23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2014 թվականի մարտի 8-ին մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Սիսական գնդի՝ 60913 զորամասի կազմավորման 20-ամյակը:
Գունդը ստեղծվել է 1994 թվականի մարտի 3-ին, երբ թեժ մարտեր էին ընթանում Ֆիզուլի -Հորադիզ ռազմաճակատում, և սիսիանցիները կենաց-մահու կռիվ էին մղում ադրբեջանցիների դեմ:
Գնդի ձևավորումից մինչև զինադադար՝ նորաստեղծ սիսական գունդը կռվի դաշտում հաղթականորեն պաշտպանեց իրեն վստահված պաշտպանական գոտին և այն մինչ այսօր համարվում է հայոց բանակի և Զինված ուժերի ամենամարտունակ զորամասերից մեկը:
Գունդը ստեղծվեց Սիսական երկրապահ և զինվորներով համալրված մոտոհրաձգային երկու գումարտակների հիմքի վրա, ընդ որում, Սիսական երկրապահ գումարտակը 1991-94 թթ. համարվել է ամենամարտունակներից մեկը, որը երբեք պարտություն չի տեսել և մշտապես ապահովել է Արցախյան ազատամարտի կարևորագույն ռազմական գործողություններից շատերի հաղթանակը:
Ունենալով այդպիսի փառահեղ մարտական ու ծառայողական ուղի՝ Սիսական գունդն արժանի էր համապետական հարգանքի ու գնահատանքի, սակայն միջոցառմանը պետական ու ռազմական կարևոր այրերից համարյա ոչ ոք չէր ներկայացել և սիսիանցիները հարց էին տալիս միմյանց՝ ինչո՞ւ ներկա չէ Սեյրան Օհանյանը, չէ՞ որ նա սիսիանցիների քաջագործություններին ականատես է եղել Մարտակերտում ու Քարվաճառում, Կուբաթլիում և Ֆիզուլիում:
Եվ մի՞թե բազում փորձություններով անցած տղաները պետք է գլխահակ ու վիրավորված խումբ-խումբ հեռանային հանդիսությունների հրապարակից:
Իհարկե, հերոսների հիշատակին արված մեծարանքները չպետք է չափվեն ու համեմատվեն, ներկայիս չինովնիկացած ղեկավարության վերաբերմունքով, սակայն սիսիանցիներին վիրավորել է նաև այն, որ հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում քաջաբար զոհված Կարեն Գալստյանի հուղարկավորությանը Սեյրան Օհանյանը չմասնակցեց:
Ի՞նչ է, բոլոր ժամանակներում հայրենիքի համար մարտնչած սիսիանցիներն արժանի չե՞ն ուշադրության, թե՞ իշխանավորները սիրում են միայն Երևանում ծավալել իրենց գործունեությունը:
Եվ խաղաղ բնակիչները, և վետերան ազատամարտիկները, և զինծառայողներն ակնհայտ դժգոհ էին նման վերաբերմունքից: Սակայն անհրաժեշտ է նշել, որ միջոցառմանը բարձր տրամադրությամբ, հիացմունքով ու հայրենապաշտությամբ մասնակցում էին հազարավոր սիսիանցիներ, որոնք չէին թաքցնում իրենց հիացմունքն ու շնորհակալությունը՝ հայոց բանակից ու իրենց փառապանծ գնդից:
Արա Հարությունյան
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:
Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների փնտրտուքին ու հեռանկարներին:
Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից.
Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն:
Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:
Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ:
Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` «մեկ հայ, մեկ քվե» սկզբունքի հիման վրա: Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ:
Հայ ժողովրդի բոլոր երեք թևերի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետև քննարկել իրենց դիրքորոշումները և համաձայնել դերերի բաժանմանը: Այսպիսի քաղաքակիրթ և ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան հարատև ներքին պայքարներն ու բախումները, որոնք երբեմն տեղ են գտնում, ինչպես դա եղավ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ:
Նախընտրելի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ և խորհրդակցեն նրանց հետ նախքան այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կայացնելը:
Հասկանալի է, անշուշտ, որ Հայաստանի ղեկավարները պարտավոր չեն ընդունել որևէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս: Միաժամանակ, բոլոր հարցերի շուրջ վերջնական որոշում կայացնելիս, այնուամենայնիվ նրանք բարոյական և ազգային պարտավորություն ունեն` նկատի ունենալու սփյուռքահայ գլխավոր կազմակերպությունների դիրքորոշումը` Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության պայմաններում: Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների համար: Նրանք կգնահատվեն, երբ ճիշտ որոշումներ կկայացնեն և կքննադատվեն սխալներ գործելիս:
Պետք է նշել, որ Սփյուռքի ընտրովի կառույցի ստեղծումը, թեև խիստ դժվար իրագործելի է, սակայն շատ ավելի ընդգրկուն և ներկայացուցչական է, քան թե նշանակովի մարմինները կամ կազմակերպությունները, չնայած նրանց ազգանվեր աշխատանքին, որոնք ներկայացնում են սոսկ իրենց անդամներին: Անհրաժեշտ է ներգրավել մեր ժողովրդի լայն խավերին, որպեսզի ավելի արդյունավետ դառնան մեր ազգային աշխատանքները, մանավանդ այս օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կազմակերպում են իրենց սփյուռքները և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում խոչընդոտելու համար մեր արդար պահանջները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:
Ինչպես հաճախ սիրում ենք կրկնել` «Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը` ծով, իսկ Հայաստանը` Սփյուռք»: Սակայն, անկազմակերպ և հետզհետե հյուծվող Սփյուռքը շատ քիչ արժեք կներկայացնի մեր ազգային հարցերում և ոչ կարող է ինքն իրեն պահել և գոյատևել, ոչ էլ օգտակար լինել Հայրենիքին:
Բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հզոր Հայրենիք և ուժեղ Սփյուռք ունենանք: Դրանցից յուրաքանչյուրի գոյությունն ու գոյատևումը կախված է մյուսի կենսունակությունից: Չնայած Սփյուռքի նախարարության արդյունավետությանը` պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ աշխատանքն այնքան վիթխարի է, որ այն դուրս է գալիս մեկ նախարարության կարողությունների շրջանակից: Խիստ պահանջ կա Հայաստանի ողջ ղեկավարության և ժողովրդի մասնակցության և աջակցության համար, որպեսզի սփյուռքահայերը զգան Հայրենիքի հետաքրքրությունը և հոգատարությունը իրենց հանդեպ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Բավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման եւ փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ եւ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա:
