01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է:
2018թ. փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ երկու քաղաքացիների կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, իրացնողների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցը Հայաստան է ներկրվել արտերկրից, պարզվել թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխմանը, իրացմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մի քանիսի ինքնությունը, ովքեր ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներ են, մեխանիզմը:
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։ 5 անձ ձերբակալվել է, որոնցից 2-ը՝ ԻԻՀ, 3-ը՝ ՀՀ քաղաքացի:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն՝ «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով ներգրավված հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը եւ Լիանա Գասպարյանը վթարի են ենթարկվել:
Այս մասին մեկ ժամ տեւած ընդմիջումից հետո հայտարարեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը: Նա դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ վթարի հետեւանքով հանրային պաշտպանները չեն տուժել, մարմնական վնասվածքներ չեն ստացել:
Վթարից վնասվել է Արմինե Ֆանյանի մեքենան: Դատարանը եւս մեկ ժամով ընդմիջեց նիստը:
Ինչպես հայտնի է դարձել Prime Crime գործակալությանը, փետրվարի 16-ին Կրասնոդարում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները վարչական վերահսկողության խախտման և կեղծ փաստաթղթերի օգտագործման համար ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Թիմուր Կապբային, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գուլի։
Ըստ օրենքի՝ Կապբային, ով ազատվել է անցած տարվա հոկտեմբերին «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից, որպես բնակության որոշակի վայր չունեցող անձի պարտավորեցրել էին Պատիժների կատարման դաշնային ծառայության շրջանային վերահսկիչ մարմնում ներկայանալ՝ ըստ ազատ արձակման վայրի։
Պարզվել է, որ կանոնավոր ներկայանալու փոխարեն Գուլին կեղծ փաստաթղթերով ուղևորվել է Եվրոպա և Թուրքիա։
Կրասնոդարի երկրամասը Ռուսաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ «օրենքով գողերի» քրեական հետապնդումներով մշտական հիմունքով զբաղվում է ոչ միայն ՆԳՆ-ը, այլև Անվտանգության դաշնային ծառայությունը։
Միայն անցած տարի, ըստ Անվտանգության դաշնային ծառայության նյութերի, Կուբանում ձերբակալվել է 3 «օրենքով գող», այդ թվում ծագումով հայ 53-ամյա Գեորգի Մանուկյանը (Չինկա) և 44-ամյա Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկի), ինչպես նաև կրասնոդարցի Վլադիմիր Իվանովիչ Վոլկովը (Վոլչոկը) Նրանց դեմ առաջադրվել են համապատասխանաբար՝ շորթման, խարդախության և հանցավոր միության կազմակերպման մեղադրանքներ։
Կապբայի դեպքում Անվտանգության դաշնային ծառայության մասնակցությունը բացատրվում է հանցագործության հետաքննությամբ՝ կապված պետական սահմանի խախտման հետ։
Ներկայում Կապբան ենթարկված է 15-օրյա վարչական կալանքի, որի լրանալուն պես նրա դեմ նոր քրեական մեղադրանք կառաջադրվի։
Աղբյուր՝ shabat.a
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։
Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել եւ առգրավվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Ա.-ն մեղավոր է ճանաչվել վերը նշված հանցագործության կատարման մեջ եւ ազատազրկման դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն 21.08.2017թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել հիշյալ դատարան` նոր քննության:
Քրեական գործի նոր դատաքննության ընթացքում վկա Մ. Ս.-ն հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքին հակասող տեղեկություններ` նշելով, թե չի տեսել, որ քրեական գործով մեղադրյալ Դ. Ա.-ն հանձնուք հանդիսացող տորթի մեջ որեւէ իր դնի: Միաժամանակ հայտարարել է, որ նշված ցուցմունքները գրելիս ոստիկանության բաժնում վերը նշված դեպքի հանգամանքների վերաբերյալ ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն նախապես գրված տեքստ է տվել, որպեսզի արտագրի:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է« Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Նախորդ նիստին գործով պաշտպանները չէին ներկայացել, ինչից ելնելով՝ դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։
Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Արայիկ Խանդոյանն ասաց, որ ինքը ոչ թե պաշտպաններ, այլ եղբայրներ ունի՝ ի դեմս հետևյալ անձանց.
