23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունից անցել է 7 տարի, սակայն մինչ այս պահը որևէ բացահայտում չի եղել: Այսօր էլ գաղտնիք է, թե ովքեր են կրակել ՀՀ քաղաքացիների վրա և ում հրամանով: Մարտի 1-ին մարդկանց սպանում էին սառնասրտորեն: Համացանցում կա տարածված տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է դիպուկահարը գնդակահարում Գրիգոր Գևորգյանին:
Մի բան հաստակ է, եթե այս ամենի մեջ մեղավոր լիներ ընդդիմությունը, ապա իշխանությունները անհապաղ այն բացահայտած կլինեյին: Իսկ թե ինչու չի բացահայտվում, այս սպանությունների գործը կարծում ենք հասկանալի է բոլորին:
https://www.youtube.com/watch?v=vysJhgGSfmg
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
Ինչպես «ՌԵՆ ՏՎ»–ին տեղեկացրել է աղբյուրը, աղջիկը Հայաստանում է։
Նախնական տվյալներով, նրան հաջողվել է հեռանալ Ռուսաստանից ծնողների կողմից ձևակերպված լիազորագրի շնորհիվ, սակայն այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ։
Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքները։
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», հնարավոր է, որ աղջիկը ինքն է կազմակերպել իր առևանգումը։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, աղջիկն ինքնուրույն մեկնել է Հայաստան, որտեղից առևանգողների անունից sms հաղորդագրություններ է ուղարկել հորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առևանգողները ընտանիքից մեկ միլիոն փրկագին են պահանջել` առանց նշելու արժույթը: Նրանք կապվել են աղջկա ավագ քրոջ հետ sms-հաղորդագրության միջոցով։
Հորը զանգահարել է հենց աղջիկը, նա լացում էր և պատմում, որ չարագործներն իրեն ծեծել են:
8-րդ դասարանի աշակերտուհուն առևանգել են հունվարի 16-ին: Օրվա երկրորդ կեսին նա դուրս է եկել տանից` մաթեմատիկայի ֆակուլտատիվ պարապմունքի, և կորել է:
Մի քանի ժամ անց անհայտ մարդիկ կապվել են նրա հոր հետ և հայտնել, որ աղջիկն իրենց մոտ է: Նրանք տղամարդուն երկու օր են տվել անհրաժեշտ գումարը հավաքելու համար:
Հրանտ Դինքի սպանության բացահայտումն ինքնախոստովանություն կլինի Թուրքիայի իշխանությունների կողմից: Նման կարծիք հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:
Ըստ նրա` այս պահին Հ. Դինքի սպանության գործով դատավարությունն ընթացքի մեջ է, սակայն անցած տասը տարիները ցույց են տալիս, որ Թուրքիայի հանրապետությունը` որպես պետական միավոր որևէ ցանկություն չունի բացահայտել կատարված հանցագործությունը:
Ս. Հացպանյանի փոխանցմամբ, ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի Թուրքիայի իշխանություններին դեմ արտահայտվող բազմաթիվ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ արդեն կոչ են արել հանրությանը հունվարի 19-ին` ժամը 15:00-ին, Հրանտ Դինքի սպանության ճիշտ օրն ու ժամին հավաքվել նրա հիմնադրած «Ակոս» թերթի խմբագրտան շենքի առջև:
«Հույս ունենանք, որ կլինի մարդկանց հոծ բազմություն. դա ցույց կտա, որ այդտեղի հասարակությունը, հատկապես այժմյան սերունդը հետամուդ է մեր եղբոր, մեր ազգակցի դավադրաբար սպանության գործին»,- ասաց Ս. Հացպանյանը` միաժամանակ ընդգծելով, որ 10 տարի առաջ, երբ Հ. Դինքի սպանության կապակցությամբ փողոցները մարդաշատ էին և բոլոր գոչում էին, որ իրենք Հ. Դինք են, Թուքրիան ավելի ժողովրդավար էր, քան այսօր:
Փորձագետի գնահատմամբ` Թուրքիայի հասարակությունն այժմ վախեցած է, քանի որ այդ երկրի բանտերը լցված են բանտարկյալներով, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններն անթաքույց կերպով ցույց են տալիս, որ գնում են դեպի միապետություն:
Բանախոսն անդրադառնալով Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ ներկայացված դատական հայցին, որում պահանջում են զրկել նրան ոչ միայն պատգամավորի մանդատից, այլև Թուրքիայի քաղաքացիությունից, մասնավորապես, նշեց. «Կարո Փալյանի հետ կատարվածն այդ նույն հասարակության կողմից ընկալվեց «արդյո՞ք Կարոն կարժանանա Հ. Դինքի ճակատագրին», նույնիսկ երկու-երեք հոդվածագիրներ իրենց թերթերի սյունակներում գրեցին, որ Կարո Փալյանը Հրանտ Դինք է. սա շատ լուրջ մեսիջ է»:
