23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաճախ ենք ԶԼՄ-ներով լսում Գագիկ Ծառուկյանի հերթական բարեգործության մասին, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ օլիգարխը նաև մարդասեր է և մտածում է ազգաբնակչության մասին, սակայն ազգին նվիրված ճառերի հետևում՝ թաքնված է ագահ գործամոլ, որը մի ձեռքով տալիս է, երկու ձեռքով վերցնում:
Սեպտեմբերի 21-ի անկախության տոնից երեք օր առաջ «Մուլտի գրուպ» կոնցեռնի բոլոր լցակայաններում 1խորանարդ մետր գազը 160 դրամից դարձավ 170 դրամ, որը նշանակում է թանկացում 4 %-ով:
Սակայն չգիտես ինչու, լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ չգրեցին: Մեր խմբագրություն դիմած վարորդները զայրացած էին. «Եթե Ծառուկյանը բարեգործություն է անում ընտրովի կամ հատվածաբար, ապա նրա ագահության հասցրած վնասը մենք քաշում ենք ազգովի»:
Նրանք հաշվել են, որ ամսական ստիպված են լինելու 7000 դրամ ավել վճարել ավտոմեքենաները լիցքավորելու համար:
Ի դեպ, նրանք պատմում էին Նիկոլայիչի կատարած մի շարք նմանատիպ ընդհատակյա գործերի մասին, սակայն ասվածը հաստատող փաստեր չունեին, հետո քմծիծաղով հարցնում.
«Հնարավո՞ր է, որ պատասխանատու պետական կառույցները երբևէ մտահոգվեն Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող գործարքներով, դժվար թե»:
Արա Հարությունյան
Քանի որ այսօր Քաջարանը նշում է քաղաքի տոնը, Կապանի մասին (Սյունիքն ինչպես որ կա | Arm Version) կշարունակեմ խոսել ավելի ուշ:
Քաջարանն իր տոնը հետաձգեց, որ ընդունի ՀՀ նախագահին, որը խոստացել էր սեպտեմբերի 25 –ին մասնակցել Քաջարանի տոնին: Սա նաև նորանշանակ մարզպետի համար իշխանությունների առաջին լուրջ ընդունելությունն է իր հարկի տակ:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը մեր այցի ժամանակ տոնական պատրաստության մեջ էր. փողոցում գծանշումներ էին արվում, խաչքար էին տեղադրում:
Նոր բացվող բուժկենտրոնը՝ նախկին պոլիկլինիկայի շենքը, որը Մաքսիմ Հակոբյանի բարի կամքի շնորհիվ դարձել էր իսկապես ցուցադրության արժանի հաստատություն, պատրաստվում էր ամսի 25 –ին իր դռները բացել բարձրաստիճան հյուրերի առջև: Ինչ էլ ասեն, Գևորգյանը ժրաջան քաղաքապետ է:
Քաջարանը բարձրադիր էր, ուստի օդն անհամեմատ մաքուր էր: Քաղաքը հավաք ու մաքուր էր, քաջարանցիներն էլ գոհ էին իրենց կյանքից: Այստեղ մեծ մասն աշխատում է պղնձամոլիբդենային կոմբինատում և, ինչպես մեզ հետ զրուցած քաջարանցիներն ասացին, մարդիկ ստանում էին միջինը 250 հազար դրամ աշխատավարձ: Նրանք գոհ էին, բայց նեղվում էին, որ ծախսելու տեղ չկար: Իրոք, Քաջարանում որևէ սրճարան, որևէ հետաքրիքր ժամանցի գոտի չկար, և ժամը 20-ից քաղաքային կյանքը մեռնում էր:
Ինչևէ, շնորհավոր տոնդ, Քաջարա՛ն:
Ռ.Ա.
Շարունակելի…
[nggallery id=89]
Մեր երկրում, մեր շուրջը կատարվում են բաներ, որոնք պատկան մարմինները ոչ միայն հանրության համար չեն հստակեցնում, այլև եղածն ավելի են խճճում:
Վարդան Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման, սակայն այդպես էլ չպարզվեց, թե ինչո՞ւ էր Սեդրակյանը ցանկանում սպանել Պարույր Հայրիկյանին։ Ի՞նչ ուներ ԱԻՄ առաջնորդը, որ չուներ թեկնածուներից որևէ մեկը։ Ինչո՞ւ հենց նրան:
Ինչքան էլ տպավորություն լիներ, թե Սեդրակյանը տարօրինակություններ ունի, այնուամենայնիվ, այն վիճակին չէր, որ չգիտակցեր, թե ինքը չի լինելու ՀՀ նախագահը, ուստի Հայրիկյանն այն թեկնածուն չէր, որ կարող էր խանգարել իրեն:
Ճիշտ է, Հայրիկյանն իր բացատրությունն ունի, որին արդեն անդրադարձել ենք, (Փաստորեն Պուտինն անպատիժ մնաց | Arm Version) սակայն մի հարցում չենք կարող չհամաձայնվել նրա հետ. Սեդրակյանը վերջին մեկ տարվա ընթացքում մոտ երեք մլն դոլար է ծախսել խաղատներում: Որտեղի՞ց է այդ գումարը նրան, եթե ինքը չի աշխատում, բայց վարում է շատ թանկարժեք մեքենա, քարոզարշավի ընթացքում բավականին առատաձեռն է եղել որոշ լրատվամիջոցների նկատմամբ և այլն:
Եվ տրամաբանությունից դուրս է նաև, թե ինչո՞ւ է նա այդքան փողի մեջ ժլատություն արել և Հայրիկյանին սպանելու գործը վստահել իր գաջեգործներին:
Երևանի քաղաքապետարանում կձևավորվի հանձնաժողով, որը պետք է քննի ուղևորափոխադրող ընկերությունների՝ տրանսպորտի սակագնի թանկացման հայտերը:
