23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Նախագահ Օբամայի կողմից որպես պաշտպանության հաջորդ նախարար առաջադրված թեկնածու, նախկին սենատոր Չակ Հեյգելի հաստատման առիթով քաղաքական մեկնաբանների մեծ մասը Զինված ուժերի հանձնաժողովում, իսկ հետո Սենատի լիագումար նիստում, վիճելի լսումներ են կանխատեսում:
Սենատում անցկացրած իր 12 տարիների ընթացքում հանրապետական Հեյգելը հասցրել է վիրավորել բազմաթիվ ընտրողների, այդ թվում՝ իր հարազատ կուսակցության պահպանողական սենատորներին, ինչպես նաև հրեա ամերիկացիներին, ամերիկահայերին, կուբայական ծագում ունեցող ամերիկացիներին և միասեռականներին: Սենատոր Հեյգելն իր քննադատներին հանգստացնելու և Սենատի հաստատումն ապահովելու նպատակով, վերջին օրերին զբաղված էր հերքումներ տարածելով և տարբեր խմբերից ներողություններ խնդրելով:
Հրեա ամերիկացիներն իմանալով Հեյգելի թեկնածության առաջադրման մասին, խստորեն քննադատել են նրան՝ Իրանի հանդեպ մեղմ և Իսրայելի հանդեպ կոշտ լինելու, ինչպես նաև նրա՝ «հրեական լոբբին» Միացյալ Նահանգներում «շատ մարդկանց է սարսափեցնում» արտահայտության համար:
Սենատոր Հեյգելը հունվարի 7-ին պատասխանել էր «The Lincoln Journal Star» թերթին՝ ասելով, որ իր տեսակետը ցուցադրում է «միանշանակ, լիակատար աջակցություն Իսրայելին» և կոշտ տնտեսական պատժամիջոցների կիրառում Իրանի դեմ: «Կասկածի նշույլ անգամ չկա, որ ես հակաիսրայելական եմ, իսկ [Սենատի] ոչ մի քվեարկություն չի վնասել Իսրայելին», ասել է Հեյգելը թերթին:
Թեկնածուն նաև հրաժարվել է 1998 թվականին առաջարկված դեսպան Ջեյմս Հորմելի թեկնածությանը իր դեմ լինելուց, ում նա անվանել էր «բացահայտ, ագրեսիվ միասեռական»: Անցյալ շաբաթ նա ներողություն է խնդրել միասեռականների իրավունքների խմբերից՝ նշելով, որ իր նախկին մեկնաբանությունները «անզգայուն» են եղել:
Այդուհանդերձ, պաշտպանության նախարարի թեկնածուն դեռևս ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խիստ անզգայուն տեսակետների համար:
2005 թվականի հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ սենատոր Հեյգելն իր առարկությունն է արտահայտել Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ. «Այն պետք է դիտարկվի պատմաբանների և ուրիշների կողմից: Սակայն ես չեմ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, այս կամ այլ ձևով պետք է միջամուխ լինի այդ խնդրի մեջ բանաձևի միջոցով կամ մի այլ կերպ: Այն ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, տեղի է ունեցել 1915 թվականին: Որպես Միացյալ Նահանգների սենատորներից մեկը, ես կարծում եմ, որ այս հարցի լուծման լավագույն ճանապարհը՝ այն պատմաբաններին և այլոց բաց քննարկմանը հանձնելն է, որոնք կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»: Հենց այսպիսին է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողական վարչակարգի դիրքորոշումը:
Շարունակելով՝ սենատոր Հեյգելը հայ լրագրողներին ասել է. «Հարցն այն է, որ այս տարածաշրջանը պետք է առաջ շարժվի: Մեզ անհրաժեշտ են կայուն, խաղաղ հարաբերություններ Թուրքիայի և Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների միջև: Ես համոզված չեմ, որ հետ նայելով և գործելով այնպես, որ դա, որոշ առումով, այս կամ այն կողմին վատ դրության մեջ կդնի, կօգնի խաղաղության գործընթացն առաջ տանելուն»: Այս մեկնաբանությունները, պարզապես նպատակ ունեին քողարկել Հայոց ցեղասպանության թուրքական ոճրագործությունը:
Սենատոր Հեյգելի հայտարարություններն ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման շեշտում են նրա հիացմունքային արտահայտությունները թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, ով շարունակել է նախորդ վարչակարգի նախաձեռնած ցեղասպանությունը: Զարմանալի չէ, որ Ամերիկայի Աթաթուրքի ընկերությունը 2005 թվականի մայիսի 19-ին սենատոր Հեյգելին ներկայացրել էր Աթաթուրքի ընկերության ղեկավարության մրցանակին, նրա՝ Հայաստան կատարելիք այցից ընդամենը երկու շաբաթ առաջ, սատարելով Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կառավարության ունեցած դիրքորոշմանը:
«Հյուրիեթ» թերթը մեջբերում է կատարել սենատոր Հեյգելի 2008 թվականի ելույթից, որտեղ նա հետևյալ բարձր գովասանական հայտարարությունն է արել ժամանակակից Թուրքիայի հիմնադրի մասին. «Աթաթուրքը 21-րդ դարի ամենաարժեքավոր ղեկավարներից մեկն է: Միացյալ Նահանգների երեխաներն այս մեծ առաջնորդի մասին ոչինչ չգիտեն: Նրա մասին երեխաներին պետք է դասավանդել դպրոցներում և գրել պատմության դասագրքերում: Աթաթուրքը առաջատար դեր է խաղացել ներկայիս աշխարհի ձևավորման գործում»:
Ադամ Կրեդոն, Վաշինգտոնի «Free Beacon» թերթում հրապարակած «Չակ Հեյգելը հայկական խնդիր ունի» խորագիրը կրող մի հոդվածում մեջբերումներ է կատարել ամերիկահայերի և մարդու իրավունքների պաշտպանների ասածներից, ովքեր խորապես մտահոգված են Հեյգելի առաջադրմամբ: Ահա նրանց հայտարարություններից մի քանիսը.
— «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ նախկին սենատոր Հեյգելի կողմից՝ Անկարայի՝ Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան անկեղծության վերաբերյալ «բերան փակելու» քաղաքականության ընդունմամբ», հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
— «Մենք ակնկալում ենք հաստատման խիստ գործընթաց, որը նաև հնարավորություն կընձեռի սենատոր Հեյգելին՝ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների պատմությունը», ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
— «Հոլոքոստի նախօրեին, Հիտլերը ծաղրանքով ասել է «Ո՞վ է, այսքանից հետո, այսօր խոսում է հայերի բնաջնջման մասին»: Ակնհայտ է՝ ոչ Չակ Հեյգելը», ասել է «Դավիդ Ս. Վայման» Հոլոքոստի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Մեդոֆը:
— «Այն ինչ Չակ Հեյգելն ասել է Հայաստանում 2005 թվականին կայացած իր մամլո ասուլիսում թուրքերի կողմից հայերի Ցեղասպանության մասին, ամոթալի է», ասել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին տնօրեն Վոլտեր Ռեյխը: «Նրա հաստատման առաջիկա լսումներում սենատորները պետք է հակադրվեն նրան՝ իր ասածի համար և ակնկալեն, որ նա կանդրադառնա դրան»:
— «Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Հեյգելի դեմ լինելը «հայտնում է բարոյական ղեկավարության ցնցող բացակայության մասին», հայտարարել է Ֆորդհամի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Թեյն Ռոզենբաումը:
Եթե սենատոր Հեյգելը ներողություն չխնդրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր «անզգայուն» դիտողությունների համար, ապա ամերիկահայերը պետք է կոչ անեն Սենատին խոչընդոտել նրա հաստատմանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Ամերիկյան վերլուծումները ուշագրավ բաժիններով կենտրոնացել են Սիրիայի հարցով ԱՄՆ-Թուրքիա շահերի աններդաշնակության վրա: Եթե երեւութապես Սիրիայի վարչակարգի տապալումը համընկնում է թե՛ Վաշինգտոնի եւ թե՛ Անկարայի շահերին, ապա Սիրիայի հիմնախնդրի հանգուցալուծման մեջ կարեւոր գործոն նկատվող քրդական հարցի նկատմամբ միանշանակ չեն երկու պետությունների շահագրգռությունները:
Արժե առանձնացնել ամերիկացի պատմաբան Գրայֆին Թարփլինի վերլուծման հետեւյալ բաժինը` Թուրքիայի եւ Սիրիայի հարցի մասին կատարած իր վերլուծությունում.-
