Ռուսական բլոգոսֆերայում ու լրատվամիջոցներում դեռ փոթորկում է այն սկանդալը, որը կապակցված է էսկորտ ծառայություն մատուցող Նաստյա Ռիբկայի, միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի ու ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյի հետ։ Զույգին ութ այլ ռուսաստանցիների հետ միասին կալանավորել են Թաիլանդում այն պահին. երբ աղջիկն Ալեքսի հետ սեքս մարզումների էր մասնակցում։ Ոստիկանությունը կալանավորել է այդ սեքս մարզումների բոլոր մասնակիցներին։
Նաստյային և Ալեքսին արդեն երրորդ բանտն են տեղափոխել Թաիլանդում։ Ալեքս Լեսլին ու Նաստյա Ռիբկան կարող են Թաիլանդում կալանքի տակ մնալ մի քանի ամիս ՝ ընդհուպ մինչև դատավարություն ու հետագա արտահանձնում։ Նաստյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ահա այսպիսի ուղերձ է տեսագրել։ Սեղմում ենք պատկերի վրա ու տեսանյութը բացվում է․
«Մեզ նորից տեղափոխում են մեկ այլ բանտ։ Բանգկոկ։ Թե ինչու՝ չեն բացատրում։ Սա արդեն երրորդ բանտն է գրավով «դուրս գալուց» հետո։ Շնորհակալություն լրագրողներին օգնության ու հեռախոսի համար, որով կարողացանք տեսագրել այս ուղերձը։ Մեր պետության առաջին դեմքերը այդպես էլ չսովորեցին ժամադրություն նշանակել»,- հայտնել է Նաստյա Ռիբկան իր տեսաուղերձում։