Այս բոլոր գործընթացները խորապես փոխկապակցված են իրար իբրեւ քաղաքական տրամաբանություն ու մեկնաբանություն եւ իբրեւ աշխարհաքաղաքական ուժերի կողմից իրականացվող քաղաքականության տարբեր շղթաներ, երբեմն շաղկապված, երբեմն հակոտնյա կարգով իրար հակակշռող:
Մարտի 16-ը սարերի հետևում չէ: Աշխարհը ականատես պիտի դառնա ինքնորոշվող Ղրիմի, որ իր խորհրդարանի միաձայն որոշմանն ընդառաջ պիտի քվեարկի Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշմանը: Այստեղ է ճիշտ, որ աշխարհի ուշադրության կիզակետին հայտնված Ղրիմը պիտի շարունակի իր վրա պահված պահել հայկական լուսարձակները ակնդետ հետեւելու ինքնորոշվող տարածքի առաջադրած կարգավիճակին միջազգային ընտանիքի կողմից (ան)ընդունելիության տարբեր հակազդեցությունների եւ հանգրվանների վրա:
Միջազգային ընտանիքի ընկալելիության նախադեպայնությունը՝ Արեւելյան Թիմորի, Հարավային Սուդանի, Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ դեպի այդ առաջադրանքին ընդառաջ Շոտլանդիայի պարագաներին, էլ ավելի են համոզում ոչ թե միջազգային սկզբունքի համատարած եւ պարտադիր կիրառելիության մասին, այլ շահերի համընկման եւ բախման կետերին, ճիշտ պահին տրված եւ ընդունված որոշումների մասին: Ճանաչում ճանաչման դիմաց քայլը լավագույնս բնորոշում է Աբխազիան եւ Հարավային Օսիան ընդդեմ Կոսովոյի քաղաքական մրցախաղը:
Ինքնորոշման իրավունքն այժմ ազգերի իրավունքի տեսքով խորքում քաղաքական տվյալ պահի օգտագործվող խաղաթուղթ է: Ղրիմի խորհրդարանը Գորբաչովից մինչեւ Պուտինի երկրորդ պաշտոնավարություն պիտի չսպասեր ինքնորոշվելու համար: Այստեղ անշուշտ հարցը ոչ թե անկախացման կամ միացման առաջադրանքին է վերաբերում, այլ ուղղակի ինքնորոշման սկզբունքի կիրառմանը:
Եւ, որովհետեւ քաղաքական պահը օգտագործելու միջազգային փորձի եւ օրինաչափության մասին է խոսքը, փորձենք կենտրոնանալ հայկական կողմի համար օգտագործելի թեմայի վրա:
Փորձ կկատարվի արցախյան հիմնախնդրի ուղղությամբ անվերջ բանակցային գործընթացի միջազգային երկու սկզբունք` տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը համատեղելու: Արցախյան հակամարտության միջնորդական առաքելությունը ստանձնած համանախագահներից եւ ոչ մեկը մինչեւ հիմա մի սկզբունքը մյուսից չի փորձել գերադասել:
Այս զգուշավորությունը միայն համանախագահների մոտ չէր նկատվել: Ղրիմի հարցով շահագրգռված եւ տեղի թաթար ազգաբնակչությանը տիրություն անելու կարգախոսով ազդեցության գոտի գրավելու հստակ քաղաքականությամբ հանդես եկող Անկարան նույնիսկ Բաքվի հաշվարկը կատարելով չի բարձրաձայնում Ղրիմի ինքնորոշման մասին:
Ճիշտ է, որ համաարեւմտյան համազարկ է տրված Մոսկվան մեկուսացնելու նպատակով: Նույնքան ճիշտ է, որ Մոսկվայի (եւ ոչ միայն Մոսկվայի) համար միջազգային որեւէ սկզբունք նպատակահարմար պահի օգտագործելի խաղաթուղթ է: Միաժամանակ ճիշտ է նաեւ այն, որ առաջին անգամ լինելով արցախյան հակամարտության միջնորդությունը ստանձնած համանախագահող մի երկրի բարձրագույն ղեկավարը ինքնորոշման իրավունքը նկատում է համահունչ եւ իրավաչափ միջազգային օրենքի նկատմամբ:
Եռանախագահող երկրներից մյուս երկուսը իրենց մոտեցումները համապատասխանեցնելու խնդիր ունեն այս ձեւով: Թեեւ յուրաքանչյուր պարագա անշուշտ ունի իր առանձնահատկությունները: Նախ այն առումով, որ իսկապես արցախյան ինքնորոշումը անխոցելի է թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից եւ թե՛ ժամանակին Խորհրդային Միության օրենքների առումով: Ղրիմը այս դեպքում ունի իր խոցելի կողմերը նախապես կնքված համաձայնագրերի եւ Ուկրաինայի սահմանադրության պահանջների տեսանկյունից:
Այս բոլորով հանդերձ, թե՛ Ղրիմի եւ Ուկրաինայի հայ համայնքի անվտանգության հարցը եւ թե՛ ընդհանրապես Արեւմուտք-Ռուսաստան բախումներին չներքաշվելու մոտեցումը հանգեցրել են պաշտոնական Երեւանի զգուշավոր կեցվածքին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Այս ցնցող բացահայտումը պատճառ դարձավ համատարած կոչերի` Էրդողանի հրաժարականի պահանջով, որը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են կամ մոնտաժված: Սակայն պարզվել է, որ Վարչապետի և նրա որդու խոսակցությունների ձայնագրություններն իսկական են, ըստ ամերիկյան Guarded Risk կիբեր ընկերության, որն իրականացրել է հեռախոսազանգերի մանրամասն դատափորձագիտական հետազոտություն:
Զավեշտալի է, որ Էրդողանը, ով իշխանության էր եկել որպես իսլամիստ` նպատակ հռչակելով կոռուպցիայի վերացումը թուրքական քաղաքականությունից, զոհ գնաց` «իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը բացարձակապես է փչացնում» ասույթին…
Հեռախոսազանգերը գաղտնի ձայնագրվել էին այն օրը, երբ ոստիկանությունը ներխուժել էր նախարարների, հայտնի գործարարների և պետական բանկի կառավարչի տները: Նրանք բոլորն էլ մեղադրվում են կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների մեջ ներգրավված լինելու համար:
Ներկայացնում ենք հատվածներ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի, գաղտնալսված հինգ հեռախոսազրույցներից.
Առաջին հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 8:02-ին
Էրդողան. … Հանիր քո տանից այն ամենը, ինչ ունես, լա՞վ:
Բիլալ. Ի՞նչն է որ ունեմ, հայրիկ: Քո փողը չհրկիզվող պահարանում է:
Էրդողան. Հենց դրա մասին եմ խոսում….
Բիլալ. Ի՞նչ պետք է անենք դրա հետ, հայրիկ: Որտե՞ղ պիտի դա տեղավորենք:
Էրդողան. Հատուկ տեղերում, որոշ հատուկ տեղերում…. Արա՛ այդ:
Երկրորդ հեռախոսազանգը, ժամը 11:17-ին.
Բիլալ. … Իմ եղբայր [փեսա] Բերաթն այլ բան է առաջարկում: Նա ասում է, որ մենք դրա մի մասը պիտի տանք Ֆարուքին [Կալյունչի, շինարարական ընկերության նախագահ] այլ աշխատանքի համար, որպեսզի նա կարողանա դրանք գործի մեջ դնել նախորդների նման: Այդպես անե՞նք: Այդ ձևով մենք կարող ենք մի մեծ գումար դասավորել:
Էրդողան. Միգուցե:
Բիլալ. Լավ: Մյուս մասի համար, քանի որ բիզնես համագործակցություն ենք սկսել Մեհմեդ Գյուրի հետ [շինարարական խմբի ղեկավար], մտածում ենք դա տալ նրան, ասելով. «պահի՛ր սա, դու կարող ես այն օգտագործել հետագա ծրագրերի համար»: Այս ձևով մենք կարող ենք կրճատել այն, իսկ մնացածն էլ տեղափոխել մեկ այլ տեղ:
Էրդողան. Լավ, շատ լավ, քանի դեռ անում ես…. Լավ կլինի, եթե անես…. Եթե դու կարողանաս բոլորը վերացնել:
Բիլալ. Այո, Աստծո կամոք, այսօր բոլորը կվերացնենք…
Երրորդ հեռախոսազանգը, ժամը 15:39-ին.