Հիշեցնենք, որ Երևանում ուղևորափոխադրում իրականացնող բոլոր 62 ընկերությունները Երևանի քաղաքապետարան ուղեվարձի թանկացման հայտ են ներկայացրել: Առաջարկվել է ուղեվարձը սահմանել 150, 200 դրամ և ավելի՝ համարելով, որ միայն դա կբերի արժանապատիվ տրանսպորտ ունենալու հեռանկար: Կա նաև հակառակ կարծիքը՝ տնտեսական ճիշտ քաղաքականության դեպքում, էժանացման մասին պետք է մտածել:
Հարցի շուրջ փորձեցինք զրուցել մեր համաքաղաքացիների հետ, պարզելու՝ որպես քաղաքացի, արդյո՞ք կարծում են, որ թանկացումը կբարելավվի տրանսպորտի վիճակը և պատրա՞ստ են դրան:
Ֆիզիկոս Միքայել Հակոբյանը կարծում է, որ նախ պետք է բարելավեն, հետո թանկացնեն. «Տրանսպորտի գնի թանկացումից առաջ, նախ պետք էր հասնել նրան, որ ունենայինք գնին համապատասխան ծառայություն: Հաշվի առնելով` վարորդների անթրաշ ու Ամանորից Ամանոր լողանալու հանգամանքը, ինչպես նաև կիսապպզած ու կիսաբռնաբարված երթուղայինից իջնելու սարսափելի առօրյան, կարծում եմ, որ ծիծաղելի է այսօր խոսել տրանսպորտի գնի թանկացման մասին: Եթե հասկացել են, որ բարոյական ոտնահահարում է նման տրանսպորտ ունենալը, խնդրեմ, թող էժանացնեն ու գոնե դրանով փոխհատուցեն:
Բայց, համոզված չեմ, որ վաղը գինը բարձրացնելով` կապահովեն համարժեք սպասարկում, ուստի` շնորհակալ թող լինեն, որ դեռ 100 դրամ էլ վճարում ենք»:
Մանկավարժ Սիրանուշ Ստեփանյան. «Ոչ, իհարկե, համաձայն կլինեմ միայն այն դեպքում, երբ աշխատավարձերն էլ լավ կբարձրացնեն. հիմա հայերն այդքան էլ վճարունակ չեն, որ փող չստանան, բայց շատ հարմար երթևեկեն՝ դա մեզ հիմա պետք չի: Բացի այդ, այդ հարմարության երաշխիքն էլ չկա. որ թանկանա, ի՞նչ կլինի: Պետք է WIFI դնեն, էն էլ այդ WIFI-ով օգտվողները տաքսիներով են ման գալիս: Մեր պետության սխալն այն է, որ առանց հստակ ծրագիր ունենալու, ուզում է մի նոր ձևի անցնի»:
Դեղագործ Մարգարիտա Մաթևոսյան. «Միևնույնն է, ես 100 եմ տալու, իջնեմ, եթե որակյալ մեքենաներով երթևեկենք, խնդիր չկա, բայց ես խիստ կասկածում եմ, որ կփոխվի այս վիճակը: Ոչ մի երաշխիք չկա, որ թանկացումից հետո կմոռանան բարելավման մասին»:
Տնտեսագետ Նարինե Հարությունյան. «Դեմ եմ թանկացմանը, որովհետև ամեն ինչ թանկանում է, բայց մարդիկ աշխատանք չունեն, իսկ ով էլ ունի, ստանում է ցածր աշխատավարձ: Ճիշտ է, կան սարքին վիճակում գտնվող մի քանի գազելներ և ավտոբուսներ, բայց գոնե արագ-արագ աշխատեն, որ ժողովուրդն էլ նորմալ նստած երթևեկի: Ուզո՞ւմ են որակյալ տրանսպորտ, թող օլիգարխները հովանավորեն, ոչ թե հասարակ ժողովրդի հաշվին բարելավեն: Քիչ գռփեն, ժողովրդին օգնեն գոնե մի բանով»:
Ուսանողուհի Լիլիթ Վարդանյան. «Տրանսպորտի ներկայիս վիճակի համար վճարելուն դեմ եմ, բայց եթե փորձեն բարելավել վիճակը, ավելի շատ լինեն երթուղայինները, մարդիկ հանգիստ նստած գնան-գան, էդ դեպքում միգուցե թանկ վճարելը մի քիչ խելքին մոտ լինի: Բայց չեն մտածում, որ մարդիկ աշխատավարձի մեծ մասը տրանսպորտին են վճարում, էլ չեմ ասում մարզերից եկող ուսանողների մասին, որոնք առանց այդ էլ ամենաքիչը օրը 1500 դրամ ճանապարհների վրա են ծախսում»:
Ա. Սարգսյան
Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը խոսքի ծանր խանգարումներով հաստատություն է է, որտեղ սովորում են՝ 1-9-րդ դասարան (89 երեխա), նախամասնագիտական հոսք՝ ծանր խանգարումներով երեխաների համար (40 երեխա) և պրոֆտեխուսումնարանը, որտեղ մոտավորապես սովորում են 79 երեխա:
Դպրոցն ուներ մի քանի մասնաշենք, նաև հանրակացարանային բաժին:
Դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանին լրագրողների այցը հաճո չէր: Առհասարակ, թվում է, թե՝ նմանատիպ հաստատություններում պետք է ուրախ լինեն այցերի համար, ուրախ, որ իրենցով հետաքրքրվողներ կան, երեխաների խնդիրները հանրության ուշադրությանը ներկայացնողներ: Սակայն միշտ էլ այս տիպի դպրոցները խուսափել են ներկայացնել իրենց խնդիրները, մի տեսակ խորհրդավոր է այստեղ, կարծես, գաղտնիքներ կան, այս պատերի ներքո:
Մեր զրույցը տիկին Դավթյանի հետ, թոթափեց լարվածությունը, սակայն մեկ այցը բավարար չէ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջդ:
-Տեղեկություններ կան, որ երեխաները, որոնք արդեն ավարտել են, շարունակում են ապրել այստեղ.