Ս. Հացպանյանի խոսքերով` Կ. Փալյանը ցեղասպանություն եզրույթն օգտագործելով և Թուրքիայի մեջլիսում այդ մասին բարձրաձայնելով մի աննախադեպ իրավիճակում հայտնվեց, երբ նրան որպես պատիժ զրկեցին խորհրդարանի երեք նիստերին մասնակցելու իրավունքից:
«Կ. Փալյանի վիճակն իսկապես շատ մտահոգիչ է, քանի որ նա շարունակում է անդավաճան կերպով պահպանել իր համառ և ուղղամիտ կեցվածքը, սակայն քաղաքականության մեջ երևի դիվանագիտության կարիքն իրոք կա. մեզ համար մեծ «շռայլություն» կլինի կորցնել Կ. Փալյանի նման քաղաքական գործչին, հետևաբար հայկական լրատվամիջոցները ևս պետք է բարձրաձայնեն այն մասին, որ հայ ժողովուրդը մտահոգված է նրա ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներից»,- ընդգծեց նա` շեշտելով, որ Կ. Փալյանը կարողանում է իրավական տեսանկյունից իրեն պաշտպանել` դատական հայցեր ներկայացնելով Մարդու իրավունքների և Սահմանադրական դատարան:
Ինչպես հաղորդում է Rusarminfo.ru-ն, հունվարի 16-ի երեկոյան Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկ շրջանում առևանգվել է գործարար Սարգսյանի 16-ամյա դուստրը: Կատարվածից հետո տղամարդը հեռախոսազանգեր է ստանում պահանջով երկու օրում միլիոն (արտարժույթը չի հստակեցվում) փրկագին վճարել:
Հաղորդվում է, որ ութերորդ դասարանում սովորող աղջիկը գնում էր պարապմունքի, սակայն մինչ դասախոսի տուն չի հասել, հետ նույնպես չի վերադարձել: Միակ հեռախոսազանգում նա հորը հաղորդել է, որ նրան երեք երիտասարդ տղամարդ է առևանգել, բռնի նստեցնելով մեքենան ու տանելով անհայտ ուղղությամբ: Աղջիկը խնդրել է հորը, որ նա կատարի առևանգողների պահանջները:
Սարգսյանների ընտանիքի ենթադրությունների համաձայն, դա կարող էին անել պարտքատերերը կամ հոր նախկին գործընկերը, քանզի փրկագինի պահանջով հաղորդագրությունների մեջ նշված էր «Վարուժան» ընկերությունը, որին պարտք է Սարգսյանը:
Իրավապահներին դիմելուց հետո քննչական գործողություններ են ձեռնարկվել: Հայտնի է դարձել, որ սպառնալիքներով զանգերը արվել են Հայաստանից:
Վարկածներից մեկի համաձայն աղջիկը կարող էր կազմակերպել սեփական առևանգումը, թե ինչ պատճառով դեռ հայտնի չէ: Նման մտքի քննիչները հանգել են տարաբնույթ պահանջներից ելնելով, որոնք ստացվում էին առևանգողներից, ինչպես նաև աղջկա երկու անձնագրերի, երեխային արտերկիր տանելու թույլտվության մասին վկայող փաստաթղթի բացակայությունը տանը, ինչը նշանակում է, որ աղջիկը երկիրը լքելու մտադրություն ունի:
Ռուսաստանցի իրավապահները դիմել են հայ գործընկերներին գործի քննության համատեղ աշխատանքներ իրականացնելու համար:
Zham.am
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի կողմից քրեական գործ է հարուցվել Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի բնակիչ, 19-ամյա Աստղիկ Հ.-ի բողոքի հիման վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 18-ին, Աստղիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ ժամը 00։30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռևմատոլոգ Անուշավան Կարապետյանը իր կամքին հակառակ փորձել է բռնաբարել իրեն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը 53 տարեկան է, ծնունդով Երևանից, սակայն պայմանագրային հիմունքներով աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում և բնակվում է Կապան քաղաքի Թումանյան փողոցի 9-րդ շենքում։ Նրա նկատմամբ բողոք գրած Աստղիկ Հ.-ն հունվարի 16-ին, ժամը 21։10-ի սահմաններում «դեղորայքային էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ ընդունվել է նշված բժշկական կենտրոն և, ըստ նրա հայտարարության, գիշերը վերակենդանացման բաժանմունքից Ա. Կարապետյանը իրեն տեղափոխել է բժիշկների սենյակ և փորձել իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել, սակայն արժանանալով դիմադրության՝ բժիշկը իր սև գործը ավարտին չի հասցրել։
Առավոտվանից Կապանի բժշկական կենտրոնի կոլեկտիվի որոշ անդամներ ի նշան բողոքի, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իրենց տնօրենին ազատել է աշխատանքից, հրաժարվում էին դուրս գալ աշխատանքի, մինչդեռ, եթե իրականությանը համապատասխանի Աստղիկ Հ.-ի ասածը, ապա մեղքի իր բաժինն ունի նաև տնօրենը, ով, եթե տեղում լիներ, ապա բժիշկ Ա. Կարապետյանը չէր համարձակվի իր անասնական զգացմունքներին հագուրդ տալ։
