23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Որդուն ու Զարզանդին ազատելուց հետո Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով, նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին՝ իր պատիվն անարգելու համար, այլև սկսել է բուռն տնտեսական գործունեություն ծավալել: Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից հետո որևէ աշխատանք չէր կատարվում:
Ըստ լավատեղյակների՝ հանքը շահագործման հանձնելու համար Սուրիկ Խաչատրյանը 30 միլիոն դոլար վարկ է վերցրել ու փորձում է այդ ներդրումների միջոցով հաճելին համակցել օգտակարի հետ՝ համ հանքից օգուտներ քաղել, համ էլ 500-600 աշխատատեղ բացել, համ էլ քաղաքական դիվիդենտներ շահել: Այնուհանդերձ, Լիսկան ֆիասկո է գրանցել քաղաքական «գետնին վրա». Հայկ Գևորգյանի փոխարեն պատգամավոր ընտրվելու նրա պրոյեկտը տապալվել է: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Լիսկային ասել են՝ մոռացիր այդ մասին:
Հրապարակ
Հսկայական բնական և մարդկային պաշարներ ունեցող անծայրածիր երկրի ներուժն այնպիսին է, որ նա կարող է ստեղծել սեփական հզոր և մրցունակ տնտեսությունը՝ առանց արգելափակումների և առանց եվրոպական հարևանների հետ հակամարտությունների մեջ մտնելու։ Թե ինչու չի ստեղծում՝ այդ հարցն արդեն քաղաքական է՝ համակարգն է այդպիսին։ Իսկ այդ պայմաններում ստեղծվում է իրավիճակ, որը նկարագրված է Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա-2042» հակաուտոպիայում՝ երկիրը շրջապատված է թշնամության առաջին, երկրորդ և երրորդ գոտիներով։
Դուք կասեք՝ այսօր սեպտեմբերի 21-ն է, ի՞նչ կապ ունեն այդ նկատառումները Հայաստանի անկախության հետ։ Կարծում եմ՝ ամենաանմիջական։ Երբ դու չունես զարգացած տնտեսական, քաղաքական համակարգ, ժամանակակից տեխնոլոգիաներ և այլն, բայց ունես ահռելի չափեր, մնացած երկրների հետ հարաբերություններում քո հիմնական փաստարկն է ռազմական ուժը և արտահանվող բնական պաշարների գինը։ Հայաստանի և Մոլդովայի դեպքում այդ փաստարկները միանգամայն բավարար են՝ այն դեպքում, եթե մեր տնտեսական և քաղաքական համակարգերը հիմնականում համապատասխանում են ոուսաստանյան «օրինակին»։ Անշուշտ, համակարգի առումով Ուկրաինան էլ է այդպիսին, բայց այդ երկրի չափերն ու աշխարհագրական դիրքը բարդացնում են Ոուսաստանի խնդիրը։
Հետևաբար անկախ լինելու գրավականը Ռուսաստանից տարբերվող՝ քաղաքական և տնտեսական համակարգի զարգացման էապես ավելի բարձր աստիճանն է, որը ենթադրում է հասարակության համախմբվածություն, իշխանության լեգիտիմություն և փոխադարձ վստահություն։ Այս հարցում բոլորիս անելիքները շատ են։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք գիտակցում են, որ ապրում են պետությունում և ոչ մի պարագայում, ոչ մի տեղ չեն պատրաստվում Հայաստանից գնալ»։
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Այս պատմության սկզբում կարծիք կար, որ Պզոյին և նրա հանցախմբի անդամներին մի քանի տասնյակ տարով կդատեն։ Սակայն Պզոն զարմանալիորեն դատապարտվեց ընդամենը 37 ամսվա ազատազրկման։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պզոն այդքան քիչ է «ստացել», քանի որ համագործակցել է ամերիկյան իրավապահ համակարգի հետ։ Բացառված չէ, որ նրա հետ համագործակցության արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ամերիկյան բանտերում։
