Ամեն բան սկսվեց նրանից, որ Աշտարակի շրջանի Համո գյուղից ոչ հեռու՝ քրդերի «աղալներում», հայտնաբերվեց կնոջ դիակ: Սպանվածի գրպանում գտան նրա անձնագիրը՝ Տուլայի բնակչուհի Աննա Բուշլանովան էր: Մարդասպանի ոչ մի հետք գտնել չհաջողվեց:
Օրեր անց Թոխմախ լճի մոտ հայտնաբերվեց ևս մի կնոջ դիակ: Այս անգամ ո՛չ փաստաթուղթ կար սպանվածի մոտ, ո՛չ որևէ հետք էր թողնված մարդասպանի կողմից: Միայն երկու սպանությունների ձեռագիրն էր նույնը…
Մարդասպանին բացահայտելու ուղղությամբ աշխատանքները ոչ մի արդյունք չէին տալիս: Թվում էր՝ չբացահայտված սպանությունների հետ դժվար թե ընդհանուր բան ունենար տարեց աշտարակցու վրա կատարված հարձակումը:
Ձեռնափայտով քայլող աշտարակցի ծերունին Երևանյան շուկայում պտուղ էր վաճառել: Օրվա վերջում առևտրից գոհ՝ շուկայից դուրս եկավ: Նրան մոտեցավ մի ժպտադեմ երիտասարդ ու շատ անմիջական հարցրեց. «Հայրի՛կ, ո՞ւր ես գնում»: Ծերունին ոչինչ չկասկածելով՝ պատասխանեց. «Աշտարակ»:
Դեպի Աշտարակ ընթացող մեքենան առանց համարանիշի էր, բայց ծերունին դա չէր նկատել: Նա հանդարտ նստել էր, իր մտքերի հետ էր:
«Հայրի՛կ»,- լսեց ծերունին:
«Ասա, բալա՛ ջա…»,- ծերունու խոսքը մնաց չավարտված: Բռունցքի ուժեղ հարվածից նա գիտակցությունը կորցրեց:
Ավազակը ծերունու գրպանից հանեց 5125 ռուբլի, նրան թողեց դաշտում ու հեռացավ: Ծերունուն գտան նրա համագյուղացիները, տուն տարան…
Կարճ ժամանակ անց նույն եղանակով ավազակային հարձակման ենթարկվեց ևս մի քաղաքացի՝ Նուբարաշեն տանող ճանապարհին:
Այս հարձակումններն ու երկու չբացահայտված սպանությունները դեռևս միմյանց չէին կապում…
Սպանությունները քննող քննիչը տեղամասային տեսուչից տեղեկություն ստացավ, որ Սարի թաղի լքված մի տանը ապրում է նախկինում սպանության համար դատապարտված մի տղամարդ՝ Մուշեղ Գ.-ն: Տեսուչը հայտնեց, որ այդ Մուշեղը ոչ մի տեղ կանոնավոր չի աշխատում, տանից հաճախ է բացակայում: Վերջին օրերին տեսուչին էր հանդիպել մի երիտասարդ ու ասել էր, թե Մուշեղը իրենից խաբեությամբ 3500 ռուբլի է վերցրել ու չի վերադարձնում:
Քննիչը գտավ այդ երիտասարդին՝ Ձերժինսկու գործարանում որպես պահակ էր աշխատում: Երիտասարդը պատմեց հետևյալը. «Ես Մուշեղին վաղուց եմ ճանաչում՝ աշտարակցի է: Իրար հետ աշխատել ենք Էջմիածնի սովխոզում: Երկար ժամանակ չէինք հանդիպել: Մի քանի շաբաթ առաջ հանդիպեցի: Խոսակցության ժամանակ միամիտ հայտնեցի, որ քույրս գյուղից ինձ 3500 ռուբլի է ուղարկել, որ իր համար հագուստ առնեմ, բայց ես խանութներում կարգին հագուստ չէի գտնում: Մուշեղն ասաց, թե ինքը Աշտարակում ծանոթ գործակատար ունի, ով «տակից» զբաղվում է հագուստի վաճառքով: Նա այնքան համոզիչ ասաց, որ ես քրոջս 3500 ռուբլին տվեցի նրան: Իրար հետ գնացինք Աշտարակ: Ճանապարհին մի մեքենա կանգնեց: Վարորդը մոտեցավ, որ ինչ-որ բան հարցնի: Ես տեսա, որ Մուշեղը նրան խփեց ու ձեռքերը տարավ նրա գրպանները: Հասկացա, որ վատ բան է կատարվում, թողեցի-փախա: Բայց դրանից հետո Մուշեղին չեմ կարողացել գտնեմ ու փողս վերցնեմ… Համ էլ, ճիշտն ասած, վախենում եմ…»:
Օրեր անց միլիցիայի վարչություն ներկայացավ Կրավչենկո ազգանունով մի կին ու հայտարարություն տվեց, թե ամուսնուն սպանել են: Կինը ներկայացրեց հետևյալ պատմությունը. «Մենք ամուսիններով եկանք Երևան՝ աշխատանք գտնելու: Կայարանում մեզ մոտեցավ մի տղամարդ, սկսեց խոսել ամուսնուս հետ: Իմանալով, որ եկել ենք աշխատելու, ասաց, թե կարող է մեզ ապահովել աշխատանքով, որովհետև ինքը սովխոզում հավաքագրող է աշխատում…»:
Ամուսինները վստահել են անծանոթ տղամարդուն: Վերջինս նրանց տարել է Համո գյուղի մերձակայքը: Կինը նրանցից որոշ հեռավորության վրա է եղել, երբ տեսել է, որ անծանոթ տղամարդը գոտին հանեց, գցեց ամուսնու պարանոցին:
«Ես փախա այդտեղից՝ ամուսնուս ճիչը՝ ականջներիս մեջ»,- ասաց կինը քննիչին: Նա մի քանի օր վախեցել էր ներկայանալ միլիցիա, հետո, այնուամենայնիվ, ներկայացել էր…
Նրա ամուսնու դիակը հայտնաբերվեց Համո գյուղից դեպի սարը տանող կածանի վրա: Սպանվածի պրկված մատների մեջ մազերի փունջ էր մնացել, նա հասցրել էր մարդասպանի մազերից մի փունջ պոկել, երբ պայքարել էր իր փրկության համար:
Կասկածյալ Մուշեղ Գ.-ի նկատմամբ հսկողություն սահմանվեց, նրան բռնեցին շուկայում: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերեցին կանացի ներքնաշորեր, որոնց մի մասը, հետագայում պարզվեց, նրա զոհերից՝ Աննա Բուշլանովայի ներքնաշորերն էին: Կար նաև կանացի ասեղնագործ ներքնաշոր…
Մուշեղ Գ.-ի մազերի նմուշն ուղարկվեց փորձաքննության: Պարզվեց, որ սպանված Կրավչենկոյի ձեռքում եղած մազերը հենց Մուշեղի մազերն են…
Կրավչենկոյի կինը մի քանի հոգու մեջ ճանաչեց Մուշեղ Գ.-ին, մատնացույց արեց նրան:
Աշտարակցի ծերունին նույնպես մի քանի հոգու միջից ճանաչեց հենց Մուշեղին՝ որպես իր վրա հարձակված երիտասարդի:
Մուշեղը ամեն բանից անտեղյակ էր ձևանում: Նա գոռգոռում էր, պնդում էր, թե անմեղ է. «Հետո՞ ինչ, որ նախկինում դատված եմ էղել, ո՞վ չի սխալվում: Հիմա որ, ասենք, ղռերում մի հատ էլ դիակ հայտնաբերեք, պիտի ասեք՝ էլի ե՞ս եմ սպանել»:
Քննիչին Մուշեղի ասածը կասկածելի թվաց: Տեղազննություն կազմակերպվեց Աշտարակի ղռերի տարածքում: Ու… ևս մի դիակ հայտնաբերվեց՝ երիտասարդ աղջկա դիակ էր: Դիակից ոչ հեռու փաստաթուղթ կար՝ Սիրանուշ Խ.-ի անունով՝ հասցեագրված հոգեբուժական դիսպանսերին՝ խնդրվում էր ստուգել նրա հոգեկան վիճակը…
Պարզվեց, որ հոգեբուժական դիսպանսերում հետազոտվել է Սիրանուշ Խ. անուն-ազգանունով մի աղջիկ: Նրան դիսպանսերից տարել է թազագյուղցի մի կին:
Հայտնաբերեցին այդ կնոջը. «Սիրուշի մասի՞ն եք ասում: Հա, էդ աղջկան մի ամիս պահել եմ իմ տանը: Մի օր էլ աշտարակցի մի տղա էկավ, ասաց՝ ուզում է Սիրուշի հետ ամուսնանալ: Սիրուշն էլ իր համաձայնությունը տվեց: Ես Սիրուշի համար իմ ձեռքով ներքնաշոր եմ ասեղնագործել, նվեր եմ տվել…»:
Կինը ասաց, թե կճանաչի իր ասեղնագործածը…
Այս կնոջը սկզբում ճանաչման ներկայացրին Մուշեղի տանից առգրավված ասեղնագործած ներքնաշորը: Կինը ճանաչեց՝ իր ասեղնագործածն էր: Հետո ճանաչման ներկայացրին Մուշեղին: Կինը Մուշեղին ճանաչեց ու լաց եղավ. «Էն հիվանդ էրեխու մեղքի տակ ո՞նց ա ընկել»:
Մուշեղ Գ.-ն ի վերջո տեղի տվեց ու սկսեց խոստովանել կատարած ոճրագործությունները…
ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան Մուշեղ Գ.-ին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց գնդակահարության…
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.