02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...Մոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27_ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ:
Կարծում եմ՝ Տիգրան Նաղդալյանի սպանությամբ փորձ է արվել կտրել դեպի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները տանող թելերից մեկը: Հիմնավորեմ վարկածս: Ուսումնասիրելով «Հոկտեմբերի 27»-ի քր. գործով իրեղեն ապացույց ճանաչված հայտնի տեսաերիզը եւ դեպքի պահին դահլիճում գտնվող լրագրողներից մեկի կողմից կատարված ձայնագրությունը, որը նույնպես քր. գործին կցված իրեղեն ապացույց է, դժվար չէ համոզվել, որ տեսաերիզը ենթարկվել է կողմնակի միջամտության, եւ դա կատարվել է մինչեւ այն Տիգրան Նաղդալյանի կողմից դատախազությանը հանձնելը: Իսկ ուսումնասիրելով «Հոկտեմբերի 27»-ի քր. գործի հատոր 12 եւ 13-ում Տ.Նաղդալյանի ցուցմունքները՝ պարզ է դառնում, որ Նաղդալյանը ի սկզբանե տեղյակ է եղել մոնտաժման փաստին եւ շատ նրբանկատորեն փորձել է թաքցնել դա: Այսպես, նախ տեսաերիզի եւ ձայներիզի մասին: Դրանցում տարօրինակն ու կասկածելին այն է, որ տեսաերիզը մոտ 6 րոպե առաջ է ընկնում ձայներիզից (խոսքը ահաբեկիչների ԱԺ դահլիճ ներխուժելու պահից սկսած առաջին 20 րոպեներին է վերաբերվում):
Անձամբ ես ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել եմ դրանք (իմ նախաձեռնությամբ եւ համակարգչային որակյալ մասնագետների աջակցությամբ ձայներիզից մաքրվել էր տեխնիկական աղմուկը եւ դրա սղագրումը տպագրվել էր «Չորրորդ իշխանություն» թերթում):
Ինչ վերաբերում է տեսաերիզին, ապա նկարահանումը ընդհատվում է միայն ԱԺ դահլիճից լրագրողներին դուրս թողնելուց հետո: Այս առումով Ազգային Հեռուստաընկերության շարժական հեռուստակայանի օպերատորը իր ցուցմունքում նշում է, որ, երբ ահաբեկիչները դուրս են թողել լրագրողներին, ինքը նույնպես դուրս գալու թույլտվություն է խնդրել եւ դուրս է եկել: Իսկ ահա բազմաթիվ վկաներ եւ տուժողներ իրենց ցուցմունքներում նկատում են, որ ԱԺ դահլիճ ներխուժելուց 20-25 րոպե հետո Նաիրի Հունանյանի հրամանով ահաբեկիչները լրագրողներին դուրս են թողել: Կրկնում եմ, 20-25 րոպեն ֆիքսվում է ոչ թե մի քանի, այլ 100-ից ավելի ցուցմունքներում: Կան նաեւ մի քանի ցուցմունքներ, որոնցում նշվում է 15 րոպե:
Կապված տեսաերիզի հետ՝ Տ. Նաղդալյանը իր ցուցմունքում (հատոր 12, գործ թերթ 188) նշում է. «…Լուրն առնելուն պես իմ աշխատասենյակի հեռուստացույցին միացվեց ԱԺ-ից եկող ազդանշանը եւ համոզվելով, որ խորհրդարանում հարձակում է տեղի ունենում… ժամը 18-ի «Հայլուրի» համար հատուկ թողարկում պատրաստելու համար կարգադրել եմ մոնտաժել առկա կադրեր… Ավելացնում եմ, որ հաղորդումից մոտ 9 րոպե անց ԱԺ-ից ստացվող տեսագրությունը կորավ, ապա ընդհատվեց ձայնային ազդանշանը: Համոզվելով, որ ԱԺ-ից ստացվող ազդանշանը ընդհատվել է, հրահանգեցի տեսագրությունը անմիջապես փոխանցել ինձ եւ դրանից հետո այն ոչ մեկին չի տրամադրվել, մինչեւ դատախազությանը հանձնելը»:
Այն, որ տեսաերիզը մինչեւ դատախազությանը հանձնելը ոչ ոքի չի տրամադրվել՝ սուտ է, եւ դա ապացուցվում է ինչպես Տ. Նաղդալյանի հետագա, այնպես էլ իր տեղակալ Հարություն Հարությունյանի ցուցմունքներով, որոնցում նրանք նշում են, որ տեսաերիզը անվտանգության նկատառումներով դուրս են տարել հեռուստաընկերությունից եւ, ըստ Նաղդալյանի ցուցմունքի, 2 ժամ, իսկ ըստ Հարությունյանի ցուցմունքի՝ 1 օր պահվել է վերջինիս ընկերոջ քրոջ տանը: Թե իրականում ինչ նպատակով են տեսաերիզը դուրս հանել հեռուստաընկերությունից, չենք կարող ասել: Գուցե մոնտաժելու, միգուցե անհրաժեշտ է եղել որեւէ մեկին ուշադիր դիտել այն եւ հրահանգել, թե ինչ կադրեր պետք է մոնտաժվեն: Բայց որ դա արվել է իբր անվտանգության նկատառումներով, բացառվում է, քանի որ ահաբեկիչների առաջին պահանջը հենց այն էր, որ ԱԺ-ում կատարվածը ցուցադրվի ուղիղ եթերում:
Ինչ վերաբերում է Նաղդալյանի կողմից տեսաերիզի մոնտաժման հրահանգ տալուն, ապա դա վերաբերվում է ոչ թե բնօրինակին, այլ նրանից արված պատճենին, ինչի մասին Նաղդալյանը իր հաջորդ ցուցմունքում (հատոր 13, գ.թ. 144) քննիչի՝ «Տեսաերիզի հետ որեւե աշխատանք կատարվե՞լ է, թե ոչ» հարցին պատասխանում է. «Իմ հանձնարարությամբ տեսաերիզներից մեկից պատճենահանում է իրականացվել «Հայլուրի» ստուդիայում եւ մոնտաժվել կարճ կադրերով, ու հանվել են հատկապես դաժան կադրերը: ԱԺ-ի դահլիճից հեռարձակվածը, որը գրվել է երկու տեսաերիզների վրա, հետագայում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Բնօրինակ կասետների հետ որեւէ գործողություն չի իրականացվել»:
Այսպիսով, ճշտենք, թե ինչ փաստեր ունենք մեր ձեռքին, որոնք բոլորն էլ քրեական գործում անցնում են ցուցմունքների կամ իրեղեն ապացույցների տեսքով՝
1. ԱԺ դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության տեսագրության մի հատված, որը, ըստ Նաղդալյանի ցուցմունքի, որեւէ կողմնակի միջամտության չի ենթարկվել.
2. նույն տեսաերիզը, որում ֆիքսված է, որ տեսագրումը ընդհատվել է ահաբեկիչների՝ ԱԺ դահլիճ ներխուժելու պահից 11 րոպե հետո,
3. քր. գործով անցնող 100-ից ավելի ցուցմունքներ, որոնցում նշվում է, որ ահաբեկիչները լրագրողներին դահլիճից դուրս են թողել 20-25 րոպե հետո,
4. նույնպես իրեղեն ապացույց ճանաչված ձայներիզ, որը սկսվում է ահաբեկիչների դահլիճ ներխուժելուց 5 րոպե առաջ եւ ավարտվում ԱԺ ներքին ռադիոյի անջատվելով,
5. Նաղդալյանի ցուցմունքը, որտեղ նշվում է, որ ԱԺ-ից ստացվող ազդանշանը ընդհատվել է 9 րոպե հետո:
Այս փաստերը համադրելիս ի՞նչ պատկեր կստանանք:
Նախ՝ արձանագրենք, որ ձայներիզի ու տեսաերիզի առաջին 20 րոպեները (Լ. Բարխուդարյանի. «դրանք վարկեր չեն…» եւ լրագրողներից մեկի «Նաիրի, արի մեզի դուրս տար…» բառակապակցությունների ընթացքում) միմյանց չեն համապատասխանում. տեսաերիզը մոտ 6 րոպե առաջ է անցնում:
Փաստորեն, Նաղդալյանը նշում է, որ ազդանշանը ընդհատվել է 9 րոպե հետո, եթե դրան ավելացնենք այն 1-2 րոպեները, որոնց ընթացքում գլխավոր ինժեները շարժական հեռուստակայանից ստացվող ազդանշաններում նկատում է ահաբեկիչների դահլիճ ներխուժելն ու կրակոցները եւ վազելով մտնում ու այդ մասին զեկուցում է Նաղդալյանին, ապա ստանում ենք 11 րոպե, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան տեւում է տեսաերիզը: Փորձենք վկաների ամենանվազագույն ցուցմունքներից՝ 15 րոպեից հանենք Նաղդալյանի նշած 9+2 րոպեն: Իսկ ի՞նչ եղավ նվազագույն 4 րոպեն: Ստացվում է, որ Նաղդալյանը ի սկզբանե իր ցուցմունքներում փորձել է թաքցնել 4-9 րոպե տեւողությամբ ինչ-որ կադրերի մոնտաժման փաստը: Բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Համաձայնեք, որ այս հարցի պատասխանը «Հոկտեմբերի 27»-ի առաջիկա նիստերից մեկի ընթացքում պետք է ակնկալվեր անձամբ Նաղդալյանից լսել, իսկ նա, ի տարբերություն «գործեր» թխող շատ քննիչների, գրագետ անձնավորություն էր եւ, բնականաբար, գիտակցում էր, որ այսքան ծանրակշիռ ու անհերքելի փաստերի առկայությամբ հրաժարվել մոնտաժման փաստից՝ կնշանակի կասկածի տակ դնել սեփական անձը, իսկ խոստովանելը ոչ այլ ինչ էր, քան մատնացույց անել դեպի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները տանող թելերից մեկը:
Նկատենք նաեւ այն, որ սպանության նախորդող օրերին Նաղդալյանը շատ անտրամադիր է եղել (դա չի վրիպել Քոչարյանի հետ նախատոնական հանդիպման մասնակից լրագրողներից): Իսկ նույն օրերին Նաղդալյանին Շվեյցարիա դեսպան ուղարկելու լուրը այս հարթության մեջ, ոչ այլ ինչ է, քան «փափուկ բարձ», այսինքն. «Հանգիստ եղիր, մինչեւ դատական նիստը, բոսը քեզ Շվեյցարիա է ուղարկելու»:
Հետեւաբար, Նաղդալյանին հավիտյան լռեցնելուն շահագրգռված անձանց պիտի փնտրել «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մեջ:
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 ապրիլ, 2003
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան Արմեն Սողոյանն է, որը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:
Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը և 2015թ. գիտական ղեկավարն է:
Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 3-ին Արմեն Սողոյանն ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ ոլորտում իսկապես կան կոռուպցիոն ռիսկեր: Սողոյանը նշել էր նաեւ, որ բացահայտված չարաշահումների արդյունքում 2015-2016 թթ-ին հանձնաժողովների 3 նախագահներ ազատվել են աշխատանքից, 4 բժշկի հայտարարվել է նկատողություն:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին:
Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 մլն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։
Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:
Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետևել և բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք: Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին և Արթուր Գրիգորյանին, ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առևտրային գործունեությամբ: Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4 տոննա պարենային և տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։ Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դեպքի մասին Արաբկիրի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ այդ վառված քաղաքացին թափառաշրջիկ էր, չուներ մշտական բնակության վայր և ինքը խղճալով՝ որպես կացարան տվել է նրան, որպեսզի ժամանակավոր բնակվի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մահացած 26-ամյա ծննդկանը մեր հիվանդանոց է տեղափոխվել արդեն պտղի ներարգանդային մահով, հետևաբար` երեխայի կյանքը փրկելու մասին խոսք անգամ լինել չէր կարող»,-Asekose.am-ին ասաց Կապանի ծննդատան վարիչ Սամվել Միկոյանը, ով նաև կնոջ ծնունդն ընդունողն է եղել:
Բժշկի խոսքով` 26-ամյա կինը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել.
«Հղիության ընթացքում նրան բուժող բժիշկը որևէ խնդիր չի նկատել: Նա մեզ մոտ տեղափոխվել է 38 շաբաթական հղիությամբ՝ արյան սիստեմի մակարդելիության խանգարումով: Ես ցանկանում էի նրան տեղափոխել Երևան, սակայն ռիսկային էր: Կինն անդադար արնահոսում էր:Մենք արել ենք ամեն ինչ, ցանկացած բան, ինչ մեզնից էր կախված: Բայց, ցավոք, կնոջ կյանքը փրկել չհաջողվեց, իսկ մենք՝ բժիշկներս Աստված չենք: Թե ինչն է իրականում պատճառը եղել, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»:
Ըստ բժշկի` իրենք մինչեւ վերջ պայքարել են, որ կնոջ արգանդը չհեռացնեն, քանի որ ծննդկանը երեխաներ չուներ եւ հետագայում կրկին մայրանալու հնարավորություն կունենար:
Հիշեցնենք, որ երեկ Սյունքի մարզի Կապան քաղաքում 26-ամյա ծննդկան և նորածին է մահացել: Հավելենք, որ կինը սպասում էր իր առաջնեկին:
Բանանի ներկրման թեման վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող եւ ակտուալ հարցերից մեկը: Մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի քանի տնտեսվարողներ արդեն իսկ պատվիրել են, իսկ մեկը օրեր առաջ տասը տոննա ներկրել է:
Իհարկե, այս զարգացումները խոստումնալից են, սակայն առաջիկայում հնարավոր խոչընդոտները բացառել պետք չէ: Համենայն դեպս, պաշտոնապես արձանագրված խոչընդոտների մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած նոր տեղեկություններն այլ բան են հուշում:
Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար եւ ազատ մրցակցային միջավայր: Իսկ արդեն նոյեմբերի 21-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը: «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Մանրամասն` այստեղ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 12։10-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնում մահացել է Կապան քաղաքի Շինարարների փողոցի 7-րդ շենքի բնակչուհի, 26-ամյա Մարինե Իվանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում մինչև Մ. Իվանյանի մահանալը նա ծննդաբերել է մահացած աղջիկ երեխա, և մինչ բժիշկները զբաղվել են երեխայով, մահանում է նաև մայրը։
Արդեն հիվանդանոցում մահացած կնոջ ամուսինը «մի քանի մուշտի է տալիս» բաժանմունքի վարիչ, 71-ամյա Սամվել Միկոյանին, վերջինս էլ այդ մասին ահազանգում է Կապանի ոստիկանություն։
Փաստի առթիվ քննիչ Հ. Մ.-Քարամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, իսկ բաժանմունքի վարիչի ահազանգի հիման վրա Կապանի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թումաղայանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։ Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը այսօր դիմելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզման մեջ գտնվող Ա. Յաղուբյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ու եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, նրան հայտնաբերելուց հետո տեղափոխելու են Նուբարաշենի բանտ։
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.