Էրդողան. Կատարեցի՞ր իմ բոլոր առաջադրանքները:
Բիլալ. Երեկոյան կավարտենք: Մի մասը դասավորենք. մենք դասավորել ենք Բերաթի մասը, հիմա, առաջին հերթին կկարգավորենք Մեհմեդ Գյուրի մասը, իսկ հետո մնացածը. դրանք կանենք մութն ընկնելուց հետո….
Էրդողան. Ի՞նչ է արել Սումեյին [դուստրը]:
Բիլալ. Նա դուրս է բերել, հանել դրանք, մենք խոսել ենք, և այլն:
Էրդողան. Մի՛ խոսեք հեռախոսով միմյանց հետ:
Չորրորդ հեռախոսազանգը, ժամը 23:15-ին.
Բիլալ. Ողջույն, հայրիկ, զանգահարում եմ, որ … մենք հիմնականում արեցինք [այդ]: Դու հենց հիմա ինձ զանգե՞լ ես, հայրիկ:
Էրդողան. Ոչ, ես քեզ չեմ զանգել, դու ես ինձ զանգել:
Բիլալ. Ինձ զանգահարել էին փակ համարից:
Էրդողան. Երբ ասում ես «հիմնականում», արդյոք դու ամբողջովի՞ն վերացրել ես դա:
Բիլալ. Դեռ չեմ զրոյացրել, հայրիկ: Թույլ տուր բացատրեմ: Մենք դեռևս ունենք 30 միլիոն եվրո, որը մինչև հիմա չենք կարողացել վերացնել: Բերաթը մի առաջարկ ունի: Կար լրացուցիչ 25 միլիոն դոլար, որը պիտի ստանար Ահմեդ Չալիքը [գործարար]: Նրանք առաջարկում են դա տալ [նրան]: Երբ փողը ստանանք, մի բան կանենք, ասում են նրանք: Իսկ մնացած գումարով կարող ենք բնակարան գնել Շահրիզարից, ասաց նա: Ի՞նչ կասես, հայրիկ:
Էրդողան. Ինչևէ, մենք կդասավորենք:
Բիլալ. Պիտի՞ այսպես անենք:
Էրդողան. Լավ, արա այդպես:
Բիլալ. Ուզում ես դրանք բոլորը վերացնե՞մ, հայրիկ, կամ ուզո՞ւմ ես որոշ գումար քեզ համար:
Էրդողան. Ոչ, դա չի կարելի թողնել, որդիս: Դու պիտի փոխանցես դրանք ուրիշներին, կարող ես դրանք փոխանցել Մեհմեդի հետ:
Բիլալ. Այո, տվել ենք նրանց: Մենք տվել ենք 20 [միլիոն] դոլար նրանց:
Էրդողան. Ի սեր Աստծո, առաջին հերթին դու պիտի դրանք փոխանցես: Դու կարող ես հետո դրանք անել…
Բիլալ. Այս պահին մենք կարողացանք այսքանը տալ: Դժվար է արդեն, այն շատ տեղ է զբաղեցնում: Մի մասը տեղավորել ենք մեկ այլ տեղ, մի մասը տվել ենք Թունջին, և հետո…
Էրդողան. Ամբողջը փոխանցել էիր Թունջի՞ն:
Բիլալ. Նրանք հարցրել են, ես հասկացա, որ նա կարող է վերցնել միայն 10 միլիոն եվրո:
Էրդողան. Ինչևէ, մի խոսիր սրանով [հեռախոսով]:
Բիլալ. Լավ, ուրեմն, կդասավորենք:
Էրդողան. Լավ, արա այդ: Ես չեմ կարող գալ այս գիշեր: Մնում եմ Անկարայում:
Հինգերորդ հեռախոսազանգը, 2013 թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 10:58-ին.
Էրդողան. Որոշեցի զանգահարել, տեսնել որևէ նորություն կա:
Բիլալ. Ոչ, ոչ մի բան: Աստծո օգնությամբ ավարտեցինք մեզ տված պարտականությունները:
Էրդողան. Ամե՞ն ինչ վերացվել է:
Բիլալ. Ամբողջությամբ… Ինչպե՞ս ասեմ: Ես ունեմ Սամանդիրայի և Մալթեփիի գումարը` 730 հազար դոլար և 300 հազար թուրքական լիրա: Սրանք ևս կկարգավորեմ: Մենք պարտք ենք 1 միլիոն թուրքական լիրա Ֆաիք Իշկին. ես դա կտամ նրան և կասեմ, որ մնացածը փոխանցի ակադեմիային:
Էրդողան. Բացեիբաց մի խոսի՛ր:
Բիլալ. Չանե՞մ:
Էրդողան. Ոչ, հասկացա՞ր:
Բիլալ. Լավ, հայրիկ:
Էրդողան. Ես նկատի ունեմ, որ քեզ մոտ ոչինչ չպահես, լինի դա Սամանդիրա կամ այլն… Ուղարկիր այնտեղ, որտեղ որ պետք է, ինչո՞ւ ես պահում մոտդ:
Բիլալ. Լավ, հայրիկ, բայց ես կարծում եմ, որ մենք հսկողության տակ ենք:
Էրդողան. Այն, ինչի մասին ես քեզ ասում էի հենց սկզբից…
Բիլալ. Բայց անվտանգության աշխատակիցնե՞րն են մեզ հետևում, հայրիկ:
Էրդողան. Տղաս, քեզ գաղտնալսում են:
Բիլալ. Բայց նրանք նաև տեսահսկում են մեզ:
Էրդողան. Կարող է ճիշտ լինել: Հիմա, մենք որոշ բաներ արել ենք Ստամբուլի ոստիկանական վարչությունում:
Այնուհետև լրացուցիչ ձայնագրություններ են ի հայտ եկել, որոնցում Էրդողանն ու նրա որդին խոսում են մի թուրք գործարարի առաջարկած 10 միլիոն դոլարի կաշառքը մերժելու մասին, ոչ բավարար լինելու պատճառով:
Էրդողանը կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում Նախագահ դառնալու հնարավորությունը, այլ նաև կարող է ենթարկվել երկարատև ազատազրկման իր հանցագործությունների համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Չէր կարելի հպարտությամբ չլցվել՝ տեսնելով Ավետյաց երկրում՝ Երուսաղեմում, հայերիս ունեցվածքը, որը ձեռք է բերվել ազգասեր ու հավատացյալ մեր նախնիների կողմից, բայց միևնույն ժամանակ անզեն աչքով իսկ տեսանելի էր, որ մեր սրբավայրերը խնամքի ու վերաշինության կարիք ունեն, և, ցավոք, էականորեն տարբերվում են հույն և կաթոլիկ եկեղեցիների սրբավայրերից:
Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ բարերարներ են հայտնվում՝ ձեռք մեկնելու, օգնելու շեն պահել Աստծո տան «մեր բաժինը», ու նրանցից մեկն էլ գործարար Սամվել Կարապետյանն է, որի ներդրումների շնորհիվ վերջերս վերանորոգման աշխատանքներ են կատարվել Երուսաղեմի հայոց վանքերում, սակայն դա չափազանց քիչ է. այստեղ պետական մակարդակի հոգացություն է պետք:
Մինչ Երուսաղեմի հայ համայնքի խնդիրներին անդրադառնալը, նշեմ, որ սրբավայրերի պարգևած զգացողությունը այնքան վառ էր ու հրաշալի, որ նույնիսկ 14 օր նույն ճաշացանկով սնվելը ու էլի մի քանի անհարամարությունները չխանգարեցին վերադառնալ աննկարագրելի տպավորություններով…
2006 թվականից Հայաստանից ուխտագնացություններ են կազմակերպվում Ավետյաց երկիր: Փետրվարի 2 — 13-ը Երուսաղեմ այցելած 45 հոգանոց ուխտավորների մեր խումբը 65-րդն էր, որն առաջնորդում էին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը և Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Զենոն քահանա Բարսեղյանը:
Ուխտավորներիս ուղեկցում էին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսուչ Թեոդորոս վարդապետ Զաքարյանը, Անդրանիկ, Կարապետ և Ալբերտ սարկավագները, որոնք ամեն ինչ արեցին, որ մեր 12 օրյա ուխտագնացությունը բովանդակալից ու հագեցած անցնի: Յուրաքանչյուր սրբավայրի մասին նրանց պատմած մանրամասներն էլ ավելի հետաքրքիր էին դարձնում այցը:
Մի փոքր պատմական ակնարկ. Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381թ.) որոշմամբ՝ Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն:
Ասում են՝ Հայաստանն ու հայերը Իսրայելի հետ կապեր են ունեցել դեռևս Տիգրան Մեծի ժամանակվանից: Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ այն թվագրվում է 154 թվականից: Արդեն 4-րդ դարից սկսած՝ հայերը ծանրակշիռ դիրք ունեն Սուրբ երկրում:
Իսրայելում 9000-10000 հայ կա, 1000 հայ էլ Երուսաղեմում է բնակվում, որտեղ գտնվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը` Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: Չնայած դրան՝ Երուսաղեմի հայ գաղութն աշխարհի ամենամեկուսացած համայնքն է:
Այսօր գաղութը չափազանց լուրջ հարցեր ունի, մինչդեռ Էջմիածինը մատերի արանքով է նայում իրականությանը: Հայաստանից 11-13 տարեկան տղաների այն խմբաքանակը, որ ամեն տարի ուղարկվում է Երուսաղեմ ուսանելու, չի լուծում խնդիրը. նրանք կամ դառնում են տնտեսական աշխատողներ վանքի ներսում, կամ վերադառնում Հայաստան, կամ ուսումը կիսատ թողնում ու հեռանում այլ երկիր: Քչերն են դառնում կուսակրոն վարդապետ:
Հետաքրքիր է, որ մեր հարցին, թե՝ ինչու ամուսնացյալ քահանա չի պահում պատրիարքությունը, չէ՞ որ դա կնպաստի համայնքի զորացմանը, հոգևորականներից մեկն ասաց. «Ի՞նչպես քահանան պետք է պահի ընտանիքը»:
Իսկ ինչու ոչ. մինչդեռ վանքապատկան ահռելի տարածքներ ունենք, Ձիթենու հրաշալի այգիներ, ցանկության դեպքում՝ կարելի է ինչ-որ բան կազմակերպել, ստեղծել: Սակայն դա մեծ քաղաքականության խնդիր է, որի լուծումը չեն տեսնում երուսաղեմաբնակ հայերը: Իսրայելն ինքը չի նպաստում երկրում հայերի հաստատվելուն. նրանց միայն բաժին է ընկնում սևագործ աշխատանք և ոչ մի հեռանկար:
Առանձնահատուկ մոտեցում է պետք, որպեսզի Լիբանանից, Սիրիայից, Իրաքից հայերը, որոնք նախկինում գալիս էին բնակության հաստատելու Երուսաղեմում, չհեռանան ավելի հարմարավետ երկրներ, այլ գան Իսրայել, քանի որ այդտեղի հայերը լեզվի, մշակույթային սովորությունների առումով ավելի մոտ են Երուսաղեմի հայրեին, քան հայաստանցիները:
Միայն ուխտավորներով հարցը չի լուծվի, (չնայած ուտագնացությունը բավականին գեղեցիկ և օգտակար նախձեռնություն է) պետք է լուրջ քաղաքականություն մշակել Երուսաղեմի ու այնտեղ գտնվող մեր արժեքների պահպանության առումով: Մինչդեռ Մայր աթոռը այդ հարցում ոչինչ չի ձեռնակում, իսկ իշխանությունները չտեսնելու են տալիս այս՝ իրո՛ք լրջագույն խնդիրը:
Երուսաղեմցի պատմաբան, հասարակական գործիչ, պրոֆեսոր Գևորգ Հինդլյանը մեզ հետ մասնավոր մի զրույցի ընթացքում, ի թիվս այլ մտահոգությունների, (որոնք իր հոդվածում արծարծել է «Առավոտ»-ի թղթակից Գոհար Հակոբյանը) առաջարկում է բարձրակարգ պատմաբաններ, գիտնականներ, քաղաքագետներ պատրաստել, որպեսզի յուրաքանչյուր սերունդ ունակ լինի հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնել իրականությունը և հայոց ներկայությունը Սուրբ երկրում: Այսօր այդ խնդիրը ևս ծառացած է մեր առջև:
Այսօր երբ աշխարհը արխիվներ է բացում, երբ պատմական իրողություններ են վեր հանվում, մենք մասնագետներ չունենք՝ ներկայացնելու մեր հարուստ պատմությունը: Ու դա ոչ ոքի չի հուզում:
[nggallery id=142]
Ռուզան Ավոյան
Մարտի 1-ին բյուջետային հիմնարկների աշխատակիցներին կանչել են աշխատանքի:
Նրանց ասվել է, որ գարնան 1-ին օրը շաբաթօրյակ է, և բոլորը պարտադիր պետք է ներկայանան: Տրամաբանորեն այն կապված է Մարտի 1-ի հանրահավաքի հետ՝ ինչքան շատ մարդ լինի աշխատավայրում, այնքան սակավամարդ կլինեն հանրահավաքները:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ:
«Ոստիկանությունը, պարտադրում է պատվիրատու ընկերություններին՝ խզել պահնորդական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների հետ ունեցած պայմանագիրը և այն կնքել իրենց ստորաբաժանումների հետ»,- բողոքում են, մասնավոր պահնորդական ընկերությունները:
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններն այսօր հայտարություն են տարածել, որում նշվում է, թե ՀՀ ոստիկանությունը նպատակ ունի մենաշնորհելու ոլորտը, իրենց դուրս մղելով շուկայից:
Հարցի վերաբերյալ «Հայկական Վարկածը» զրուցեց «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ-ի հիմնադիր, գործադիր — տնօրեն Ռուբեն Սերոբյանի հետ, որը բացատրեց, թե ինչ ի նկատի ունեն ոլորտը մենաշնորհել ասելով:
Նրա ներկայացմամբ, ոստիկանությունը նոր նախագիծ է ներկայացնում, որում հստակ գրված է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է պարտադիր պայմանագիր կնքեն ոստիկանությունում բացվող ստորաբաժանումների հետ:
«Ոստիկանությունը ցանկ է ներկայացնելու Կառավարություն, որում ներառելու են այնպիսի կետեր, որ մասնավորը հետ ընկնի և չկարողանա պայմանագրեր կնքել ընկերությունների հետ: Մենք դեմ ենք այդ ցանկին, այո, կան կառույցներ, որոնք պետական պաշտպանության տակ են՝ ասենք Ազգային ժողովը, և իսկապես պետք է գտնվեն ոստիկանության հսկողության տակ, իսկ ոչ պետական կառույցները գոնե թույլ տան մասնավոր ընկերությունները հսկեն, այստեղ պետք է հնարավորություն տան, որ գործարարն ինքը ընտրի՝ դիմի մասնավորին, թե ոստիկանությանը:
Մասնավոր պահնորդների մասին օրենքը հետաձգվեց մինչև 2018 թվական. (ոստիկանությունը-խմբ.) պատճառաբանում է, թե քանի որ մասնավոր պահնորդական ընկերությունները ձևավորված չեն, իբր մենք կայացած չենք, մինչև 2018 թվականը ինքը պետք է աշխատի դաշտում: Կոնկրետ մեր ընկերությունը գործում է 1996 թվականից, պայմանագիրներ ունենք շատ տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ՝ այդ թվում Համաշխարհային բանկի հետ»,-մանրամասնեց Ռուբեն Սերոբյանը:
Ըստ նրա, ամբողջ աբսուրդը նրանում է, որ մասնավոր պահնորդական ընկերությունները, որոնք այսօր մոտ 20-ն են, հարկ են վճարում, իրենց դաշտից դուրս մղելով՝ պետությունը կզրկվի մեծ գումարներից:
«Եթե տեղ տան, աշխատենք, կարող ենք հարկ վճարել պետությանը, իսկ ոստիկանությունը հարկային պարտավորություն չունի, ինքը սնվում է բյուջեից, արտաբյուջետային եկամուտները ծախսվում են նոր շենքեր, տրանսպորտային միջոցներ, անհրաժեշտ իրեր գնելու վրա: Ստացվում է, որ տարվա կտրվածքով 0 եկամուտ է գնալու բյուջե: Մեկ ժամ առաջ ենք հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ և որոշել ենք, մոտ օրերս ներկայացնել բյուջե մուտք գործող գումարների թիվը, որոնք մենք ներկայացնում ենք ամեն տարի>,-նշեց «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:
Կոնկրետ այս ընկերությունը, որն ունի 30 աշխատող և սպասարկում է 5 ընկերություն, տարեկան կտրվածքով մուծում է 15-20 մլն դրամի հարկ, իսկ ավելի խոշոր ընկերությունները, բնականաբար, ավելի շատ:
Այն հարցին, թե արդյո՞ք որևէ առաջարկ չեն ստացել ոստիկանության կողմից, որը հնարավորություն կտա իրենց շարունակել աշխատել, թեկուզ՝ որոշակի գումարի դիմաց, Ռուբեն Սերոբյանը պատասխանեց. «Նկատի ունե՞ք կաշառք, ոչ. իսկ ինչ վերաբերում է պայմանագրին, ասեմ, որ մերը մասնավոր հիմնարկ է, մենք չենք կարող ոստիկանության հետ որևէ պայմանագիր կնքել, մենք ոչ մի կապ չունենք ոստիկանության հետ, կարող ենք պայմանագիր ունենալ, հնարավոր է երկուստեք սպասարկենք ինչ-որ միջոցառում, կամ ֆուտբոլային խաղ, ուրիշ պայմանագիր չի կարող կնքվել մեր միջև»:
Ա. Սարգսյան
Կինը թարգմանության նման է. ասում է բանաստեղծ Մերուժանը, որի հետ զրուցեցինք իր՝ բոլորովին վերջերս լույս տեսած «Պոռնեզիա» ժողովածուի շրջանակներում:
-Ձեր վերջին գիրքը, որը լույս է տեսել, կոչվում է «Պոռնեզիա», որտեղ որպես խորագիր գրված է՝ «Փառքի երգեր լքվածներին», ի՞նչ նկատի ունեք լքվածներ ասելով.
— Գրքում ամփոփված բանաստեղծությունները` իբրև փառքի երգեր, ձոնված են այն կանանց, որոնք այսօր լքված են, անտեսված հասարակության կողմից, ըստ արժանվույն գնահատված չեն, ցավոք սրտի, նրանք մերժված դասին պատկանող կանայք են: Մինչդեռ ինչպես յուրաքանչյուր կին, նրանք ևս արժանի են թե՛ գուրգուրանքի, թե՛ քնքշանքի, թե՛ մեծարանքի:
-Ի՞նչ ասել է՝ մերժված դաս.
