04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում ներկա գտնվել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փետրվարի 8-ին կայանալիք ամենամյա զեկույցի ներկայացմանը, հայտնում է gazeta.ru-ն։
«Ես մտադիր չեմ մասնակցել նախագահի ելույթին, քանի որ չեմ պատրաստվում լսել նրա հիմարությունները»,-ասել է Իվանիշվիլին և հավելել, որ եթե կառավարության կողմից պատասխան տալու անհրաժեշտություն լինի, ապա դա կարվի ավելի ուշ։:
Վարչապետ Իվանիշվիլիի խոսքով, Վրաստանում ավարտվել է Սաակաշվիլիի և նրա թիմի կողմից հաստատված «ստի դարաշրջանը»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Վրաստանի կառավարության «ամենամեծ ցանկությունն» է, այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Վրաստանի նոր կառավարության ամենամեծ ցանկությունն ու նպատակը մեր մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,- ասել է Իվանիշվիլին։
Դամասկոսի դեմ իսրայելյան օդուժի կատարած սահմանափակ գործողությունը Սիրիայի հարցի զարգացման նոր հունաւորում տվեց։ Ռուսական, թուրքական, ընդհանրապես արեւմտյան երկրների եւ որոշ չափով իրանյան համեմատաբար աշխույժ ներգրաւվածության դիմաց Թել Ավիւի երեւութական կրաւորականությունը դուրս եկաւ իր վիճակից։ Մինչ, սիրիական պաշտոնական աղբյուրները շարունակում էին հայտարարել, որ հարված է հասցվել գիտահետազոտական կենտրոնին, Թել Ավիւը հայտնում էր, որ հարվածել է Դամասկոսից Լիբանան տեղափոխվող զինամթերքին։
Թիրախի այս հակասական մեկնաբանությունը մի պահ կարող է երկրորդական թվալ։ Ի վերջո իսրայելյան օդուժը բռնաբարել է Սիրիայի օդային տարածքը, դիմել է զինվորական գործողության եւ հարվածել սիրիական տարածքին։
Թէեւ Սիրիայի ընդդիմադիր շրջանակներն իրենց վրա վերցրեցին օդային հարձակման պատասխանատվությունը, սակայն Դամասկոսի ամբաստանած կողմը պարզ էր։ Դամասկոսը հայտարարում էր, որ ընդունակ է համարժեք պատասխան տալու Թել Ավիւին։
Մինչ այս բոլորը, Թել Ավիւի համեմատական կրաւորականությունը քաղաքական որոշ բացատրություն ուներ. ներսիրիական պատերազմը չպետք է տեղափոխվեր արաբ-իսրայելյան պատերազմի հարթություն. աւելի ճիշտ՝ պետք է շարունակվեր միջսիրիական բախումներով երկիրը քանդելու եւ մաշման առաջնորդելու զարգացման ընթացքը։ Այժմ, Թել Ավիւը ի՛նքն էր շեղում այս ընթացքը։
Վերադառնանք ընթացքից կատարված այս շեղման պատճառականությանը. մտաբերենք, որ Դամասկոսին նեցուկ կանգնելու ուղղությամբ ռուս-իրանական դիրքափոխումների երեւույթը մտածել էր տալիս երկու պետությունների առնչվածության առաջին գծերը գրաւելու հերթափոխության մասին։ Ճգնաժամի սկիզբը պաշտոնական Թեհրանն իր բանբերի միջոցով հայտնում էր, որ Սիրիայի դեմ պարտադրված պատերազմի նպատակը Ռուսաստան-Իրան-Սիրիա դիմադրության առանցքի քանդումն է։ Ապա, Իրանը զորակցության իր առաջնակարգ դիրքը երեւութապես զիջում էր Մոսկվային։
Թվում է, որ այժմ հերթափոխություն է արվել այս առումով։ Չմոռանանք, որ Իրանի մատնանշած դիմադրությունը ձգվում է մինչեւ Լիբանան եւ այս դեպքում այդ առանցքային դիմադրությունը հիմնական սպառնալիք է Սիրիայի դեմ զինվորական գործողություն իրականացրած Իսրայելին։ Թել Ավիւը պարզորոշ հայտարարում էր, որ հարվածել է Սիրիայից Լիբանան տեղափոխվող զինամաթերքին։
Զինվորական գործողությամբ թատերաբեմում հայտնված Իսրայելի դիմաց Դամասկոսի նկատմամբ հայտնված զորակցության երկրորդ դիրքից առաջին դիրք կգար Թեհրանը, որը Դամասկոսին կոչ էր անում համարժեք պատասխան տալու պատահարին։
Աւելի՛ն. Իրանի արտգործնախարարը զգուշացնում էր միջազգային ընտանիքին զինվորական միջամտություն կատարելուց Սիրիայում՝ անկանխատեսելի համարելով նման միջամտության հետեւանքները։ Ուղերձը պարզ էր. Իրան չէր կարող ձեռնածալ մնալ առանցքային դիմադրությունը քանդելու միտված զինվորական ծրագրերի իրականացման փորձերի դիմաց։
Թել Ավիւի գործողության դիմաց Թեհրանը առաջին դիրք էր գրաւել. իսկ Մոսկվան, երկրորդ կարգի դիրքերից իր արտգործնախարարի ճամփով խոսում էր Սիրիայի ընդդիմադրության հետ պարբերական հանդիպումներ եւ բանակցություններ ունենալու հնարաւորություններին մասին։
