21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...Ի պատասխան tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված «Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է» վերտադրությամբ հոդվածի՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ զորացրված զինծառայող Հայկ Գինովյանն իր ծառայությունն անց է կացրել այն հատվածում, որտեղ ապրիլին բացահայտ պաշտպանողական և հակահարձակողական ռազմական գործողություններ չեն ընթացել:
Դրա համար էլ նրա զինգրքույքում նշված է միայն, որ նա ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ: Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկվա իր ասուլիսում, անդրադառնալով վերոնշյալ հարցին, տվել է համապատասխան պարզաբանում:
Ուստի խնդրում ենք մեր լրատվամիջոցներին սույն հարցին մոտենալ ըմբռնումով և այն հրապարակային քննարկման նյութ չդարձնել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
tert.am-ի խմբագրություն է դիմել հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանը՝ բողոքելով, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին:
Հայկը Tert.am-ի խմբագրություն է ներկայացրել իր ու նույն զորամասում ծառայած ընկերոջ զինգրքույկների լուսակարները: Իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է ապրիլյան պատերազմին մասնակցելու հատվածը, իսկ ընկերոջ զինգրքույկում պարզ երևում է, որ նախ գրվել է, որ զինվորը մասնակցել է ապրիլյան պատերազմին, հետո վրան կարմիր գրիչով գրվել է՝ անվավեր:
«Զինվորական ծառայության եմ գնացել 2015-ի հունվարի 15-ին: Ծառայել եմ ԼՂՀ Մարտունու շրջանում՝ ականանետային մարտկոցում: Ապրիլյան պատերազմի առաջին օրվանից մասնակցել եմ մեր պաշտպանական շրջանի սահմաններում: Ես հրետանավոր եմ, ապրիլյան պատերազմի հետ առաջին օրվանից մեր մարտկոցը մասնակցել է մարտական գործողություններին, բարձրացել ենք դիրքեր, հրետանուց կրակ է գնացել թշնամու ուղղությամբ, ապրիլի 3-ին, 4-ին ականանետերով սկսել ենք կրակել, դրանից հետո մոտ 3 ամիս դիրքերում ենք ծառայել: Ապրիլի 2-ից հունիսի 12-ը դիրքերում ենք եղել»,- պատմեց նախկին զինվորը:
Զորացրված զինվորը պատմում է, որ իր զինվորական գրքույկում նախ գրել են, որ նա ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, հետո՝ զորացրվելու ժամանակ, սպիտակ ներկով ջնջել են այդ հատվածը և համարել անվավեր:
Ընդ որում՝ Մարտունիում նույն մարտկոցից ամռանը 7-8 զորացրվածների գրքույկներում հաստատել են, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին, իսկ իրենց զորացրելու ժամանակ պահանջել են գրքույկները ու ներկով ջնջել այն հատվածը, որ իրենք նույնպես մասնակցել են մարտական գործողություններին:
«Մեր զորակոչի զորացրվելու ժամանակ բոլոր 5-իս գրքույկներում գրվեց, որ մարտական գործողություններին մասնակցելու առթիվ գրառումն անվավեր է»,- ասաց զինվորը: Ասել է թե՝ ստացվում է՝ միասին ծառայած նույն մարտկոցի 22 զինվորների մի մասը մասնակցել է ապրիլյան պատերազմին, մյուսի մասի մասնակցությունն անվավեր է ճանաչվել:
«Մեր զորակոչից միասին զորացրվել ենք 5 հոգով այդ մարտկոցից, 5-իս մասնակցությունն էլ մարտական գործողություններին անվավեր է ճանաչվել:
Մեզ չեն պատճառաբանել, թե ինչու են նման կերպ վարվել: Ուղղակի անվավեր են ճանաչել զորացրվելու ժամանակ: Իմ գրքույկում միայն գրված է, որ ես իրականացրել են մարտական հերթապահություն, իսկ մարտական գործողություններին իմ մասնակցությունը չի հաստատվել: Այսինքն՝ ստացվում է, որ մենք չենք մասնակցել քառօրյա պատերազմին, ինչը ճիշտ չէ և անարդար է, որովհետև ես ապրիլի 2-ից հունիսի 12-ը դիրքերում եմ եղել, ու մասնակցել եմ էդ ամեն ինչին»,- ասաց նախկին զինվորը:
