16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմանը համաձայն չլինելու պատճառով զինծառայության չմեկնած զորակոչիկ Տ. Մ.-ի գործով:
Նախկինում երկու անգամ տարկետում ստացած զորակոչիկին առողջական նույն խնդիրներով ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախ 2016 թ. հուլիսի 28-ին, ապա 2017 թ. հունվարի 30-ին զինծառայությանը պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը համաձայն չի եղել որոշումների հետ և զինծառայության չի մեկնել:
Տ. Մ.-ն և նրա ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը Վարչական դատարանում վիճարկում են նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զորակոչիկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու որոշումները:
Զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թ. սեպտեմբերի 7-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Տ. Մ.-ի ունեցած առողջական խնդիրների ուղղությամբ նշանակված դատաբժշկական փորձաքննություններով հիվանդության վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել, բայց և փաստվել է, որ այն առողջական խնդիրները, որոնց հիման վրա զորակոչիկը նախկինում տարկետում է ստացել, շարունակում են առկա լինել, և առողջության բարելավում չի նկատվել:
Չնայած դրան՝ վարույթն իրականացնող մարմինը, առանց դատաբժշկական եզրակացության հիման վրա ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու, Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրել և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Ընդ որում՝ մեղադրական եզրակացության հիմքում այն նույն բժշկի ցուցմունքներն են, որը զորակոչիկին զինծառայությանը պիտանի է ճանաչել, և որի կայացրած որոշմանը համաձայն չի եղել զորակոչիկը:
Իր ցուցմունքներում ԿԲՀ սրտաբան-փորձագետ Հայկ Հովսեփյանը նշել է, որ հետազտության արդյունքների հիման վրա Տ. Մ.-ն ենթակա է զորակոչման: Ակնհայտ է, որ բժիշկը չէր կարող ցուցմունքներում հակասել իր կայացրած որոշմանը և հակառակը պնդել:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում Տ. Մ.-ի շահերի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը 2018 թ. փետրվարի 15-ին միջնորդեց դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակել: Միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ «նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն, թերի են և չեն հիմնավորում այն հանգամանքը որ Տ. Մ.-ն զորակոչից խուսափել է՝ առանց օրինական հիմքերի»:
Չնայած մեղադրող դատախազ Ս. Առաքելյանի առարկությանը՝ դատարանը բավարարեց միջնորդությունը և իր որոշմամբ ընդգծեց, որ «փորձաքննության նշանակումը կարող է գործի արդարացի լուծման համար կարևոր նշանակություն ունենալ»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին՝ ժամը 01.05-ին, Կիև-Երևան չվերթի ինքնթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը՝ ժամը 04.00-ին, բաժին է տեղափոխվել 1991 թ. թնված Պավել Գ.-ն, որը 2011թ. օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 1-ին մասի (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում ներում է շնորհելու ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին:
Եթե տեղեկությունները հաստատվեն ու ցմահ դատապարտյալը ներում ստանա, սա կլինի Հայաստանի անկախ պատմության ամենալուրջ ու մեծ առաջընթացը՝ արդարադատության ոլորտում:
Բանն այն է, որ Հայաստանում ոչ մի ղեկավար երբեք ներում չի շնորհել ցմահ դատապարտյալին: Ինչ խոսք տեղեկությունները հաստատվելուց հետո կկարողանանք արձանագրել, որ Հայաստանը քայլ առաջ է անում դեպի ժողովրդավարությունը:
Մարտի 8-ին, արտակարգ ու ողբերգակյան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված:
Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները նշված վայրից պարանից կախված դին իջեցրել են և պատգարակով դուրս են բերել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դիաի վրա բռնության հետքեր չկան:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի վայրից լուսանկարները՝ այստեղ
Այսօր՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Գավառի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս կասկածվում է Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, դին այրելու և աղբանոցում թաքցնելու մեջ։