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից աջակցվող կազմակերպություն է: ԱՄՆ ՔԱԿ-ին օգտագործում է Իրանի դեմ: Մեկ տարի առաջ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Լիբերմանը Մարմարա նավի միջադեպի հետ կապված Թուրքիային պատժելու համար հայտարարեց, որ աջակցելու է ՔԱԿ-ին: Տեղեկություններ կան, որ ՆԱՏՕ-ն Հունաստանի միջնորդությամբ աջակցում է ՔԱԿ-ին: Այդ պատճառով, Անկարան պետք է հասկանա, որ դրա նպատակը Թուրքիայի վերացումն է»:
Եթե ԱՄՆ Պետքարտուղարությունը սկսել է խոսել Թուրքիայի մասնատման հավանականության մասին, ամերիկացի վերլուծաբանները բարձրաձայնում են ընդհանրապես այդ երկրի վերացման մասին:
Թուրքական կողմը բնական է որ ՔԱԿ-ի կամ առհասարակ քրդական գործոնի շահարկումը գերտերությունների կողմից նկատում է եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում: Շռնդալից ձեւով Օջալանի հետ համաձայնության գալը, իբրեւ թե համաձայնեցված կետերի հրապարակայնացումը եւ մանավանդ Փարիզի դեպքերի նկատմամբ պիղատոսություն ցուցադրելը. տակավին Անկարայի պատվիրակատարների կողմից իրարահաջորդ հայտարարությունները` թե հակառակ Փարիզի դեպքերին բանակցությունները պետք է շարունակել ՔԱԿ-ի հետ, թուրքական միեւնույն մղձավանջի մաս կազմող դրսեւորումներ են:
Ներսիրիական պատերազմին արտաքին զինվորական միջամտությունները բացառելը ճիշտ է որոշ առումով հենվում է ռուսական պարտադրանքի վրա: Այսուհանդերձ թվում է նաեւ, որ ԱՄՆ-ը կամ միջազգային ընտանիքը եւս վճռական չեն այդ ուղղությամբ: Ներսիրիական բախումներով մաշելու ու քանդելու քաղաքականությանն առընթեր Անկարան այս բոլորի մեջ խրելու միտումները տեսանելի են դառնում հաճախ ակներեւ կերպով:
Եւ եթե ամերիկյան կողմը պետական թե ոչ պաշտոնական մակարդակներով խոսում է Թուրքիայի անդամահատման կամ առհասարակ վերացման տեսանելիության մասին, Թուրքական կողմը ծայրահեղ հակազդեցություններ է ցույց տալիս։ Ճիշտ է, որ ուղղակի կառավարական աղբյուր չէ հաղորդողը, այսուհանդերձ կառավարության անունով է խոսվում (եւ մինչ այժմ չի հերքվել) Սիրիայի վալիի նշանակման մասին: Ընդ որում ոչ միայն Թուրքիայում ապաստանած սիրիացի գաղթականներին վերաբերող գործառույթներով զբաղվելու համար, այլ նաեւ Սիրիայի տարածքում Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների համար: Վալին կամ նահանգապետը վիլայեթ կամ նահանգ կունենա, իսկ այդ նահանգը, ըստ հրապարակված տեղեկության ներառում է թե՛ Թուրքիայի եւ թե՛ Սիրիայի տարածքները: Վալիի կամ վիլայեթի մասին թուրքական գյուտը առաջին հայացքից անհեթեթության դրսեւորում է: Խորքում սակայն հակազդեցություն է: Այս նորաստեղծ նահանգը, տրված լինելով, որ սիրիական տարածքներ է ներառում, Սիրիայի մասնատում է ենթադրում: Վալիի նշանակումը ուրեմն, Թուրքիայի մասնատման դիմաց Սիրիայի մասնատման տեսությունն է, որ Անկարայի կառավարության անունով առաջ կքշվի:
Նորանշանակ Վալին սակայն պետք է շտապ տեղեկագրի իր կենտրոնական կառավարությանը, որ իր «վերահսկած» տարածքին անմիջական հավերանությամբ կազմված է արդեն քրդական ինքնավար մարզ, որը սպառնում է քրդական վիլայեթներ ստեղծել Թուրքիայի տարածքում:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Այսօր, Պակիստանի Գերագույն դատարանի հրամանով, ձերբակալվել է երկրի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆին. տեղեկացնում է Ալ-Ջազիրան:
Պակիստանի վարչապետին մեղադրում են կառավարության անունից բջջային էլեկտրագեներատորներ ձեռք բերելու հետ կապված մեքենայություների մեջ:
Վարչապետի հետ ձերբակալվելու է նրա շրջապատից ևս 15 մարդ: Դատարանի վճռով նախնական լսումները կկայանան հունվարի 16-ին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մալիում գործողությունը կշարունակվի ևս մեկ շաբաթ, հայտնում է Взгляд-ը:
«Այժմ մեր կոնտինգենտը կազմում է 750 մարդ, նրանց թիվը կմեծանա, որպեսզի մենք որքան հնարավոր է արագ օգնենք աֆրիկյան ուժերին»,-ասել է նախագահը:
Նրա տեղեկացմամբ, ֆրանսիական ուժերը հաջողությամբ մի քանի նպատակակետեր են վնասել։
Նշենք, որ Մալիում զինյալ ծայրահեղականները գրավել են երկրի հյուսիսը և հարձակումներ են իրականացնում կենտրոնական շրջաններում տեղակայված կառավարական շինությունների ու զորքերի վրա։
ԱՄՆ-ն հուսով է, որ կհաջողվի Ռուսաստանի հետ համաձայնության գալ՝ սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կարծում ենք, որ պետք է շարունակել հանդիպումները ռուսների հետ՝ նախ՝ Բրահիմիի ծրագրին աջակցելու համար, ինչպես նաև հույս ունենալով, որ առաջ շարժվելու հարցում որոշում կկայացվի։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք մեր դիրքորոշումները համաձայնեցնել ապագային առնչվող քայլերում և դրական փոխգործակցություն կունենանք հետագա սցենարներում»,-նկատել է Նուլանդը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Ժնևում կայացել է հերթական եռակողմ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի միջև։
Հունվարի 17-ին Վիեննայում՝ 57 մասնակից երկրների և 11 գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ԵԱՀԿ-ի նոր նախագահը՝ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, կուրվագծի այդ կառույցի առաջնահերթությունները ԵԱՀԿ-ի Խորհրդարանական խորհրդում:
Առաջնահերթությունների թվում են տևական հակամարտությունների լուծում գտնելը, այդ թվում՝ Տրանսդնեստրյան կարգավորումը, զենքի վերահսկման մեջ առաջընթացը, վստահության կառուցմանն ուղղված քայլերը, էներգետիկային վերաբերող գործունեության բնապահպանական կողմերի առաջմղումը և թրաֆիքինգի դեմ պայքարը, հայտնում է ԵԱՀԿ կայքը:
2013-ի հունվարի 1-ին Ուկրաինան ստանձնել է ԵԱՀԿ-ի ամենամյա ռոտացիոն նախագահությունը:
Իսկ 2014-ին և 2015-ին նույն կարգավիճակում հանդես կգան համապատասխանաբար Շվեյցարիան և Սերբիան:
Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում պահվող ԱՄՆ-ի անկախության պատերազմի ժամանակից մնացած հրանոթը պարզվել է լիցքավորված է եղել:
Lenta-ն՝ հղում անելով The New York Times-ին, հայտնում է, որ բրիտանացիները, մաքրելու նպատակով բացել են զենքը և այնտեղ գունդ և վառոդ են հայտնաբերել:
Նյույորքյան պայթյունատեխնիկները վնասազերծել են զենքը և այգուն են վերադարձրել արդեն զուտ որպես պատմական արտեֆակտ:
Ամերիկացիները բրիտանացիներից հրանոթը վերցրել էին 1780-ին, երբ բրիտանական ռազմանավը խորտակվել էր Իսթ Ռիվերում:
Կենտրոնական զբոսայգուն այս թնդանոթները նվիրվել էին 1861-1865թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին այսօր ստորագրել «Համաներման մասին» օրենքը, որն առնչվում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն իրականացրած անձանց։
Այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հրաժարվել է ստորագրել համաներման օրենքը, խորհրդարանի նախագահն օգտվել է իր օրենսդրական իրավունքից, հայտնում է Газета-ն։
«Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է Ուսուպաշվիլին և ավելացրել, որ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։
Նախնական տեղեկության համաձայն, առաջինը կալանավայրերը կլքեն քաղբանտարկյալները։
Հուսանք, որ նրանց մեջ կլինի նաև քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը առաջնագծում:
Սիրիայի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով իրականանալի Ժնեվյան բանակցությունների նախօրեին երկու ուշագրաւ զարգացում տեսանելի տեղ գրաւեցին տիրող ընդհանուր համապատկերում։
