23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր:
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան քաղաքում և մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:
Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ վերը նկարագրված, ինչպես նաև կեղծիքների հետ կապված այլ հանգամանքներում ստացված ավարտական դիպլոմներ կամ ակնհայտ կեղծ այլ փաստաթղթեր օգտագործելը քրեորեն հետապնդելի է և պատժվում է օրենքով։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Շահբազյանի լիազորություները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2016 թ.-ին տեղեկություն էր ստացվել, որ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերի ավազակային հարձակման եղանակով կատարելու մեջ կասկածվող Անդրանիկ Աբրահամյանը հաղորդում է տվել, որ քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները:
ՀԿԾ-ում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երբ ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել են, քննիչ Դ. Շահբազյանը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող 3մլն 500 հազար դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքնիշի հեռախոսը, սակայն ելնելով շահադիտական նպատակներից՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին:
ՀԿԾ-ն կարծում է, որ քննիչը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և էական վնաս է հասցրել ինչպես պետության, այնպես էլ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված Ա. Աբրահամյանի օրինական շահերին և իրավունքներին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Դ. Շահբազյանը ՀԿԾ-ում արդեն խնդրի վերաբերյալ բացատրություն և ցուցմունք է տվել և կարծում է, որ իրեն փորձում են շանտաժի ենթարկել:
Ինչպես ավելի վաղ Գեղարքունիքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:
Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում: Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ:
Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել: Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը:
Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով «Աղթամար» արձանի մոտ, չէին կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում:
Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին:
Նրանք բերման էին ենթարկվել Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:
Երեկ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում և սովորում է Երևանի պետական համալսարանում: Նա կասկածվում է հունվարի 11-ին, Վարդանանց 28 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Կ. Չատիկյանը ՀԿԳ ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել է:
19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մահացածը երիտասարդ տղա էր, ով գետնին էր և սպասում էին դատաբժշկի ժամանմանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին երիտասարդ տղայի մահվան հանգամանքները և նրա ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երիտասարդ տղան մահացել է դանակի հարվածից կամ հարվածներից, սակայն դա պարզ կլինի դատաբժշկի զննումից հետո։
Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժ ամանել նաև Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր։
Վիրավորի ինքնությունը ճշտվում էր։ Դատաբժիշկը, զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ երիտասարդը մահացել է սրտին ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և ՀԿԳ ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից կատարվում էր դեպքի վայրի զննություն։
19-ամյա Վահե Մուրադյանն է
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com կայքում
Քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանից, ով ձեռնաշղթայված էր, և նրան ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման (cпецназ) ծառայողները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյանների քեռու՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանի տղային՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին սպանելու մեջ, այսօր տեղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված 2 ՀԿԳ ավագ քննիչներ միջնորդություն են ներկայացնելու նշված դատարան, որպեսզի՝ որպես խափանման միջոց, դատարանը երկամսյա կալանք կիրառի Մ. Հարությունյանի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության գործով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վարչության պետ, քննչական ծառայության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որում ներգրավված էին այնպիսի քննիչներ, ովքեր բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող քրեական գործեր են քննել և այդ գործերը ուղարկել դատարաններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 10-ին քննչական բաժինը դիմելու էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Հ. Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղայի՝ 20-ամյա Մեխակ Հարությունյանի նկատմամբ։
Գեղարքունիքի մարզում շաբաթ օրը տեղի ունեցած սպանությունը կարելի է համարել բացահայտված։ Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացել է, որ կասկածյալը ձերբակալվել է: Վերջինս, ըստ տեղեկությունների, Նորադուսի գործող գյուղապետի եղբորոդին է՝ 20 ամյա Մեխակ Հարությունյանը, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում «Մակարով տեսակի» ատրճանակով իր վարած «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին սպանվել էր, Գեղարքունիքի ներկայիս փոխմարզպետ, տարիներ շարունակ նույն Նորադուս համայնքի ղեկավար Անդանիկ Հակոբյանի որդին՝ 28 ամյա Հայկ Հակոբյանը։ Սպանության վայրում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին Մակարով տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ եւ երկու գնդակ:
Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ եւ Արա Բանդուրյանների քեռու տղան էր:
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության, եւ 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Սպանության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ չի հայտնվում, սակայն կան տեղեկություններ, որ սպանվածը, ինչպես նաեւ նրա ազգականները, առնվազն երկու անգամ լուրջ բախում էին ունեցել կասկածյալի եւ նրա հոր հետ, գյուղում ծեծի էին ենթարկել նրանց։
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են կնոջ և տաղամարդու դի, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա են կենդանության նշաններ։
Դեպքի վայր են ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։
Ժամանում է նաև դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեխան հիվանդանոցում նույնպես մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսեկան Ասյա Բաղդասարյանը։ Ըստ նախնական տեղեկությունների նրանք բնակվում էին նշված բնակարանում վարձակալական հիմունքներով, սակայն բնակվել են Եղվարդ քաղաքում։
Ըստ տեղեկութուոնների, այսօր՝ հուվարի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում, մահափորձ է կատարվել Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու նկատմամբ:
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում նրա վրա կրակել են: Երիտասարդը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
***
Ավելի ուշ, Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը, ով ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։ Հ. Հակոբյանը թե գյուղում, թե մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ և 2 գնդակ ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Audi Q 7 մակնիշի 47 MM 777 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա են կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է ատրճանակ։
Երևանից Գավառ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի, առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի դատախազ Սամվել Մնացականյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, ովքեր, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։
Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրումը Հայաստան:Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Հայաստանի քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թվականի դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան:
2017 թվականի հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և Հայաստանի պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը):
«Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ», — ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
1in.am-ը գրում է.
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք էր ներկայացրել Վերքաննիչ դատարան: Բողոքը վերաբերում էր Պերմյակովի՝ սահմանահատման փորձի համար առաջադրված մեղադրանքին: Պերմյակովը բողոքը հետ է վերցվել:
«Առաջին լրատվականի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Պերմյակովի և նրա պաշտպանի հակասությունն ինչի՞ հետ կորղ է կապված լինել, նշեց, որ կասկած միշտ էլ կարող է լինել, որ ճնշումներ կան Պերմյակովի վրա. «Կցանկանայի, որ Պերմյակովի պաշտպանը պարզաբաներ՝ ճնշումներ կան թե ոչ»:
«Իրականում կարևոր է Պերմյակովի ներկայությունը Վերաքննիչ դատարանում ապահովելը իրավապահների միջոցով, ինչը կարծում եմ անհավանական է, քանի որ մինչև այս պահը պրակտիկան ցույց է տվել, որ ռուսական ռազմաբազայի տարածքից նրան չեն հանում, և նրա հսկողությունը չի փոխանցվում հայ իրավապահներին, այլ մնում է ռուսական ռազմաբազայի զինծառայողների հսկողության տակ»:
Փաստաբան Ե. Սարգսյանը, ի տարբերություն այլ փաստաբանների և իրավապաշտպանների, կարծիք հայտնեց, որ Ավետիսյանների սպանության դրդապատճառը բացահայտված է:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում:
Այսօր ուշ գիշերին կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով հայտնի է որպես «Հաց բերող»: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:
Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:
Նախորդ շաբաթ դատարանն արձագանքել էր դիմումին՝ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից։
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք:
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ հայտնում են.
«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով»,-ասվում է գլխավոր դատախազության կայքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.