16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով միակ առանցքային վկա Աննա Միսակյանի, նրա ամուսնու եւ 4-ամսական երեխայի՝ շմոլ գազի հետեւանքով խեղդվելը պատահականություն չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից խմբագրություն զանգահարած Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը:
«Ինչ ունենք այս գործով հիմա՝ սպանված վկա, մեղադրյալ, որը բանտում է եւ Անի Զախարյան, որը խելքից դուրս ցուցմունք է տվել: Ես ավելի քան համոզված եմ, որ Աննայի եւ նրա ընտանիքի անդամների մահը պատահականություն չէ, այդ դեպքը պատահականություն անվանելը մեծ ճոխություն կլինի»,-ասաց նա՝ նշելով, որ ազատության մեջ կա ինչ-որ մեկը, որին ձեռնտու չէին Աննա Միսակյանի ցուցմունքները, որոնք նա պատրաստվում էր տալ դատարանում՝ առաջիկա նիստերի ընթացքում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու եւ 4-ամսական երեխայի հետ բնակարանում մահացած հայտնաբերված Աննա Միսակյանը էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարեւոր վկա Աննա Միսակյանն է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում դատախազի պաշտոնին նշանակման հրամանները:
Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների անշեղ պաշտպանության գործում: ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքը, նշել, որ այն պահանջում է առավել պատասխանատու և նրբանկատ մոտեցում:
Նորանշանակ դատախազներին շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն իրավական պետության ամրապնդմանը:
Երեկ՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձը Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի թիվ 7 տաղավարից հափշտակել է ոսկյա զարդերի հավաքածու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակությունը տևել է մի քանի րոպե և այդ ամենը տեսանկարահանվել է տեղադրված տեսախցիկների կողմից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 250 հազար դրամ, իսկ այն պատկանում է Երևանի բնակիչ, 48-ամյա Սուրեն Եղիազարյանին։
Երեկ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Պապյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Թազայանի կողմից հետաքննություն է սկսվել։ Ոստիկանները պատճենահանել և իրենց հետ տարել են տեսախցիկում արձանագրվածը, որով երևում է, թե ինչպես է տեղի ունեցել ոսկյա զարդերի հափշտակությունը։
Ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանն արդեն երեք օր է կրկին հացադուլ է հայտարարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասրաթյան Ստեփանը։ «Հարգելի լրագրողներ և ֆեյսբուքյան ընկերներ, ցմահ դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շուրջ երեք օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, խնդրում և պահանջում է իրեն այցելի ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ, պրն Ֆելիքս Ցոլակյանը, որպեսզի գաղտնիք հայտնի, եթե տվյալ պաշտոնյան շուրջ քսան օրվա ընթացքում չայցելի հիմնարկ, ապա այդ գաղտնի տեղեկատվությունը կհայտնի»:
Հայաստանի լրագրողները հուլիսի 29-ին ցուցաբերեցին բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ և համարձակություն` Սարի թաղում և Խորենացի փողոցում խաղաղ ցուցարների դեմ ոստիկանության և վերջինիս հետ համագործակցող քաղաքացիական հագուստով սադրիչ-գրոհականների ապօրինի գործողությունների լուսաբանման ժամանակ: Այդ օրը լրագրողներից շատերը դարձան բռնության զոհ, բայց ողջ հանրությանը ցույց տվեցին, թե ինչպես են բարձրաստիճան ոստիկանները համակարգում սադրիչների գործողությունները քաղաքացիների դեմ բռնություն հրահրելու նպատակով:
Արդեն 6 ամիս է, ինչ ԶԼՄ-երի կողմից հրապարակված տեսագրություններում բացահայտված են Սարի թաղում տեղի ունեցածը, սակայն առ այսօր իմ և իմ ընկերների դեմ շինծու մեղադրանքով դատավարությունների ժամանակ քննիչները, դատախազները և դատավորները հրաժարվում են ընդունել այդ տեսագրությունները որպես գոյություն ունեցող ապացույցներ: Նույնիսկ երբ դատարանը ստիպված է լինում հետազոտել այդ տեսագրությունները և դատավորները սեփական աչքերով տեսել են, որ մեզ ներկայացված մեղադրանքները հիմնազուրկ են, իսկ դրա հիմքում դրված ոստիկանների ու գործակալների ցուցմունքները` ակնհայտորեն սուտ, նրանք իրենց որոշումներում թաքցնում են այդ տեսագրությունները հետազոտելու փաստը, չնշելով անգամ դրանց առկայության մասին: Դատարանը նույն ճակատագրին է արժանացնում նաև իրականությունը ներկայացնող բազմաթիվ լրագրողների և հավաքի մասնակիցների ցուցմունքները, հրաժարվելով պահանջել և հետազոտել այդ ապացույցները:
Քանի որ դատարանն իր այդ գործողություններով ինձ առ այսօր զրկում է ապօինի մեղադրանքից և կալանավորումից պաշտպանվելու բոլոր արդյունավետ միջոցներից, թողնելով միայն նիստերին ձևական մասնակցելու հնարավորությունը, ի բողոք դրա ես հրաժարվում եմ մասնակցել կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու վերաբերյալ 25.01.2017 թ. դատական նիստին:
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
Հայտնի է դարձել «Պանորամա» հյուրանոցի տնօրենի մահվան որոշ հանգամանքներ։ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող «Պանորամա» հյուրանոցային համալիրի տնօրեն՝ 44-ամյան Տիգրան Կալմուխյանը մահացել է ինֆարկտից։ Այս մասին Dialogue.am-ի հետ զրույցում հայտնեցին հյուրանոցի աշխատակիցները՝ իրենց խոսքում նշելով, որ զարմացած են դեպքից, քանի որ տնօրենն առողջական խնդիրներից երրբևէ չի խոսել և չի բողոքել։
Նշենք, որ Տիգրան Կալմուխյանն ամուսնացած չէր։ Աշխատակիցների խոսքով՝ լավ հարաբերությունների մեջ է եղել աշխատակիցների և գործընկերների հետ։
Հիշեցնենք, այսօր առավոտյան՝ ժամը 8։30-ին, հայտնաբերվել էր «Պանորամա»-ի համալիրի աշխատասենյակներից մեկում՝ առանց բռնության հետքերի։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Արդեն երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը «անհետացել է». նրա գոյության մասին ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին գրում է nrnak.com-ը:
Արդեն երկու ամիս է asekose.am և nrnak.com կայքերը հետևողական հետաքննություն են սկսել Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի ու նրա գոյության մասին փաստեր գտնելու համար: Պաշտոնական դիմումներ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, տարբեր մեթոդներով փորձել են տեղեկություններ ստանալ այն քրեակատարողական հիմնարկի մասին, որում իր պատիժը կարող է կրեր դատապարտյալը: Ցավոք, յուրաքանչյուր լուսաբանման փորձ հանդիպում էր անսասան պատի, այն պատին, որը ամենայն հավանականությամբ կանգնած է ոճրագործության թիկունքում:
Nrnak.com կայքը փորձեց այլընտրանքային կապ որոնել՝ կապ հաստատելով քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների հետ: Արդյունքում ստացվեցին տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քրեակատարողական հիմնարկում, այդ թվում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում , ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ –ում, ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ –ում, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ –ում, մյուս հիմնարկներում նույնպես Նաիրի Հունանյան անուն ազգանանով դատապարտյալ գոյություն չունի:
Մնում է ենթադրել, որ Նաիրի Հունանյանը կամ հանրապետությունից դուրս է, կամ էլ վաղուց կենդանի չէ, հակառակ դեպքում ամիսների կատարված աշխատանքը ոճրագործի գոյության մասին գոնե մի փոքր փաստի նշույլ կտար: Արդարադատության նախարարության անտարբերությունն ու անողնաշարությունը ևս մեկ անգամ ապացուցում են վաղուց ապացույցների կարիք չունեցող այն իրողությունը, որ հոկտեմբերի 27-ը պետական մասշտաբի դավադրություն էր, որին մասնակցություն է ունեցել ներկայիս ղեկավարության մտերիմները:
Իջևանում օրեր առաջ հետաքրքիր դեպք է գրանցվել. անհայտ անձինք, մի քանի խոչընդոտ հաղթահարելով, մտել են ոսկու բաժին, սակայն ոչինչ չգողանալով հեռացել են:
Մեր տեղեկություններով՝ միչև ոսկու բաժին հասնելը նրանք մի քանի խոչընդոտներ են հաղթահարել, պոկել են քաղաքացու շինության պատուհանների ճաղավանդակները, մտել գեղեցկության սրահ, ապա քանդել են պատը և մուտք գործել ոսկու բաժին, այս ամենից հետո սակայն նրանք ոչինչ չեն գողացել ու լքել են տարածքը:
Թե ինչ նպատակ է հետապնդել այս ամենը կպարվի քննությամբ:
«Փաստինֆո»–ն հղում անելով՝ «Փրայմ քրայմ» լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Կրասնոդարում ձերբակալվել է երեք օրենքով գող տխրահռչակ Շաքրո Քուրդի մերձավոր շրջապատից: Նրանցից երկուսը՝ Դաթո և Շալվա (Կուսո) Օզմանովները նրա արյունակից ազգականներն են, իսկ երրորդը նրանց կողմից առաջ քաշված հավատարիմ հայ Արա Արմավիրսկին (Արա Մուրադյան):
Վերջինս մյուս երկուսի՝ Մոսկվայից արտաքսվածների համար համար հանդիսանում է պատվար՝աշխարհում նրանց համար ամենաանվտանգ տարածքում՝ Կուբանում՝ Դեդ Հասանի նախկին կալվածքում, ում, երևի, որոշել էին հիշել մահվան չորրորդ տարելիցի նախօրեին:
Հրաշք տեղի չէր ունեցել, ձերբակալվածներից ոչ ոք որևէ պատասխանատվության չի կանչվել, թեև նրանցից որևէ մեկի՝ հատկապես Դաթոյի, ճաղերից այն կողմ հայտնվելու մոտալուտ սպառնալիքը արդեն կախված է օդում:
Շատերը կարծում են, որ բանտում, ցանկալի է կարմիր կորպուսում՝ Շաքրոյի թիկնազորի մոտ, առաջին հերթին մինչև այժմ ոչ մի անգամ չնստած Դաթոյի համար ողջ մնալու ավելի շատ շանսեր կան, քան որևէ այլ տեղ: Կարճ ժամանակահատվածում, քանի դեռ Շաքրոն իշխում էր Մոսկվայի վրա, Դաթոն՝ նրանից ամենալայն լիազորություններ ստանալով, քիչ հայտնի գողից վերածվեց գողի, որին շատերը ատում են:
Շաքրոյի, ապա դրան հաջորդած՝ երկու այլ տիտղոսակիր եզդիների՝ նրա իսկ անձեռնմխելի ազգականներ Նոդարի՝ Մոսկվայում և Մերաբի՝ Երևանում, կալանավորումից հետո Դաթոն դարձավ վրեժխնդիր լինելու ծարավ նրա բարին չցանկացողների գլխավոր թիրախը:
Ամենախորամանկ «քութաիսցիները» արդեն գողտուկ սադրում են որոշ «սուխումցիների»՝ նրանց հանգեցնելով սկսածն ավարտին հասցնելու մտքին: Եթե, ասենք, Իրակլի Խուտային միևնույն է արդեն ներկայացնում են Հոլանդիայում նրա կողմից կտրատած Դաթոյի արյունը, ինչ կարիք կա մանրանալ: Նույն բանի համար քեզ երկու անգամ չեն դատի:
Հունվարի 13-ին Երևանի մի բնակիչ ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհին՝ 1990 թ. ծնված Ք. Ա.-ն, Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: Հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է 27-ամյա կնոջ դիակի գտնվելու վայրը:
Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից Եղեգնաձոր տանող ճանապարհի 5-րդ կմ-ի 300 մ հատվածի մայրուղու մայթեզրին գտնվող ձորակում: Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարվել է 540 հազար դրամ գումարի պարտքը Ք. Ա.-ին չվերադարձնելու նպատակով:
Գարեգին Եղիազարյանը ձերբակալված է:
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.