-Մերժված դաս. իրենց սիրելիներից լքված կանայք, խաբված կանայք, չգանահատված կամ ժամանակավորապես «օգտագործված» կանայք: Դա դասակարգում է, քանի որ տղամարդիկ մեծ էգոիստներ են, ու նրանց զոհերը քիչ չեն:
-Ի՞նչ եք կարծում, մեղքի բաժինն ավելի շատ կնո՞ջն է, որը հավատում է հավերժությանը, վստահում է ասված յուրաքանչյուր խոսքին: Միգուցե հենց կինն է սխալ, որ ռեալ չի նայում իրականությանը, ի վերջո, ամեն ինչ շարժման մեջ է…
-Մեղադրել որևէ մեկին այսօր իրավունք չունենք, բայց կինն է ընտրում այն տղամարդուն, ում նկատմամբ ունենում է զգացմունք: Որպեսզի այդ հարաբերությունը տևական լինի և կնոջ էությունն ու գեղեցկությունը գնահատականքի արժանանա, տղամարդը պետք է ամեն օր հայտնաբերի նրա մեջ գեղեցիկը և ապա գնահատի այն: Իմ կարծիքով, չկան տգեղ կանայք, բոլոր կանայք էլ ունեն գեղեցկություն, սակայն կանանցից յուրաքանչյուրի մեջ գեղեցկությունն արտահայտվում է յուրովի և դժվար է այն գտնել, բայց ես գիտեմ մի բան, կինը սովորաբար դասական գրականության մեջ համեմատվում է թարգմանության հետ: Ասում են՝ թարգամանությունը նման է կնոջը. եթե հավատարիմ է, գեղեցիկ չէ, եթե գեղեցիկ է, հավատարիմ չէ: Քիչ են այն կանայք, որոնք և հավատարիմ են, և գեղեցիկ: Իրականում կնոջ ինտուիցիան չի դավաճանում իրեն, ուստի նա ավելի իրատես է և արագ կողմնորոշվող, քան տղամարդը: Ցանկացած կին իր ընտրության մեջ ավելի ռեալական է և հաստատուն, քան տղամարդը:
-Տղամարդիկ, սովորաբար, իրենց կյանքի կանանց տարբեր մասերի են բաժանում՝ տան կին, սիրելի կին, աշխատավայրի կին. կանայք, որոնք լրացնում են նրանց կյանքը, բաժան- բաժան անում իրենց: Հատկապես հայ տղամարդիկ չափազանց տնավարի են վարվում իրենց շրջապատող կանաց հետ, մտածելով թե՝ նրանց նվաճելը, իրենցով անելը տղամարդու առավերությունն է, ու շատ հաճախ ընկնում են կրակը:
— Որևէ կին չի կարող պարունակել այն ամենը, ինչ դուք ասացիք, ի վերջո, բացասականը լինում է նաև կանանց մեջ, ինչպես կարող է կինը իր մեջ համադրել գեղեցիկը, խելացին, արտաքինով հմայիչը և, այսպես ասած, ամենագետը, հնարավոր չէ այս ամենը համատեղել և խտացնել իր մեջ: Մարդն ի ծնե իր արատավոր կողմերն ունի, ինչպես նաև ունի իր առավելությունները: Կինը հրապույրի առակա է, նյութ է, դու պետք է գնաս դեպի նա և, նրա մեջ գտնելով գեղեցիկը, սիրես, այնպես սիրես, որ ինքը զգա քո կողմից տրված գնահատականը և ինքը փոխադարձի քեզ իր սերը: Ինչ վերաբերում է տղամարդու կողմից իր շրջապատող կանաց տնավարի վերաբերվելուն, ապա դա խոսում է տղամարդու մտավոր կարողությունների թուլության և անճաշակության մասին: Բարձրագույն ճաշակ ունեցող տղամարդն ընտրում է իր ճաշակին համապատասխան կին և բավարարվում միայն նրանով:
-Բայց շատ մարդիկ դժվար են հետ կանգնում սովորությունից, որովհետև սերը պահելը, անընդհատ սիրո հետ կապված աշխատանքը տղամարդկանց համար, հատկապես ծույլ տղամարդկանց, մի տեսակ հոգնեցուցիչ է: Իսկ առօրյա, զուտ ֆիզիլոգիական կարիքը բավարարող կանայք շատ են շուրջը: Այսօր տղամարդկանց հոգնած տեսակ է ի հայտ եկել, որոնք բավարավում են ձեռքի տակ եղածով:
-Չկա որևէ կին, որ չունենա հմայքի, հրապույրի, գրավչության ուժ, բոլոր կանայք ունեն, այստեղ մի բան կա, տղամարդը ոչ թե իրավիճակից ելնելով պետք է մոտենա կնոջը, այլ պետք է սիրի, սիրի այնպես, որ կարողանա նվիրվել իր արյամբ, իր ողջ էությամբ:
— Կարո՞ղ է տղամարդը մի քանի կնոջ հետ հարաբերվել, կամ սիրել:
— Ցանկացած անձնավորություն՝ կին, թե տղամարդ, եթե իր կողակցին, իր կողքին եղած անձնավորությանը, կամ նրանից առավել որևէ մեկին գտնում է, անպայման գնում է դեպի հաջորդը: Հնարավոր չէ, որ որևէ կին տեսնի ավելի արժանի տղամարդ, քան իր կողքինն է և չգնա դեպի նա: Հիմա դուք կարող եք ասել՝ բարոյականությունն ո՞ւր մնաց, ինչպե՞ս կարելի է հավատարմությունը կորցնել, դավաճանել, այսպիսի բառեր են օգտագործում: Ի վերջո, ոչ կինը, ոչ տղամարդը սահմանադրություն չեն, հայրենիք չեն, որին դավաճանում ես, պարզապես գտնում ես գերազանցող որևէ մեկին, քան դու ունես և սկսում ես սիրել նրան: Այն կինը կամ այն տղամարդը, որը պարծենում է, ասելով, թե հանուն երեխաների կամ հանուն բարոյականության զոհ է գնացել՝ հրաժարվելով սիրուց, գտնելով արժանի մարդու, սուտ է, նա ստում է, ես չեմ հիշում այդպիսի դեպք:
— Տղամարդը գտնում է իր սերը, սակայն միաժամանակ չի կարողանում կապերը խզել նախկինի հետ, որին չի սիրում, ի՞նչ է դա, իրոք, խղճում է, ինչպես հաճախ ինքն է ներկայացնում, թե՞ սովորության ուժն է պահում.
-Համարձակության բացակայությունն է, պարզապես նա վճռական տղամարդ չի, որպեսզի կողմնորոշվի և ասի՝ ես գտել եմ ավելին, քան դու ես, թույլ տուր ինձ հեռանալ քեզանից: Շատ հստակ կարելի է սա ասել: Կինն ամենից առաջ՝ սեքսուալ օբյեկտ է, նա մարմին է, նա միս է, դու հրապուրվում ես նրա ֆիզիկական էությամբ, ապա սուզվում նրա ներաշխարհը, սկսում ես հայտնաբերել նրա լավ և վատ կողմերը, բայց երբ ասում են՝ սեր առաջին հայացքից, դա նշանակում է, որ տվյալ կինը կարողացավ կլանել իր մեջ քեզ, տանել իր աշխարհը, ու այդտեղ վերջանում է խնդիրը. մնացածը սուտ են, ավելորդ են: Տղամարդու և կնոջ մեջ օրգանական միացությունը սկսվում է առաջին իսկ հայացքից, իսկ հիասթափությունը սկսվում է այն ժամանակ, երբ դու դադարում ես դիմացինին սիրել, և սկսում ես մտածել, որոնել, փնտրել նրա մեջ ինչ-որ բան, այդ դեպքում կարելի է շատ արագ հայտնաբերել նրա արատավոր կողմերը և լքել:
-Փաստորեն, կյանքի դինամիկան համալրում է լքված կանանց բանակը. ի՞նչ կասեք այդ կանանց, ի՞նչպես վարվեն լքված կանայք.
-Այդ կանայք հայտնվում են մեկ ուրիշի ուշադրության կենտրոնում:
-Այսինքն, այդ հավերժական շրջապտույտը եղել է, կա և կլինի՞.