Թուրքական լրատվամիջոցները հատուկ քարոզչություն կենտրոնացրին «Քուրդիստանի աշխատաւորական կուսակցության» ղեկավարի հետ Անկարայի տարած բանակցությունների վրա։ Ըստ շրջանառված լուրերի, ՔԱԿ-ի ղեկավարները պիտի լքեն երկիրը եւ մեկնեն Եւրոպա։ Այլոց պիտի արտոնվի զբաղվել Թուրքիայի ներքին քաղաքականությամբ. բանտարկված գործիչներն ազատ պիտի արձակվեն։ Այս եւ նման «ներման» գործողությունների դիմաց ՔԱԿ-ը պիտի հրաժարվի ժողովրդավարական ինքնավարության կամ անջատ պետություն ստեղծելու իր պահանջից եւ…Ասադի վարչակարգին զորակցելուց. փոխարենը, պիտի միանա սիրիական ընդդիմությանը։ Տակաւին. թուրքական մամուլը նոյնիսկ «աւետում էր», որ քրդական հարցը պիտի լուծված լինի 2013 թվականի մայիսին։
Թուրքական լրատվական եւ հրապարակագրական այս փայլատակումները անշուշտ կառավարական պատվերի անմիջական գործադրություններն են։ Մանաւանդ, որ Օջալանի հետ, կառավարության անունով բանակցելու լիազորությունը տվել է թուրքական գաղտնի ծառայությունների ղեկավարը։
Քրդական գործոնի հաշվարկը գերակա հանգամանք ունի Սիրիայի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականության հերթական քայլի մէջ։ Այդ հարցը արծարծվի թե ոչ, Թուրքիայի յուրաքանչյուր քայլի հետևում տիրականորեն կանգնած է քրդական շարժառիթը։
Ենթադրյալ այս համաձայնության վրա նման միակողմանի լուսարձակներ բացելու թուրքական որոշումն էլ այդ տեսությունը հաստատող երեւույթների մաս են կազմում։ Թեական այդ համաձայնությունը առաջին հայացքից քրդական համարժեք արձագանք չունի։ Հավելյալ որոնողական աշխատանքը պետք է քրդական տեղեկատվական աղբյուրներին այս մասին թողարկած լրատվություններին իրազեկվելու համար։ Անշուշտ նկատի ունենալով՝ թուրքական աղբյուրներից ջուր խմող եւ քրդերենով հրատարակվող էլեկտրոնային կայքերի թուրքականին համարժեք արձագանքման իրականությունները։
Սակայն մի պահ փորձենք մնալ թուրքական տեղեկատվություններին փոխանցած հիմնական երկու ուղերձների վրա, որոնցից առաջինը վերաբերում է Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին, իսկ երկրորդը՝ Սիրիայի վարչակարգին։ Խորքում երկրորդն էլ սերտորեն կապ ունի առաջինի հետ։
Այս բոլորի մէջ ուշագրավն այն է, որ թուրքական աղբյուրները արդէն սկսել են խոսել Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդրո առարկա լինելու մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թեման արծարծելու առումով մի քանի շաբաթ առաջ կանխել էր թուրքական լրատվամիջոցներին։
Վերադառանանք Սիրիայի թղթածրարին եւ կենտրոնանանք երկրորդ ուշագրավ զարգացման վրա։
Հունվարի վերջին Ռուսաստանի, Բալթյան, Սևծովյան , Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան ռազմական նաւատորմերի նավերի խումբը հակաահաբեկչական զորավարժություններ կ՛իրականացնի Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայի ափերին։
Ռուսաստանը փաստորէն ծրագրում է իրականացնել դեսանտային ափհանման զորավարժություններ Միջերկրական և Սևծովյան ջրային տարածքների վրա։ Անցյալ տարի ռուսական մամուլը հաղորդել էր , որ վայրէջքային զորավարժություններին կարող են մասնակցել մինչև 25 հազար ռուս դեսանտայինններ:
Սիրիական ծովափին Ռուսաստանի կողմից բեմադրելի այս ուժի ցուցադրությունը հակտանշական է եւ անպայման կապվում է ժնեվի բանակցությունների նախօրեին ուղերձ փոխանցելու գաղափարին։
Թուրք-քուրդ համաձայնության թեականությունը խիստ ընդգծված է. այստեղ, ըստ թուրքական մամուլի մինչեւ մայիս, այսինքն միայն չորս ամիս ունենք եղելության հաւաստիությունը հաստատելու։ Մինչդեռ սիրիական ծովափ ուղարկվող ռուսական ռազմանավերի թվի բազմապատկումը պարզ կլինի մեկ ու կես շաբաթից՝ մինչեւ հունվարի վերջը։ Իսկ Ամերիկայի Միացեալ Նահանգների պետքարտուղարության վերլուծական բաժանմունքը Թուրքիայի մասնատումը նախատեսում է առաջիկա 20 տարվա ընթացքում՝ մինչեւ 2030-ը։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.