-Ոչ, չկա նման բան. Սխալ են ձեզ ասել, մենք այս տարի ծրագիր ենք անում. առաջին դպրոցը վերանորոգում ենք անում, որտեղ այդ երեխաները կարող են գնալ իրենց ապրուստը շարունակել: Ո՞նց կարող եմ պահել, ո՞ւմ հաշվին եմ պահելու:
-Պետության.
-Պետությունը թույլ չի տալիս նման բան:
-Պետությունը յուրաքանչյուր երեխայի համար գումար է հատկացնում.
-Հա, բայց ես չեմ կարող անվերջ երեխա պահել այստեղ: Մենք մի ծրագիրն արել ենք 3 տարի առաջ, 15 երեխա, որոնք ապրում էին երրորդ գյուղում: Հիմա էլ այդ նույն ծրագիրն անում ենք՝ երեխաները ապրելու են Առաջաձոր գյուղում: Այն ծնողազուրկ երեխաները, որոնք միայնակ ապրելու հնարավորություն չունեն ծրագիր ենք արել՝ Չորրորդ գյուղում առել ենք տուն, որտեղ հասարակական կազմակերպությունն է հովանավորում: Բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ՝ վերանորոգում ենք դպրոցը, որտեղ կտեղափոխվեն 10 երեխա: Խորհրդակցությանը մասնակցել է նաև սոցապնախարարությունը, որը կտրամադրի մի քանի հաստիքներ: Դա կոչվելու է սոցիալական տուն, ոնց որ ամբողջ աշխարհում է: Մյուսներն էլ ինտեգրվում են հասարակության մեջ:
-Ներառական կրթության հետ կապված ինչ-որ բաներ արվո՞ւմ են.
-Ոչ, այսպես ասեմ, սա հենց ներառական դպրոց է, այն երեխան, որն ապրում է ընտանիքում, ավելի քիչ է իր խնդիրը երևում:
-Այստեղ հիմնականում ծնողազուրկ երեխանե՞ր են.
-Ոչ, ավելին՝ մենք ծնողազուրկ երեխա գրեթե չունենք: Կա ծնող ունեցող երեխա, որը փաստաթուղթ չունի: Իսկ ծնողազուրկ համարվում են նրանք, ովքեր կամ ծնողներ չունեն, կամ ծնողները հրաժարվել են: Օրինակ, Խաչիկի հարցն եմ լուծում, հայրը՝ 10 տարի է հիվանդանոցում, մայրն էլ մահացել է, երբ ինքը 2 տարեկան էր: Փաստացի Խաչիկը համարվում է ծնողազուրկ: 9-րդ դասարանն ավարտել է, հիմա սովորում է պրոֆտեխ ուսումնարանում, հիմա ես դիմում եմ, որ նա անձնագիր ստանա: Խաչիկը նորմալ երեխա է, չի կարող այդ կառուցվող տանն ապրել, քանի որ ի վիճակի է աշխատել և բանակ գնալ:
-Աղջիկներն են շատ, թե՞ տղաները.
—Աղջիկները, ցավոք, նրանք ինչ տեսնում սովորում են, աղջիկների վարքը մեր հասարակության համար լուրջ խնդիր է: Շատ կարևոր է, որ երեխան գիշերը տանն անցկացնի՝ իր ծնողի մոտ: Բայց կան նաև հարցեր, որ օրինակ, լավ կլինի ինքը մնա այս հաստատությունում, քան տանը: Չնայած ես ցանկանում եմ, որ երեխաները շատ ժամանակ անցկացնեն տանը, այնտեղ ջերմ է մթնոլորտը:
-Սակայն միշտ չէ, որ տանը ջերմ է լինում:
-Օրինակ, Խաչիկն ավելի շատ ջերմություն ստանում է այստեղ, բայց ես ճիշտ չեմ գտնում, որ երեխան այստեղ ապրի:
-Ինչքա՞ն է տրամադրում պետությունը մի աշակերտին.
