23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Վերջերս թուրքական կառավարությունն ագրեսիվ արշավ է սկսել՝ ճնշում գործադրելով եվրոպական և ամերիկյան բազմաթիվ թանգարանների վրա՝ օսմանյան ժամանակաշրջանում երկրից դուրս բերված հնությունները վերադարձնելու համար:
Թեև հասկանալի է, որ երկրները ցանկանում են վերականգնել իրենց ժառանգության մաս կազմող հնագույն մասունքները, սակայն Թուրքիայի դեպքում առկա են որոշակի շեղումներ, որոնք հատուկ ուշադրության են արժանի:
Եթե այս թանկարժեք հնությունները Թուրքիայից դուրս բերվեին վերջին ժամանակներում առանց համապատասխան թույլտվության, ապա, թերևս կարելի կլիներ պնդել, որ թուրքական կառավարությունը իրավունք ուներ տեր կանգնելու դրանց, եթե անգամ դրանք պատկանում են հնագույն քաղաքակրթություններին, որոնք նախորդել են օսմանյան թուրքերի կողմից աշխարհի այս շրջանի նվաճմանը:
Զավեշտալի է, որ այս հնությունները պահանջող երկիրը պատմության խոշորագույն ավազակներից ու գողերից մեկն է, որ թալանել է այլ ազգերի մշակութային ժառանգությունը՝ հայերին, ասորիներին և հույներին պատկանող եկեղեցիներն ու վանքերը, հուշարձաններն ու դպրոցները: Պետք է մաքուր ձեռքեր ունենալ՝ ուրիշներին գողության մեջ մեղադրելու հանդգնություն ունենալու համար:
Ամենացնցողն այն է, որ թուրքական կառավարությունը պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Բրիտանական թանգարանի՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածը, որտեղ ամրագրված է՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»:
Համաձայն «International Business Times» (IBT) թերթում հրապարակված Չեյլան Յեգինuուի հոդվածի՝ մարդու իրավունքների օրենքների կիրարկմամբ հնություններ վերադարձնելը մի նոր հայեցակարգ է, որ երբեք չի օգտագործվել ոչ մի այլ երկրի կողմից: Անհավատալի է, որ աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկը պատրաստվում է դատի տալ Բրիտանական թանգարանին՝ իբր Թուրքիայի քաղաքացիների իրավունքերը խախտելու համար:
Թուրքիան պատրաստվում է հունվարի 30-ին սույն հայցով դիմել դատարան՝ «աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը»՝ Հալիկարնասի դամբարանը հետ պահանջելու համար: Սակայն Բրիտանական թանգարանը պնդում է, որ նա ապօրինի չի յուրացրել այդ հնագույն մասունքը: Թանգարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Օլիվիա Ռիկմանը «IBT»-ին հայտնել է, որ թանգարանի հավաքածուներում Հալիկարնասի դամբարանի քանդակները ձեռք են բերվել 1846, 1857 և 1859 թվականներին: Ռիկմանը հավելել է, որ «այս նմուշները ձեռք են բերվել բրիտանական երկու նախաձեռնությունների ընթացքում, երկուսն էլ «ֆիրմաններով» [օսմանյան իշխանությունների կողմից տրված իրավական թույլտվություններ], որոնք թույլ են տվել տեղանքում պեղումներ կատարել ու գտածո իրերը (1857 և 1859 թթ.) և Բոդրումի ամրոցը (1846 թ.) տեղափոխել Բրիտանական թանգարան»:
«IBT»-ը մեջբերում է Անգլիայի Ուորիկի համալսարանի մշակութային ժառանգության իրավունքի մասնագետ Շարլոտ Վուդհեդի խոսքերը՝ նշելով, որ նա տեղյակ չի եղել, որ երբևիցե մարդու իրավունքների մասին օրենսդրություն կիրառված լինի նման առարկաների վերադարձման համար: «Եթե հայցը ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչի հիման վրա է այն վիճարկվելու, նաև՝ ինչպիսին է լինելու արդյունքը», նշել է Վուդհեդը:
Թուրքիան նաև օգտագործել է արվեստի գործերի արտահանումն արգելող օսմանյան մի օրենք, որպեսզի սեփականության իրավունքով հետ պահանջի արվեստի հնագույն գործերն աշխարհի խոշորագույն թանգարաններից, ինչպիսիք են Փարիզի Լուվրը, Լոս Անջելոսի Գետին, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Քլիվլենդի արվեստի թանգարանը և Հարվարդի Դումբարտեն Օուկսը: Եթե Թուրքիան կարող է պահանջել օսմանյան դարաշրջանի ունեցվածքը, ապա այն պետք է պատասխանատվություն կրի նաև օսմանյան դարաշրջանի պարտավորությունների համար, ինչպիսիք են թալանը, տարածքային բռնազավթումը և ցեղասպանությունը:
Նման վիճելի դատական հայցեր ներկայացնելով, Թուրքիան իրականում նպատակ ունի վախեցնել օտարերկրյա թանգարաններին՝ պահանջվող արվեստի գործերը վերադարձնելու համար: Եթե թանգարանները չենթարկվեն թուրքական ճնշումներին և հրաժարվեն վերադարձնել այդ ցուցանմուշները, հետաքրքիր է, արդյոք թուրքական կառավարությունը կշարունակի իր սպառնալից հայցը: Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում այն, որ նրա պահանջները դատարանների կողմից մերժվելու դեպքում, որևէ թանգարան երբեք չի համաձայնի վերադարձնել պահանջվող հնություններից որևէ մեկը:
Այնուամենայնիվ, եթե մի օտարերկրյա թանգարան ցանկություն հայտնի որևէ հնագույն մասունք վերադարձնել Թուրքիային, ապա պետք է պայման դնի թուրքական կառավարության առջև՝ պաշտոնապես բացահայտելու այդ օբյեկտների իսկական ծագումը, օրինակ՝ խեթական, հռոմեական, հունական, հայկական կամ ասորական: Սա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան վերացրել է հայկական հնագույն եկեղեցիների և հուշարձանների ծագումը վկայող բոլոր հիշատակումները դրանց մուտքի վրա ամրացված արձանագրություններից:
Աշխարհի խոշորագույն թանգարաններից հնությունները վերադարձնելու թուրքական ջանքերը եզակի հնարավորություն են ընձեռում հայերին՝ հրապարակել Թուրքիայի կողմից հազարավոր հայկական եկեղեցիների, վանքերի, դպրոցների, գերեզմանատների և ամրոցների չարաշահման և բացահայտ ոչնչացման մասին:
Հայերը պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առարկելով արվեստի որևէ գործ Թուրքիային վերադարձնելու դեմ, մինչև որ թուրքական կառավարությունը օրենսդրորեն չպարտավորվի պահպանել և բացահայտել նրա տարածքում գտնվող հայկական հուշարձանների մնացորդների ծագումը: Հաջորդ քայլով պետք է պահանջել, որ Թուրքիան Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնի ավելի քան 2000 հայկական եկեղեցիները:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն, որը պաշտոնը զբաղեցնում էր 2010թ-ից, հրաժարական է տվել՝ պատճառաբանելով, որ իր հեռանալը՝ ի թիվս այլ հարցերի, պայմանավորված է նաև Հայաստանում Իվանիշվիլիի արած հայտարարության հետ, գրում է GHN-ը:
«Պաշտոնիցս հեռանալու պատճառը կապված է իմ և Վրաստանի ներկա արտաքին քաղաքական ուղղվածության և ոճի անհամատեղելիության հետ: Ես ուզում եմ դեռևս մի փոքր հանգստանալ: Ես շատ լարված ռեժիմով եմ աշխատել վերջին ժամանակներս, իսկ դրանից հետո կորոշեմ, թե որտեղ եմ շարունակելու աշխատանքս»,- գործակալության հետ իր ունեցած զրույցի ժամանակ ասել է նա և հավելել, որ իր համար դա սկզբունքային հարց է:
Վրացի լրագրող, մի քանի գրքերի հեղինակ Գիգա Լիպարթելիանին Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) սպանության մեջ մեղադրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին, հայտնում է Грузия Online -ը:
TBI հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ, Լիպարթելիանին ասել է, որ Իվանաշվիլիի`«Российский кредит» բանկի և Դեդ Հասանի ու այլ «օրենքով գողերի» միջև պայքար է ընթանում:
«Դեդ Հասանին սպանեցին այն ժամանակ, երբ Վրաստանի վարչապետ նշանակվեց Բիձինա Իվանիշվիլին. 2010 թվակին Դեդ Հասանի վրա մահափորձ է կատարվել, բայց չի հաջողվել նրան սպանել, դա զգուշացնող կրակոց էր, իսկ այս անգամ փամփուշտը դիպչել է հենց գլխին և նա սպանվեց: Այդ ամենը կապված է Վրաստանի նոր կառավարության հետ: Վրաստանի նոր կառավարությունը իրենից ներկայացնում է գողական, ռուսական արտադրանք: Ես գիրք եմ գրել Իվանաշվիլիի կողմից պատվիրված սպանությունների մասին: 1990 ականներին նա պատվիրել է Օթարի և Ամիրան Քվանթարիշվիլիների սպանությունը, որի վերաբերյալ փաստեր գոյություն ունեն»,-պատմել է Լիպարթելիանին:
Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու օդանավ մեկնել է Բեյրութ՝ ռուս քաղաքացիներին տեղափոխելու համար: Երկիրը լքել են նաև այն սիրիացիները, ովքեր ամուսնացած են ռուսներ հետ:
BFM.RU-ն՝ վկայակոչելով Դամասկոսում Ռուսաստանի հյուպատոսությանը, հայտնում է, որ Սիրիան ցանկացել է լքել 81 մարդ:
Տարհանվողների բարեկամների համար բացվել է «թեժ գիծ», որի միջոցով նրանք կարող են ստանալ տեղեկատվական և հոգեբանական աջակցություն, իսկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կբացվեն հոգեբանական և բժշկական օգնության կետեր:
Բաղդադից 30 կմ հարավ՝ Մահմուդիա քաղաքում ահաբեկչության հետևանքով սպանվել է հինգ մարդ:
Интерфакс -ը` հղում անելով Associated Press-ին, հայտնում է. որ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայում. արդյունքում զոհվել են երկու զինվոր և երեք քաղաքական գործիչ, վիրավորվել՝շուրջ 15 մարդ:
Մոսկվայում կալանավորվել է հայազգի 50-ամյա «օրենքով գող» Օլեգ Միքայելյանը` Օլեժկա Աշխաբադսկի մականունով, հայտնում է «Պրայմ Կրայմ»-ը:
Քրեական հեղինակությանը կալանավորել են Մոսկվայի Հարավային Բուտովո տարածաշրջանում` ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար:
Նշենք, որ 2007 թվականին Օլեգ Միքայելյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման. Նա մեղավոր է ճանաչվել թմրանյութի, զենքի և զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահելու համար: Վերջերս, Օլեժկա Աշխաբադսկին ազատվել էր Չելյաբինսկ երկրամասի գաղութից:
Այսօր առավոտյան թալիբները հարձակվել են Աֆղանստանի տրանսպորտի նախարարության շենքի վրա, հայտնում է Reuters-ը։
Երեք մահապարտ-ահաբեկիչները մտնելով շենք՝ գործի են դրել պայթուցիկները, իսկ մյուս թալիբները շարունակում են փոխհրաձգությունն իրավապահների հետ և հսկում են նախարարության մի մասը։
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում։
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Սուխումիի Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, մահացել է 31-ամյա «օրենքով գող» Աստամուր Գուլիան՝ Աստիկ Սուխումսկին, հայտնում է criminalnaya.ru-ն:
Ենթադրվում է, որ Սուխումսկու մահը վրեժխնդրություն է Դեդ Հասանի սպանության համար։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում գողական կլանների հակամարտությունը թևակոխել է ամենաարյունալի փուլը։
Աստիկի մարմնի վրա եղել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ, և չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը չի հաջողվել փրկել։
Աստիկ Սուխումսկին «օրենքով գող» է ճանաչվել անցյալ տարի ԱՄԷ-ում մեծ հավաքի ժամանակ, Դեդ Հասանի թշնամիները՝ Մերաբի և Ջեմոյի գլխավորությամբ։
Այսօր Սիրիայի Դերա նահանգում սպանվել է Al Jazeera գործակալության լրագրող Մուհամեդ ալ-Մասալման։
Սիրիացի 33-ամյա լրագրողը, որն օգտագործում էր Մուհամեդ ալ-Հորանի մականունը, սպանվել է դիպուկահարի կողմից ՝ հաղորդում պատրաստելու ժամանակ։
Ալ-Հորանին նախագահ եղել է Բաշար Ասադի դեմ հեղափոխության ակտիվիստներից:
Թուրքական Մարդին նահանգում պայթել է Իրաքից Թուրքիա նավթ մատակարարող Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը, հայտնում է թուրքական «Սթար» պարբերականը։
Պայթյունի հետևանքով նավթի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։
Ըստ նախնական տվյալների, նավթամուղը պայթեցրել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.