Այս տարվա մարտի 4-ին սպանվածի կինը դիմել էր Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ամուսինը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում և հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և քիչ հետո կհասնի տուն, սակայն այդպես էլ ամուսինը տուն չէր եկել, իսկ ավելի ուշ նրա ձեռքի հեռախոսահամարը դարձել է անհասանելի։
Հաջորդ օրը փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր- 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), Ոստիկանության Գավառի բաժնի (բաժնի պետ Արա Քոչարյանի) և մարզի քննչական վարչության ծառայողների հետ ստացված պպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ սպանությունը կատարել է Մ. Մխիկյանը, ով իր զոհին իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքին պատկանող «Ազատ» կոչվող տարածքի աղբավայր և այնտեղ այրել ու թաղել։
Ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ որոնողական, գրեթե 20 կմ շառավղով փնտրել են սպանվածին և, իր վերջո, ճիշտ, օպերատիվ ու քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվում է. հայտնաբերվում է ճիվաղը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ հետո արդեն գտնում են զոհին։
Այս պահին դատավոր Յուրա Իսկոյանը սկսել է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, և եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, կասկածյալը տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության շարժառիթը եղել է 50 հազար դրամի պարտք ու պահանջը։
Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն եւ այրել է տունը։
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։
Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ կասկածյալ, 61-ամյա Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
«Իմ եղբայրը ինքնասպան չի եղել։ Նրան սպանել են։ Դա փաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Մնացականյանը, որպես անհետ կորած, փնտրվում էր դեռևս հունվարի 30-ից։ Միայն 23 օր անց Հրազդան գետից մահացած դուրս բերվեց նրա դին։ Նախնական վարկածով նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները պնդում են, որ Վարդանը ոչ մի պարագայում ինքնասպան չէր լինի։ Այն փաստը, որ իր Վարդանին սպանել են, նրա քույրը և մայրը պատրաստվում են պնդել նաև նախաքննական մարմնին, եթե առաջիկայում իրենց հրավիրեն հարցաքննության։ «Եթե ինքնասպանություն է, թող ապացուցեն, իսկ եթե ոչ, թող հակառակը ապացուցեն։ Բայց ակնհայտ է, որ կատարվածը ինքնասպանություն չէ, քանի որ, նախ ամբողջ կամուրջը կամերաներով հսկվում է, ոստիկաններ կան, և հետո ինքը էն տղան չէր, որ ինքնասպան լիներ։ Ասեմ ավելին՝ հնարավոր չի նաև այն, որ Վարդանը ինքնասպան լիներ, ապա նրա դիակը հայտնվեր գետում։ Ուղղակի սպանել, տարել գցել են։ Էդքան բան»,- ասաց Վարդանի քույրը։
Թե ով կարող էր դա անել և ինչու, Մերին չգիտի։ «Ինքը փակ մարդ էր, երբեք իր գործնական, անձնական հարցերը չէր բարձրաձայնում, տուն չէր բերում իր խնդիրները։ Բացի այդ, շատ քիչ էր տանը լինում՝ առավոտյան գնում էր, կամ շատ ուշ էր գալիս, կամ չէր գալիս։ Իր ամբողջ ժամանակը անց էր կացնում աշխատավայրում՝ «Ռոսիա» տոնավաճառում։ Իր գործը պատասխանատու գործ էր, ամբողջը ինքն էր վերահսկում»,- ասաց քույրը։
Նշենք՝ երբ «Առաջին լրատվական»-ը վերջերս գրեց, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում և դեպքին նախորդած օրը կոնֆլիկտ էր ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ, որից հետո այլևս գործի չէր գնացել, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Սիլ» կոնցեռնի կազմակերպություններում աշխատում է երեք հազարից ավելի մարդ։ Վարդան Մնացականյանը արդեն տևական ժամանակ է՝ չի աշխատում կոնցեռնի որևէ կազմակերպությունում։ Հույս ունենք, որ իրավապահ մարմիները կպարզեն կատարվածի իսկությունը»։