-Մոտավորապես 700-800 հազար դրամ՝ կրթության և խնամքի համար, սակայն հիմա պետությունը խնամք չի ուզում: Պետությունն ասում է՝ դուք հիմա միայն կրթություն տվեք, խնամքն ուրիշը տա, բայց խնամքի կենտրոնները միայն նորմալ երեխաների հետ են աշխատում, հատուկ կարիքավորների համար ՀՀ-ում չկան կենտրոններ: Շատ քիչ թվով դպրոցներ են մնացել, մինչև 20 թիվը նման դպրոցները կվերածվեն կենտրոնների:
-Այստեղ միայն Կապանի երեխանե՞րն են.
-Ոչ, Նուբարաշենից էլ կան, երեխա ունենք Մեղրիից, իսկ Սիսիանից չունենք: Մեր վարչության պետը խնդրեց , որ Մեղրից եկած այդ 1-ամյա երեխային վերցնեմ. երեխային լքել էր մայրը, որն ուզում էր տաներ Երևան՝ մանկատուն: Ոչ թե մանկատներում պայմանները վատն են, ո՛չ, պարզապես մանկատունը չի կարող տալ այն, ինչ տալիս են ծնողները:
— Այդ վերանորոգող կազմակերպությունն այլ աջակցություն չի ցուցաբերում:
-Դա գերմանական կազմակերպություն է, որը համագործակցում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, աջակցում են մեզ:
-Իսկ մարզպե՞տը
-Դե այսօրվա մարզպետն իմ ընկերն է, երկու տարի է իրենք մեզ հետ աշխատում են:
-Իսկ նախկին մարզպե՞տը
-Նորմալ էր: Գիտեք ինչ, ես կարծում եմ, մարզպետը, ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլև ընդհանրապես պետք է հարգի դպրոցի տնօրենին: Այս մի մարզպետն առավել ևս ինձ համար մտերիմ մարդ է: Առաջնաձորի դպրոցի հարցը լուծվեց նրա հոր բարի կամքով: Այս շենքի երկու թևերը մինչև կառուցեն երկու տարի կտևի, ես էլ երկու տարուց թոշակի եմ գնում: Մեկ ուրիշը կգա, թե ինչպես կլինի, չգիտեմ: 30 տարի է աշխատում եմ այստեղ և ինչպես ասում են՝ ես արեցի ինչ-որ կարող եմ, եկեք և արեք ավելի լավ: Իմ նպատակն է, որ կարողանամ լուծում տալ այն խնդիրներին, որոնք ունեն այս երեխաները:
-Ուսուցիչները լա՞վ են վերաբերվում երեխաներին.
-Շատ, դե վաղուց վերացել է երեխային ծեծելը:
— Հատուկ դպրոցներում շատ խնդիրներ կան, ձեզ մո՞տ դրանք ինչ բնույթի են:
— Խնդիրներ միշտ լինում են հատուկ կարիքավոր երեխայի հետ, որովհետև նա գտնում է, թե ինքը միշտ սոված է, միշտ իրեն ինչ որ բան չի բավարարում: Ես 13 աղջիկ եմ ամուսնացրել, մեծ հարսանիքով և 15 թոռնիկ ունեմ:
— Կարողանո՞ւմ են լավ ընտանիք կազմել.
— Աղջիկներից մեկը դաստակ չունի, սակայն ամուսնացել է, շատ լավ նորմալ ընտանիք են կազմել: Ում ամուսնացրել եմ, շատ լավ ընտանիք է կազմել:
— Քանի՞ երեխա է ապրում հանրակացարանում
— 7 երեխա ապրում է հանրակացարանում: Մի մասը, որը կարող է աշխատել, որից 5-ն ինձ մոտ է աշխատում, օրինակ մի աղջիկ, որը թև չունի աշխատում է մեզ մոտ պահակ: 90%-ի ծնողներին գտել եմ, բայց ոչ ոք չի ուզում իր երեխային վերցնի:
-Իսկ կոմբինատում կա՞ն աշխատողներ:
-Ոչ, հատուկ կարիքավոր երեխաները՝ ի վիճակի չեն աշխատելու:
-Ինչքա՞ն եք վճարում՝ որպես աշխատավարձ:
-Մինիմալը 40.000, բայց բոլորին թոշակավորել եմ, անձամբ ես տարել եմ, նպաստավորել եմ: Մահճակալը, վերմակը, կահ-կարասին տվել ենք: Իրենք իրենց համար ապրում են՝ աշխատավարձով, իսկ ով չի աշխատում՝ նպաստով: Երկու տղա էլ, որ աշխատող չեն, նրանք ստանում են և թոշակ, և նպաստ: Ճիշտ է, խնդիրներ ունենք, բայց բավականին նորմալ հաստատություն է:
Հ.Գ. Մենք շրջեցինք դպրոցում, որն, իրոք, լավ վերանորոգված էր, չնայած հատուկ դպրոցներին հատուկ հոտը՝ դռնից ներս մտնելիս իսկ արդեն զգալի էր: Խնամքով հարդարված ու մաքուր էին հանրակացարանի սենյակները: Սակայն արտաքին պատշաճ տեսքի տակ, նմանատիպ հաստատություններում առկա են բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, իսկ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ մարդկանց սոցիալական խնդիրները հասցնում են նրան, որ շատ հաճախ հատուկ դպրոցներում իրենց մանկություն են անցկացնում լիովին նորմալ երեխաներ, որոնց ծնողները ինչ- ինչ պատճառներով կամ ի վիճակի չեն պահել իրենց երեխային, կամ պարզապես չեն ուզում: Արդյունքում՝ խեղված մանկություն: Իսկ տնօրենները գնում են դրան՝ վկայակոչելով բարեգթությունը, սակայն, իրականում, երեխաների քանակ ապահովելու հարց լուծելով, չէ որ նրանցից յուրաքանչյուրը իրենց շարունակականության երաշխիքն է և եկամտի աղբյուրը:
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու աշխատանքները մտել են փակուղի: Մեր ունեցած հավաստի տվյալներով, դեկտեմբերի 30-ին պետք է ավարտվեն 40 -41 կմ Երևան – Արարատ և 11,4 կմ Երևան -Աշտարակ հատվածների շինարարությունը, սակայն այսօր աշխատանքների 10 տոկոսն արված չէ:
Ճիշտ է, ՀՀ կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում ներկայումս օրական 500 մետր բետոնացվում է երկու ուղղությամբ և մինչև տարեվերջ աշխատանքների 60%-ը կիրականացվի, իսկ ներկայումս իրականացվում է Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածների շինարարությունը, սակայն փաստ է, որ այս ծրագրում ի սկզբանե ստեղծված քաոսը շարունակվում է և կարող է տխուր հետևանքներ ունենալ:
Այսօր, իրոք, բետոնացման աշխատանքներ են տարվում, սակայն դա չի կարող փրկել դրությունը:
Հարց է առաջանում. եթե մինչ օրս չի կատարվել աշխատանքների 10 տոկոսը, ինչպե՞ս է 3 ամսվա ընթացքում կատարվելու 50 տոկոսի աշխատանք:
Ի դեպ, 41 կմ ճանապարհ է նախատեսվում Աշտարակ — Թալին հատվածում, որը նախատեսված է ավարտել 36 ամսվա ընթացքում, սակայն կոնկրետ ժամկետներ նշված չեն: Այս հատվածում աշխատանքները դեռևս սկսված չեն:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը 556 կմ երկարությամբ մայրուղու կառուցման ներդրումային ծրագիր է՝ Մեղրի-Երևան-Բավրա:
Ծրագիրը իրականացնելու հենց սկզբից Ծիգում բավականին խնդիրներ առաջացավ, կազմակերպչականից սկսած մինչև կադրային, ծրագրային, սակայն սա ուրիշ խոսակցության թեմա է:
Բազմաթիվ հարցեր առաջացան նաև ընթացքում, ու այսօր էլ մասնագետները տարակուսում են՝ մենք ունենք ավելի հրատապ խնդիր ունեցող ճանապարհահատվածներ, որոնց առաջնային կարևորության մասին երկու կարծիք լինել չի կարող, ուրեմն ի՞նչն է պատճառը, որ ընտրվել են Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածները, որոնք, անհամեմատ, բարվոք վիճակում էին:
Նշենք, որ ծրագիրն իրականացնում են ֆրանսիական «Սաֆեժ» (վերահսկողություն) և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունները:
Կառավարության ենթակայությամբ գործող տրանսպորտի նախարարության Ծիգը դժվար թե կարողանա պատասխանել առաջացած բազմաթիվ հարցերին, քանի որ արդեն «պրավալ» տրված աշխատանքները կարող են բերել նրան, որ ծրագիրը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկը պարզապես դադարեցնի ֆինանսավորումը, իսկ նման «հեռանկարն» այս պարագայում իրատեսական է:
Արա Հարությունյան
Դատապարտյալներին պատժից ազատելու հետ կապված հաշվարկները, կամ դրանց իրագործման թնջուկը վերջին շրջանում լուրջ խմորումներ են առաջացրել:
Ինչպես տեղեկացրել էր «Հայկական Վարկածը», պատիժը կրած դատապատյալները, նրանց հարազատները կանգնել են փաստի առաջ, և միայն նրա համար, որ պատիժը կրած անձի պատժաչափը հաշվարկող մարմին մեր երկրում, ըստ էության, չի գտնվում:
Դեռևս 20 օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պարույր Ափինյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով հաշվարկել իր պատժաչափը և իրեն հասանելիք ազատությունը չսահմանափակել, սակայն դատարանը, որն օրենքով կոչված է կատարելու հաշվարկը, մերժել է հայցը:
Բանն այն է, որ դատարանը ոչ թե մերժել է կոնկրետ դատապարտյալին, այլ հրաժարվել է հենց հաշվարկ իրականացնելու իր գործառույթից:
Դատապարտյալը դիմել է վերաքննիչ դատարան, սակայն որևէ երաշխիք չունի, որ կրկին մերժում չի ստանա:
Ստացվում է, որ ներկայումս որևէ կառույց չի իրականացնում հաշվակցելու գործառույթը և արդարադատությունը չի իրագործվում, քանի որ չի հստակեցվում անձը օրինական հիմքով է պահվում անազատության մեջ, թե՞ ապօրինի:
Մեր կատարած հարցումներից և գործին տեղյակ անձանց հետ զրույցներից պարզ դարձավ, որ իրավիճակը չի շտկվի, եթե վերին օղակները չկողմորոշվեն, թե ի վերջո ո՞ր կառույցն է պարտավոր կատարել պատիժը կրած անձի նկատմամբ օրերի՝ մասնավորապես օրը օրուկես համարելու հաշվարկը:
Օգոստոսի 24-ին, երբ դատապարտյալների հարազատները ցույցի էին դուրս եկել` ստանալու իրենց հուզող՝ վերոնշյալ հարցի պատասխանը, «Հայկական Վարկածը» գրավոր հարցում ուղղեց Արդարադատության նախարարին. (քանի որ վաղուց արդեն գերատեսչությունները նույնիսկ «այո կամ ոչ» ասելու դեպքում պահանջում են գրավոր հարցում), հետևյալ տեքստով.