Politik.am-ը իր վերլուծություններից մեկում գրել էր, որ Սերժ Սարգսյանը ունի որոշում քաղաքականապես ոչնչացնել Գեներալ Մանվել Գրիգորյանին: ՀՀԿ-ին հավատարիմ գեներալին հեռացնելու մի քանի պատճառներ կան:Առաջինն այն է, որ նրա ծառայությունների կարիքը կարծես իշխանությունները չեն զգում, երկրորդ հանգամանքն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ հեռացնում է իշխանական կերակրատաշտից բոլոր նրանց, ովքեր նրա հետ կարող են խոսել ինչպես հավասարը հավասարի հետ: Սերժ Սարգսյանի համար նման անձինք համարվում են վտանգավոր գործիչներ, քանի որ սասանում են նրա դիրքերը: Ամեն անգամ Սերժ Սարգսյանը ստիպված է լինում նման գործիչներին զիջումներ անել:
Սերժ Սարգսյանը ցանկանալով հեռացնել Մանվել Գրիգորյանին իր մերձավորների շրջապատից, միևնույն ժամանակ չի ցանկանում, որ նա իր հնարավորությունների սահմաններում ծառայություններ մատուցի իր քաղաքական ախոյաններին: Ահա այս նպատակով է, որ նախագահ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է գործիք, որը կզսպի Մանվել Գրիգորյանին:
Մեր նախորդ հրապարակման մեջ մենք նշել էինք, որ նման գործիք կարող է հանդիսանալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու դեմ քրեական գործի հարուցման վտանգը: 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդու՝ Ստեփան Աբգարյանի և ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիների՝ Կարեն և Արման Գրիգորյանների կողմնակիցների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ծեծկռտուքի մասով հարուցված քրեկան գործը հետագայում հետաքրքիր ընթացք ստացավ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի դրվագն առանձնացվեց և քրեական գործ հարուցվեց:
Այս միջադեպից հետո Մանվել Գրիգորյանի կողմնակիցները հայտարարում էին, որ հարձակումը եղել է քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների կողմից ու իրենք միայն տուժող են: Հրապարակումներ եղան անգամ, որ Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ մահափորձ է կատարվել:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության տարածած հայտարարությունը հետաքրքիր մեսիջ էր գեներալ Մանվել Գրիգորյանին.«Համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված բոլոր 4 ավտոմեքենաների վրա հրազենային բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել, ապացույցներ ձեռք չեն բերվել՝ Արթուր Թումանյանի կամ որևէ այլ անձի կողմից ինչպես Կարեն Գրիգորյանի, այնպես էլ՝ մյուսների նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքի վերաբերյալ։ Քննությամբ պարզվել են միջադեպի իրական հանգամանքները։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը: Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել և Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա.Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս.Աբգարյանին թեթև մարմնական վնաս»,-ասվում է Քնչական կոմիտեյի հայտարարության մեջ։
Փաստորեն Մանվել Գրիգորյանի որդիների նկատմամբ իրականացված բռնության մասին տեղեկությունները հերքվել են, իսկ միջադեպի մյուս կողմը, ըստ հայտարարության, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:
Ընտրություններից առաջ, սա հրաշալի հնարավորություն է Սերժ Սարգսյանի համար: Հիմա նա կարող է հեշտությամբ մեկուսացնել գեներալին և նրա փոխարեն այլ խաղացող մտցնել խաղադաշտ, իսկ Մանվել Գրիգորյանը դժգոհել չի կարող, քանի որ հակառակ պարագայում, սույն գործով կարող է ձերբակալվել նրա որդին:
ՌԴ Խաբարովսկի մարզում առևանգել և սպանել են հայազգի գործարարի որդուն՝ 25-ամյա Անդրանիկ Մուրադյանին: Նա անհետացել էր հունվարի 10-ին։
Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է Ռաֆիկ Ղամբարովն, ով Անդրանիկի համադասարանցին է եղել և պարբերաբար նրանից գումար է պարտք վերցրել:
Ռաֆիկ Ղամբարով
Ըստ համացանցի ռուսական տիրույթում արվող մեկնաբանությունների` Ղամբարովն ադրբեջանցի է, թեև հետաքննությունը նրա ազգային պատկանելության մասին դեռևս ոչինչ չի հայտնել:
Առևանգման օրը Ռաֆիկը զանգել է Անդրանիկին ու պայմանավորվել` հանդիպել ավտոտնակում` պարտքը վերադարձնելու համար: Անդրանիկի տեղ հասնելուն պես նրան ծեծի են ենթարկել ու պահել մի քանի օր: Այնուհետև նրանք զանգել են հորն ու փրկագին պահանջել` 20 միլիոն ռուբլի: Սակայն, վախենալով, որ հնարավոր է` իրենց ճանաչեն, առևանգողները պարանով խեղդամահ են արել Անդրանիկին ու փորձել դին այրել` վերացնելով հետքերը:
2 հանցագործները, որոնք 25-26 տարեկան են, ձերբակալվել են։
Մի քանի տարի առաջ հոսանքի հարվածից մահացել էր Մուրադյանների ավագ որդին՝ Սասունը։
Ծնողներն այժմ ոչ երեխաներ ունեն, ոչ թոռներ, նրանք մնացել են միայնակ:
Ծանոթների նկարագրմամբ` Անդրանիկը եղել է բարի, հոգատար ու բոլորին օգնող երիտասարդ:
Որոշում է կայացվել, որ ավագ եղբոր մարմինն արտաշարիմվի և կրտսերի մարմնի հետ տեղափոխվի հայրենիք:
62-ամյա կնոջ բռնաբարության համար Տավուշի մարզի 50-ամյա բնակիչը դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման և 50 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Ըստ մեղադրանքի՝ Արամը ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Տավուշի մարզի 62-ամյա կնոջ առանձնատուն և նույն առանձնատան ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան և վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Արամին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանմա միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մասնավորապես, դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ նշվածը օրը Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի 62-ամյա բնակչուհու առանձնատուն, և տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է կնոջ գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ:
Այնուհետև մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալով՝ կնոջը հրել գցել է մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Լսելով դրսից եկող ոտնաձայները՝ տղամարդը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում, որից հետո տուժող կնոջ աղջիկը, լսելով մոր ձայնը և մտնելով ննջասենյակ, տեսել է Արամին և հարցրել, թե ով է և ինչ է անում իրենց տանը, սակայն վերջինս ոչինչ չպատասխանելով անմիջապես հեռացել է:
Առաջադրված մեղադրանքներում Արամն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տալով հայտնել է, որ տուժողին ճանաչում է որպես Տավուշի մարզի բնակիչ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: Չի կարող ասել, թե ինչու է տուժողն իր դեմ նման ցուցմունք տվել, միգուցե թշնամությու՞ն է ցանկացել անել:
Ինքն ընդհանրապես տուժողի տուն երբևէ չի գնացել, նույնիսկ չգիտի, թե որտեղից է նրանց դուռը բացվում կամ քանի սենյակ ունի տունը:
Տուժողն էլ իր հերթին դատարանում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ չի ճանաչում Արամին, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրը՝ իրենց տանը, և պատմել է, որ տղամարդը մտել է իր տուն, հետևի կողմից գլուխը պարկ է մտցրել, միաժամանակ բերանի հատվածը փակել է ու տարել դեպի ննջասենյակ: Իրեն գցել է մահճակալի վրա, հանել է զուգագուլպան և ներքնաշորը և իր կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Այդ մարդը բեղեր է ունեցել, զինվորական հագուստով է եղել: Ինքը զգացել է նաև, որ նա խմած է եղել:
Ըստ տուժողի ցուցմունքի՝ դեպքի պահին ինքը տանը մենակ է եղել. ամուսինը քաղաք էր գնացել, իսկ աղջիկը՝ խանութ: Ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել: Աղջկա ոտնաձայները լսելով՝ ամբաստանյալը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել մանկական մահճակալի հետևում: Այդ ընթացքում ինքը հագել է ներքնաշորը և զուգագուլպան: Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը և ներս մտել:
Իրենք շատ վախեցած և հուզված են եղել: Տուժողի աղջիկն անմիջապես զանգահարել է գյուղապետին՝ ասելով, որ իրենց տուն մարդ է մտել: Հաջորդ առավոտյան նա իրենց տարել է թաղային ոստիկանի մոտ, որտեղ էլ ինքը պատմել է կատարվածի մասին:
տուժողը հայտարարել է, որ հարյուր տոկոսով կարող է ասել, որ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Արամը. այն ժամանակ նա բեղեր է ունեցել, հետո մաքրել է բեղերը, որպեսզի ինքը առերեսման ժամանակ չճանաչի նրան, սակայն ինքը ճանաչել է:
Դատարանն ամբաստանյալի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ նա փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից կամ այլ կերպ մեղմել իր վիճակը:
Ոստիև դատարանը Արամին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժների համակցությամբ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման և 50 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում ընթերցողների խնդրանքով սկսում է շարք՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու զինվորի իրավունքների ու օրենքով սահմանված կարգով տրվող արտոնությունների մասին:
Բնակության վայրին մոտ ծառայելու իրավունքի մասին
Ըստ Զինապարտության մասին օրենքի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից կարող են օգտվել այն զորակոչիկները, որոնք համապատասխանում են ստորև նշվող խմբերին:
Նշենք, որ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 150կմ հեռավորությամբ տեղակայված ցանկացած զորամաս:
Որ դեպքերում է գործում արտոնությունը
1. Միայնակ ծնողի միակ զավակը, եթե
ա) ծնողն անցել է տարիքային կենսաթոշակի
կամ
բ) ունի հաշմանդամության երրորդ խմբի կարգ
2) զորաոչիկը, երբ հսյրը (մայրը) կամ եղբայր (քույրը) մահացել են՝
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ՝ ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ տարածքում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս:
3) Ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները
4) Երկկոմանի ծնողազուրկ զորակոչիկներն, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները, եթե չունեն չափահաս քույր կամ եղբայր:
5) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկներ:
Իդեպ, զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, նույն զորակոչի ընթացքում ծառայության կարող են զորակոչվել միևնույն զորամաս: Նման դեպքերում, երկրորդ (կամ երրորդ որդու) զորակոչվեուց առաջ ծնողը պետք է գրավոր դիմի տարածքային զինկոմիսարիատ կամ Պաշտպանության նախարարություն:
Եթե եղբայրներից մեկը ծառայության մեջ է, իսկ մյուսը զորակոչվում է 6 ամիս կամ 1 տարի հետո, այդ դեպքում օրենքի այս կետն իրենց վրա չի տարածվում:
Աշխատանքային գրքույկների բուն թվայնացման գործընթացն սկսվելու է 2017թ.-ի ապրիլ ամսից և տևելու է մինչև 2019թ. հունվար ամիսը:
2017թ.-ին նախատեսվում է թվայնացնել 100 և ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները: Թվայնացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքներն սկսելու են հետևյալ ժամանակացույցի համաձայն.
Վարձու աշխատողների թվաքանակը | Աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամանակետները |
100 և ավելի անձ | 2017 թվականի ապրիլ-դեկտեմբեր (փոխհամաձայնեցված ժամկետներում) |
40-99 անձ | 2018 թվականի հունվար |
20-39 անձ | 2018 թվականի փետրվար |
14-19 անձ | 2018 թվականի մարտ |
10-13 անձ | 2018 թվականի ապրիլ |
8-9 անձ | 2018 թվականի մայիս |
6-7 անձ | 2018 թվականի հունիս |
5 անձ | 2018 թվականի հուլիս |
4 անձ | 2018 թվականի օգոստոս |
1-3 անձ | 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր |
Իդեպ, ժամանակացույցով սահմանված ժամկետները կարող են վերանայվել Ծառայության տարածքային բաժնի և գործատուի միջև փոխհամաձայնեցման դեպքում: Գործատուների վրա լրացուցիչ որևէ ծանրաբեռնվածություն այս առումով չի լինելու:
Մինչև համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը Ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով:
Գործատուները, մինչև իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքեն)՝ նշելով ստորագրողի և կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը և ազգանունը: Ցանկացած կեղծ տեղեկատվություն առաջացնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
Աշխատանքային գրքույկների լրացման և հանձնելու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հրապարակմամբ՝
2017-ից ում պետք է դիմել աշխատանքային գրքույկները հանձնելու համար՝ http://www.dialogue.am/2017ic-um-petq-1-dimel-ashxatanqayin-grquyknery-handznelu-hamar/
Հարգելի շահառուներ, Ձեր իրավունքն իրացնելիս խոչընդոտների հանդիպելու դեպքում կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք դիմել
հոդվածի հեղինակին +374 55 228 107
Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
www.Dialogue.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.