Այս ամենում Անկարայի սկզբնական լռությունը մտածելու տեղիք է տալիս։ Հակաիսրայելյան բեմականացումներ ցուցադրելով արաբական ընկալելիություն ապահովող Անկարան, Թել Ավիւի ներգրաւվածության զարգացման դեպքում, դիրքորոշվելու նեղ ընտրանքների առջեւ կարող է կանգնել։ Հաւանաբար, այս պատճառով էլ Թուրքիայի արտգործնախարարը այս բոլոր թոհուբոհում նախընտրել է խոսել մարդասիրական թեմայի մասին եւ կենտրոնացել՝ Թուրքիա ապաստանած բազմաթիւ սիրիացի փախստականների հարցի վրա, աւելացնելով, որ Թուրքիան մեծ գումարներ է ծախսում մարդասիրական նպատակների համար։ Նկատելի ուշացումով Թուրքիայի վարչապետը դատապարտեց Իսրայելի հարձակումը՝ ասելով որ Թել Ավիւի հիմնաւորումը պատրվակ է նման գործողություն իրականցնելու համար։
Սիրիայի հարցը ընդհանրապես կարող է շատ թանկ արժենալ Թուրքիային. ոչ միայն գումարային իմաստով։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Ադրբեջանը թուրքական Օդագնացության ու տիեզերական արդյունաբերական ընկերությունից (TAI) -129 ATAK տիպի 60 ուղղաթիռ կգնի` ծախսելով 3 մլրդ դոլար, հայտնում է Trend գործակալությունը։
Այս ուղղաթիռները կարող են զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում, այդ թվում՝ վատ տեսանելիության դեպքում։
Ուղղաթիռները գնելու ցանկություն են հայտնել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալայզիան, Պակիստանը և Հորդանանը։
Թուրք կանայք փետրվարի 3-ին բողոքի երթ են իրականացրել՝ ընդդեմ Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում հայ կանանց հարձակումների, հայտնում է Son Dakika կայքը:
Նրան ծափ տալով գնացել են դեկտեմբերի 28-ին սպանված Մարիցա Քյուչուքի տան մոտ և տան դիմաց ծաղիկներ դրել :
Թուրք կանայք բողոքի ակցիայի ժամանակ վանկարկել են «Հայ կանայք միայնակ չեն» և «Կեցցե կանանց համերաշխությունը» կարգախոսները: Այնուհետ կանայք երթով անցել են հարձակման ենթարկված մյուս հայ կանանց տների մոտով:
Թաղամասի բնակիչները ծափերով են ողջունել բողոքի երթի մասնակիցներին:
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ:
Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանում նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը.հայտնում է ИА REGNUM-ը:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուի Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է հարձակումից հետո, որ ՀՀ իրավապահ մարմինները խոստացել են միջադեպի բազմակողմանի հետաքննություն անցկացնել: Մենք նաև հասկանում ենք, որ լուրեր են տարածվում փետրվարի 18-ին նշանակված ընտրությունների հնարավոր հետաձգման մասին, եթե, Սահմանադրության համաձայն, թեկնածուն ի վիճակի չէ շարունակել նախընտրական պայքարը»,-հայտարարել է Նուլանդը և կոչ է արել լուծել այդ խնդիրը Սահմանադրության տառին համապատասխան՝ երաշխավորելով ազատ և արդար ընտրություններ:
Հիլարի Քլինթոնը լքել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնը. նրա փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Ջոն Քերին, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքին:
Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որով շնորհակալույթուն է հայտնել նախագահին նրա աշխատակազմում աշխատելու հնարավորության համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել այնտեղ:
Անկարայում հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «Hurriyet»-ը, բազմաթիվ վիրավորներ կան: Նախնական տեղեկության համաձայն, պայթյունը որոտացել է հերթապահ ծառայության մոտ, ինչի հետևանքով պլուզվել է ծառայության շինությունը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համաներում է հայտարարել, որը կտարածվի 15.400 դատապարտյալների վրա, հայտնում է CNNturk-ը:
Նրանք ազատ կարձակվեն մեկ շաբաթվա ընթացքում՝ սկսած այսօրվանից։
Դատապարտյալներից 400-ը, ովքեր ծանր հիվանդ են, տուն են տեղափոխվելու շտապօգնության հատուկ մեքենաներով։
Հրամանը տարածվելու է Թուրքիայի 6 նահանգների բանտերի վրա։
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.