկ) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը:
Թե ինչն է եղել պատճառը, որ քյավառցի Ալիկի ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել դեռ պարզել չհաջողվեց, բայց փաստ է, որ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:
Անդրադառնալով սպանության օրվան` ըստ մեր հավաստի աղբյուրների` այդ օրը զրույցներին մասնակցել են քրեական հեղինակություններ, Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաեւ օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:
Այստեղ էլ կրիմինալ աշխարհի տղերքի զրույցը թեժացել է, բուն «ռազբորկայի» պատճառը դեռևս հայտնի չէ, բայց որ ընդհարումը լուրջ է եղել` ապացույցը հետեւանքներն են:
Երկու անձի սպանության դեպքից հետո հայտնի է դառնում, որ առաջին հրազենային վնասվածքն ստացել է Գևորգ Ավետիսյանը:
Մեր հետ զրույցում բժիշկները վկայել են, որ ելնելով Գևորգ Ավետիսյանի ստացած վնասվածքից` կրակոցը հնչել է շատ մոտ տարածքից:
***
Շենգավիթի սպանության գործով քննիչը պահանջել է կալանավորել քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանին, ով առավել հայտնի է որպես Քյավառցի Ալիկ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից։
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։
Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Քննչական կոմիտեն, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է, որ ՀՀ ԱԱԾ-ն կոնկրետ անցնի մեր Հայրենիքի անվտանգության ապահովման պարտականության կատարման կոնկրետ քայլերին… Այդ պարտականությունների մեջ է մտնում նաև Հայրենիքի դավաճանների վնասազերծումը… Վերջին շրջանում նրանց ակտիվությունը բավական բացահայտ է և մտահոգիչ…
Շատերը կարծում են, որ դրանց ուշադրություն դարձնել պետք չէ՝ դրանով գովազդում ենք… Սակայն ես այլ կարծիք ունեմ… Այդ ստահակներին ուշադրություն չդարձնելը բերում է նրան, որ դավաճանների թիվն ավելանում է, քանի որ նրանք չեն պատժվում… ԲԻՃ (անհայտ ծնողներից ծնված) Վահան Մարտիրոսօղլուի Բաքու փախուստից հետո Շվեդիայում բավական ակտիվացավ ևս մեկ տականք՝ Վահե Ավետզադեն, որից հետո Բաքվում հայտնվեց նաև հանրաճանաչ պոռնիկ Սյուզիկ Ջաղինլին…
Այս եռյակը Բաքվի կողմից միջազգային հանրությանը ներկայացվում է որպես այլախոհ հայերի մի խումբ,որոնք ԴԵՄ են պաշտոնական Երևանի Արցախյան քաղաքականությանը… Այսպիսով՝ Բաքուն փորձում է միջնորդներին համոզել, որ հայերը և իրենց ադրբեջանցի անվանող թուրքերը կարող են իրար հետ ապրել նույն պետության կազմում… Պաշտոնական Բաքուն սրանց օգտագործում է նաև այլ հակահայկական ծրագրերում…
ՀՀ-ն գերադասեց «չարձագանքել» առաջին դավաճանի արարքին,որի հետևանքով գլուխ բարձրացրեցին ևս երկուսը… Իսկ հիմա ակտիվացել է Կանադայում բնակվող հերթական ազգադավը՝ Արայիկ Բալիոզյան անունով ինչ-որ ևս մի ստոր արարած…
Այս ամենն արդեն չի կարելի անտեսել… «30 արծաթով» սեփական Հայրենիքը վաճառողների «բանակը» արագընթաց աճելու է… Այստեղ իր «խոսքը» պետք է ասի ՀՀ ԱԱԾ-ն… Ժամանակն է, որ այս ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ հայտնվեն այնտեղ, որտեղ իրենց տեղն է՝ինչ-որ աղբամանում կամ փոսում…
Դավաճանների ոչնչացումը ՊԱՐՏԱԴԻՐ է և այն կիրառվում է իրեն հարգող գրեթե բոլոր երկրներում… Նույն ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Իսրայելը և շատ այլ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ երկրներ առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, առանց ավելորդ ջղաձգումների և բարձրաձայնելու ոչնչացնում են դավաճաններին…
Բացահայտված է, որ Վահան Մարտիրոսօղլուն և Սյուզիկ Ջաղինլին Բաքու են հասել ազերի «իրավապաշտպան» Նովելա Ջաֆարօղլուի շնորհիվ, որը շատ սերտ կապեր ունի իր նման վրացի «իրավապաշտպանների» հետ….
