23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Օրերս ազատ արձակված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այլևս գտնվելով ազատության մեջ՝ ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում «Երկիր» Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իմ և ջավախքահայ այլ գործիչների նկատմամբ գործած անարդարության դեմ, պայքարել են այս օրը հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար։
Ափսոսալի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղի տվեց իմ հանդեպ Սաակաշվիլիի ռեժիմի նախկին սպասավորների զրպարտությունների տարափին՝ իմ անունը հանելով Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված քաղբանտարկյալների վերջնական ցուցակից։ Իմ համար անհասկանալի մնաց, թե ինչու Վրաստանի իշխանության գլուխ եկած նոր ուժը այս հարցում ըստ էության պատանդ դարձավ ջավախքահայության և իմ երևակայական «էքստրեմիզիմի» խաղաթուղթը շահարկող նախկին իշխանական ճամբարի առանձին ներկայացուցիչների ապատեղեկատվությանը։
Եվս մեկ անգամ կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ դատարանի առջև և բանտից հնչած իմ հրապարակային հայտարարություններում. ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել Ջավախքի բնակչության իրավունքները, քննադատել եմ ջավախքահայության նկատմամբ Սահակաշվիլիի ռեժիմի հալածանքները, օրինական միջոցով պայքարել դրանց դեմ։ Վերջին շրջանում խորհրդարանում և խորհրդարանից դուրս քննարկումների ժամանակ իմ անվան շուրջ Սաակաշվիլիի կուսակցության անդամների բարձրացրած աղմուկը, իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների և գործունեության վերաբերյալ նրանց սուտն ու զրպարտությունը գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով։
Վրաստանի հասարակական–քաղաքական կյանքին Ջավախքի հայ բնակչության ինտեգրմանն ուղղված բոլոր միջոցառումները չեն տա որևէ արդյունք, եթե ջավախքահայը չզգա, որ իրեն վերաբերվում են որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացու։ Այդ առումով, չի՛ կարող լինել երկու տեսակի արդարություն’ մեկը Սաակաշվիլիի ռեժիմի պատանդ էթնիկ վրացի ակտիվիստի, մյուսը՝ ջավախքահայ ակտիվիստի համար։ Մեկին քաղբանտարկյալ ճանաչելը և մյուսի քաղբանտարկյալ ճանաչվելու նույն չափով հիմնավորված իրավունքը մերժելը անընդունելի է որպես երկակի ստանդարտների դրսևորում։
Արդարության առջև չմեղանչելու համար պետք է արձագանքել, որ իշխանափոխությունից հետո մեր երկրում շատ բան արդեն փոխվել է դեպի լավը’ դադարել են ոստիկանական հալածանքները, աստիճանաբար թուլանում է լարվածությունը, մարդկանց մեջ սկսել է հետզհետե նվազել վախը և անպաշտպանվածության զգացումը։ Բնականաբար, այդ փոփոխությունները իրենց զգացնել են տալիս նաև Ջավախքում։ Բայց դեռևս իրենց լուծմանն են սպասում ջավախքահայության քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական և մշակութային իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր’ բռնագրաված եկեղեցիները վերդարձնելը, հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, Ախալքալաքում հայկական համալսարանի բացումը, շրջաններում ռեալ ինքնակառավարման համակարգի հաստատումը և այլն։ Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է հայաբնակ Ջավախքի հասարակական–քաղաքական և քաղաքացիական կառույցների հետ երկխոսության և փոխըմբռման մթնոլորտում լուծում տալ վերոնշյալ խնդիրներին։
Վրաստանի նոր իշխանությունների պարտքն է նաև իրականացնել Ախալքալաքում 2008-ի հուլիսի 17-21–ի դեպքերի անաչառ հետաքննություն։
Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ արդեն ազատության մեջ շարունակելու եմ պայքարը իմ և հալածյալ այլ ջավախքահայ հասարակական–քաղաքական գործիչների նկատմամբ արդարության լիարժեք վերականգնման ուղղությամբ»։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին ու խորհրդարանին մեղադրել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին՝ որպես «վրացական պետականության թշնամու», ազատ արձակելու մեջ, հայտնում է Грузия Online-ը.
