ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, պարզվել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված 7 անձի ինքնություն, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, առաջադրվել մեղադրանքներ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ մաքսանենգ ճանապարհով: Թմրամիջոցների ներկրումը կազմակերպել են ԻԻՀ քաղաքացիները՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ այն թաքցնելով ավտոբուսներով ՀՀ ներկրված կենցաղային տեխնիկայի մեջ, ինչպես նաև՝ իրենց իսկ մարմնում, ապա՝ տեղափոխել ՀՀ-ում վարձակալված բնակարան: Թմրամիջոցներն իրացվել են ՀՀ քաղաքացիների, որոնք էլ իրենց հերթին այն վաճառել են տարբեր անձանց:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնից 3-ը ԻԻՀ քաղաքացիներ են, 4-ը՝ ՀՀ:
Այսպես՝ ԻԻՀ 3 քաղաքացիներից առաջինին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով. նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ՀՀ քաղաքացիներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ մի շարք անձանց բնակավայրերում, Կենտրոն վարչական շրջանի տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հոգեմետ նյութեր, «Մարիխուանա», ինչպես նաև՝ շուրջ 381 գրամից ավել «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամը Հայաստանի «սև շուկայում» իրացվում է 100.000 ՀՀ դրամի շրջանակում։
Նկատի ունենալով, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել թմրամիջոցների՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխվելու մասին՝ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։
Ծանուցում. ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն՝ «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.