-Միանշանակ. դա անառարկելի է, անվիճելի է, ինչո՞ւ, որովհետև աշխարհն իր մեջ երկու սիրային կիսագունդ է պարունակում: Այս մոլորակը սիրո մոլորակ է, թշնամանքի մոլորակ է, բարեկամության, մերժման, լքման, պայքարի, միմյանց արժանանալու մոլորակ է, և փառք Աստծու: Փառք նաև այն տղամարդուն, որ կգտնի իր միակին, որն իր կյանքի «վերջաբանը» կլինի:
— Ձեր գրքում փառքի երգեր են լքվածներին, դրանք անդրադառնո՞ւմ են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կանաց կամ տղամարդկանց:
Ես իմ գրքում չեմ անդրադարձել այն մարդկանց, որոնք ատում են հակառակ սեռին, մասնավորապես կանանց, դա մի տեսակ է, որն ատում են կնոջը՝ որպես օրգանական էություն: Չնայած նրանք ևս լքված են լինում, և շատ ծանր են տանում այդ փաստը, քան կանայք:
Գաղտնիք չէ, որ մեր իշխանության բուրգում կան նման մարդիկ: Շատ է խոսվում նրանց մասին. մի մասը հավաստի է, մյուսը՝ կասկածելի: Բայց կան մարդիկ, որ մեր երկրի դեմքն են ներկայացնում: Ուզում եմ պատմել մեկի մասին, որն այսօր դեսպան է մի այլ երկրում, մեր հանրապետության դեսպանն է: Ես երկար ժամանակ մոտ եմ եղել այդ մարդու հետ, այդ ժամանակ նրա մասին ասում էին, որ նա համասեռամոլ է, անբարտավան է, անբարոյական է, մատնիչ է, գործակալ է… երբ ես մոտեցա նրա ընտանիքին, (նրա կնոջը շատ հարգում եմ, ակնածում եմ, նույնիսկ բանաստեղծություններ եմ նվիրել ՝աքրոստիկոսի տեսքով), նա դեռ այդ պաշտոնին չէր: Այսօր նա Ղազաստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանն է, երբ նրան դեսպան նշանակեցին, բոլորն անակնկալի եկան: Անտեղյակներին ասեմ. նախկինում Արա Սահակյանը եղել է Հայոց համազգային շարժման ազգային ժողովի փոխնախագահ: Ինչպե՞ս նրան հաջողվեց հասնել այստեղ, երբ նրան անվանում էին անվտանգության գործակալ, անբարտավան մարդ, սրիկա: Ես երկար ժամանակ հետևել եմ նրա վարքուբարքին, ու վստահ եմ ասում նա համասեռամոլ է, կեղտոտ, բամբասկոտ, դավադիր, հիշում եմ՝ ինչպես նա ժամանակին դավեց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին ու էլի շատերին, ինքը հայտնի պրովակատոր է, այս մասին ես հրապարակայնորեն ասում եմ՝ ի գիտություն այսօրվա նախագահ Սերժ Սարգսյանի և դիմում եմ նրան հարցնելով՝ ինչո՞ւ, ինչի՞ց մղված այս մարդուն նշանակեցիք դեսպան, միայն նրա համար, որ նա ատում է և չարախոսում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն: Ինչո՞ւ պետք է նման որակի մեկը որպես դեսպան հանդես գա, անպատվի ու նսեմացնի իմ հայրենիքը: Նույնասեռականները աթեիստներ են լինում, նրանք մերժում են Աստծո գոյությունը, նրանք չեն հավատում Աստծուն, որովհետև չունեն մեղքի գիտակցություն, իսկ եթե մարդը չունի մեղքի գիտակցություն, նա կարող է ամեն ստորության գնալ:
-Իսկ ավանդական կողմնորոշման տղամարդիկ, որոնք մի քանի կնոջ հետ են հարաբերություններ պահպանում, ունե՞ն մեղքի գիտակցություն:
— Իհարկե չունեն: Անհնարին է, որ ազնիվ մարդը զուգահեռաբար մի քանի կանանց հարաբերվի, ինչպես կարելի է մի քանի կնոջ միևնույն ժամանակ սիրել, ուրեմն մեկին սիրում են՝ մյուսներին կեղծում, իսկ կեղծքին ինքնին Աստծուց չէ, անաստված երևույթ է, որովհետև պատվիրան է՝ մի ստիր, եթե դու կեղծում ես, դու ստում ես, ուրեմն անհավատ ես:
Զրուցեց՝ Աննա Սարգսյանը
«Հայկական Վարկած»-ին ուղղված հարցին, թե ինչո՞ւ 2000 թ. դեկտեմբերի 26-ից (ստորագրման պահից), ուժի մեջ մտած օրենքը՝ ըստ որի «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» (Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենք, 19-րդ հոդված, 3-րդ կետ), մինչև 2013 թիվը փաստացի չի գործել ՝ չնայած բազմաթիվ դիմում – բողոքների:
Հարցը վերահասցեագրել էինք Կառավարությանը, որից ի պատասխան՝ ստացել ենք պարզաբանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներ չեն գործում ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և այլ իրավական ակտերի բացակայության պատճառով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Վերոնշյալ նորմերից է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:
Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշման` գիտական աստիճանի հավելավճար են ստանում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող պետական ծրագրերում և թեմաներում ներգրավված գիտությունների թեկնածուները և դոկտորները:
«Հայկական Վարկած»—ի զրուցակիցն է «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Սահակյանը:
— Անաչառ ու անկախ դատավորներ ունենալու նախադրյալները.
— Այսօր մեր իրականության մեջ ակտուալ է դատական իշխանության անկախության հարցը: Երբ ուսումնասիրում ենք օրենսդրական դաշտը, ՀՀ Սահմանադրությունը, որոնք կարգավորում են այս ոլորտը, առաջին հայացքից թվում է, թե բացարձակ անկախության սկզբունքով առաջնորդվող դատական համակարգ ունենք, որն ազատ է իշխանական և այլ ազդեցություններից: Կարծում եմ, որ իրականությունը փոքր-ինչ այլ է: Այն մեխանիզմները, որոնք դատավորի շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար են նախատեսված, չեն կարողանում արդյունավետ գործել, որի արդյունքում խոցելի է դառնում դատավորի անկախությունը:
Այժմ նոր օրենսդրական նախաձեռնություն է շրջանառվում, որտեղ արծարծվում են նաև դատավորների, կենսաթոշակների նվազեցման հարցը: Վստահություն չկա վաղվա օրվա նկատմամբ, որ դատավորն իր աշխատանքային գործունեությունը դադարեցնելուց և թոշակի անցնելուց հետո կարող է նյութապես ապահովված լինել: Երբ ծանոթանում եմ այդ փաստաթղթի հետ, տպավորությունս այնպիսինն է, թե արհեստականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որ որևէ մեկը չցանկանա և վախենա դատավոր աշխատել, էլ չեմ նշում այլ խնդիրների մասին, որոնք առկա են այսօրվա դատաիրավական համակարգում: Կարծում եմ, որ առաջնահերթ նյութական անկախությունը պետք է ապահովվի:
— Դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը.
