17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Ի պատասխան մեր հարցի, թե ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի) դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի աշխատակից Լիանա Շահբազյանը փաստեր է ներկայացրել այն մասին, թե վերջինս սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ նրա փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ պարտքերի պատճառով, «Հայկական Վարկածի» հետ զրույցում «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի մամլո պատասխանատու Թամարա Սարգսյանն ասաց. «Այո, նա եղել է Աղաբաբյանի տնտեսուհին, պարտքով գումար է խնդրել, սակայն այդ կարգի սուտը կամ բարբաջանքը չեմ կարող մեկնաբանել, երևակայությունս չի բավարարում»:
Այսօր հաղորդագրություն է տարածվել, թե ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։
Թամարա Սարգսյանն այս դիտարկման վերաբերյալ ասաց. «Պրն. Աղաբաբյանը գործերով բացակայում է երկրից: Վստահ եմ, որ իրավապահները կզբաղվեն և համապատասխան եզրակացություն ու մեկնաբանություններն իրենք կտան:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Լ.Շահբազյանը ոստիկանությունում հայտնել է, թե ԱԺ պատգամավոր, «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով:
Լ.Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, եւ խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի և ստացած վարկի գումարով փակի պարտքերը: Տեղեկանքը չի տրամադրվել, փոխարենը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է տալ Աշոտ Աղաբաբյանի անվամբ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին դիմումատուն չի համաձայնել:
Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաև պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20.200 ԱՄՆ դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաև ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները: Մինչև պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին չի համաձայնել, ապա նաև նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան:
Լ.Շահբազյանի ենթադրությամբ հնարավոր է այն առևանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը:
Լիանա Շահբազյանը ոստիկանությունում տված բացատրության ժամանակ նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:
Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրը, թե իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը դեպքի ժամանակ եղել է թմրանյութի ազդեցության տակ, նշելով, թե դա բառերի մանիպուլյացիա է. «Եթե որևէ մեկը ինձ նման եզրակացություն ցույց տա, կհրաժարվեմ Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից»,-հայտարարել է Ռուբեն Սահակյանը:
«Հայկական Վարկած»-ը փաստաբանի հայտարարության հետ կապված զրուցեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ: Վերջինս չցանկացավ մեկնաբանել իր գործընկերոջ ասածները և նշեց, որ ի տարբերություն Ռուբեն Սահակյանի, ինքը կարող է հիմնավորել ,որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
«Իմ կոլեգիայի ասածներն իրենից ճշտեք. ես մնում եմ իմ կարծիքին, որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, իմ ասածն ունի հիմնավորում, իրենը՝ ոչ: Իմ ասածը հիմնավորվում է փորձաքննության արդյունքով»,-ընդգծեց փաստաբան Ալումյանը:
Թիվ 38 ընտրատարածքում արդեն իսկ թեժ կրքեր են բորբոքված. այստեղ շրջանառվում են մի շարք թեկնածուների անուններ՝ մասնավորապես Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբորորդու` Առնոլդ Հակոբյանի, «Դավիթբեկյան ուխտեր» ԵԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանի (նա հենց Լիսկայի նախընտրած թեկնածուն է, որի համար Լիսկան պայքարում է), ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի, Խաչիկ Ասրյանի, ՀՅԴ-ից Արթուր Աթայանի անունները:
