ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի մայիսի 30-ին որոշում է կայացրել քաղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից 2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու մասին։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության։
Այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանը` խնդրելով ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 21-ի որոշումը և քաղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը համարել ընդունված։
Արամազդ Կիվիրյանը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Ըստ փաստաբանի, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Մասնավորապես, ըստ նրա` քրեական գործերով ներկայացված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցի քննության, ինչպես նաև հայցն առանց քննության թողնելու որոշումների բողոքարկման հնարավորության հստակ սահմանման համար առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Ա.Կիվիրյանը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից սխալ են կիրառվել ՀՀ Սահմանադրության 6-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածների, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ, 14-րդ հոդվածների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 60-րդ, 61-րդ, 154-րդ, 158-րդ, 162-րդ, 376.1-րդ, 385-րդ, 386-րդ, 427-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 162-րդ, 162.1-րդ, 1087.2-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ, 145-րդ հոդվածների, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջները` թույլ տալով դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ գրավոր պատասխան է ներկայացրել դատախազ, գործով մեղադրող Գ.Գևորգյանը` խնդրելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժել՝ գտնելով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 21-ի որոշումն օրինական է և հիմնավոր։
Ըստ մեղադրողի, 2016 թվականի օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ, որով ամբաստանյալ Վ.Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ցմահ ազատազրկումը։ Հիշյալ դատավճիռը, ի թիվս դատավարության այլ մասնակիցների, բողոքարկվել է նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից, ով միջնորդել է մասնակի` քաղաքացիական հայցի մասով բեկանել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` տուժողների իրավահաջորդների ոչ նյութական վնասի հատուցման պահանջը քննելու համար։
Մեղադրողը գտել է, որ քաղաքացիական հայցին վերաբերող խնդիրները պետք է քննության առնվեն ոչ թե դատավճռի բողոքարկումից անջատ իրականացվող վարույթի, այլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից նախաձեռնված հատկապես վերջին բողոքարկման գործընթացի շրջանակներում։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես՝ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, և որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման։
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.