— Հարցն այնքան տարածական ու խորն է, որ դժվար է ասել, թե լուծումը, որն է, որովհետև այն իրենից ներկայացնում է մի քանի ենթախնդիրներ, որոնք էլ համակցությամբ այս խնդիրն են առաջացնում. օրինակ` ովքե՞ր և ի՞նչ կարգով են Արդարադատության խորհրդի անդամներ նշանակվում, դատավորի պատասխանատվության հարցն ինչպե՞ս է առաջ գալիս, ի՞նչ հիմքերով, արդյո՞ք ճիշտ է դատավորին պատասխանատվության ենթարկել նյութական իրավունքի նորմի ոչ ճիշտ կիրառման համար, թե՞ պատասխանատվությունը սահմանված պետք է լինի միայն դատավարական իրավունքի նորմի կոպիտ խախտման դեպքերում: Նման հարցերին իր վերջին զեկույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը, որտեղ ի թիվս այլ խնդիրնրի շոշափել է նաև, այն, որ երկակի ստանդարտներ են կիրառվում դատավորի աշխատանքի ընթացքում իր պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնելիս դատավարական՝ տույժերի ենթարկելու առումով:
Ցանկացած քաղաքացի օրենքով սահմանված կարգով ունի եռաստիճան դատական համակարգով իր իրավունքների պաշտպանվածության հնարավորություն, երբ ոտնձգություններ են կատարվում իր աշխատանքային իրավունքների նկատմամբ: Նրան օրենքով սահմանված կարգով հնարավորություն է տրված, իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար: Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում դատավորն այս առումով: Եթե դատավորը, ըստ օմբուդսմենի բնորոշման «չսիրված» կամ «միջին» դատավորների կարգում է, ապա նրա հարցը արդարադատության խորհրդում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է:
Արդարադատության խորհուրդը դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով.
4) դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.
1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) գործը կարճելու մասին:
Փաստորեն որևէ այլ մարմին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որն իրավասու լինի ստուգել Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը, ինչն էլ հնարավոր սուբյեկտիվ մոտեցման տեղիք է տալիս որոշակի կոնկրետ դեպքերում՝ Դատավորին զրկելով իր իրավունքնների պաշտպանության որևէ օրենսդրական հնարավորությունից:
Գործնականում դատավորը խորհրդի որոշումը բողոքարկելու հնարավորություն չունի, իսկ նախագահը վեր է լուծում միայն այն փաստարկները, որոնք ներկայացվել են խորհրդի կողմից` այն սկզբունքով, որով և հարցը դարձել է խորհրդի քննարկման առարկա, այսինքն «միջին» և «չսիրված» դատավոր սկզբունքով:
Ինչո՞ւ դատավորը պետք է զրկված լինի Արդարադատության խորհրդի որոշումը գոնե մեկ ատյան դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից: Ինչո՞ւ հնարավորություն չտալ դատավորին, որպեսզի դիմի Սահմանադրական դատարան և վիճարկի խորհրդի որոշումը սահմանադրականության առումով, և դրանից հետո միայն նախագահի կողմից որոշվի՝ դադարեցվո՞ւմ է տվյալ դատավորի լիազորությունները, թե՝ ոչ:
Կարծում եմ, որ պետք է գործի արդարադատության խորհրդի որոշումը Սահմանադրական դատարանում բողոքարկելու մեխանիզմը, որը ոչ ավելորդ անգամ, բայց լրացուցիչ կապահովի ու կերաշխավորի դատավորի անկախության սկզբունքը: Դատավորն ավելի անկաշկանդ կաշխատի, այն մտավախությունը չի ունենա, թե որևէ մեկին իր կայացրած վճիռը դուր չգալու հետևանքով Արդարադատության խորհուրդը իր նկատմամբ որոշում կկայացնի, որից հետո կմնա ՀՀ նախագահի ստորագրության հարցը: Գոնե այդ ամենը ՍԴ-ում քննարկելու, բացատրելու, պարզաբանելու և սահմանադրությամբ իր անձեռնմխելիությունն ու անկախությունը երաշխավորված լինելու հնարավորություն կունենա:
ՀՀ նախագան հանդիսանում է դատավորի անկախության երաշխավորը, որը հիանալի սահմանադրական կարգավորում է տալիս այս հարցում նախագահի միանձնյա որոշման իրավասությանը, սակայն կարծում եմ, որ նախագան որոշումը կայացնելիս պետք է օբյեկտիվ, բազմակողմանի և օրինական հիմքերը վերլուծելու հնարավորություն ունենա:
— Կոռուպցիան դատական համակարգում.
— Ինչպես նշել էի, ըստ մարդու իրավունքների պաշտպանի բնորոշման, դատավորները բաժանվում են, այսպես ասած, «սիրված», «միջին» և «չսիրված» դատավորների՝ կախված նրանից, թե որքանով կդառնան ինչ-որ մեկի կամքի կատարող: Պետք է հասկանալ, որ դատավորն էլ մարդ է, ով այս իրականությունում է ապրում, հասարակության անդամ է, այսինքն՝ նրան խորթ չեն մարդկային տարրական ազդեցությունները՝ աշխատանք կորցնելու վախի զգացումը, ընտանեկան խնդիրները և այլն, նաև զերծ չի կարող մնալ հասարակական այն երևույթներից, որոնք բոլորիս են բնորոշ:
Աշխարհի առաջատար երկրներում արված է առավելագույնը, որպեսզի դատավորի անկախությունը հնարավոր լինի պահպանել, որ նա հնարավորինս զերծ լինի վերոնշյալ գործոնների ազդեցությունից, կարողանա իրականացնել այն գործունեությունը, որն օրենքով դրված է նրա վրա՝իրականացնել արդարադատություն: Դրա առաջին և կարևորագույն հիմնական գործոնը պետք է նյութական ապահովվածությունը լինի: Գուցե որոշ անձանց՝ և դատական համակարգում և իշխանական այլ թևերում ձեռնտու չէ, որ դատավորը, ինչպես ֆինանսապես, այնպես էլ այլ ազդեցություններից անկախ լինի:
Դատավորը, լինելով ֆինանսապես ապահովված, կարիք չի ունենա այլ ճանապարհներով իր նյութական բարվոքությունն ապահովել, իսկ դրա արդյունքում կվերանա նաև դատավորի նկատմամբ այլ ազդեցությունների կիրառման և նրան կամակատար դարձնելու հնարավորությունը: Ցավոք սրտի, այսօր շրջանառության մեջ են դրվում օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղակիորեն հարվածում են այս սկզբունքին: Մենք հիմա դատաիրավական բարեփոխումների գործընթացում ենք. հակակոռուպցիոն ծրագրերի մասին է խոսվում, զեկույցներ են ներկայացվում համաշխարհային և եվրոպական ատյաններում, որ Հայաստանում այս ու այն բարեփոխումներն են արվում, բայց գործնականում նկատվում է հակառակ դրսևորումների տենդեց:
Մեկ իրականություն կա, որի մասին դեռևս Մխիթար Գոշն էր ասել. Արդարադատությունը թանկ հաճույք է: Եթե պետությունը ցանկանում է ունենալ արդարադատություն, դրա համար պետք է վճարի, եթե չի վճարում, վճարողներ կողքից միշտ կարող են գտնվել: Հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում պետությունն առաջին հերթին պետք է ցանկանա դատավորին կայուն և արժանավայել համապատասխան աշխատավարձ տալ: Օրենքով սահմանված կարգով՝ դատավորն իրավունք չունի այլ գործունեություն իրականացնելու, հետևաբար պետք է նրա նյութական ապահովվածությունն այնքան լինի, որ չմտածի այլ եկամուտների մասին և չենթարկվի կոռուպցիոն ռիսկերի, ինչն էլ որակյալ աշխատանքի և արդարադատության իրականացման ռեալ երաշխիքներ կապահովի:
Մարինե Ամիրյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.