Ի դեպ՝ բացառված չէ, որ ամերիկյան կառավարությունը Պզոյին պարտադրի ընդմիշտ լքել Ամերիկան։ Իսկ մինչ այդ կրիմինալ շրջանակներում Պզոյին դադարել են որպես «օրենքով զող» վերաբերվել։ Մարդը, ով հանուն իր ազատության և կուտակած միլիարդները չկորցնելու, համագործակցել է իրավապահ համակարգի հետ՝ «փուռը տալով» հարյուրավորների, հանցագործ աշխարհում «օրենքով գողից» միանգամից վերածվում է մեկ ուրիշ բանի։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության»այսօրվա համարում:
Սեպտեմբերի 3-ից անցել է արդեն համարյա 3 շաբաթ, և կարելի է հստակ արձանագրել՝ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկը հստակ և միանշանակ չի հայտարարել, որ նա դեմ է մեր երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուն։ Եթե հռետորաբանությունը և վիրավորանքները մի կողմ դնենք, ապա ընդդիմադիրների ասելիքն է, որ ՄՄ-ին միանալը ճիշտ է, բայց դա պետք էր անել ոչ այնպես, ինչպես որ դա արել է Սերժ Սարգսյանը։ Այ, եթե մենք դա անեինք, ապա դա կանեինք ավելի գեղեցիկ և արժանապատիվ ձևով, որովհետև մենք ավելի խելացի ենք, ազնիվ, պետականամետ և լեգիտիմ։ Շատ հնարավոր է։ Բայց դրանք մարտավարական տարբերություններ են։
«Դիրքորոշում չհայտնելու համար կա ևս մի «խորամանկ» հնարք, մենք դեռ ծանոթ չենք ՄՄ-ի փաստաթղթերին, այ, երբ ծանոթանանք, մեր տղամարդկային խոսքը կասենք։
Ինչո՞ւ հիմնական քաղաքական ուժերը, ըստ էության, չեն վիճարկում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը։ Իրենց բացատրությունն այն է, որ նրանք պետականամետ են, չեն ուզում հարաբերություններ փչացնել ռազմավարական գործընկերոջ և անվտանգության երաշխավորի հետ։ Բայց նրանք իշխանություն չեն, և եթե, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասի, թե Մաքսային միությունում մենք անելիք չունենք, Պուտինը առանձնապես չի նեղանա և դրա հետևանքով Ղարաբաղը Ադրբեջանին չի տա։ Խնդիրը, հետևաբար, պետականամետության մեջ չէ։
Պարզապես քաղաքական ուժերը, որոնք իշխանության գալու հավակնություններ ունեն, գիտեն, որ այդ իշխանությունը պետք է Կրեմլից ուզեն։ Նույն Րաֆֆին էլ էր, եթե հիշում եք, ընտրություններից հետո գնացել Մոսկվա և «Պուտինից բերում էր հայ ժողովրդի հաղթանակը»։ Եթե հանկարծ «եվրասիականության» դեմ մեր քաղաքական գործիչները որևէ բան ասեն, ապա Պուտինին, բնականաբար, հարցը չի հասնի, բայց, ասենք, Կոլերովը կամ Կրիվոպուսկովը կասեն. «Հարգելիս, այդ դո՞ւ չէիր, որ մեր դեմ ինչ-որ ավել-պակաս բաներ էիր ասում։ Դե, ուրեմն, դու Հայաստանում թագավորելու շանսեր չունես»։ Այդպիսով՝ ստացվում է, որ Մաքսային միության դեմ Հայաստանում խոսում են միայն անհատներ և որոշ հասարակական կառույցներ, բայց նրանց փաստարկները ոչ ոք չի ուզում լսել։
Փոխարենը, բացի անվտանգությունից և այլն, բերվում է հետևյալ փաստարկը. Եվրամիությունը շահագրգռոված չէ, որ Հայաստանը զարգանա։ Ինքնին այդ պնդումը 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Բայց նույնքան շահագրգռված չեն նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և աշխարհի մնացած երկրները, ինչպես նաև միջազգային կառույցները։ Մեր զարգանալու մեջ շահագրգռված ենք միայն մենք
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա մերձավոր շրջապատի շուրջ ծավալվող իրադարձությունները խոստանում են բավական ուշագրավ լինել:
Իշխանությունները և իրավապահ մարմինները, որ տևական ժամանակ հանգիստ էին թողել Ղուկասյանին ու թվում էր մոռացել էին Գյումրիի քաղաքապետարանում վերջինիս պաշտոնավարման տարիներին առնչվող սկանդալային բացահայտումներն ու քրեական գործերը, խիստ ակտիվացել են:
Թերթը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ կալանավորվել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով Վարդան Ղուկասյանի մանկության ընկերն Է և նրա ամենահավատարիմ անձանցից մեկը: Ընկերոջը կալանավորելու հենց հաջորդ օրը Ղուկասյանը, ինչպես տեղեկացրել ենք, շտապել էր Ազգային ժողով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնությունը խնդրելու: Ըստ հավաստի տեղեկությունների, Վարդան Ղուկասյանին իրավապահ շրջանակներից զգուշացրած են եղել, որ հաջորդը կարող է ինքը լինել: Նույն աղբյուրներ հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը «ցրել է» Ղուկասյանին, ըստ Էության մերժելով միջնորդել նրա համար Սերժ Սարգսյանի մոտ: Ղուկասյանը, ըստ Գյամրիից հասած տեղեկությունների, կատարյալ խուճապի մեջ Է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ եվրոպացիները բավականին լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարությանը բարձրագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Գումարները, որոնք դրամաշնորհների և վարկերի տեսքով են տրամադրվել Հայաստանին, պետք է տրվեն կոնկրետ ընկերությունների, որոնք պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, ապա շահեն այն՝ կարողանալով ստանալ գումարը։ Այսինքն՝ դրամական հոսքերը պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին և կշահեն տենդերը՝ համապատասխան ֆինանսավորմամբ։
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջև։ Անցկացվող մրցույթները ձևական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում «հաղթողները»։ Մեր տեղեկություններով՝ ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, և առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Հայաստանյան կառավարման համակարգում շարունակում Է ընթանալ խոշորացման գործընթացը՝ իր հետ բերելով կադրային տեղաշարժեր։ Տեսչությունների միավորմանը զուգահեռ (տասնութ տեսչություններից մնալու են ընդամենը 8-9-ը), խոշորացում Է ընթանալու նաև տարբեր գերատեսչությունների կազմում գործող քննչական մարմիններում. դրանք ներառվելու են մեկ-երկու մարմնի մեջ։
Հասկանալի Է, որ նման մարմնի ղեկավարը մեծ հեղինակություն Է ունենալու, ուստի այդ պոստի համար պայքարը թեժ Է։ Կառավարման համակարգում նաև համատարած կրճատումներ են սպասվում, և աշխատավարձերի աճը, որի մասին ազդարարեց անձամբ Սերժ Սարգսյանը, իրականում կատարվելու Է մեծ թվով գործազուրկներ ունենալու հաշվին։ Որոշ գերատեսչություններում ասվել Է, որ մոտ 50 տոկոսով աշխատակազմը կրճատվելու Է:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
««Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցները սպասողական դրության մեջ են։ Խոսակցությունները, թե ԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը պատրաստվում է ֆաբրիկան վաճառել, օրեցօր ավելի իրատեսական են դառնում։
