23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախատոնական եռուզեռնն ու իրարանցումը զգացնել են տալիս, որ հաշված օրեր են մնացել Ամանորին: Շատերն արդեն շտապում են տարին ամփոփել. ինչ ձեքբերումներ ու հաջողություններ են գրանցել, ինչպես նաև նոր ծրագրեր են կազմում: Իսկ թե որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը հայտնիները և 2013-ը որքան բարեհաջող էր, պարզեցինք նրանցից:
Անահիտ Սիմոնյանը 2013-ը բարենպաստ տարի է համարում. «Ինչ պլանավորել էի, իրականացավ, այս տարին բարեհաջող է եղել մեզ համար», — նշում է երգչուհին, — «Ամենակարևոր իրադարձությունն իմ ատելիեի բացումն էր, որն ինձ համար նոր և սիրված աշխատանք է: Երկու երգ ունեցա՝ «Դու կյանքիցս առավել ես» և «Love you հոգիս», որը նոր տարվա թողարկման ընթացքում կլսեք: Դեռ չենք որոշել, թե որտեղ և ինչպես ենք նշելու 2014 թվականը, բայց 12-ը միանշանակ դիմավորելու ենք տանը՝ երեքով, մեր երեխայի հետ»:
Երազանք պահելու խորհրդանշական պահը Անահիտը բաց չի թողնում. «Երբ 12-ը խփում է, այդ ժամանակ մտքումս երազանք եմ պահում և ոչ մեկին չեմ ասում այդ մասին»:
«Վիտամին» ակումբի Արմուշն իր մասնակցությունն է ունենալու «Շանթ» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում, իսկ տոներին չի հանգստանալու. «Ինչպես միշտ աշխատանքի մեջ եմ լինելու, մեզ տրված չէ ընտանիքի հետ անցկացնել»:
Ըստ նրա, տարին իր համար այնքան էլ բարեհաջող չընթացավ. «2013 թվականն ավելի շատ տարավ, քան տվեց, քանի որ լավ մարդկանց կորցրեցինք՝ Մարկ Սաղաթելյանին, Արմեն Ադամյանին, Սոս Սարգսյանին, Ազատ Գասպարյանին: Այս տարի ավելի շատ տխրել ենք, կարծես չարացած թիվ լիներ, բայց կրկին անցանք մեր աշխատանքին, նոր եթերաշրջան եղավ: Աշխատանքային գործունեությունը նորմալ էր, սակայն մարդկային ռեսուրսների հարցում մեծ կորուստներ ունեցանք»:
Արմուշը սովորաբար երազանքներ պահում է մտքում՝ դիմելով Աստծուն, իսկ ծրագրեր կազմելն այնքան էլ ճիշտ չի համարում. «Եթե գալիք տարվա համար պլանավորում ես ինչ-որ բան, ուրեմն երազում ես, ձգտում, որ այն իրականացնես: Առաջ ընկնել պետք չէ, լույսը բացվում է, չգիտես, թե ինչ է լինելու»:
Սյուզի Մելիքյանի ամուսնական արարողությունը տեղի ունեցավ վերջերս, որն էլ տարվա լավագույն իրադարձությունն էր նրա համար. «2013 թվականը լավ տարի էր, դրական փոփոխություններով լի, իհարկե դժվարություններ էլ են եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ էր: Ձեռքբերումներ եղել են թե՛ անձնական կյանքում, թե՛ երգարվեստում, բայց այս տարին ավելի շատ ինձ համար կարևորվեց նրանով, որ իմ անձնական կյանքում փոփոխություն եղավ»:
Այժմ երգչուհին «Քեզ նման փեսա չկա» երգի տեսահոլովակն է պատրաստում, որը եթերում կլինի 2014 թվականին. «Գոնե մի երգ և մի տեսահոլովակ փորձում եմ համատեղել, ինչ-որ չափով ինձ ներելի է, որ երգարվեստում այս տարի ավելի պասիվ էի», — անկեղծանում է երգչուհին:
Սյուզին դեռ չգիտի, թե որտեղ է լինելու տոներին, բայց համոզված է, որ հարազատ ու ջերմ միջավայրում է նշելու: Նա ևս հավատում է, որ Ամանորի գիշերը պահած ցանկությունը կիրականանա. «Այն պահին, երբ երազանք եմ պահում, աղոթում եմ. պետք է անպայման հավատաս, որ իրականանա»:
Ռաֆայել Երանոսյանին «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում կտեսնենք, «Կարգին սկետչեր»-ի տոնական թողարկման շրջանակներում. «Արդեն մի քանի տարի է, որ նոր տարին դիմավորում եմ աշխատանքի մեջ, այս տարի ևս կան առաջարկներ, դեռ քննարկումներ են ընթանում՝ կամ կմասնակցեմ, կամ ծնողներիս հետ կնշեմ», — ասում է նա:
Դերասանը գոհունակությամբ է նշում իր հաջողությունների մասին, որ ունեցել է այս տարի. «2013 թվականից շատ գոհ եմ, աշխատանքային բուռն տարի էր ինձ համար, նոր նախագիծ ու նոր ներկայացումներ եղան»:
Ռաֆայելն առաջիկա ծրագրերի մասին նախապես չի բարձրաձայնում. «Ես ոչ մի բան նախապես չեմ պլանավորում, որովհետև իմ կյանքում ամեն ինչ լինում է պատահական, կամ համաձայնվում եմ, կամ՝ ոչ»:
Ստեղծագործական նոր աշխատանքների մասին նա միայն տեղեկացրեց հետևյալը. ««Կարգին հաղորդման» անձնակազմի հետ ենք անելու, բայց թե ինչ կլինի, անակնկալ է»:
Նարեկ Բավեյանը Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Սիրո կամուրջ» մյուզիքլում իր մասնակցությունն է ունենալու, որը համարում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը. «Այս տարի նոր երգեր ու տեսահոլովակներ եղել են, սակայն ավելի մեծ նշանակություն եմ տալիս այս մյուզիքլին՝ կենդանի երգեցողություն, դերասանական խաղ, պար»:
Այս տարի նա կարողացել է մեկ տեսահոլովակ, 3-4 երգ ունենալ: Նարեկը սիրում է Նոր տարին տանը նշել. «2014 թվականը դիմավորելու եմ իմ տանը, ընտանիքիս հետ, որից հետո սկսվելու է աշխատանքային պրոցեսը»:
Ամանորի գիշերը երազանք պահելու հարցում Նարեկն ունի այլ մոտեցում. «Ես ամբողջ տարվա ընթացքում էլ իմ առջև դնում եմ նպատակներ ու փորձում իրականացնել: Այնպես չէ, որ սպասեմ, Նոր տարին գա ու նոր երազանք պահեմ»:
Հռիփսիմե Հակոբյանի առաջիկա ծրագրերում նախատեսված է յուրահատուկ կատարում՝ դուետ, որի հետ կապված փակագծերը չցանկացավ բացել: Երգչուհու կյանքում կարևոր իրադարձությունն ամուսնությունն էր երգիչ Մարտին Մկրտչյանի հետ, թեև աշխատանքում 2013-ը նույնպես հաջող տարի էր. «Տարեսկզբից սկսվեցին համերգներ ու շրջագայություններ Հայաստանում և արտերկրում, նկարահանվեցին «Խոստովանություն», «Հարսի պարը» տեսահոլովակները, մի քանի երգերի ձայնագրություններ եղան, նաև՝ մասնակցություն նախագծերում, բուռն ստեղծագործական տարի էր, բայց ամենամեծ փոփոխությունն իմ ամուսնությունն էր»:
Թե ինչպես և որտեղ է նշելու Նոր տարին, երգչուհին պատասխանեց՝ «2014 թվականը ևս տանը չենք դիմավորի, աշխատանքի մեջ կլինենք»:
Նա չթաքցրեց, թե ինչ երազանք է պահելու Ամանորի գիշերը. «Ես երազանք եմ պահում 12-ի վայրկյանների ընթացքում, կասեմ ավելին, որ դա կատարվում է տարվա ընթացքում: Երազում եմ զույգ բալիկներ ունենալ, այս տարի այդ երազանքը կպահեմ»:
Մարինե Ամիրյան
Իրանում տեղի ունեցած ընտրությունների, Հայաստան—Իրան, Ադրբեջան-Իրան, հարաբերությունների մասին «Հայկական Վարկածը» զրուցեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ
―Ինչպիսի փոփոխություններ են սպասվում Իրանում նախագահական ընտրություններից հետո:
Փոխվել է ամբողջությամբ կառավարության կազմը, որտեղ ընդգրկված են լուրջ մարդիկ: Ռոհանին իր նախորդից տարբերվում է նրանով, որ վայելում է եւ՛ ժողովրդի, եւ՛ երկրի ղեկավար Այաթոլա Խամենեիի վստահությունը: Դա շատ կարեւոր հանգամանք է: Հարկ է նշել, որ նա, լինելով բարձրաստիճան հոգևորական, նաև փորձված քաղաքագետ է, հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու կողմնակից: Հիրավի, որպես երկրի նախագահ Ռոհանին այսօր Իրանի համար լավագույն տարբերակն է:
―Վերջերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրացումն էր:
Հարաբերությունների սրումն ավելի խորքային պատճառ ունի՝ Ադրբեջանի ծավալապաշտական դիրքորոշումը Իրանի հյուսիսային նահանգների հանդեպ: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին: Սահմանին տեղի ունեցող պատահարները, վիզային ռեժիմի խստացումները եւ այլն զուտ երկրորդական բնույթ ունեն, դրանք հետևանք են և ոչ՝ պատճառ: Ադրբեջանի այս ծավալապաշտական նկրտումները հանգում են Իրանի պատմության և մշակույթի յուրացման փորձերին նաև:
―Ինչպիսի՞ն է իրանական կողմի պատասխանը:
Իրանում հասկանում են, իհարկե, հյուսիսից սպառնացող վտանգը և ջանում են իրենց միջոցներով չեզոքացնել այն: Սակայն կրոնական գործոնը որոշակիորեն խոչընդոտում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին ու Իրանի հանդեպ տարածքային հավակնություններին ադեկվատ պատասխանելուն:
―Որո՞նք են ներկայումս հայ-իրանական հարաբերությունների թույլ կետերը, որոնք ամրացման կարիք ունեն:
Առաջին հերթին, իհարկե, երկաթգծի կառուցումն ու ճանապարհների նորոգումը, որոնք շատ կարեւոր են հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Անհրաժեշտ է զարկ տալ մշակութային ու գիտական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Այդ մասին ավելի շատ խոսվում է, բայց գործ առանձնապես չի արվում: Երբեք չպետք է պայմանավորել հայ-իրականական հարաբերությունները իրանա-ադրբեջանական հարաբերություններով: Սա երևույթ է, որը դիտելի է Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպես ասած, հավասարակշռություն պահպանելու միտումը ոչինչ չի տալու Իրանին. Ադրբեջանը միշտ մնալու է էությամբ հակաիրանական պետական կազմավորում: Այդ երկրի բնակչության շիա լինելու փաստի վրա հենվելը պատրանք է լոկ. կրոնը Ադրբեջանում վաղուց դադարել է քաղաքական լուրջ գործոն լինելուց: Թյուրքիզմն է Ադրբեջանում ընդունված գաղափարախոսության հիմքը ու, իհարկե՝ դրանից բխող հակաիրանականությունը:
― Ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջանն այսօր, և ի՞նչ հեռանկարներ ունի այդ երկիրը:
Ադրբեջանին առաջիկա տասնամյակում սպասվում են լուրջ մարտահրավերներ: Դա, նախ և առաջ, նավթի պաշարների՝ մինչև 2019 թ. նախատեսվող սպառումն է: Իսկ ամենակարևորը՝ այդ երկրի ազգային փոքրամասնությունների օրավուր ընթացող կոնսոլիդացիան է, ենթաէթնիկ խմբերի ու կլանների ակտիվացումն ու ինքնության դեֆիցիտի ահագնացող խորացումը: Ադրբեջանին՝ որպես արհեստական պետական կազմավորման, սպառնում է մասնատման հեռանկարը: Եվ, ես վստահ եմ, դա հեռու չէ իրականությունից:
Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Grand holding»-ի նախագահ Հրանտ Վարդանյանի «Գրանդ Տոբակո» ընկերությունում:
Պարզվում է, գործարարը հետաքրքիր աշխատելաոճ է որդեգրել:
«Հայկական Վարկած»-ին հասած տեղեկություններով, նա հանձնարարել է «Գրանդ Տոբակո» ընկերությունում կատարել հատակի բետոնապատում, սակայն ղեկավարությունն առաջարկել է այլ տարբերակ՝ «մոզայիկա», նշելով, որ այդպես ավելի հարմար ու սիրուն կլինի: Վարդանյանը նախ չի համաձայնել, ապա գլխավոր ինժեներին հանձնարարել է, որ ստորագրահավաք անցկացնի տնօրենների շրջանում՝ ստանալու նրանց համաձայնությունը:
Երբ տնօրենները ստորագրել են և շինաշխատանքներն ավարտվել են, Հրանտ Վարդանյանն, այցելելով գործարան, ասել է. «Իսկապես շատ լավ է ստացվել, դե գումարը կհավաքեք, կտանեք կմուծեք, դուք էիք ուզել «մոզայիկա» անել, գումարն էլ կգանձվի ձեզանից: Ես ասում էի բետոնապատենք, ձեր առաջարկն էր, դուք էլ կմուծվեք»:
Վարդանյանը չի կատակել. պահվել են տնօրենների, գլխավոր ինժեների աշխատավարձը՝ 20- 50 տոկոսի չափով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր արտահերթ նիստում համաձայնել է վաճառել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը: Ամերիկյան ընկերությունը խոստացել է 180 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում:
Թե ինչ կտա դա Հայաստանին, առայժմ պարզ չէ, մինչ օրս փորձը ցույց է տվել, որ օտարերկրյա ներդրողին հանձնված մեր գույքը՝ ի շահ երկրի, չի կառավարվում, դրանից եկած եկամուտները տնօրինում են կոնկրետ մարդիկ, իսկ արված գործի որակի մասին վկայում են մեկը մեկից խայտառակ պատմությունները՝ կապված տարբեր ոլորտների հետ:
Կոնկրետ այս դեպքում, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի հանձնումը տխրեցրել է սյունեցիերին: Նրանց միայն մի բան է մխիթարում, որ գոնե այս գործարքով մարզում կիրականանա լիսկայաթափման ևս մեկ փորձ: Բանն այն է, որ Որոտանի ՀԵԿ-երը հանձնված են Լիսկայի հորեղբոր որդու՝ Սասուն Խաչատրյանի տնօրինությանը:
Ինչևէ, հիշեցնենք, որ ՀԾԿՀ հրապարակած տեղեկանքի համաձայն, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքի մեջ են մտնում Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Շամբի հիդրոէլեկտրակայանը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը և նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ, այլ օժանդակ սարքավորումներ: Կասկադի վերջին չորրորդ ՀԷԿ-ը 1.2 ՄՎտ հզորությամբ, Հերհերի ՀԷԿ- ն է, որը մնում է պետության բալանսում:
Երեք հիդրոէլեկտրակայանների միագումար հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ, ինչը համադրելի է Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի հետ, որի հզորութոյւնը կազմում է 407.5 ՄՎտ:
Մաս երրորդ
Իշխանությունն իր թուլությունն ու անկարողությունը չի ցանկանում անգամ վերանայել, քանի որ հասարակության ու ժողովրդի լայն զանգվածների անթաքույց ատելությունից պաշտպանվում է ուժային կառույցների վահանի հետևում:
ՀՀ միակ ձեռքբերումը պաշտպանական ու իրավական համակարգի կայացումն է, որոնք, այսօր ելնելով իրենց շահերից, ծառայում են նույն իշխանությանը: Իշխանությունները կարողանում են ճիշտ օգտագործել մարդկային գործոնը և ուժային կառույցների ղեկավարներ են նշանակում մասնագիտական բարձր ունակություններով ու հասարակական հեղինակություն վայելող անհատների, որոնք գնահատելով իրենց նկատմամբ բարեհաճությունը իշխանության կողմից, անմնացորդ ծառայում են նրա շահերին: Ոչ ոք չի կարող ժխտել, որ այսօր ուժային կառույցները ղեկավարում են արժանավոր ու մեծ ծառայություններ ունեցող անհատներ և նրանք իսկույն ըմբռնելով իշխանության փիլիսոփայությունը, դառնում են դրա կրողներն ու ընդգծված հակահասարակական դիրքորոշում են ցուցաբերում: Նրանց համար կարևորն այդ կարճ պատմական ժամանակահատվածն է, որի ընթացքում նրանք ձեռք են բերում գերատեսչության ղեկավարի համարում և հանուն դրա՝ հաճոյանում իշխանություններին՝ մտածելով, թե պատմությունն ամեն ինչ մոռացություն է մատնում և իրենցից առաջ ոչ ոք պատասխան չի տվել:
Իսկ իշխանությունը նրանց հետ վարվում է այնպես՝ ինչպես եվրոպացիները մավրերի հետ միջնադարում:
Ընդ որում, դա արտահայտվում է հասարակական ակտիվ զանգվածի հետ իրավական համակարգի թշնամացմամբ: Երբ առանձնազրույց ես ունենում իրավական համակարգի հասարակական կարգը պահպանող ծառայողների հետ, բոլորն էլ անձնական համակրանք են արտահայտում ըմբոստ զանգվածի հանդեպ: Բայց որպեսզի պահպանեն իրենց աշխատավարձն ու ծառայողական դիրքը, ենթարկվում են իշխանության պահանջներին և դատաստան տեսնում ըմբոստների հետ:
Իշխանության փիլիսոփայությունը նրանց թելադրում է պայքարել հանուն իրենց տեղի, որպեսզի պահպանեն դիրքը համակարգի միջին ու բարձր օղակներում: Հակառակ դեպքում՝ որպես անցանկալի անձ կհամալրեն գործազուրկների անհուսալի բանակի շարքերը:
Իշխանության փիլիսոփայությունն ավելի ճնշող ու սադրող է դատական ու դատախազական համակարգի նկատմամբ, որտեղ կենտրոնացած են հայ — իրավական մտքի վաստակաշատ ու շնորհալի հազարավոր անհատներ: Ոչ մի դատավոր չի ցանկանում օրենքի ու խղճի դեմ որոշումներ կայացնել, սակայն բավական է, որ նա չկատարի իշխանության դեմ ըմբոստացած որևէ մեկի մեկուսացման ու ոչնչացման գործը, իսկույն որևէ պատրվակով կզրկվի իր մասնագիտական գործունեությունից:
Այսինքն, մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն իրենք անգամ հայտնվել են սեփական իշխանական փիլիսոփայության ճիրաներում և վախենում են հրաժարվել այդ փիլիսոփայությունից, որովհետև բարիկադի հակառակ կողմում հայտնված հասարակությունը իրենց չի ների:
Հայաստանում ոչ ոք չի կարողանում պարզել, թե ով է իշխանության փիլիսոփայությանն ստեղծողն ու շարունակողը: Իշխանական հակաժողովրդական գռեհիկ փիլիսոփայությունը ձևավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ՀՀՇ-ական քարոզիչները ժողովրդին ամբոխ էին անվանում: Այդ նրաք անցկացրեցին առաջին ոչ ժողովրդավար ընտրությունները ու կեղծեցին ընտրության արդյունքները: ՀՀՇ-ն առաջինը հաստատեց իր կուսակցության անդամների արտոնյալ վիճակը՝ պաշտոնների բաժանման և հասարակական արտոնյալ դիրք գրավելու ժամանակ: Այդ փիլիսոփայությունը զարգացավ հետագայում և այսօր ընդունել է պետական քաղաքականության մակարդակ: Ո՞վ է զարգացնում այդ քաղաքականությունն ու ո՞վ է պատասխանատու: Այնպիսի տպավորություն է, որ երկրի նախագահից սկսած մինչև ռանչպար գյուղացին այդ քաղաքականության գերին են ու զոհը:
Անհրաժեշտ է հզոր հասարակական ցնցում ժողովրդավարական կառույցների աննախադեպ զարգացում, որպեսզի հնարավոր լինի փոխելու իշխանության փիլիսոփայությունը:
Վաղ, թե ուշ իշխանությունն ինքն այդ երևույթի ճիրաններում չի կարողանալու դիմանալ, որովհետև ցանկացած իշխանություն՝ անգամ բռնատիրությունը հենարան է փնտրում սեփական ժողովրդի մոտ, հակառակ դեպքում իշխանությունը կլափի ինքն իրեն:
Շարունակելի…
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չկարողացավ այդպես էլ հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու զորակոչը հետաձգվեց մեկ ամսով, երբ զորակոչային ռեսուրսներն այդ մեկ ամսով չեն ավելանալու և, ամենահամեստ հաշվարկով, ռեսուրսի դեֆիցիտը կազմելու է 20-25%: Սակայն թողնելով դա զինվորական մասնագետների հայեցողությանը՝ անդրադառնանք զորակոչի ընթացակարգին ու կոռուպցիոն ռիսկերին:
Խորհրդակցության ժամանակ, որն անց էր կացրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են համալրման այն մեթոդները, որոնց ժամանակ պետք է բացառվեն միջնորդություններով զորակոչիկներին արտոնյալ զորամասեր ուղարկելու ցավալի իրականությունը և նոր մեթոդ է որդեգրվել՝ հստակ ցուցում է տրվել, որ զորակոչիկները պետք է վիճակահանությամբ ընտրեն իրենց ծառայության վայրը:
Բացառություն պետք է կազմեն օրենքով արտոնություններից օգտվող զորակոչիկները, որոնք պետք է ծառայեն իրենց մշտական բնակության վայրից 100 կմ հեռավորության վրա:
Կա նաև մեկ արտոնություն այն զինակոչիկների համար, ում ծառայության վայրը կընտրեն անձամբ Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը:
Այսինքն, զինակոչիկների մինչև 40%-ն օգտվում են օրենքով նախատեսված արտոնություններից, 10%-ը պաշտպանության գերատեսչության ղեկավարների բարեհաճությունից: Ստացվում է, որ զորակոչի արդարությունը 50% է, և նորից «բանվորագյուղացիական» հասարակական խավը կգնա համալրելու հայրենիքի սահմանների պաշտպանությունը:
Արդեն իսկ ծնողները տենդագին ուղիներ են որոնում՝ ջանք չխնայելով իրենց որդիների զորակոչը հետաձգելու համար, որովհետև առաջին 20 օրվա զորակոչն Արցախ է ուղարկվելու:
Կարճ ժամանակ հետո, մենք բոլորս կգնահատենք Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե՝ զորակոչի ժամանակ խախտումներ և կոռուպցիոն երևույթներ չեն լինելու:
Բանակը մեր բոլորի գոյության գրավականն է, և շատ կարևոր է, թե ինչպիսի հոգեբանությամբ են ծառայելու մեր որդիները:
Վիճակահանությամբ զորամաս ընտելու ձևաչափն ունի իր բարդությունները, այն դժվարին ու բարդ գործընթաց է, որը դեռ լավ չեն պատկերացնում անգամ դրա կողմնակիցները: Կկարողանա՞ն մինչև վերջ տանել արդարության բեռը, թե նորից կթաղվեն կաշառեկարության ճահճի մեջ, ցույց կտա գալիք զորակոչը:
Ռուզան Ավոյան
Ազգային ժողովի վերջին նստաշրջանում փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձեց իր ելույթում պարսավել բյուջեն քննադատողներին, դժգոհելով թե սև ակնոցները պետք է հանել. «Չեք գտնի կառավարություն, որը քննադատության տեղիք չտա, բայց այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր կյանքում բացի բացասականից, նեգատիվից, որևէ դրական, որևէ հույս, ապագայի միտում գոյություն չունի: Այդպիսի մթնոլորտում որևէ մեկը որևէ ձևով չի կարող հանգիստ և արդյունավետ աշխատել, ստեղծագործել»:
Որպես իր խոսքերի հիմնավորում՝ նա հավատացրեց, թե տեղերում դրական գործընթացներ են ընթանում և մարդիկ գոհ են:
Փոխվարչապետի հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նա բացի մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներից և նրանց հաճոյամիտ խոսքերից, (որն ասվում է միայն իր ներկայությամբ) չգիտի, թե ինչ է իրականում տեղի ունենում մարզերում և համայնքներում:
Երևի ՀՀ մարզաբնակ քաղաքացիները չեն կարողանում նկատել, թե Հայաստանի կառավարությունն ու անձամբ փոխվարչապետն ինչպիսի «դրական գործունեություն են ծավալել և կյանքն ինչքան բարեկեցիկ է դարձել»: Եվ քանի որ մեր քաղաքացիները սև ակնոցներով են նայում իրենց շրջապատող իրականությանը և չեն գնահատում կառավարության տքնաջան աշխատանքը, բռնում են արտագաղթի ճամփան:
Համաձայն վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցի՝ մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով:
Այսպես. Արագածոտնի մարզի բնակչությունն այս մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հազարով կամ 6.9 տոկոսով, Արարատինը՝ 20 հազարով, կամ 7.2 տոկոսով, Արմավիրինը՝ 20.3 հազարով, կամ 7 տոկոսով, Գեղարքունիքինը՝ 7.5 հազարով, կամ 3 տոկոսով, Լոռու մարզինը՝ 47.5 հազարով, կամ 17 տոկոսով, Կոտայքինը՝ 28 հազարով կամ 10 տոկոսով, Շիրակինը՝ 31 հազարով կամ 11 տոկոսով, Սյունիքինը՝ 11 հազարով կամ 7.3 տոկոսով, Վայոց Ձորինը՝ 4 հազարով կամ 6.9 տոկոսով, Տավուշինը՝ 6.5 հազարով կամ 5 տոկոսով:
Պարո՛ն Գևորգյան, Սահմանամերձ Սյունիքի ազգաբնակչությունը պակասել է 11 հազարով. ո՞վ է պաշտպանելու այդ երկիրը, եթե 11 հազար երիտասարդներ լքել են այն: Հավատացած եմ, որ Դուք, ինչպես Արցախյան, այնպես էլ գալիք պատերազմի ժամանակ լքելու եք երկիրը, բայց չէ՞ որ արտագաղթի համար մեծ է նաև Ձեր մեղքի բաժինը, որովհետև վերջին 10 տարիների ընթացքում Ձեր գրաված պաշտոնները պարտավորեցնում էին Ձեզ՝ «ծառայելու» հայրենիքին և հասնելու նրան, որ բարելավվեր մարդկանց ապրելակերպը և ապահովեր նրանց նվազագույն պահանջները:
Պարո՛ն Գևորգյան, իրականություն է արդեն ազգի կործանման և արտագաղթի դաժան ճշմարտությանը, և Ձեր հոխորտանքն այն մասին, որ պետք չէ սև ակնոցներով նայել իրականությանը, պոպուլիզմ է, իշխանական քարոզչական պոպուլիզմ: Եթե անգամ Հայաստանի բոլոր քաղաքացիները վարդագույն ակնոցներ օգտագործեն, միևնույնն է, ոչինչ չի փոխվի:
Հայրենի կառավարության գործունեության գնահատականը ժողովուրդի արհամարհանքն է ու արտագաղթը:
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Երկրորդ մաս
Իշխանության ինքնապահպանման փիլիսոփայության կարևորագույն մասն է կազմում այլախոհության և ըմբոստացման դեմ պայքարը: Իշխանությունը ցանկացած այլախոհություն նախ փորձում է ենթարկել իր ձևաչափերին, այնուհետև, եթե տեսնում է, որ այն վնասում է իր գոյությանը, փորձում է լռեցնել գնելու միջոցով: Եթե դա էլ չի հաջողվում, ճիշտ հաշվարկելով այլախոհի հասարակական-քաղաքական նկրտումները, նրան թույլ է տալիս մոտենալ իշխանություններին և գրավել որոշակի դիրք: Այդպիսի օրինակներ բազմաթիվ են և կառավարման համակարգում, և Ազգային ժողովում:
Մեզ համար ոչ հեռավոր անցյալում կային տարբեր կուսակցություններ, որոնց ներկայացուցիչներն ամպագորգոռ բառերով պարսավում և նզովում էին իշխանությանն ու իշխանավորներին: Հետո հանկարծ նրանք ստացան արտոնյալ պաշտոններ, և այսօր նույն ամպագորգոռ ձևերով պաշտպանում են իշխանության ցանկացած քայլ:
Իշխանության փիլիսոփայությունն այստեղ հանգում է հետևյալին.