«Ես պաշտպան ունեմ,փառք Աստծու,Արայիկներս,Մուշեղս,մենք մերոնցով էլի։Եթե ձեզ համար պարտադիր պայման է, որ հանրային պաշտպան ունենանք, ապա, ներեցեք,բայց մեզ պարտադիր մի հատ աղջիկ է պետք ձեր լավերից»։
Դատարանը Խանդոյանին միջամտեց։
Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բոլորը ռեժիմի գործիքներն են.«Հետևաբար դուք ձեր արածն արե՛ք, մենք էլ մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»։
Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին ասաց. «Եթե երկրի նախագահը ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»։
Պավել Մանուկյանը մեղադրողի հասցեին ասաց. «Ինչու՞ եք թուրքին այստեղ նստեցրել»։
Դրան ի պատասխան՝ դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Թուրքը դու ես»։
Դատարանը դատախազի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար երեք անգամ դատական սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի նկատմամբ, իսկ այնուհետև նրան դահլիճից հինգ ժամով հեռացնելու որոշում կայացրեց։
Դատարանին չենթարկվելու համար դահլիճից հեռացվեց նաև Արայիկ Խանդոյանը՝ տասը ժամով։
Դատական նիստը խոչընդոտելու համար դահլիճից տասը ժամով հեռացվեց նաև Սմբատ Բարսեղյանը։
Դատարանը հանրային պաշտպաններ ներգրավելու հարցը քննարկեց և որոշում կայացրեց երեք հանրային պաշտպանի ներգրավել որպես Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի հանրային պաշտպան։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Իջևանի բնակիչ, 70-ամյա Աշոտ Ղևոնդյանի ավտոմեքենայում հայտնաբերված, մորթված մացառախոզի մասին: Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ այդ դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, քանզի դրա համար հարկավոր է բնապահպանների եզրակացությունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի արժեքի վերաբերյալ:
Իրավապահները հայտնեցին, որ կենդանու որսը եղել է ապօրինի, Ա. Ղեւոնդյանի մոտ հայտնաբերված որսորդական հրացանը եւս եղել է ապօրինի: Սպանված մացառախոզը ուղարկվել է բնապահպաններին, այն կտրվի Հայաստանի մանկատներից մեկին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
«Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվորեն զբաղված է թոռներին ազատելու գործով: Ընդ որում, այս հարցով նախագահ Սարգսյանի մոտ միջնորդում են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հեղինակություններ:
Վերջիններիս բանբերն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով եւս շահագրգռված է իր բիզնես գործընկերոջն աջակցելու հարցում:
Իշխանությունները, հնարավոր է, ընդառաջ գնան այդ միջնորդություններին, միայն թե ոչ այս փուլում: Ըստ պայմանավորվածության՝ Կոլյա Գաբրիելյանի թոռները ազատության մեջ կհայտնվեն միայն ապրիլին իշխանության ներսում վերադասավորումներից հետո»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ պահվել է ձերբակալված անձանց համար նախատեսված խցում: Այդ ընթացքում առանց որևէ մեկի թույլտվության խուց են մտել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցներ և ստիպել ընդունել իր կողմից չկատարված, ուրիշի գույքի հափշտակության դեպքը: Նրանց պահանջը մերժելուց հետո վերջիններս հարվածել են իրեն և ծեծի ենթարկել:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Կատարվում է նախաքննություն:
Ամեն բան սկսվեց նրանից, որ Աշտարակի շրջանի Համո գյուղից ոչ հեռու՝ քրդերի «աղալներում», հայտնաբերվեց կնոջ դիակ: Սպանվածի գրպանում գտան նրա անձնագիրը՝ Տուլայի բնակչուհի Աննա Բուշլանովան էր: Մարդասպանի ոչ մի հետք գտնել չհաջողվեց:
Օրեր անց Թոխմախ լճի մոտ հայտնաբերվեց ևս մի կնոջ դիակ: Այս անգամ ո՛չ փաստաթուղթ կար սպանվածի մոտ, ո՛չ որևէ հետք էր թողնված մարդասպանի կողմից: Միայն երկու սպանությունների ձեռագիրն էր նույնը…
Մարդասպանին բացահայտելու ուղղությամբ աշխատանքները ոչ մի արդյունք չէին տալիս: Թվում էր՝ չբացահայտված սպանությունների հետ դժվար թե ընդհանուր բան ունենար տարեց աշտարակցու վրա կատարված հարձակումը:
Ձեռնափայտով քայլող աշտարակցի ծերունին Երևանյան շուկայում պտուղ էր վաճառել: Օրվա վերջում առևտրից գոհ՝ շուկայից դուրս եկավ: Նրան մոտեցավ մի ժպտադեմ երիտասարդ ու շատ անմիջական հարցրեց. «Հայրի՛կ, ո՞ւր ես գնում»: Ծերունին ոչինչ չկասկածելով՝ պատասխանեց. «Աշտարակ»:
Դեպի Աշտարակ ընթացող մեքենան առանց համարանիշի էր, բայց ծերունին դա չէր նկատել: Նա հանդարտ նստել էր, իր մտքերի հետ էր:
«Հայրի՛կ»,- լսեց ծերունին:
«Ասա, բալա՛ ջա…»,- ծերունու խոսքը մնաց չավարտված: Բռունցքի ուժեղ հարվածից նա գիտակցությունը կորցրեց:
Ավազակը ծերունու գրպանից հանեց 5125 ռուբլի, նրան թողեց դաշտում ու հեռացավ: Ծերունուն գտան նրա համագյուղացիները, տուն տարան…
Կարճ ժամանակ անց նույն եղանակով ավազակային հարձակման ենթարկվեց ևս մի քաղաքացի՝ Նուբարաշեն տանող ճանապարհին:
Այս հարձակումններն ու երկու չբացահայտված սպանությունները դեռևս միմյանց չէին կապում…
Սպանությունները քննող քննիչը տեղամասային տեսուչից տեղեկություն ստացավ, որ Սարի թաղի լքված մի տանը ապրում է նախկինում սպանության համար դատապարտված մի տղամարդ՝ Մուշեղ Գ.-ն: Տեսուչը հայտնեց, որ այդ Մուշեղը ոչ մի տեղ կանոնավոր չի աշխատում, տանից հաճախ է բացակայում: Վերջին օրերին տեսուչին էր հանդիպել մի երիտասարդ ու ասել էր, թե Մուշեղը իրենից խաբեությամբ 3500 ռուբլի է վերցրել ու չի վերադարձնում:
Քննիչը գտավ այդ երիտասարդին՝ Ձերժինսկու գործարանում որպես պահակ էր աշխատում: Երիտասարդը պատմեց հետևյալը. «Ես Մուշեղին վաղուց եմ ճանաչում՝ աշտարակցի է: Իրար հետ աշխատել ենք Էջմիածնի սովխոզում: Երկար ժամանակ չէինք հանդիպել: Մի քանի շաբաթ առաջ հանդիպեցի: Խոսակցության ժամանակ միամիտ հայտնեցի, որ քույրս գյուղից ինձ 3500 ռուբլի է ուղարկել, որ իր համար հագուստ առնեմ, բայց ես խանութներում կարգին հագուստ չէի գտնում: Մուշեղն ասաց, թե ինքը Աշտարակում ծանոթ գործակատար ունի, ով «տակից» զբաղվում է հագուստի վաճառքով: Նա այնքան համոզիչ ասաց, որ ես քրոջս 3500 ռուբլին տվեցի նրան: Իրար հետ գնացինք Աշտարակ: Ճանապարհին մի մեքենա կանգնեց: Վարորդը մոտեցավ, որ ինչ-որ բան հարցնի: Ես տեսա, որ Մուշեղը նրան խփեց ու ձեռքերը տարավ նրա գրպանները: Հասկացա, որ վատ բան է կատարվում, թողեցի-փախա: Բայց դրանից հետո Մուշեղին չեմ կարողացել գտնեմ ու փողս վերցնեմ… Համ էլ, ճիշտն ասած, վախենում եմ…»:
Օրեր անց միլիցիայի վարչություն ներկայացավ Կրավչենկո ազգանունով մի կին ու հայտարարություն տվեց, թե ամուսնուն սպանել են: Կինը ներկայացրեց հետևյալ պատմությունը. «Մենք ամուսիններով եկանք Երևան՝ աշխատանք գտնելու: Կայարանում մեզ մոտեցավ մի տղամարդ, սկսեց խոսել ամուսնուս հետ: Իմանալով, որ եկել ենք աշխատելու, ասաց, թե կարող է մեզ ապահովել աշխատանքով, որովհետև ինքը սովխոզում հավաքագրող է աշխատում…»:
Ամուսինները վստահել են անծանոթ տղամարդուն: Վերջինս նրանց տարել է Համո գյուղի մերձակայքը: Կինը նրանցից որոշ հեռավորության վրա է եղել, երբ տեսել է, որ անծանոթ տղամարդը գոտին հանեց, գցեց ամուսնու պարանոցին:
«Ես փախա այդտեղից՝ ամուսնուս ճիչը՝ ականջներիս մեջ»,- ասաց կինը քննիչին: Նա մի քանի օր վախեցել էր ներկայանալ միլիցիա, հետո, այնուամենայնիվ, ներկայացել էր…
Նրա ամուսնու դիակը հայտնաբերվեց Համո գյուղից դեպի սարը տանող կածանի վրա: Սպանվածի պրկված մատների մեջ մազերի փունջ էր մնացել, նա հասցրել էր մարդասպանի մազերից մի փունջ պոկել, երբ պայքարել էր իր փրկության համար:
Կասկածյալ Մուշեղ Գ.-ի նկատմամբ հսկողություն սահմանվեց, նրան բռնեցին շուկայում: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերեցին կանացի ներքնաշորեր, որոնց մի մասը, հետագայում պարզվեց, նրա զոհերից՝ Աննա Բուշլանովայի ներքնաշորերն էին: Կար նաև կանացի ասեղնագործ ներքնաշոր…
Մուշեղ Գ.-ի մազերի նմուշն ուղարկվեց փորձաքննության: Պարզվեց, որ սպանված Կրավչենկոյի ձեռքում եղած մազերը հենց Մուշեղի մազերն են…
Կրավչենկոյի կինը մի քանի հոգու մեջ ճանաչեց Մուշեղ Գ.-ին, մատնացույց արեց նրան:
Աշտարակցի ծերունին նույնպես մի քանի հոգու միջից ճանաչեց հենց Մուշեղին՝ որպես իր վրա հարձակված երիտասարդի:
Մուշեղը ամեն բանից անտեղյակ էր ձևանում: Նա գոռգոռում էր, պնդում էր, թե անմեղ է. «Հետո՞ ինչ, որ նախկինում դատված եմ էղել, ո՞վ չի սխալվում: Հիմա որ, ասենք, ղռերում մի հատ էլ դիակ հայտնաբերեք, պիտի ասեք՝ էլի ե՞ս եմ սպանել»:
Քննիչին Մուշեղի ասածը կասկածելի թվաց: Տեղազննություն կազմակերպվեց Աշտարակի ղռերի տարածքում: Ու… ևս մի դիակ հայտնաբերվեց՝ երիտասարդ աղջկա դիակ էր: Դիակից ոչ հեռու փաստաթուղթ կար՝ Սիրանուշ Խ.-ի անունով՝ հասցեագրված հոգեբուժական դիսպանսերին՝ խնդրվում էր ստուգել նրա հոգեկան վիճակը…
Պարզվեց, որ հոգեբուժական դիսպանսերում հետազոտվել է Սիրանուշ Խ. անուն-ազգանունով մի աղջիկ: Նրան դիսպանսերից տարել է թազագյուղցի մի կին:
Հայտնաբերեցին այդ կնոջը. «Սիրուշի մասի՞ն եք ասում: Հա, էդ աղջկան մի ամիս պահել եմ իմ տանը: Մի օր էլ աշտարակցի մի տղա էկավ, ասաց՝ ուզում է Սիրուշի հետ ամուսնանալ: Սիրուշն էլ իր համաձայնությունը տվեց: Ես Սիրուշի համար իմ ձեռքով ներքնաշոր եմ ասեղնագործել, նվեր եմ տվել…»:
Կինը ասաց, թե կճանաչի իր ասեղնագործածը…
Այս կնոջը սկզբում ճանաչման ներկայացրին Մուշեղի տանից առգրավված ասեղնագործած ներքնաշորը: Կինը ճանաչեց՝ իր ասեղնագործածն էր: Հետո ճանաչման ներկայացրին Մուշեղին: Կինը Մուշեղին ճանաչեց ու լաց եղավ. «Էն հիվանդ էրեխու մեղքի տակ ո՞նց ա ընկել»:
Մուշեղ Գ.-ն ի վերջո տեղի տվեց ու սկսեց խոստովանել կատարած ոճրագործությունները…
ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան Մուշեղ Գ.-ին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց գնդակահարության…
Պայթյունի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները, ինչպես նաև բակում կայանած 10 ավտոմեքենա։
Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:
Զոհեր և տուժածներ չկան:
Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:
Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:
Shamshyan.com-ի տեղեկություններով`դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները: Ըստ նախնական տեղեկություններին պայթյունը եղել է գազից և անփութության հետևանքով: Նշված բնակարանը վերանորոգվում էր և տան տերը այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.