17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան եւ Բաքուն դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին: Հակահայ բանաձեւը, որ առաջադրվում է Բաքվի ներկայացուցչի եւ հովանավորվում Անկարայի կողմից, կրոնական հանգամանքի շեշտակի օգտագործմամբ համաիսլամական է դառնում նման վեհաժողովների ընթացքում. Եգիպտոսի դեպքում եւս տարաբնույթ ուղղություն պիտի չունենար:
Այստեղ անշուշտ հիմնական թիրախը քարոզչական բնույթ ունի, նկատի ունենալով նման բանաձեւերի անարդյունավետությունը իրավաքաղաքական գետնի վրա. այսուհանդերձ թուրք-ադրբեջանական մարտավարությունը կարեւոր նպատակ է հետապնդում: Իսլամական այս երկրները ի վերջո ՄԱԿ-ի անդամ պետություններ են. Արցախի խնդրի նկատմամբ ՄԱԿ-ում տեղի ունենալիք քվեարկությունների ենթահող պատրաստելու են միտված եւ նրանց դիրքորոշումներն են կանխապատրաստում: Իսլամական երկրները իրենց վեհաժողովների եւ ՄԱԿ-ի համագումարներում Արցախի հարցի նկատմամբ դիրքորոշում պահելու հետեւողականության հանձնառությունը վերահաստատում են ամեն առիթով:
Այս մարտավարության զուգահեռ ուղղությունը` Բաքվի կողմից արցախյան հակամարտության բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելն է: ՄԱԿ-ը թիվ 822,853,874 եւ 884 բանաձեւերով հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն ջանում է այդ բանաձեւերի իրավաքաղաքական տրամաբանության պարունակում լուծել հարցը: Իսլամական վեհաժողովների բանաձեւերը փոխադրել ՄԱԿ, որին զուգահեռ բանակցային ձեւաչափը տեղափոխել ԵԱՀԿ-ից ՄԱԿ:
Եգիպտոսի վեհաժողովի որդեգրած բանաձեւը նույն հանկերգներ է բովանդակում` տարածքային ամբողջականություն, ՄԱԿ-ի որդեգրած բանաձեւերի գործադրության պահանջ, մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժողովրդագրական բռնի ձեւափոխման դեմ բողոք, ինչպես նաեւ տնտեսական ապօրինի գործունեության ընդգծում: Այս բանաձեւում հատուկ մի կետ կարող է դիտարկվել իբրեւ հակազդեցություն Արցախի ապահոված հստակ առավելությանը: Բանաձեւը կոչ է ուղղում պետություններին՝ իրենց պաշտոնական ներկայացուցիչներով չներգրավվելու ապօրինի գործունեության:
Այս կետի ետեւում կանգնած թուրք-ադրբեջանական մտահոգությունը ավելի մասնակիորեն մեկնաբանելու համար օգտակար է նկատի ունենալ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարությունում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Հուլուսի Քըլըճի հետեւյալ հայտարարությունը.- «ՄԱԿ-ի կողմից որդեգրված չորս բանաձեւերում ադրբեջանական հողամասերի բռնագրավումը բացահայտ եւ հստակ կերպով նշված է: Հետեւաբար, բռնագրավված հողամասերի վերեւ գտնվող օդային տարածքը եւս Ադրբեջանին է պատկանում: Բռնագրավված հողերի վերեւ թռիչքները ներկա կացությունում լարվածություն կստեղծեն եւ տագնապի խաղաղ լուծմանը կհարվածեն: Այդ տարածքները Ադրբեջանի պատմական հողեր են (…): Այդ հողերի վերեւ բոլոր թռիչքները ապօրինի են: Մաղթում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ավելի արմատական միջոցառումներ կորդեգրի կանխարգելելոււ համար թռիչքները, որոնք հավելյալ լարվածության կարող են հանգեցնել: Կհուսանք, որ Հայաստանը Ադրբեջանի բռնագրավյալ հողամասերի վերեւ թռիչքներ չի կատարի: Հայաստանը պետք է բռնագրավված հողերից անմիջապես հեռանա»:
Այժմեական երկու խնդիր նկատի ունի թուրք դիվանագետը այս հայտարարությունում: Առաջինը՝ կարող է Մոնտեվիդեոյի նախաճանաչման քայլը եղած լինել, իսկ երկրորդը, որ ուղղակի է ասվում` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման տեսանելիությունը: Այն կոչը` պետություններին չներգրավվելու «ապօրինի» գործունեություններում նման երեւույթների է ակնարկում՝ առաջինի դեպքում անուղղակի, իսկ երկրորդի դեպքում՝ ուղղակի:
Բանաձեւերի հաջողության դիմաց գետնի վրա քաղաքական ձախողություններ է կրում Բաքուն: Թե՛ Մոնտեվիդեոն եւ թե՛ Ստեփանակերտի օդանավակայանը այդ բանաձեւերի անարդյունավետությունը ընդգծող փաստեր են, որոնց վրա լուսարձակների կենտրոնացումը անհրաժեշտ նկատելը չի ենթադրում բնականաբար իսլամական վեհաժողովների թե ՄԱԿ-ում թուրք-ադրբեջանական գործոնի արձանագրած առավելությունների թերագնահատումը: Իսկ այստեղ, հայկական կողմի ճիգերի գերլարում պետք է Սփյուռքի հասարակական կազմակերպությունների եւ պետական դիվանագիտական մեքենաների համակարգված աշխատանքները գործնականացնելու ուղղությամբ:
Նախադրյալներ կան մտածելու որ իրոք, Մոնտեվիդեոն առաջնորդվում է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, իսկ Ստեփանակերտի օդանավակայան առաջին ժամանողներից կլինեն ԵԱՀԿ-ի բանագնացները: Այս վերջին իրողությունը կարող է համոզիչ դարձնել, որ բանակցային գործընթացի ձեւաչափը պիտի շարունակի մնալ ԵԱՀԿը: Հակառակ` Անկարայի եւ Բաքվի ճիգերին եւ անցկացրած բանաձեւերին։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Հալեպում երեկ ևս մեկ հայ է զոհվել: 1970թ.-ին ծնված Հարություն Քեոշկերյանը սպանվել է Սուլեյմանիե պողոտայում՝ պատահական գնդակից, այս մասին տեղեկանում ենք Facebook-ի Բերիո լուրերի էջից։
Երկու երեխաների հայր Հարություն Քեոշկերյանը, որն ունի երկու զավակ, զոհվել է Սուլեյմանիեի պողոտայում՝ գլխին դիպած փամփուշտից։
Երեկ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին մեկ այլ հայ երիտասարդ է առևանգվել՝ Գևորգ Կարագյուլլեյանը։
Սիրիայում զինված անձինք 45 մարդու են առևանգել: Պատանդները, որոնք մեծ մասամբ կանայք և երեխաներ են, ավտոբուսով սիրիական Իդլիբ գյուղից ուղևորվում էին Դամասկոս, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերն ու նոր օրենքները՝ պահեստային սպաների զորակոչ իրականացնելու համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Հավաքը նպատակ ունի բարձրացնել պահեստային սպաների պատրաստվածության մակարդակը։
Սկզբնական փուլում կազմակերպվելու է սպա մասնագետների, այդ թվում` բարձրագույն և միջին կրթություն ունեցող բուժաշխատողների հավաք։
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հավատացյալներին հորդորել է նրանց այս դժվարին օրերին աղոթել իր համար՝ ասելով, որ ոչ թե մարդը, այլ Աստված է որոշում կյանքի ուղին, հայտնում է ИТАР ТАСС-ը:
«Այս օրերին ես ֆիզիկապես զգացի Ձեր սերը։ Շարունակե՛ք աղոթել իմ, եկեղեցու, ապագա Պապի համար, և թո՛ղ Ձեզ բոլորիդ ուղղորդի Աստված»,-ասել է Բենեդիկտոս 16-րդը։
Այս երեկո պոնտիֆիկոսը տաճարում կմատուցի իր վերջին պատարագը։ Իսկ առավոտից տաճարի դիմացի հրապարակը բազմամարդ էր: Հավատացյալներն ու զբոսաշրջիկներըն հետևում են Յոզեֆ Ռատցինգերի՝ Հռոմի պապի պաշտոնում վերջին գործողություններին։
Նախորդ գիշեր 8 երկրաշարժ է գրանցվել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաղան քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է իրանական MEHR գործակալությունը, առաջին երկրաշարժը եղել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ, այնուհետև իրար հաջորդել են տարբեր մագնիտուդներով 7 երկրաշարժ։
Նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Հալիլ Սային հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածություններ չկան։
Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է:
Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: Թուրքական «ներողություններից» հետո այժմ ադրբեջանական «ներողության» այս հազվագյուտ նմուշը ընդհանրանալու շատ տեղ եւ ենթահող չունի անշուշտ:
Բնական է, որ հայկական կողմը պիտի վերապահություն ցույց տար, ավելի ճիշտ` լուրը առանց խանդավառ մեկնաբանության պիտի հրապարակեր: Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման երկկողմ ձայները մերթ ընդ մերթ լսվում էին (ու կլսվեն): Այս մեկը թուրքական այլախոհության հետեւողությամբ մեկ քայլ այն կողմ է:
Դեռ վաղ է անշուշտ այս հարցի մեջ ներադրբեջանական ճեղքեր, հակասություններ նկատելը: Այսուհանդերձ պետք չէ անտեսել ամենայն հավանականությամբ եզակի այս երեւույթը, որի բուն շարժառիթները պարզաբանելու համար մինչև այժմ պակասում էին փաստերն ու տվյալները:
Ենթակային վիպագիր լինելը, առաջացած տարիքը եւ արտահայտած տեսակետները նկատի ունենալով` ինքնուրույն երեւալու, առանձնանալու եւ ուշադրություն գրավելու փորձերը կարելի է տեսնել ընդհանուր տրամաբանության մեջ:
Պետք է արձանագրել միաժամանակ, որ Այլիսլին սուր կերպով քննադատել է Բաքվի իշխանություններին հայատյացության սերմանման եւ կացնահարման քաղաքականության համար` մերժելով հայերը պատմական թշնամի դավանելու Ադրբեջանի պաշտոնական կեցվածքը:
Հետաքրքրական երեւույթ է այն, որ «հաշտարար» վեպը գրված է 2006-2007-ին, հրապարակված «Սաֆարով» գործողության առաջացրած աղմուկից հետո: Դրա հրապարակումից ամիսներ հետո է միայն, որ աղմուկ կբարձրանա, պարզ այն պատճառով, որ վիպագիրը ադրբեջանցիներից պահանջում է ներողություն խնդրել արցախահայությունից:
Վեպի, հաշտարարության և ժողովուրդների միջեւ հարաբերությունների բնականոնացման շուրջ ստեղծված աղմուկին հետևեց «ներողությունը», որն ընդվզման մեծ ալիք առաջացրեց:
Վերապահությունը հայկական կողմից օրինաչափ է: Պետք չէ անտեսել սակայն, որ ադրբեջանական «ներողությունը» Սումգայիթի ջարդի տարելիցի նշման օրերի նախօրյակին կարող է հաղթաթուղթի դեր ծառայել` միջազգային հանրության ուշադրությունը եղեռնագործության վրա հրավիրելու մեր աշխատանքների ընթացքում:
Ավելին ակնկալելը այս հանգրվանին, թվում է, որ իրատեսական չէ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Իրանն այսօր հանդես է եկել կոչով՝ որով առաջարկել է ոչնչացնել աշխարհի բոլոր միջուկային զենքերը:
«Կարծում ենք՝ հարկավոր է հանգել մի կետի, երբ ոչ մի երկիր ոչ մի միջուկային զենք չի ունենա: Զանգվածային ոչնչացման և միջուկային բոլոր զենքերը պետք է վերացվեն», — նշել է Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը, փոխանցում է Reuters-ը:
Միաժամանակ ընդգծել է, որ բոլոր ազգերը պետք է միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառման հնարավորություն ունենան:
Վրաստանում տարածված H1N1 վիրուսից՝ խոզի գրիպից արդեն մահացել է 3 մարդ, Ինչպես հայտնում է Грузия-Online-ը, հղում անելով վրացական հեռուստաընկերություններին նրանցից մեկը եղել է կին, ևս 2-ը՝ անչափահաս երեխա, իսկ առողջապահության նախարարությունը հաստատել է միայն կնոջ՝ խոզի գրիպից մահանալու փաստը:
Ըստ նախնական վարկածի, կինը վարակվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում բուժում ստացող իր քրոջից: Հիվանդության ընթացքում բարդություններ էին ի հայտ եկել, որից և կինը մահացել է:
Կախեթիի շրջանում խոզի գրիպից մահացած երկու երեխաների մասով դեռևս փորձաքննությունը է ընթանում:
Այս պահին Վրաստանում խոզի գրիպի դեմ բուժում է ստանում 10 մարդ:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում վիճաբանության ժամանակ ադրբեջանցին վրացու գլխին կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել, հայտնում է Грузия online-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Տուժածը գտնվում է հիվանդանոցում, և բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։
Ադրբեջանցին՝ Լանքերանի շրջանի բնակիչ Թալեհ Բագիրովին, ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ։
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.