Իր շարքերը համալրվում են ինտելեկտուալ անհատներով, որովհետև որքան էլ հաճո չէ նրանց գաղափարական դավաճանությունը, նրանք կրում են հասարակական քաղաքական բարձր որակներ, որոնք մեծացնում են իշխանական թևի վերլուծական ու քարոզչական հնարավորությունները: Բացի այդ, իշխանությունը ժողովրդի ու հասարակության աչքում նսեմացնում ու չեզոքացնում է ընդդիմադիր գործիչների արժեքն ու ընդդիմադիր շարժումն ընդհանրապես: Իշխանության փիլիսոփայությունն այս բնագավառում խոշոր հաղթանակներ է տարել՝ չեզոքացնելով կամ իր շարքերն ընդգրկելով այնպիսի փորձառու քաղաքական հասարակական գործիչների, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և այլոք:
Իշխանությունն ավելի կոշտ ու դաժան քաղաքականություն է վարում ըմբոստացողների դեմ, որոնք հիմնականում ոչ թե կուսակցական քաղաքական գործիչներն են, այլ ռազմական կամ ոստիկանական համակարգի աշխատակիցներ:
Իշխանական փիլիսոփայությունը տանել չի կարողանում և ահաբեկվում է, երբ զինվորականները սկսում են ինքնուրույն մտածել կամ փորձել խոսել թերությունների կամ դժվարությունների մասին:
Օգտվելով և յուրովի մեկնաբանելով սահմանադրության և օրենքների այն դրույթները, որ զինվորականներն իրավունք չունեն քաղաքական հասարակական գործունեությամբ զբաղվելու, իշխանությունները ցանկացած մտահոգ խոսք կամ դժգոհություն խեղդում են բարուրում և հասարակությունն ականատես է լինում, թե ինչպես ոստիկանության ու բանակի գեներալներ ու ավագ սպաներ առանց բացատրության ու մեկնաբանության լավագույն դեպքում զրկվում են պաշտոնից, իսկ վատագույն դեպքում՝ ինչպես օրինաչափություն՝ հայտնվում ճաղերի հետևում:
Հասարակության մեջ բոլորը գիտեն, որ անտանելի ծանր է ազատամարտիկների սոցիալական վիճակը և բոլորը ակնկալիքով էին սպասում Վոլոդյա Ավետիսյանի ազգանվեր գործունեության արդյունքին, սակայն իշխանության փիլիսոփայությունը չէր կարող թույլ տալ որևէ պահանջատիրական շարժման հաղթանակ, որն իշխանությանը ոչ հաճելի շղթայական շարժումների սկիզբ կդառնար, որով կխաթարվեր երկիրն այս ձևով իշխելու իրավիճակը:
Իսկ մեր իշխանական փիլիսոփայությունն այնքան դոգմատիկ է, որ չի կարող առաջ քաշել ղեկավարման նոր ձևեր ու մեթոդներ:Ահա, թե ինչու, Վոլոդյա Ավետիսյանը հայտնվեց այնտեղ, որտեղ իշխանությունն ավելի հզոր է ու ինքնավստահ:
Շարունակելի…
Արցախյան ազատամարտի մասնակից,
պահեստի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյան
Գյումրին տենդագին պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Հանրապետության երկրորդ քաղաքը, ինչ խոսք, դրանից կշահի, քանի որ Պուտինի մինչև տարեվերջ սպասվող այցին հաշված օրեր են մնացել, և քաղաքը զգալի տեմպով տեսքի է բերվում:
Մեր ունեցած տեղեկություններով, Պուտինը չի մտնելու Երևան, նա կիջնի Գյումրիում: Դա բացատրվում է առավել արդյունավետ անվտանգություն ապահովելու նկատառումով: Դժվար է միանշանակ ասել, թե դա է ՌԴ նախագահի Երևանը շրջանցելու իրական պատճառը:
Այս տրամաբանության շրջանակներում՝ արդեն սկսել են լուրեր պտտվել, թե այցի օրերին քաղաքի մուտքը լինելու է հատուկ անցագրերով, և Գյումրին փակ է լինելու:
Պուտինի առաջիկա այցը կոնկրետ Գյումրի, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, մտորելու տեղիք է տալիս:
Բերդերում, սաղ աշխարհի բանտերում մանկապիղծներին խարանում են, ու եթե հավատանք գողական աշխարհի «պարյադկեքին», էդ խարանը չի մաքրվում, մաքրողը խիստ պատժվում է:
Մանկապղծությունը` պեդոֆիլիա և պատանեկապղծությունը` էֆեբոֆիլիան ուղեկցել են մարդկությանը ողջ պատմության ընթացքում ու միշտ զզվանք ու արդարացի զայրույթ են առաջացրել բոլոր ազգերի մոտ անկախ դարից ու ժամանակներից: Սոդոմյան ամենամեծ մեղքերից է և իրոք, նորմալ մարդու գիտակցության համար անընդունելի: Բայց արդեն վաղուց աշխարհում մանկապղծությունը պատժվում է խստագույնս, բացի երրորդ աշխարհի ու նախկին սովետմիության որոշ երկրներից:
Մեզ մոտ դրա մասին ընդունված չէ խոսալ, մեզ մոտ փսփսում են: Մեզ մոտ եթե մեկն իմանում է էդպիսի մի բանի մասին, նա նույնիսկ վախենում է տեղեկացնել երեխայի ծնողներին, որովհետև ծնողները շատ դեպքերում չհանրայնացնելու ու երեխային «փչացրածի» պիտակը չկպցնելու համար հերքում են, երբեմն էլ ինքներն են հաշվեհարդար տեսնում մանկապիղծի հետ, ինչպես ղափանցի մի մարդ, որը սպանել էր իր հինգ տարեկան աղջկան բռնաբարող բանակից նոր վերադարձած հարևանի տղային ու գնացել հանձնվել… Իսկ երեխայի մոտ, ինչպես պատմում են, սկսվել է վաղ սեռական հասունացում, սեառական վարքի շեղումներ, նա նախ թրև է եկել ում հետ ասես, ու ի վերջո դարձել է պոռնիկ:
Ես ծնվել ու մեծացել եմ Ղափանում, որտեղ իմ մոտով վազն է անցել մանկապիղծը, քանի որ վաղ մանուկ հասակից զգուշացված լինելով տատիկիս կողմից էն մասին, որ «եթե անծանոթ ձյաձյան կոնֆետ տա ասի արի քեզ տեղ տանեմ` չգնաս, քեզ վնաս կտա» չեմ գնացել, չնայած սիրուն երեխա էի ու շատ էին կոնֆետ առաջարկում: Ես չէի հասկանում, թե ի՞նչ վնաս ինձ կարող է տալ փոքրամարմին էդ տղամարդը, որից բոլորը թաքցնում են երեխաներին: Հետո, մեծանալով ու լսելով բավականին հաճախակի տեղի ունեցող դեպքերի մասին հասկացա, թե ինչի մասին էր տատիկս ինձ զգուշացնում: Առաջարկներ են արել և դպրոցում և ինստիտուտում, ու ես եղել եմ երևի եզակի համարձակներից, չնայած որակվել եմ անամոթ, որ հայտնել եմ մեծերին ու դասատուին հանել են դպրոցից…
Պատմեմ ևս մի քանի պատմություն, ոչ միայն ղափանյան և փորձեմ օրինաչափություն գտնել եթե կա:
— Մեղրիում մի մարդ կար Պագանել անունով, իսկական այլանդակ գիգանտ, որի մասին բոլոր երեխաները գիտեին, որ խաբում տանում բան-ման ա անում, — պատմում է 27 տարեկան Մարիամը, — Պագանելը նստած ա եղել փոքր տղայի բռնաբարության համար: Էդ ամբողջ պատմածները իրա մասին իհարկե վախենալու էին, բայց երբ ես մի անգամ հայտնվեցի դեմ առ դեմ Պագանելին, փոքրիկ սենյակում, որտեղ մեզնից բացի կար նաև նրա քրոջ աղջիկը, որն իմ ընկերուհին էր, էդ ժամանակ իմ մեջ իսկական սարսափ արթնացավ, երբ նա իր գուինպլենյան ժպիտով ինձ աչքով արեց ու շրթունքները համբույրի դասավորեց: Ես միանգամից դուրս թռա էդ տնից: Ես տենց էլ ոչ մեկին չպատմեցի էդ պատմությունը, հետո էլ մտածեցի, որ էլ նման բաներ իմ կյանքում չեն կրկնվի: Բայց չէ: Մի անգամ էլ պապիկիս ընկերն էր փորձում ինձ ձեռ-մեռ գցել, մորաքրոջս ամուսինը, նաև թաղի տարիքով տղերքը: Ես մեծերին չէի պատմում դրա մասին, որովհետև վախենում էի, որ նրանք ինձ կմեղադրեն, ու դա էնքան վատ բան ա, որի մասին չի կարելի խոսալ: Մի ժամանակ էլ Ագարակում փսփսում էին, որ հայրն է աղջկան բռնաբարել:
Ես էդ աղջկան համարյա ամեն օր տեսնում էի իրանց այգու կողքով անցնելուց, որտեղ նա ցանկապատից բռնած տխուր կանգնած էր միշտ նույն տեղում: Այգում մենակ ծառեր էին, ու ինձ համար պարզ չէր, թե ի՞նչ կարիք կար ամեն օր էդ աղջկան այգի տանելու հետը: Պարզվում ա, երկար ժամանակ հայրը աղջկան պարբերաբար բռնաբարել ա, ու վախացրել ա, որ եթե ասի որևէ մեկին «ոչխարի նման գլուխը կկտրի»: Աղջիկը չի դիմացել ու նույնիսկ մահվան սպառնալիքի տակ ասել ա մորը:
Ճիշտ ա, էդ մարդուն դատեցին, ինչ-որ չափով արդարությունը հաղթանակեց, բայց էդ աղջկան սկսեցին խղճալ, մարդատեղ չդնել, իրա հետ չէին շփվում երեխաները: Տարիներ անց իմացա, որ էդ աղջիկը դառել ա բոզ:
Ղափանի մեր գյուղում էլ մի դեպք եղավ, էդ տղու անունը չեմ ուզում ասեմ, «պիտնո» կլինի իրա համար, կարող ա կյանքը կործանվի:
Ուրեմն, էս Արամիկի տատն ու պապը իրանց դիմացի հարևանների հետ` մայր ու տղա շատ մոտ էին: Նրանք լավ չէին ապրում, ու աշխատում էին հարևանների համար, սրանք էլ իրանց կերակրում էին: Ու էդ կնոջ տղային` Էդգարին իրանց հարազատի նման էին վերաբերվում: Ես երկար ժամանակ գյուղում չէի եղել, ու զարմանում էի, որ գյուղի ժողովուրդը էդ տղային ինչ ասես չէր ասում, ծեծում էր, քշում էր, չէին շփվում հետը ոչ մեկը: Մի օր էլ լսեցի, ոնց ա Թամար տոտան հենգ-վեց տարեկան փոքր աղջիկների վրա ջղայնանում ու ասում որ էլ դրանց տուն չգնան: Մոտ ընկերուհուս եղբայրը գաղտնապահության խոստում ստանալուց հետո պատմեց, որ «Մի օր գնացել էինք այգիները Էդգարի ու տղեքի հետ, Արամիկն էլ էր մեզ հետ: Էդգարը ոտերը չռած նստել էր ծառի տակ ու ձեռին մի թզբեխ բռնած ասում էր Արամիկին, որ եթե ուզում ա էդ թզբեխը պետք ա ծծի: Արամիկը սկսեց ծծել էդ Էդգարն էլ զզվելի տնքոցներ էր հանում ու այլանդակ շարժումներ անում: Հետո նույն բանը մեզ ասեց որ անենք, մենք ասեցինք չենք անի, ինքն էլ ասեց որ եթե մարդու բան ասենք մեզ կսպանի»:
Արամիկը յոթ-ութ տարեկան էր էդ ժամանակ, ու ըստ երևույթին, շուշուտ էր տենց բաներ անում Էդգարին, ու երևի թե իրա համար վստահելի երեխա էր էլի Արամիկը դառել: Ինքն իրա զոհերին խելացիորեն էր ընտրել` միամիտ Արամիկին ու էլի մի երկու տարով իրանից մեծ վախկոտ ու դեբլիոտ երեխեքի: Մի անգամ իմ եղբորն էլ ա անտառում նույն ձևի բան առաջարկել անել, եղբայրս ասել ա, որ հորը կասի, դրանից հետո էլ հանգիստ ա թողել:
Խի՞ պիտի ես վախենայի իմ ծնողներին ասեի, խի՞ պիտի վախենայի, խի՞ սուտի ազգասերները փոխանակ հայրենիքի ու ազգի ամսին խոսալու սրա մասին չեն խոսում, որ մարդիկ չդառնան հոգեկան հիվանդ, իսկ Էդգարը բանակում պաշտոնավոր դառնա: Խի՞ դպրոցներում սեռական դաստիարակություն ու ապահով վարք չեն սովորացնում, ինչքա՞ն կարելի ա, քանի՞ սերունդ պիտի վարի գնա, որ հասկանան: Ու հետո էլ որ մեկի մասին իմանում են, վռազ անունն ընկնում ա, մնում ա թողնի փախնի ստեղից կամ խեղճուկրակ իզգոյի նման ապրի, ով էլ չդիմանա իրան կախի…»