Վարդանի քույրը, սակայն, հերքում է այս հայտարարությունը. «Ոնց չէր աշխատում։ Վարդանը երկար տարիներ է՝ այդտեղ է աշխատում։ Ինքը մաքրության գծով պատասխանատուն էր, տնտեսվար էր։ Մտեք «Ռոսիա» ու ցանկացածին հարցրեք, թե ով էր Վարդանը։ Ոչ թե ախրանային, այլ ցանկացած աշխատողի հարցրեք, թե Վարդանը ում հանդեպ ինչպես է եղել։ Հավաքարարներից հարցրեք՝ ով է եղել Վարդանը։ Բոլորը այդտեղ իրեն շատ սիրում էին և շատ տեղ էին տալիս, շատ հարգանքով էին վերաբերվում, քանի որ ինքն էլ շատ չափված-ձևված, դաստիարակված տղա էր։ Ես կարծում եմ, որ գրանցման հետ կապված գուցե ինչ-որ խնդիր է եղել, դրա համար են ասում, որ չի աշխատել իրենց մոտ (նկատի ունի, որ գրանցված աշխատող չի եղել, դրա համար էլ հերքում են Վարդանի՝ «Ռոսիա» տոնավաճառում աշխատելու փաստը)»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Երեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։
Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է լքել շենքը։
Հանրային քննադատությանն արժանացած այս միջադեպից հետո քաղաքային իշխանությունը մտադրություն հայտնեց կանոնակարգել լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում, սակայն իրականում, ինչպես երեւում է առաջարկված փաստաթղթից, փորձում է իր գործունեությունը լուսաբանելու անհիմն սահմանափակումներ կիրառել։
Այս մոտեցման ջատագովները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերությունների նոր պայմանների անհրաժեշտությունը հիմնավորում են քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում ներառված լինելու հանգամանքով: Մինչդեռ ներկայացված առաջարկներն ուղղված են բուն ավագանու աշխատանքները ոչ թափանցիկ դարձնելուն:
Լրագրողների քննարկմանը ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հավատարմագրման նոր կարգ է, որն իր տրամաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների չափանիշներին եւ հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների մի շարք դրույթների։
Հաշվի առնելով այս ամենը, մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստակամություն ենք հայտնում երկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանում եւ ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել եւ ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ Երեւանի քաղաքապետարանից պահանջում ենք.
- կասեցնել վերոհիշյալ փաստաթղթի ընդունման գործընթացը,
- անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները՝ բացառելով որեւէ խտրականության եւ անհիմն սահմանափակումների դրսեւորումները եւ հարգելով խոսքի ու տեղեկատվության ազատությունները, լրագրողի անկաշկանդ գործելու, ինչպես նաեւ հանրության՝ իշխանությունների
- նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ — ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԱՄԲՐԵԼԼԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՑԱՆՑ» ՀԿ
«ԱԶԱՏ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ
«Ա1+»ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ
FACTOR.amԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ILUR.amԱՌՑԱՆՑՕՐԱԹԵՐԹ
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
«ՎԵԼԵՍ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ
«ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԿ
ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ ՀԱՈՒՍ—ԵՐԵՎԱՆ
«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ»ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՊՐՈՄԵԴԻԱ-ԳԵՆԴԵՐ» ՀԿ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
ՍԱՌԱ ԽՈՋՈՅԱՆ, ԲԼՈՒՄԲԵՐԳԻ հայաստանյան թղթակից
ԱՆՆԱ ՊԱՊԻԿՅԱՆ, լրագրող («Հրապարակ» օրաթերթ)
ՏԱԹԵՎ ԱՅՎԱԶՅԱՆ, լրագրող (armday.am)
ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ֆոտոլրագրող
ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, անկախ լրագրող
Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել:
Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միշա Մ.-ն ձերբակալված է:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանի կենտրոնում քաղաքացուհուն կողոպտած անձի ինքնությունը:
2018 թվականի փետրվարի 15-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, մի երիտասարդ Երեւան քաղաքի Գ.Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է «Նոկիա» ապրանքանիշի բջջային հեռախոս, նույնականացման քարտ եւ կանխիկ գումար՝ իրեն պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում փողոցով քայլող կանանց եւ նրանցից մեկի ձեռքից վերցնում ինչ-որ իր եւ վազելով հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կողոպուտի պահւ ֆիքսել են տեսախցիկները.
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.