Թեև նախկին զինվոր Հայկ Գինովյանը ուսանող է, չի կարծում, որ զեղչերից զրկելու համար են անվավեր ճանաչել իր մասնակցությունը ապրիլյան պատերազմին: «Շատ զինվորներ գիտեմ, որ մասնակցել են ու իրեն մասնակցությունն էլ են անվավեր ճանաչել, բայց նրանք ուսանող չեն»,- ասաց Հայկը:
Նշենք, որ ապրիլյան պատերազմին մասնակիցներին խոստացված արտոնությունն ուսման վարձի համար 50 տոկոս զեղչ սահմանելն է: Իսկ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձավճարի միայն 30 տոկոս զեղչից։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին ասաց, որ դա մասնավոր դեպք է, և իրենք կպատասխանեն ուսումնասիրելուց հետո միայն: «Ընդհանրապես, նման դեպքեր նախորդ զորացրման ընթացքում եղել են արդեն: Ինչպես և նախորդ զորացրման դեպքում, բոլորն ուսումնասիրվում են, ովքեր մեզ դիմում են: Խնդիրն անհատական մոտեցում է պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը:
«Դուրս ենք գալու, հո միշտ բերդում չե՞նք մնալու»,-իր դատավճռից առաջ այսօր դատարանում հավաքված ընկերներին ու հարազարներին մխիթարում էր Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից ավազակային հարձակման միջոցով 1 մլն. 700 հզ ԱՄՆ դոլար արժողությամբ ադամանդ գողանալու և մաքսանենգ ճանապարհով այն Հայաստան տեղափոխելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Խոսրով Մելքոնյանը:
Այս ամբաստանյալի, վերջինիս հորեղբոր որդու՝ Հովհաննես Մելքոնյանի և Սեմյոն Եդիգարյանի համար մեղադրող դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ավելի մեղմ պատիժ սահմանեց՝ նրանց դատապարտելով համապատասխանաբար 13, 23 և 21 տարվա ազատազրկման:
Ըստ դատավճռի եզրափակիչ մասի՝ ամբաստանյլալներն անմեղ ճանաչվեցին իրենց մեղագրվող մաքսանենգության հոդվածով:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դատաքննության ամսիների ընթացքում ՀՀ Քրեական օրենսդրությամբ նախատեսված մաքսանենգություն հոդվածը ՀՀ ներմուծվող ապրանքների մասով ապաքրեականացվել է, և քրեական պատասխանատվությունը փոխարինվել վարչականով:
Հովհաննես Մելքանյանն ու Սեմյոն Եդիգարյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 175( ավազակություն) հոդվածներով, իսկ Խոսրով Մելքոնյանի մասնակցությունը իրեն մեղսագրվող սպանությանը, դատարանն ապացուցված չի համարում:
Դատավճռից հետո ամբաստանյալների պաշտպաններ Էդուարդ Աղաջանյանն ու Կարեն Հակոբյանը վստահեցրին, որ բողոքարկելու են դատական ակտը:
«Որոշակի չափով օբյեկտիվություն կա, բայց բողոքարկելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մելքոնյան եղբայրների փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը նշեց, որ ոչ թե Հայաստանի դատարանի, այլ Արաբական էմիրությունների կողմից խախտվել են երկու երկրների միջև կնքված հանձնման պայմանագրի դրույթները, որի պատճառով քրեական գործով չեն հետազոտվել անհրաժեշտ բոլոր ապացույցները, չեն կատարվել բոլոր քննչական գործողությունները:
«Այս պայմաններում ես հարցականի տակ եմ դնում դատավարության արդարացիությունը: Այստեղ մենք գործ ունենք Մարդու իրավունքների եվրոպայան դատարանի սահմանած մի շարք չափանիշների խախտման հետ: Դատարանն ու պաշտպանական կողմը զրկվեին մի շարք ապացույցներ հետազոտելու հնարավորություններից»,- ասաց Հակոբյանը:
Վերջինս ընդգծեց, որ թեև դատարանը չբավարարեց մեղադրող դատախազի պահանջն ու ցմահ ազատազրկման չդատապարտեց ամբաստանյալներին՝ դատավճիռն ինքն օրինական համարել չի կարող:
«Եթե մի կողմը չի կատարում իր պարտականություններն, ապա դրա պատճառով մեր քաղաքացիները չպետք է հայտնվեն նման իրավիճակում»,- ասաց Կարեն Հակոբյանը:
Նշենք, որ գործի քննության ողջ ընթացում պաշտպանական կողմը բարձրացրել է այն հարցը, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքների հիմքով քրեական գործի հարուցումն ի սկզբանե ապօրինի է եղել:
Խնդիրն այն է, որ 2014-ի մարտի 13-ին այդ ժամանակ դեռևս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն, առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի պահանջներով` մերժվել է ամբաստանյալների հանձնումը Արաբական Միացյալ Էմիրություններին և սահմանված կարգով պահանջել քրեական գործի նյութերը` քրեական հետապնդում իրականացնելու համար:
Ըստ պաշտպանական կողմի՝ հետագայում, չկարողանալով դիվանագիտական ուղիներով կամ դատախազական փոխհամագործակցության շրջանակներում լուծել քրեական գործի վարույթը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցելու հարցը, փաստացի, ԱՄԷ-ի իրավասու մարմինների անգործության՝ քրեական գործի նյութերը չուղարկելու պատճառով, ներպետական օրենսդրության և Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև «Հանձնման մասին» պայմանագրի պահանջների խախտմամբ, քրեական գործ է հարուցել:
Արդյունքում, ըստ պաշտպանական կողմի՝ Հայաստանում հարուցված քրեական գործի դատակոչի ցուցակից հանվել և դատաքննության ընթացքում ընդհանրապես չեն հետազոտված ԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները: Բացի այդ` հրաժարվել են դատարան գալ և հարցաքննվել ԱՄԷ-ում ապրող տասնյակ վկաներ, ինչն էլ կասկածի տեղիք է տվել, թե իրականում նշված վկաները գոյություն ունեն: Քննության ոչ մի փուլում ամբաստանյալները հնարավորություն չեն ունեցել առերես հարցաքննվել մեղադրական եզրակացությամբ նշված մեղադրանքի կողմի վկաներ հետ, նրանք և պաշտպանները փաստացի զրկվել են դեպքի վայրի զննությանը ծանոթանալու, այն վերլուծելու հնարավորությունից:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր անդրադարձավ ՀԱՊԿ՝ ՀՀ գլխավորման հետաձգմանը՝ նշելով, որ տարբեր պետություններ միջազգային կառույցներում տարբեր դրդապատճառներով չեն գալիս կոնսենսուսի. «Ժամանակ է պահանջում, որ այս համակարգը սկսի գործել: Սրան շատ հանգիստ պետք է նայել: ՀԱՊԿ-ը ձեւավորվել է 1992թ.: Նրա կանոնադրության մեջ ԼՂ հարցում չկան դրույթներ, միայն անդամ պետությունների դեմ ագրեսիայի ժամանակ նա կարող է գործել: Նույնն էլ վերաբերում է ՆԱՏՕ-ին, այս կառույցը եւս նույն կերպ է գործում: Կա հայեցակարգ, որ ՀԱՊԿ-ը պետք է աշխատի, որ կանխի ագրեսիան, իսկ ագրեսիան զինադադարի խախտումը չէ, դիվերսիան չէ: Այդ դեպքում պետք է մոտեցում գտնվի ագրեսիայի կանխարգելման համար: Նաեւ մեկ այլ մոտեցում կա՝ պետությունը պետք է դիմի ՀԱՊԿ՝ օգնության համար: ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ մեր բանակը բերվե՞ց մարտական բարձր պատրաստակամության, չբերվեցին, չէ, միայն զորամասերը կանխեցին այդ դիվերսիաները: ՀԱՊԿ-ն միակ կազմակերպությունն է, որ բացահայտ հայտարարեց ու դատապարտեց Ադրբեջանի քայլերը: Շնորհիվ ՀԱՊԿ պայմանագրի՝ մեր սպաները ՌԴ-ում անվճար են սովորում, ՌԴ սպառազինությունը ՀՀ-ին վաճառում է ներքին գներով»:
Ինչ վերաբերում է մեր սպառազինությանը, ապա պարոն Հարությունյանը նկատեց՝ մեր հակահրթիռային համակարգը վաթսունական թվականների է, սպառազինության մի մասը՝ ութսունականների. «Ու մի մտածեք, թե դրանք վատն են: Ադրբեջանը դրանք չունի, նա մտել է մրցավազքի մեջ, ծախսում է գումարներ ու չի հասնելու իր նպատակին»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին նա գնահատականներ չհնչեցրեց՝ նշելով, որ դեռ շուտ է:
Նա խոսեց նաեւ բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների, սպանությունների վիճակագրությանը՝ ասելով, որ չի վստահում այդ տվյալներին, թե ինչ մեթոդիկայով են հաշվարկում՝ շատ են, թե քիչ այդ դեպքերը. «Ադրբեջանական կողմում այդ տվյալները փակել են, քանի որ շատ ավելի են նման դեպքերը: Պատկերացնո՞ւմ եք՝ այն ծնողների վիճակը, որ կարդում են մամուլում՝ հերթական զոհը բանակում, սա որքանո՞վ է քաջալերում բանակին: Մեր բանակում արձանագրված զոհերը, որքան էլ, որ ցավալի է, նվազագույնն են: Իմ ժամանակ եւս եղել են դեպքեր, երբ զոհված զինծառայողների մայրերը գալիս էին բողոքի ակցիաների: Ասեմ ձեզ՝ ինքնասպանություններն ավելի վատ են, քանի որ զինվորը տասնհինգ րոպեում չի կարող նման որոշում կայացնել, ուրեմն նրան դրդել են, իսկ դա նշանակում է, որ հրամանատարական կազմն իր տեղում չէ»:
Օրերս կառավարությունն անդրադարձավ կալանավորների և դատապարտյալների բուժսպասարկման ոլորտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը և հաստատեց քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների արդիականացման հայեցակարգը: Դեռ վերջնականապես պարզ չէ, թե որ տարբերակը կընտրվի, սակայն արդեն ակնհայտ է, որ տարիներ շարունակ եղած ծրագիրը՝ Երևանի կենտրոնում առկա ծավալուն տարածքը օգտագործել բիզնես նպատակներով այլևս օրվա հրամայական է դարձել: Այժմ ընդամենը քննարկվում են տարբերակներ օպտիմալացնելու եղանակով օտարելու ՔԿՀ-ն:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի համար փնտրվող տարբերակները մի քանիսն են: Հիվանդ դատապարտյալներին բուժօգնություն ցուցաբերել քաղաքային հիվանդանոցներում ,ինչն այսօր էլ մասամբ ապահովում են, քանի որ թե՛ ՔԿՀ երի բուժ սպասարկումը, թե՛ «ԴՀ» ՔԿՀ –ի հնարավորությունները թույլ չեն տալիս լիարժեք բուժում իրականացնելու: Սակայն կան հիվանդության տեսակներ, որոնք պահանջում են խնամք և մշտական վերահսկողություն , ուստի անհրաժեշտ է որևէ կերպ ապահովել կոնկրետ բուժհաստատության գոյությունը. Այն կարող է լինել որևէ ՔԿՀ –ի տարածքում նոր կառուցվող շենքի տեսքով, կամ որևէ գործող հիվանդանոց, որը կվերափոխվի ՔԿՀ -ի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարվել է գտնել մեխանիզմներ, լուծելու հարցը:
Գործընթացը սկսված է, տեսնենք, թե ինչ լուծում կստանա տարիներ շարունակ դատապարտված անձանց որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքի չարչրկված հարցը: Ի դեպ, նախարարը կառավարությունում հայտարարեց, թե հնարավոր է, որ առհասարակ փակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, սակայն դա հաստատապես առաջ կբերի մի շարք խնդիրներ:
Վստահ ենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ շարունակելու է գործել, իսկ օպտիմալ տարբերակի որոնման ճանապարհին այն ուղղակի կենտրոնի տարածքից կմաքրվի ու կտեղափոխվի:
Աննա Գրիգորյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, թե ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ և կատարել են պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 15.12.2016թ.-ին ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալն ու նույն բաժնի ավագ քննիչը փաստաբան Վահագն Մ.-ին ձերբակալումից ազատելու պայմանով և նրա կնոջը քննչական բաժնում պահելու սպառնալիքով հարկադրել են ընդունել փաստաբանի կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը և կեղծ ցուցմունքներ տալ:
Բացի այդ, թե՛ Վահագն Մ.-ն և թե՛ նրա կինը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել են, որ հիշյալ քննչական բաժնի քննիչը կեղծել է փաստաբանի կնոջ` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, այսինքն` առանց վերջինիս ներկայության նրա անունից քրեական գործով ապացույց հանդիսացող փաստաթուղթ է կազմել և դրանում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի և 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արսեն Աֆրիկյանի ղեկավարած «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հերթական հանցավոր միջադեպն է գրանցվել:
Lakmoes.am-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 24-ին, ՔԿՀ-ի պետի անձնական օգտագործման «զոն նայողներից» վրացի Կարեն մականունով դատապարտյալը մեկ այլ դատապարտյալի հետ միասին դաժան ծեծի են ենթարկել Վահե անունով խցակցին, ապա պոկել ականջը:
ՔԿՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տուժողը ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանի համար անցանկալի անձանց ցուցակում է, որոնց ներկայությունը չի ուզում հանդուրժել իր ղեկավարած հիմնարկում և նրանց նկատմամբ հաշվեհարդար է տեսնում անձնական օգտագործման քրեական տարրերի միջոցով:
Տուժող Վահեին գիշերը տեղափոխել են հիվանդանոց և 11 կար դրել ականջին, իսկ ծեծողներին ձեռնաշղթաներ են հագցրել և տարել:
Նկատենք, որ «Դատապարտյալների հիվանդանոցը՛՛ ՔԿՎ-ի և ՔԿՀ- պետի համար փող աշխատելու շատ հարմար տեղ է. այնտեղ տեղավորվելու համար պետք է կամ լավ փող ունենաս, կամ՝ լավ ծանոթ, կամ լավ բողոքող լինես:
Հենց դրանից էլ Աֆրիկյանը կատաղել է. ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր մինչ քաղաքը գերակա հանրային շահի տակ թալանելն ասում նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին՝ «փողի վրա նստել ես, ասում ես փող չկա», այնպես էլ Աֆրիկյանն է նեղվում, որ «փողոտ հիմնարկի» վրա նստած՝ չի կարողանում փող աշխատել: Նրա «օդերը» փակել են մարմնավաճառների, օղիների և այլ միջադեպերի հետ կապված աղմկոտ պատմություններից հետո:
Եվ եթե նրան չեն հեռացնում պաշտոնից ու համակարգից, ուրեմն այս ՛՛աֆրիկյան ժանտախտը» ինչ-որ շրջանակների որոշ պատվերներ պետք է կատարի:
Աղբյուրը՝ lakmoes.am
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան 1 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սևակ Պողոսյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն բաժնի քննչական բաժնի պետի տեղակալներ Հարություն Խեդոյանն ու Վահե Լաչինյանը։
Այս պահին տեղում աշխատում է նաև դատաբժիշկը, իսկ դին անճանաչելի է, քանի որ ընկած է բերանքսիվայր և գլուխն ամբողջովին ջախջախված է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն իր կամքից անկախ՝ նա ընկել է ցած։
Նրա մոտ հայտնաբերվեց մարտկոց /батарейка/, ձեռնոցներ, իսկ մի քիչ այն կողմ հայտնաբերվեց պտուտակահան։ Այս պահին ոստիկնությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր իրազեկել է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով:
Ընդ որում, իսկականին առավել նմանեցնելու նպատակով, դրանց վրա փակցվել են 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձև փայլաթիթեղներ: Կեղծ թղթադրամներն իրացվել են ՀՀ մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում՝ գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձև փայլաթիթեղը և ջրանիշի առկայությունը (ըստ ներկայացվող նմուշի):
Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաև նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։ Դրամանենգությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 57-90-58 և (010) 57-98-44:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:
Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:
Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:
«Հայր և որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչև մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:
Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից:
-
-
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
21.05.2024 | 01:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.