Նույնիսկ նոր գնորդի մասին են խոսում։ Ասում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է։ Թռչնաֆաբրիկայի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆաբրիկայի նոր գնորդի ու աշխատակիցների միջև նույնիսկ հանդիպում է եղել։ Այդ հանդիպմանը զրուցակիցս թեև ներկա չի գտնվել, բայց իրեն հայտնի որոշ մանրամասներ մեզ փոխանցեց։ «Իմացել ա, որ օրական 2 հազար դրամով ենք աշխատում, զարմացել ա ու ասել, ֆայլաբազարի գնով գործ եք անում։ Հետո Էլ ավելացրել ա. ես որ գամ, ձեր օրավարձը կբարձրացնեմ»։ Զրուցակցիս ենթադրությամբ՝ սեփականատերն իր կամքով ֆաբրիկան չէր վաճառի. «Մի բան, որ իրեն մշտական եկամուտ ա բերում, ինչի՞ պիտի ծախի։ Ասում են՝ պարտադրել են։ Երևի դրա համար էլ արտադրության ծավալներն իջեցնում են, որ ցույց տան, թե վնասով են աշխատում»։
Իսկ այն մասին, որ շարքային աշխատողներն էժան վարձատրությունը «բալանսավորում» են հավ ու ձու «թռցնելով», ինչի պատճառով ամռանը նույնիսկ մի քանի հոգի ձերբակալվեց, զրուցակիցս ասաց. «Ձու գողացողներին հեռացնում են, իսկ առողջ հավ տանող չկա. Եթե տանում էլ են, ապա՝ հիվանդ հավերը։ Այ, դրանց «մուշտարիները» Ջրառատի գերեզմանոցի մոտ են հավաքվում։ Ամեն օր, 11:30-ից սկսած, ժողովուրդ ա, որ գալիս ա գերեզման… Գիտեն, որ ժամը 12– ին անկումի տրակտորը սատկած հավեր ա բերելու՝ թափի գերեզմանի մոտի փոսը։ Բայց փոսի մոտ էլ չեն թողնում, որ հասնի։ Վրա են պրծնում ու, ով ինչքան կարում ա՝ լցնում ա մեշոկների մեջ»»,–գրում է թերթը։
Ջրառատցիներն ու հարակից գյուղերի բնակիչները սատկած հավերը որպես անասնակեր են տանում։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն էլ է զայրացած Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից: Աբրահամյանը խոսել է Մերժ Սարգսյանի մոսկովյան այցից. Մաքսային միություն մտնելու հեռանկարներից, Պուտին-Սարգսյան հարաբերություններից:
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ երեկ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են ոուսաստանաբնակ գործարարների հետ:
«Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»,- ասել է Աբրահամյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ Է ունեցել ՌԴ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մի երիտասարդ կին, որն, ըստ երևույթին, նաև քաղաքական հավակնություններ ունի, «Առավոտին» տված հարցազրույցում կոչ է արել աղջիկներին որոշակի տարիքում զրկվել կուսությունից։ Վստահ չեմ, որ այդ կոչը տեղին է. դա, ինձ թվում է, ամեն մեկի անձնական գործն է, և այստեղ որևէ պարտադրանք կամ «վերջնաժամկետ» չպիտի լինի։ Գործարան չէ, որ այսինչ ժամկետում անպայան պետք է «պլան կատարի»՝ ամեն ինչ անհատական է։ Բայց այդ կոչն ինձ այնքան արտառոց չթվաց, որքան դրա արձագանքները՝ վառել, գնդակահարել, ափսոս, մեզանում մահապատիժն այլևս գոյություն չունի և այլն։ Մարդիկ՝ տղամարդիկ և կանայք, իրենց այնպիսի բարոյական բարձունքների վրա են զգում, որ գտել են, այսպես ասած, մի «մեղավոր հոգի», որին կարող են քարկոծել։ Ով որ մեղքեր չունի, թող առաջինը քար շպրտի։
Վաղուց ստուգված բան է. մարդկանց արագ են միավորում բացասական էմոցիաները՝ ատելությունը, դատապարտումը, դժգոհությունը` «մենք բարոյականներս, ազգային արժեքների ջատագովներս, միահամուռ դատապարտում ենք… » և այլն: Եթե մարդկանց կոչ անես միասին ուրախանալ, հպարտանալ ինչ-որ բանով, սրել ինչ-որ բան, նրանք հաստատ սև բծեր կգտնեն այդ առարկայի կամ երևույթի մեջ:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.