Սակայն «Հայկական Վարկած»-ի հավաստի տեղեկություններով, այս բոլոր թեկնածուներից նախապատվությունը տրվելու է Արմեն Կարապետյանին, որը 2002-08թթ եղել է Կապանի քաղաքապետ, 2011 թվականից Սյունիքի մարզպետի խորհրդական, իսկ նախկինում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Սյունիք գազ» ԳԳՄՄ պետ:
ՊԵԿ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց Հարկային և մաքասային ոլորտի աշխատակիցներին՝ պետակամետ գործունեության և բյուջեի կատարողականի բարձր արդյունքների համար:
Իհարկե, նախագահը նաև նշեց, որ կա հարկային ստվեր և կոչ արեց աննահանջ ու խիստ պայքար մղել դրա դեմ:
Վերջերս, հանգստյան սեզոնին հաճախ եմ պտտվել երկրում և առնչվել եմ գազի լցակայաններում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ ֆինանսական գործունեությանը:
Նշեմ, որ բոլոր լցակայաններում աշխատակակիցներին բացի գազի գնի մուծման անդորրագիրը, առձեռն տրվում է միջինը 500 դրամ, որը ոչ մի տեղ չի գրանցվում և փաստորեն ստվերային եկամուտ է:
Իմ ունեցած հավաստի տվյալներով՝ այդ 500 դրամի 200 -ը անմիջապես գազ լցնող աշխատակիցներին է մնում, իսկ 300 դրամը՝ բազմապատկած անդորրագրերի քանակը տրվում է լցակայանի օրվա հերթապահ պետին:
Ստացվում է՝ միջինը գազի լցակայաններում ստվերային եկամուտը կազմում է մեկ միլիոն դրամ, որը տարվա կտրվածքով ստացվում է 365 միլիոն: Եթե դա բազմապատկում ենք Հայաստանում գործող բոլոր լցակայանների թվով, ապա պետական բյուջեն մուտք չի արվում տարեկան մոտավորապես 10 մլրդ դրամ: Նման խոշոր եկամուտ ստանալ թույլատրելի չէ հասարակ մահկանացուին ՝ճշմարտությանը բաց աչքերով նայենք, գազի լցակայանները ՀՀ-ում պատկանում են մարզպետներին, գործող գեներալներին ու խոշոր օլիգարխներին:
Հայաստանը, որը ֆինանսական միջոցների սուր կարիք ունի և որի թոշակառուներն ու սոցիալապես անապահով խավերն ապրում են աղքատության շեմի ամենացածր պայմաններում, չի կարող իրեն թույլ տալ նման միջոցների կորուստ, այն դեպքում, երբ այդ լցակայանների տերերն օրեցօր ավելի են հղփանում:
Ուստի հարց ենք ուղղում ՀՀ նախագահին. «Պարոն նախագահ, մի՞թե սա էլ է հեքիաթ,(Վերահսկիչ պալատի նախագահի բյուջեի թալանման հետ կապված հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը ասել էր.«Հեքիաթ է») և համապատասխան մարմինները չգիտեն, որ լցակայան մտնող յուրաքանչյուր վարորդից պետական բյուջե հարկերի տեսքով մուտք չի արվում մոտավորապես հարյուր դրամ և այդ հարյուր դրամը մտնում է անարժան գանձագող մեծահարուստների գրպանը:
Ահա, թե ինչու թոշակառուները կոպեկներ են ստանում, աշխատավարձները չեն ապահովում քաղաքացու նվազագույն զամբյուղը, հաղթանակ կերտած ազատամարտիկներն սոցիալական լուրջ խնդիրների մեջ են, իսկ ՀՀ քաղաքացիները անդարձ լքում են իրենց երկիրը:
Երևի, սա՞ էլ է հեքիաթ, որին առնչվում են հարյուր-հազարավոր քաղաքացիներ, և որոնք այս իրականության ականատեսն են:
Արա Հարությունյան
Ամռանը Հայաստանում քաղաքական կյանքը մահանում է, սակայն այս տարի սեպտեմբերի գալուն անհամբեր սպասողները շատ են: Ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները, որի ավարտին պարզ կլինի, թե ուր կգնա Հայաստանը` Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն, ստեղծում են լարված իրավիճակ:
Եվ այս առումով պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չի զգացվում: Ներկայումս տեղի ունեցող ցանկացած գործընթաց կապվում է կամ եվրամիության ջատագովների, կամ ռուսամետների հետ. դրանում, իհարկե, ճշմարտութուն կա, սակայն, թե՛ տրանսպորտի սակագնի համար մղվող պայքարը, թե՛ հայ վարորդի հետ կապված անախորժ պատմությունը, թե՛ համացանցում սրված գենդերային հավասարության և սեռական փոքրամասնությունների հետ կապված քննարկումները, մեզ բերում են այն համոզման, որ ժողովուրդն այսօր էլ պատրաստ չէ հստակ կողմնորոշվել, և ինչպես դարեր առաջ, այսօր էլ կանգնած է ճակատագրական որոշման առջև, որը սակայն ինչպես դարեր առաջ, իր համար կկայացնեն այլոք:
Այս շաբաթը երկու գույժ բերեց, մենք կորցրեցինք երկու ժողովրդական մարդու, որոնց սիրում ու նրանց արվեստը գնահատում էինք: Կյանքից անժամանակ հեռացան Մարկ Սաղաթելյանն ու Ազատ Գասպարյանը: Մարկի մտքերից մեկը՝ «Քո ապրած ամեն վարկյանից պետք է հաճույք ստանալ» մտորելու տեղիք է տալիս, իսկ մեր ակտիվիստները դա յուրովի են հասկացել. Նոր -նոր էր մարել տարոնատացյության հերթական ակցիան՝ ջրոցիով հրաժարականների պահանջով և տրանսվիստիտների մասնակցությամբ, կապված տրանսպորտի գնի թանկացման հետ, երբ երեկ՝օգորստոսի 4-ին Մաշտոցի պուրակում քննարկում է տեղի ունեցել վճարովի ավտոկայանատեղիների հարցի վերաբերյալ, որը դարձյալ հանրային լուրջ դժգոհություն է առաջացրել. ֆեյսբուքում ստեղծվել է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խումբը:
Այս շաբաթը չի կարելի խաղաղ համարել նաև «ռազմական դաշտում»: Մենք բանակում ունեցանք երկու զոհ, ինչը սակայն, ի տարբերություն նախորդների, բողոքի ալիք չբարձրացրեց, անհասկանալի թողնելով՝ համակերպվե՞լ ենք պարբերաբար զոհեր ունենալու մտքին, թե՞ բողոքող զանգվածը զբաղված է այլ խնդիրներով:
Շաբաթվա ընթացքում ռուս-հայկական բարեկամությունը ևս մեկ ձեռքբերում արձանագրեց. մեր երկրի սահմանը խախտած հովվին ռուս սահմանապահները սպանեցին: Սա տարաբնույթ արձագանքների տեղիք տվեց, սակայն, փաստը մնում է փաստ, որ առանց այդ էլ լարված իրավիճակը հարևան պետությունների միջև՝ էլ ավելի սրվեց, իսկ Թուրքիան բողոքի նոտա հղեց Հայաստանին:
Ինչևէ, շաբաթը որպես ամառային, բավականին հագեցած էր, սակայն որևէ իրադարձություն, որ հաճելիորեն կազդեր մեր հայրենակիցների տոթ առօրեայի վրա՝ տեղի չունեցավ:
Շաբաթվա Վարկածները՝ Վահրամ Մելիքյանի
Ուշադիր կարդացի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրությունը հետևյալ բովանդակությամբ:
Ամփոփվել են հերթական մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ամփոփվել են գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման մրցույթի արդյունքները:
Շահառու կազմակերպությունների ցանկ
Սեղմեցի մկնիկի սլաքով վերջին տողին և հնարավորություն ունեցա ծանոթանալ նաև ցանկի հետ: Այն հետևյալն էր:
1. ՀՀ ԿԳՆ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ,
2. ՀՀ ԿԳՆ «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամ,
3. ՀՀ ԿԳՆ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ՊՈԱԿ,
4. ՀՀ ԿԳՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ ՊՈԱԿ,
5. ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ ՊՈԱԿ:
«Տերդ մեռնի գիտությո~ւն» մտովի բացականչեցի ես: Արագ, հուսալի, շահավետ անցկացրին մրցույթը և արդյունքներն էլ չթաքցրին: Շնորհավորենք հաղթողներին և ցանկանաք նորանոր հաջողություններ: Ուղակի ցանկի ամեն տողի վերաբերյալ հարցեր են ծագում:
Ամեն ինչ պարզ է և թափանցի՞կ: Ո´չ, իհարկե: Օրինակ ՀՀ ԿԳՆ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ո՞ր խմբի, ու՞մ ղեկավարությամբ, ի՞նչ սարքավորում գնելու նախագիծն է հաղթել: Հայաստանի ո՞ր կազմակերպություններն են շահագրգռված այդ սարքավորման ձեռքբերմամբ և կօգտվե՞ն այդ սարքավորման համատեղ օգտագործման իրավունքից, ՀՀ ո՞ր կազմակերպությունն է հանդես եկել նախագծում որպես համաֆինանսավորող կողմ: Վերջապես գիտության ո՞ր ոլորտի զարգացմանն է ուղղված հաղթած նախագիծը և ուստի, ո՞ր ոլորտների առաջընթաց կարելի է սպասել մոտակա ժամանակներում: Բազմապատկելով ծագած 7 հարցը 5 հաղթողների թվին` ստանում ենք, որ այդ հաղորդագրությունը ծնել է 35 հարց:
Չգիտեմ, գուցե հետագայում մրցույթի վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն հասանելի լինի, չգիտեմ: Իսկ հիմա կներեք, պետք է ընդհատվեմ` հերթական հեռախոսազանգին պատասխանելու: Ներեցեք: Մեր լաբորատորիայի նախկին աշխատակիցն էր, ում հետաքրքրում էր մի հարց` չգիտե՞մ, արդյոք, ես Շահառու կազմակերպությունների ցանկի երրորդ կազմակերպության վերաբերյալ իր մոտ ծագած յոթ հարցերի պատասխանները: Այստեղ որոշ ազգերի ներկայացուցիչներ ասում են “No Coment !”:
Ինչու՞ է անհրաժեշտ հնչեցնել այդ 35 հարցերի պատասխանները: Նախ, ամենակարևորը, որովհետև հարակից ոլորտների գիտնականները իրազեկ կլինեն ձեռքբերվելիք նոր սարքավորումներից և կկարողանան հուսալ, որ հնարավորություն կստանան որոշ չափումներ կատարել և հետազոտություններ անցկացնել: Ոչ ոք չի ժխտի, որ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ունենալով այդ ինֆորմացիան, մրցույթի չհաղթած մասնակիցները կարող են համեմատել նախագծերը, հասկանալ իրենց նախագծի թույլ կողմերը և համոզվել, որ հաղթել են ամենաարժանավորները: Ոմանք կարող են այդպես չհամարել, բայց դա արդեն անխուսափելի է: Կառաջարկեի նույնիսկ գիտության պետական կոմիտեի կայքում տեղադրել հաղթած նախագծերն ամբողջությամբ: Դժվար թե դրանք պետական գաղտնիք են պարունակում: Եվ եթե այդ փաստի մասին հայտնի լինի մինչև հաջորդ մրցույթի արդյունքների ամփոփումը, հնարավոր է որ հայտերի գնահատումը իրականացնող հանձնաժողովը լինի ավելի բծախնդիր և անաչառ: Ենթադրություն է էլի~:
Ոչ շատ վաղուց մտքերս նաև այս մրցույթի մասին շարադրել էի մի փոքրիկ հոդվածում` ռուսերեն լեզվով (http://orer.eu/ru/archives/8264): Ցավոք ունեմ ռուսերեն կրթություն և ինձ ավելի հեշտ է մտքերս ռուսերեն շարադրել: Ուզում եմ ծանոթացնել ձեզ այդ հոդվածից երկու կոնկրետ առաջարկների, որոնք նույնպես կարող են օգտակար լինել հետագայում այս մրցույթի նոր փուլերի անցկացման ժամանակ:
Предложение №1. Ученым следует сгруппироваться по интересам, создать реально работающие общества, которые могли бы в результате обсуждений на основе не перетягивания одеяла на себя определить наиболее перспективные направления исследований, необходимое для этого оборудование и в каком институте его целесообразнее установить. Решение таких обществ (оптиков, микроскопистов, рентгенщиков, …) могли бы исключить представление повторных проектов и быть основным аргументом для экспертов конкурсной комиссии. Такое обсуждение в существующих обществах (насколько мне известно) не проводилось, что не правильно и требует исправления.
Предложение №2. Создать общество материаловедов Армении, которое могло бы объединить физиков и химиков, биологов и строителей, геологов и археологов, прикладную и фундаментальную науку, традиционные производства и высокие технологии. Кому не очевидна необходимость создания такого общества могут не затруднять себя сообщением об этом на мой e-mail: akuzan@ipr.sci.am Имеющим противоположное мнение буду рад ответить по существу их письма.
Очевидно, что Общество материаловедов Армении, может решать не только проблему модернизации экспериментальной базы армянской науки.