«Արդեն 4 օր է, ինչ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պարույր Ափինյանը գտնվում է հացադուլի մեջ. ի՞նչ որոշում եք պատրաստվում կայացնել նրա գործի վերաբերյալ»:
Անցել է 20 օր ԱՆ մամուլի պատասխանատուն մեր աշխատակցի այն հարցին, թե՝ «սահմանված 5 օրյա ժամկետը լրացել է, մենք պատասխանի ենք սպասում», ստացել է. պատասխան, թե՝ որոշ դեպքերում, եթե հարցումը կարևոր գործի մասին է, պատասխանը կարող է ձգվել մեկ ամիս:
Դե ինչ, մենք հուսով ենք, որ նախարարը կարևորել է խնդիրը և 10 օրից կստանանք ոչ միայն հացադուլավոր դատապարտյալի գործի վերաբերյալ պատասխան, այլև սպառիչ տեղեկություն, թե՝ ի վերջո, ո՞ր մարմինն է կոչված կատարելու պատժաչափի հաշվարկը, և իրակնացնելու է արդյո՞ք տվյալ մարմինն իր գործառույթը՝ ապահովելով արդարադատություն:
Ռուզան Ավոյան
Լիսկայապատումի հերթական արարը խուճապի է մատնել հանրությանը, մասնավորապես, սյունեցիներին ու հատկապես նրանց, որոնք մի պահ անգամ տատանվել են` կասկածելով Լիսկայի ուժերին:
Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստը, շատերին, իրոք, փաստի առջև կանգնեցրեց:
Թեպետ արդարացի լինելու համար` ասենք, որ սյունեցիներից շատերը համոզված էին, թե Լիսկան այս ջրից էլ չոր դուրս կգա, ու մի տեսակ լարված սպասում կար մարզում:
Բայց դա չէր խանգարում, որ գոյանար քծնողների մի հսկա խումբ, որոնք առիթը բաց չէին թողնում հակառակ բևեռում տաքուկ տեղավորվելու հարց լուծել:
Հիմա արդեն, երբ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, առնետավազքի սյուբեկտներն իրենց ուղղությունն են ճշտում` փորձելով պարզել` մնա՞լ Լիսկայի կողմնակիցների մեջ, թե՞ հարել Սյունիքի պապային՝ Մաքսիմ Հակոբյանին:
Գալուստ Գրիգորիչն օրերս մի հետաքրքիր մեսիջ փոխանցեց. «Ամեն ինչ հնարավոր է, անմեղներ և մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք և պիտի այդ ամեն ինչը քննության առնենք. մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով»:
Ասել է թե՝ առաջին քայլը արվեց, կարողացան թքել արդարության երեսին ու վերջ, մնացածն արդեն ածանցյալներ են, թերություններն էլ շտկելի են: Գալուստ Գրիգորիչը հաճախ փոխանցում է Սերժ Սարգսյանի մեսիջները: Իսկ դրան հաջորդում է գործը. սպասենք Լիսկայի երկրորդ գալուստին:
«Սա է, ես թաքցնելու ոչինչ չունեմ, սա է իրավիճակը ու եթե գտնում եք, որ գրելու բան կա՝ խնդրեմ», — ասաց Երևանի թիվ 1 տուն – ինտերնատի տնօրեն ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Գյուրջյանը՝ մեր առջև բացելով իր ղեկավարած հաստատության դռները:
Իսկ գրելու բան շատ կար. Այն, ինչ տեսանք տուն – ինտերնատում, մեղմ ասած, ցավալի էր: Այն պատիվ չի բերում թե՛ պետությանը, թե՛ երկրի այն տասնյակից ավելի օլիգարխներին, որոնց ցուցակը գլխավորում է կառույցի տնօրենի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը:
Եթե մի պետություն չի կարողանում պահել նույնիսկ իր ծերերին, ի՞նչ կարող ենք ընդհանրապես ակնկալել նման իշխանություններից, որոնք միայն ամբիոններից ջանասիրաբար խոսքեր են շռայլում իրենց ծրագրերի, իբրև թե իրականացվող բարեփոխումների և բնակչության սոցիալական վիճակի լավացման իրենց «մտահոգությունների» մասին: Այնքան «մտահոգ» են, որ մայրաքաղաքի թիվ 1 ինտերնատում անկողնային հիվանդ ծերերին պահում են այնպիսի անմարդկային պայմաններում, որ նույնիսկ կենդանիները կարող է չդիմանային:
310 խնամյալները, որոնցից 250-ը՝ տարեց մարդիկ և 60-ը՝ անօթևաններ, ապրում են բավականին տխուր ու հակասանիտարական վիճակում գտնվող շինություններում: Ինտերնատի 8 մասնաշենքերից դեռ տարիներ առաջ վերանորոգվել են երկուսը: Բացարձակ ծայրահեղ և վթարային վիճակում է գտնվում անկողնային հիվանդների բաժանմունքը, որտեղ պահվում են մոտ 60 անկողնային հիվանդ ծերեր:
Հակասանիտարական ու հակահիգիենիկ վիճակ ունեցող և կիսաքանդ այս մասնաշենքին, որտեղ մտնելը արդեն իսկ դժվար է, փչող գարշահոտի պատճառով, նույնիսկ վերանորոգումը չի փրկի: Հաստատության տնօրենը մեզ հետ զրույցում ասաց. «Ես արդեն բարձրաձայնել եմ այս հարցը, որ տվյալ մասնաշենքը, որտեղ կա մոտ 60 անկողնային հիվանդ, գտնվում է վթարային և ծայրահեղ վիճակում, և արդյունքում՝ նույնիսկ նախարարը եկավ, տեսավ տիրող վիճակը ու ոչինչ չփոխվեց: Այսօր ես այս հարցի լուծումը տեսնում եմ միայն մի ուղղությամբ. Եթե 2014-ից անօթևանների բաժանմունքը, որը գտնվում է, համեմատաբար, բարվոք վիճակում, ընդհանրապես հանեն այստեղից և տեղափոխեն այլ վայր (իսկ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում,քանի որ արտասահմանյան մի կառույց ծրագիր ունի իր վրա վերցնելու մեր անօթևաններին պահելու խնդիրը, սակայն սա այլ թեմա է. (հեղ.)), ապա այդ դեպքում անկողնային հիվանդ ծերերին կկարողանանք տեղափոխել անօթևանների մասնաշենք»:
Տուն -ինտերնատում անկողնային հիվանդների շուրջօրյա խնամք է, որի համար բուժաշխատողները ստանում են ընդամենը 45 հազար դրամ աշխատավարձ, և աշխատավարձերի բարձրացման մասին առայժմ ոչ մի խոսք չկա: Եթե հաշվի առնենք, որ հաստատության տնօրենի աշխատավարձը, ինչպես հաստատեց ինքը՝ տնօրենը, ընդամենը 105 հազար դրամ է, ապա պատկերն ամբողջանում է. անմարդկային պայմաններ ծերերի համար, գումարած՝ բուժաշխատողների խիստ ցածր աշխատավարձ կատարվող ծանր աշխատանքի դիմաց: Ստացվում է, որ նման աշխատավարձի պարագայում ծերերը չեն էլ կարող ավելին ակնկալել աշխատակիցներից, ու ստիպված են հոգեբանորեն հարմարվել իրենց նկատմամբ եղած, թեկուզ ոչ բավարար վերաբերմունքին. ի՞նչ են ստանում, որ ի՞նչ պահանջենք սկզբունքով: Տուն — ինտերնատի աշխատողակիցներին անկողնային հիվանդ տարեցները նույնիսկ խղճում են, որոնք իրենք պահվելով անմարդկային պայմաններում՝ խղճահարության կարիք ունեն:
Մեզ հետ զրույցում ինտերնատի տնօրեն Գյուրջյանն ասաց, որ յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը ամսեկան հատկացնում է 89-90 հազար դրամ: Որն ըստ նրա, բավարարում է:
Պետք է նշել, որ չնայած հաստատության ընդհանուր անմխիթար վիճակին և ծերերի համար պետության «ապահոված» նման խայտառակ պայմաններին՝ այնուամենայնիվ, յուրաքանչյուր սենյակ ապահովված էր հեռուստացույցով և սառնարանով, ինչը, ինչպես պարզեցինք, ամենևին էլ պետական աջակցությամբ չէր արվել: Ինչպես հաստատեց Արմեն Գյուրջյանը, որը նաև ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, ծերանոցին մի քանի անգամ աջակցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նվիրելով հեռուստացույցեր, սառնարաններ, հագուստ:
Իսկ մնացած առումներով, ինչպես ներկայացրեց տնօրենը, վիճակն ահավոր է և խիստ մտահոգիչ և իրենք էլ շահագրգռված են, որպեսզի լրագրողները ծանոթանան իրավիճակին և ներկայացնեն իրական պատկերը:
Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ կապված ԲՀԿ-ի դիրքորոշման փոփոխությունների և ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների հետ՝ ԲՀԿ-ական միջին օղակների պաշտոնյաների վրա պետական կառույցների կողմից ճնշումներ են գործադրվում և այդ համատեքստում Արմեն Գյուրջյանին պատրաստվում են ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Գյուրջյանը տեղյակ չէր. «Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան, որ ինձ կարող է ազատեն, եթե կոնկրետ բան իմանաք, խնդրում եմ՝ ինձ էլ տեղյակ պահեք»:
Տարեցները, որոնց մեջ կան այնպիսի մարդկանց զավակներ, որ նույնիսկ մտածելն է սոսկալի, հաշտ էին իրենց ճակատագրի հետ, ավելին՝ նրանք փորձում են համատարած այս գորշության մեջ գտնել լուսավոր կետեր ու ապրել մարդավայել, աշխարհից ու իրենց անարժան զավակներից թաքցնելով վիրավորանքը:
Հ.Գ. Եթե իշխանությունն այսքանից հետո պետք է ասի, որ միջոցներ չունի ծերերի համար պատշաճ պայմաններ ստեղծելու, ապա կարող ենք հուշել մի քանի տարբերակներ. 170 հազար դոլարանոց՝ չաշխատող բիոզուգարաններ գնելու, օֆշորային գոտիներում փողեր լվանալու, օբյեկտների ու տների շքեղությամբ միմյանց հետ մրցելու հետ մեկտեղ, կարող է դրա ընդամենը չնչին մի մաս հատկացնել իր երկրի ծերերի համար ապահովելու գոնե մարդկային պայմաններ:
Կարեն Վարդանյան
Արդեն մեկ տարի է՝ սկսվել է հասարակական մի շարժում, որի նպատակն է Արցախյան ազատամարտի մասնակիցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը: Պետք է նշել, որ շարժումն ինքնաբուխ է ու իրավիճակի հրամայական:
Հաճախ են հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով ցուցադրում ու խոսում ազատամարտիկների պահանջների մասին, որոնք հանգում են թոշակների բարձրացմանն ու սոցիալական արտոնություններ տրամադրելուն: Հասարակական շարժմանն ակտիվորեն մասնակցում են Արցախյան ազատամարտի իսկական հերոսներ, որոնք անցել են փառավոր մարտական ուղի ու մեծ ներդրում են ունեցել բանակաշինության դժվարին գործում: Սակայն այսօր հաղթանակ կերտած պետության ու հասարակության համար պաշտպանիչ վահան դարձած հայորդիները բողոքում են սեփական պետության ու իշխանությունների ապազգային քաղաքականության դեմ:
Այն, որ այսօր թիկունքում տաքուկ աշխատասենյակում նստած քննիչն ու դատախազը, դատավորն ու չինովնիկը, ավելի բարձր աշխատավարձ ու ավելի բարձր թոշակ են ստանում՝ փաստ է: Այն, որ այսօր ծաղկուն տարիքի փորձառու սպաներն անգործ են ու զգում են իրենց անպիտանությունը, փաստ է: Փաստ է նաև, որ թափուր քաղաքացիական պաշտոններում, ընտրությունների անվան տակ տեղավորվում են իշխանավորների զավակներն ու քավոր-սանիկները, և իրոք, այս երկիրը վեր է ածվել փափկասուն տղաների ու տկարամիտ օլիգարխների երկրի, որտեղ բթացել է ազգի պաշտպանունակության գաղափարը:
Սակայն, թող ներեն ինձ իմ մարտական ընկերները, որոնցից միգուցե ավելի վատ սոցիալական վիճակում եմ գտնվում ես, սակայն չեմ կարող ընդունել նրանց շարժման գաղափարական փիլիսոփայությունը:
Եթե ազատամարտիկ սպայի թոշակն ավելի քիչ է, քան պահանջում է սոցիալական զամբյուղը, ապա կարելի էայդ հարցը քննարկել ոչ թե փողոցում, այլ այն լուծել Պաշտպանության նախարարության միջոցով: Պահանջները ներկայացնել ու եթե անհրաժեշտ է, հարցը հասցնել գերագույն գլխավոր հրամանատարին:
Ինձ թվում է, որ ոչ մի ազատամարտիկ բարոյական իրավունք չունի իր արածի համար պահանջելու ավելին, քան տալիս է օրենքը, որովհետև եթե բոլոր նրանք, որոնք դժգոհ են սկսեն բողոքել ու պայքարել, այս երկրում կմնան միայն փափկասուններն ու տկարամիտ օլիգարխները, որոնք էլ այն կվաճառեն լավ գին տվողին ու կգնան կյանքը վայելելու օտար ափերում:
Եթե առաջնորդվենք արցախյան կամավորների այսօրվա պահանջի գաղափարներով, պետք է մեր բոլոր սպաները, պայմանագրային զինծառայողները, որոնց աշխատավարձն ավելի ցածր է, քան տաքուկ աշխատասենյակներում նստած չինովնիկների աշխատավարձը, պետք է թողնեն դիրքերը, գան Ազատության հրապարակ՝ իրենց իրավունքերի համար պայքարելու:
Այդ դեպքում, ի՞նչ կլինի մեր երկրի հետ: Տղանե՛ր, ես հասկանում եմ ձեր պահանջի իրավունքն ու ճշմարտացիությունը, սակայն պահը չէ՝ թշնամին օրեցօր ավելի զորեղ է դառնում, և նրան կարող են դիմակայել միայն ազատատենչ վեհ հոգիները, որը դեռևս մնացել է մեր մեջ:
Ուստի, եկե՛ք օգնենք մեր բանակին, մեր պետությանը և պայքարենք ոչ թե մեզ համար, այլ հանուն մեր ժողովրդի ու մեր պետականության, պայքարենք երկիրը թալանող օլիգարխների դեմ: Եվ երբ այս երկիրը կդառնա հայրենանվեր հայի իշխանության երկիր, կլուծվեն նաև բոլոր խնդիրները:
Իսկ այսօր ես դեմ եմ նրան, որպեսզի ինչ-որ մեկը իմ անունից ինչ-որ բան պահանջի. ես կամավոր ծառայել եմ այս երկրին, պաշտպանել եմ այն, այսօր էլ պայքարում եմ իմ երկրի ապագայի համար և անչափ վիրավորվում եմ, երբ լսում եմ, որ Արցախյան ազատամարտի կամավոր մասնակիցները ինչ-որ պահանջներ են առաջ քաշում:
Խնդրում եմ հանդես եկե՛ք միայն ձեր անունից, այլ ոչ թե ազատամարտի բոլոր մասնակիցների անունից:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.