Ո՞ւմ է սպասում ՀՀ ԱԱԾ-ն…
Հ.Գ. Հասկանում եմ, որ ՀՀ-ում իրական ընդդիմադիր լինելը շատ դժվար է… ՀՀ-ն լքած ընդդիմադիրը կարող է ապրել իր ցանկացած երկրում և այնտեղից քննադատել ՀՀ իշխանություններին, ինչպես շատերը և անում են… Սակայն համագործակցել հայ ժողովրդի թշնամու՝ազերի թուրքի հետ և դրանով բացատրել Հայաստանի իշխանությունների դեմ քարոզարշավն՝ անընդունելի է…
Դա դավաճանություն է, որը պետք է շատ խիստ պատժվի…»:
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում երիտասարդ տղայի դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,նշված վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել է սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։
Մանրամասները՝ shamshyan.com կայքում
Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հերքում է լրատամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Աջափնյակ թաղամասում 3 միլիոն դոլար արժողությամբ եռահարկ առանձնատուն ունի:
Արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը վստահեցրեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ներկայացվող տունը ոչ մի առնչություն չունի Աժ նախագահի կամ նրա որևէ բարեկամի հետ»,- նշեց Բաբայանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 29-ամյա Մարինե Մանուկյանի հայտարարության հիման վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ մարտ ամսին աշխատանք գտնելու նպատակով List.am ինտերնետային կայքում տեղեկություն է հայտնաբերել մերսողի աշխատանքի վերաբերյալ և այդ հայտարարության հետքերով Մ. Մանուկյանը զանգահարել է Գագիկ Հարությունյանին։ Այնուհետև հանդիպելով Գ. Հարությունյանին՝ միասին գնացել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Դելֆին» մերսման սրահ։
Արդեն սրահում Գ. Հարությունյանը, այնուհետև նրանց միացած Նարեկ Մելքոնյանը Մ. Մանուկյանին ծանոթացրել են աշխատանքային պայմաններին, մատուցված ծառայություններին ու սակագներին։ Որոշ ժամանակ անց արդեն, երբ Մ. Մանուկյանը աշխատանքի է անցել «Դելֆին» մերսման սրահում, Գ. Հարությունյանը նրան հայտնել է, որ գոյություն ունի նաև մերսման այլ տեսակ, որը կոչվում է «անհատական մերսում»։
Մարինեի հարցին, թե ինչ է նշանակում անհատական մերսում, Գ. Հարությունյանը հայտնել է՝ հաճախորդի հետ պետք է սեռական հարաբերության մեջ մտնի և ինքը աշխատանքը չկորցնելու համար Գ. Հարությունյանի պարտադրմամբ մի քանի անգամ «կատարել է անհատական մերսում» տեսակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 262 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և գործն ընդունվել է առանձին վարույթ։
Նոյեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ ծառայողական քննություն է նշանակվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանինկատմամբ և նրա լիազորությունները դադարեցվել են:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը զեկուցագիր է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ Վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին
ՀՀ Արդարադատության նախարար տիկին Ա. Հովհաննիսյանին
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա. Սաֆարյանին։
Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։
Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին Ձեր կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։
Ա. Հարությունյանի վերաբերմունքը Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ավելի ճիշտ այդ վերաբերմունքի իսպառ բացակայությունը դրսևորվել է բազմիցս, օրինակ, երբ խափանվել էր Անձնակազմի կառավարման բաժնի կողմից շահագործվող մոդուլի սերվեր համակարգչի հիշողությունը, զեկուցեցի այդ մասին Ա. Հարությունյանին, իսկ նա որոշեց, որ «առանց դրա էլ կլինի»։ Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից ծառայությունում չի իրագործվել։ Բազմիցս առաջարկել եմ, որ անհրաժեշտ է իրագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն հարցումները էլեկտրոնային եղանակով իրականացնելու մեխանիզմը, որը իր անմիջական ազդեցությունը ունի կատարողական վարույթների ժամկետների պահպանման վրա։
12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել երկրի Գլխավոր Գերագույն հրամանատարի և Վարչապետի հրամանը։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։
Հարգելի պարոն Նախագահ
Ինքս լինելով Պաշտպանության նախարարության գնդապետի որդի, կրելով գնդապետի ուսադիրներ, առաջնորդվելով սպայի պատվի և արժանապատվության սկզբունքով, քաջ գիտակցելով հայրենիքիս գլխին կախված վտանգը, խնդրում եմ անհետևանք չթողնել վերոգրյալը, քանի որ հայրենիքիս Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկուցողը, իր անմիջական ղեկավարին Արդարադատության նախարարին ակնհայտ սուտ տեղեկություն գրավոր տվողը և Ձեր հրամանը չկատարողը չի կարող ղեկավարել սպայական անձնակազմ, չի կարող հանդիսանալ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար և ստել բոլորին։
Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյան
«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:
«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն», — նշել է փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:
Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում: Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ` կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով:
Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին` ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաև տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը:
Ի պատասխան բարձրացված խնդիրների` փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլև այլ գյուղատնտեսական արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:
Զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետայի
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,Գևորգ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով,Սասունիկ Կիրակոսյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հովհաննես Պետրոսյանին և Հրայր Թոփչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Պավել Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Աշոտ Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Գագիկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Էդվարդ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,Մխիթար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Բիլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Կարո Եղնուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Խաչատուր Գիչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սեդրակ Նազարյանին և Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:
Մնացած մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.