Ցավոք չստացա ոչ մի նամակ: Ո´չ գովերգող, ո´չ պախարակող: Գուցե ռուսերե՞նն էր մեղավոր: Դժվա՛ր թե: Չեմ հավակնում դառնալ Հայաստանի նյութագետների միության ո´չ նախագահ, ո´չ քարտուղար: Մեծ սիրով կլինեմ միության տարեկան ոչ մեծ անդամավճարը բարեխղճորեն մուծող անդամ, կազմակերպվող գիտաժողովների մասնակից, հրատարակվող ամսագրի բաժանորդ: Մի՞թե շատ բան եմ ցանկանում: Ուղղակի ես համոզված եմ, որ ժամանակակից գիտության մեջ ԹԻՄԸ մեծ առավելություններ ունի անհատի նկատմամբ: Հիշե´ք Արարատ 73-ը և ժպտացե´ք:
Արմեն Կուզանյան
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
02.08.2013
Այս պահին 38 ընտրատարածքի թեկնածուի շուրջ կրքեր են բորբոքված, և Լիսկան փորձում է ամեն ինչ անել, որ անցնի իր թեկնածուն ՝ «Դավիթբեկյան Ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը:
Սյունիքի նախկին մարզպետն իր դիրքը պահելու վերջին ճիգերն է գործադրում, սակայն դա նրան չի հաջողվելու, քանի որ նա Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու որևէ լծակ չունի. արդեն որոշված է, թե ով է լինելու 38 ընտրատարածքի պատգամավորը:
Այդ մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Սևան քաղաքն արդեն մի քանի ամիս է՝ խայտառակ վիճակում է գտնվում. այստեղ ասֆալտապատումն ու ջրագծի անցկացումը խառնվել են իրար:
Բնակիչներն արդեն չեն հավատում, որ մի օր իրենք ունենալու են նորմալ ասֆալտապատված փողոցներ և խմելու ջուր:
Տարիներով այս քաղաքում ոչինչ չի արվել, քաղաքի վրա նորմալ ղեկավար չի գալիս: Մի բուռ քաղաքն երեկ էլ, այսօր էլ անմխիթար տեսք ունի. փողոցների փոսերը, գրեթե, անհնարին են դարձնում քաղաքի երթևեկը:
Քաղաքապետը խոստացել էր գարնանն ավարտել ասֆալտապատման գործը, սակայն արդեն ամառն է վերջանում ու ոչինչ չի փոխվել: Քաղաքը երեկվա դրությամբ ավերակ էր հիշեցնում:
Սևանցիները տարակուսած են. նախ, չգիտես ինչու, աշխատանքները սարսափելի դանդաղ են ընթանում: Երկրորդ՝ մի՞թե հնարավոր չէ փողոց առ փողոց ավարտել ջրագծի աշխատանքները և կատարել ասֆալտապատում, ոչ թե, առանց այդ էլ փոքրիկ քաղաքում, ստեղծել նման խառնաշփոթ: Նրանք այս անկազմակերպ աշխատանքն ու անտարբերությունը կապում են խոսակցությունների հետ, թե՝ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պատրաստվում է տեղափոխվել Երևան՝ այլ աշխատանքի:
Մի մասն էլ կատակում է, թե «Քաղաքապետը պագրիշկայի բիզնես է դրել, դրա համար չի շտապում քաղաքը կարգի բերել»:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործը փակվեց:
ԱԱԾ-ում ասում են, որ Օսկանյանը փնթի հաշվապահություն է իրականացրել, հատուցել է դրա հետևանքով առաջացած հարկային պարտավորությունները, ավելին՝ խոստովանել է իր մեղքը:
ԲՀԿ խմբակցության անդամն, իր հերթին ասում է, որ ոչ մի խոստովանություն էլ չի արել:
Սակայն այլևս կարևոր չէ, թե ԱԱԾ-ն ու Օսկանյանն ինչ են ասում. էականն այն է, որ աղմկոտ գործն այլևս չկա:
Մի քանի անգամ նշել եմ, որ անկախ այն հանգամանքից, կար, թե՝ ոչ հանցակազմ Օսկանյանի արարքում՝ այս գործի հարուցման հիմքում՝ հստակ քաղաքական շարժառիթներ կային:
2012թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ ԲՀԿ-ի քաղաքական վարքագծում մեծացավ անկանխատեսելիության գործոնը. կուսակցությունը կոալիցիա չմտավ, ակտիվորեն խոսվում էր նախագահական ընտրություններունում սեփական թեկնածուով հանդես գալու մասին:
Նույն Օսկանյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ համամասնական ցուցակը՝ խոստանում էր հեղափոխություն, որը պետք է սկսվեր մայրաքաղաքից:
Իհարկե, ոչ մի հեղափոխություն էլ չեղավ, ԲՀԿ-ն էլ քանիցս ապացուցեց, որ իրական ոչ մի քայլով չի վտանգի այն իշխանությանը, որի մաս չի կազմում՝ ֆորմալ առումով:
Ավելին, իր միջոցներով կառուցված եկեղեցու բացման օրը Գագիկ Ծառուկայնը հստակ ասեց, որ իր կուսակցությունն երբեք ընդդիմադիր չի լինի:
Իսկ Հայաստանում ոչ ընդդիմադիր կուսակցության անդամներին, գոնե քաղաքական նպատակներով, չեն հալածում:
Հենց այս տրամաբանությամբ էլ կարճվել է Օսկանյանի քրգործը:
Սուրեն Սուրենյանց
Քաղաքային տրանսպորտի թանկացումը դարձավ այն վերջին կաթիլը, որը, կարծես թե, լցնում է մեր հասարակության, հատկապես՝ երիտասարդների համբերության բաժակը:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում Երևանի փողոցներում՝ շատ նման է սոցիալական բունտի, որն իր մեջ անկանխատեսելիության ռեսուրս է պարունակում:
Ինչո՞ւ սոցիալական բունտ և ոչ թե՝ հեղափոխություն:
Հեղափոխությունը շատ ավելի տարողունակ գործընթաց է, որն ավելի ինստիտուցիոնալ բնույթ ունի:
Երևանում տեղի ունեցող գործընթացները, մեծ իմաստով, տարերային են. նույնիսկ տարբեր խմբեր չեն կոորդինացնում իրենց գործողությունները:
Բացի այդ, բողոքի ակցիաներում զրոյական է կուսակցությունների դերակատարությունը, իսկ սոցիալական կարգախոսներով հանդես եկող երիտարասդները մերժում են քաղաքական անարդյունավետ համակարգն ամբողջության մեջ՝ իշխանական և ընդդիմադիր դրսևորումներով:
Այս օրերին իշխանությունն ապացուցեց, որ զուրկ է կրեատիվ ռեսուրսից և հասարակական դժգոհությանն արձագանքեց ավանդական, ոչ արդյունավետ գործիքներով:
Դարձյալ թանկացում՝ առանց մասնագիտական եզրակացության, հրապարակային գործընթացի, ռեպրեսիաներ ցուցարների դեմ, այսօր՝ նույնիսկ քրգործերի հարուցում, պետական հաստատությունների դեմ ոստիկանական «պատերի» առկայություն:
Իշխանությունը սովոր չէ հասարակության հետ դիալոգի և հույս ունի հարկադրանքի նման կիրառմամբ՝ կանխել իրադարձությունների զարգացումը:
Սակայն բոլոր դեպքերում չէ, որ սուտն ու բռնությունը կարող են կանխել իրադարձությունների զարգացումը՝ մանավանդ այն պարագայում, որ իշխանության համար անտեսանելի է հուզումների կազմակերպիչը, հետևաբար՝ բացակայում է ռեպրեսիաների թիրախը:
Եթե իշխանությունները ցանկանում են երկիրը զերծ պահել արաբական կամ թուրքական սցենարներից, ապա պարտավոր են վերանայել տրանսպորտի ուղեվարձի թանկացման իրենց որոշումը, պատասխանատվության ենթարկել այս օրերին իրենց սանձարձակությամբ աչքի ընկած պաշտոնյաներին, դադարեցնեն ցուցարարների նկատմամբ ռեպրեսիաները և հարթակներ ստեղծեն՝ հասարակության հետ դիալոգի համար՝ ավելի տարողունակ օրակարգով:
Հակառակ պարագայում՝ իրավիճակը վերահսկելու իշախանության ռեսուրսները կարող են սպառվել՝ դրանից բխող հետևանքներով ու իրավիճակի միակ բնութագրիչը կարող է դառնալ երկուստեք բռնությունը, որն ոչ մի լավ բան չի խոստանում մեր պետությանը:
Սուրեն Սուրենյանց
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.