«Դա եղել է հակապետական քայլ և համաներման տակ է ընկել ռուսական Գլխավոր հետախուզական վարչության գործակալը, որը աշխատում է Վրաստանի, նրա տարածքային ամբողջականության փլուզման ուղղությամբ: Չախալյանը չի հանդիսանում հայ գործիչ և չի աշխատում Հայաստանի օգտին: Նա աշխատում է Ռուսաստանի և Վրաստանի պետական ամբողջականության փլուզման օգտին:
Այստեղ խոսքը չի գնում Չախալյանի էթնիկ ծագման մասին, քանի որ մեզ մոտ կան բազմաթիվ հայեր, որոնք ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են նրա համար գլուխ տալ: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի խնդրանքով իր կողմից ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, և դա ոչ միայն մեծ սխալ է, այլև հանցագործություն՝ մեր պետականության առջև:
Այդ քայլը դեռ իր բացասական հետևանքները կունենա Վրատանի համար, ինչպես որ տեղի ունեցավ վրացական իշխանությունների կողմից օս անջատողական Տորեզ Կուլումբեգովի ազատ արձակումից հետո: Չախալյանը ժամանակին ջախջախել է վրացական եկեղեցին, Ախալքալաքում գտնվող թանգարանը, և այդ գործողություններն ուղղված են եղել վրացական պետականության դեմ: Նա Ջավախքը չի համարում Վրաստանի մաս և նա այն անձնավորությունն է, որը համեմատելի է աբխազ անջատողականների առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ»,-նշել է Սահակաշվիլին:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ինքը չի միջամտել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը, հայտնում է Грузия online-ը:
Վարչապետը նշել է, որ ինքը, Վահագն Չախալյանին ազատ արձակելու հարցը, որն առաջ է քաշել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, հասցեագրել է ուրիշին։
«Հավատացե՛ք, ինձ չառնչվող հարցերին ես չեմ խառնվում։ Բանտարկյալներին ազատ արձակելու հարցերը ես չեմ որոշում։ Անցել են այն ժամանակները, երբ որոշումները մեկ մարդ էր կայացնում։ Ես նույն պահին այն վերահասցեագրել եմ»,- ընդգծել է Իվանաշվիլին:
Սիրիայի ՆԳՆ-ն կոչ է արել սիրիացի փախստականներին վերադառնալ հայրենիք. հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ մտադիր է երկրում ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները այդ քաղաքացիների վերադարձի համար:
Նշենք, որ Սիրիայում գրեթե 2 տարի է շարունակվում է պայքարը կառավարական զորքերի և ապստամբ գրոհայինների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60.000-ից ավել զոհեր են եղել, 23.000 մարդ էլ փախստականի կարգավիճակով հաստատվել է այլ երկրներում:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել: Հանդիպման մասինտարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ երկրի կառավարությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Պաշտոնից ազատվել է Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, կրթության նախարար Օմեր Դինչերը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ու առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դավոսում կայացած տնտեսական ֆորումի ժամանակ զրուցել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, հայտնում է РИА Новости-ն:
Միջոցառմանը ներկա ռուս գործարարներից մեկը գործակալությանը տեղեկացրել է, որ Իվանիշվիլին է մոտեցել Մեդվեդևին, և նրանք մի քանի րոպե զրուցել են:
Դմիտրի Մեդվեդևի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան նշել է, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ միշտ էլ շփումներ են լինում տարբեր երկրների ներկայացուցիչների միջև:
Նշենք, որ Ռուսաստանի և Վրաստանի կառավարության ղեկավարների առաջին զրույցն է՝ 2008թ. օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:
Հալեպ-Բեյրութ ճանապարհին՝ Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, 1956թ.-ին ծնված հայ տղամարդու են առևանգել, դեպքը տեղի է ունեցել ավտոբուսում, այս մասին տեղեկանում ենք Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ նույն բնակավայրի մոտ վերջերս 7 հայ էր առևանգվել։ Նրանցից 2-ին փրկագնի դիմաց ազատ էին արձակել, մնացած 5-ի ճակատագիրն անհայտ է։
Թուրքիան ցանկանում է Սև ծովի ափին՝ Ստամբուլի եվրոպական մասում, կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը, հայտնում է Интерфакс-ը
Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի տեղեկացմամբ, նոր օդանավակայանը, որը կզբաղեցնի 77 մլն քմ տարածք, տարեկան կսպասարկի 150 մլն ուղևորի։և տեղակայված կլինի ։
Կառավարությունը աճուրդ կանցկացնի մայիսի 3-ին, իսկ հաղթողը կստանա նաև այն 25 տարի ղեկավարելու իրավունք։
Տրանսպորտի նախարարության կանխատեսմամբ, նախագծի արժեքը կկազմի 5,6 մլրդ դոլար։
Նախատեսվում է օդանավակայանը բացել 2016թ։
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, որտեղ հիմնականում հայեր են բնակվում, հունվարի 22-ի երեկոյան հերթական հարձակումն է տեղի ունեցել տարեց հայ կնոջ վրա։
Տարեց հայ կնոջը դաժան ծեծի է ենթարկել մոտ 35 տարեկան սև հագուստով տղամարդը։ Ծեծի հետևանքով կնոջ ակնոցը կոտրվել, ինչի արդյունքում ապակին վնասել է նրա աչքը։ Այսօր առավոտյան կնոջը վիրահատության են ենթարկել։
Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակը կոչ է անում հունվարի 23-ին, ժամը 16։00-ին բողոքի ակցիա իրականցնել՝ ընդդեմ այլատյացության հողի վրա կատարվող բռնությունների։
Ի դեպ, սա Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված 3-րդ հարձակումն էր։
Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Ալասանիան, որը նաև երկրի պաշտպանության նախարարն է, ազատվել է փոխվարչապետի պաշտոնից, հայտնում է Грузия online-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության կայքը:
Նշենք, որ այսօր Ալասանիան տեղեկացրել էր, որ ինքը և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «ծանր խոսակցություն» են ունեցել։
«Ես կողմնակից եմ, որ երկիրը լինի նախագահական հանրապետություն՝ խորհրդարանական ուժեղ հսկողությամբ։ Դա այն տարաձայնությունն է, որ ունենք մեր գործընկեր կուսակցությունների հետ։ Ես կարծում եմ, որ հարցը պետք է որոշի հանրությունը։ Այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Մեր կոալիցիայում «Վրացական երազանք» նման քննարկում չի եղել, սակայն քանի որ նախագահական ընտրությունները մոտ են, մեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներսում տեսակետներ ենք փոխանակել՝ հասկանալու համար թեկնածու առաջադրելո՞ւ ենք, թե՞ ոչ»,-նշել էր Ալասանիան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.