Վերջին շրջանում ՀՀ բանկերում արժույթով և արտարժույթով պահվող ավանդների տոկոսադրույքների նվազում է տեղի ունեցել:
Եթե նախկինում դրամային ավանդները բանկերում հնարավոր էր պահել տարեկան 14, 16, անգամ 17 տոկոս տոկոսադրույքով, ապա այժմ լավագույն դեպքում հնարավոր է ամենաբարձրը 11 տոկոս տոկոսադրույքով պահել, այն էլ երկարաժամկետ՝ ասենք 3 տարի շարունակ և ոչ բոլոր բանկերում: Դոլարային ավանդների դեպքում տոկոսադրույքները 8 տոկոսից նվազել են հասնելով 5, 4 տոկոսի:
Ավանդների տոկոսադրույքների իջեցումը տնտեսագետների մեծ մասը կապում են վարկերի տոկոսադրույքների իջեցման հետ: Այստեղ ոչ թե խնդիրն այն է, որ բանկերը փող չունեն, այլ վարկեր վերցնողների թիվն է նվազել: Վերջերս էլ «Ինեկոբանկն» իջեցրեց սպառողական վարկերի տոկոսադրույքները:
«Մասնավորապես, հաճախորդների համար բարելավվել են օնլայն տրամադրվող «1 CLICK», «Արագ սպառողական», «Ոսկու գրավով» և «Անշարժ գույքի գրավով» վարկերի և վարկային գծերի պայմանները:
Բանկում տոկոսադրույքների և պայմանների էական բարելավում է տեղի ունեցել հատկապես օնլայն եղանակով տրամադրվող 1 CLICK վարկերի և «Արագ սպառողական վարկերի» մասով։ 1 CLICK վարկերն այսուհետ կտրամադրվեն 14% տարեկան անվանական տոկոսադրույքով, նույն տոկոսադրույքով կտրամադրվեն նաև «Արագ սպառողական վարկերը»: Տվյալ վարկերի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է 0%՝ նախկին 2%-ի փոխարեն, ինչպես նաև երկարացվել է վարկի մարման ժամկետը՝ մինչև 48 ամիս»,- նշված է banks.am կայքում:
Ստացվում է, որ վարկերի տոկոսադրույքների իջեցումը բանկերը փոխհատուցում են ավանդների տոկոսադրույքների իջեցմամբ և մոտ ապագայում ավանդների տոկոսադրույքների բարձրացում չի նախատեսվում:
Ըստ տնտեսագետ Արտակ Առաքելյանի, ավանդների տոկոսադրույքներն իջնում են, քանի որ ՀՀ Կենտրոնական բանկն ավելի հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ըստ տնտեսագետի, ավանդների տոկոսադրույքների իջեցումից սակայն բանկերում առկա ավանդների թիվը չի նվազել:
«Կենտրոնական բանկը պատրաստ է ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տալ առևտրային բանկերին, այդ քայլով նպաստելով, որ փողի հասանելիությունը տնտեսության մեջ ավելի բարձր լինի»:
Մեր ավանդները, մինչև 10 մլն դրամի սահմաններում՝ դրամային, և արտարժութայինը՝ մինչև 5 մլն դրամին համարժեք երաշխավորված են, ենթակա փոխհատուցման «Ավանդները փոխհատուցող հիմնադրամ»-ի կողմից»,- ասաց Ա.Առաքելյանը:
Նշենք որ դատական գործընթացներում գտնվող կամ տուգանված այն անձինք, ովքեր բանկերում ավանդներ ունեն պահած պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ բանկերում պահվող ավանդներից ԴԱՀԿ-ի միջոցով գումարների որոշակի բռնագանձում կարող է տեղի ունենալ, եթե ասենք տուգանված քաղաքացին ժամանակին չի վճարում տուգանքի գումարը:
Հավելենք որ 2017 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ)՝ դատական ակտերի հիման վրա ստացվել է 1 545 810 կատարողական վարույթ։
Գույքային և ոչ գույքային կատարողական բոլոր վարույթներով բռնագանձվել է 26 մլրդ 742.1 մլն դրամ։ 2016 թվականի համեմատ այդ թիվն աճել է 5.1 մլրդ դրամով կամ 23.4%-ով։ Այդ թվում` պետական բյուջեի օգտին գույքային վարույթներով բռնագանձվել է 2.9 մլրդ դրամ (2016 թվականին՝ 2.6 մլրդ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.46 մլրդ դրամ (2016 թվականին՝ 1.8 մլրդ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 16.1 մլրդ դրամ (2016 թվականին՝ 11.7 մլրդ դրամ):
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.