Էլի կան պատմություններ, որոնցից ամեն մեկը մի մարդկային խորտակված կյանք է, քրքրված հոգի, հասարակությունից օտարված ու խղճուկ…
Իսկ դու, քանի՞ էդպիսի պատմություն գիտես, ինչո՞ւ ես լռել ու շարունակում լռել, վաղը դա կարող է պատահել քո երեխայի հետ ախր…
Մանկպղծություն, սեռական ու ընտանեկան բռնություն: Ժամանակը չի՞ արդյոք հանելու մեր վրայից կեղծ բարեպաշտությունն ու ազգովի չխոսկան հարսի նման լռելու ու անկյուններում փսփսալու փոխարեն գոռալու, չճալու ու աղաղակելու էդ ամենի մասին: Ի՞նչ է նշանակում մեր քրեական օրենսդրությամբ սահմանված էդ մեղմ պատիժը կործանված կյանքերի դիմաց: Հա գնաց նստեց, հետո Պագանելի նման դուրս եկավ ու շարունակեց իր սև գործը, բա մեխկ չե՞ն մեր երեխաները, մենք մեխկ չե՞նք: Ինչի՞ չկա մեր տոնածառի նման հայ եթերներում բռնության թեժ գծերի գովազդ, ինչո՞ւ պետք է հասարակական կազմակերպությունը դրա համար վճարի, և որքա՞ն մեզ պետք է խաբեն Հ1-ի եթերով օրենքով հանրային հեռուստատեսության համար պարտադիր սոցիալականի համար նախատեսված տաս տոկոս եթերաժամանակն ինչ-որ անօգուտ գովազդներով լցնելով, այն ժամանակ, երբ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի գովադզի համար հենց իմ ներկայությամբ գովազդային գործական աստղաբաշխական թվեր էր ուզում…
Ինչո՞ւ չկա փոքրիկների հաղորդումներում իրենց հասանելի տեսքով ներկայացված զգուշավոր լինելու գովազդ, ինչո՞ւ դպրոցներում չկան դասեր, չկան հատուկ հոգեբաններ, որ կարողանան ամենասուսուփուս երեխայի թաքուն վախերը բացահայտեն, լսեն ու օգնեն նրանց: Կասեք խի՞ չկան, կան: Հա կան ձևական սեռական դաստիարակության դասեր, որոնց մասին երեխաներն ասում են «ազատ ժամ», կամ «խաղի ժամ» ու որ հարցնում ես, թե ի՞նչ են սովորում, չեն կարողանում ասել: Իսկ դպրոցական հոգեբանները, ովքե՞ր են նրանք: Թող չնեղանան այդպիսիք, եթե կարդան, որովհետև հոգեբանը դպրոցում գործ չի անում, չգիտի ինչ անի ու ոնց: Էլ չխոսամ մեր խղճուկ սոցիալական ծառայությունների մասին: Սովետմիության համակարգը գոնե դասղեկներին պարտավորեցնում էր հաճախել աշակերտների տները, հիմա ո՞ւմ ինչ հոգսն ա ուրիշի երեխան:
Երեխաները մեր երկրի ապագան են, ամեն լավը երեխաներին, բերաններիցս կտրենք տանք երեխաներին, խոսքը մեծին ջուրը փոքրին, փոքրին լավը կտան… Ամպագոգոռ կարգախոսներ, ժողովրդական ասացվածքներ… Հենց վերջինից էլ սկսենք: Երեխաները խոցելի խավ են ու ունեն պաշտպանության կարիք, մանավանդ՝ պետական: Իսկ մեր պետությունը նույնիսկ հարկ չի համարում արդեն քանի տարի է քրեական օրենսգքում փոփոխություն մտցնել մանկապղծության ու բռնաբարության համար հոդվածներում ու դատապարտել հանցանքին գոնե որոշ չափով համարժեք պատժաժամկետների… Ի՞նչ ենք մեծ-մեծ խոսում բարոյականությունից ու մարդկային գերագույն արժեքներից, ախր խոսալու տեղ չունենք, քանի դեռ լռությամբ ու անպատժելիությամբ մեր երեխաներին դարձնում ենք անպաշտպան:
Երբ նյութս արդեն պատրաստ էր, մտածեցի, որ հարկ է մասնագետից էլ հարցնել: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունը:
«Պեդոֆիլիան և էֆեբոֆիլիան հոգեսեռական զարգացման խանգարումներ են: Վաղ շրջանում, երբ հայտնաբերվում են նման հակումներ, ու այդ ամենը հաստատվում է հոգեբուժի ու սեքսոպաթոլոգի կողմից, այդ երիտասարդներին ուղարկում են հարկադիր բուժման հոգեբուժարանում: Այլ է, երբ մարդիկ ապրում են նորմալ սեռական կյանքով, ունենում են ընտանիքներ, բայց սեռահարաբերվում են երեխաների կամ պատանիների հետ: Դա արդեն այլասերվածություն է և որպես անձին վնաս հասցնող երևութ քրեորեն պատժելի են: 0-8 տարեկան երեխաները, որոնք գիտակից չեն ու հեշտ է խաբել, համարվում են մանկապղծության զոհեր: Էֆեբոֆիլիան այլ է: Պատանեկան տարիքում դժվար է խաբելով սեռական գործողությունների մղել, այս դեպքում երևի թե կարելի է խոսալ անչափահասի հետ սեռահարաբերվելու մասին, որը հաստատ տեղի է ունենում ինչ-ինչ դրդիչներից ելնելով՝ սոցիալական վիճակ, բնական հակվածություն դեպի հոմոսեքսուալիզմ: Երկուսն էլ քրեորեն պատժելի են: Մանկապղծության զոհերն ունենում են լուրջ ֆիզիկական ու հոգեբանական շեղումներ, բավական երկար ժամանակ է պետք այդպիսի երեխային նորմալ հունի մեջ գցելու համար, իսկ հետագայում նրանց մոտ կարող են նկատվել սեռական նորմալ վարքի խախտումներ»:
Նշենք, որ նոյեմբերի 19-ը՝ երեխաների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է:
Հ. Գ.Լուսինե Վայաչյանն այս նյութը գրել է մոտ երկու տարի առաջ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.