23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում և ՀԱՕԿ-ում չեն կողմնորոշվում, թե ինչ քայլեր անեն Վոլեյբոլի ֆեդերացիայի «ապագայի» հետ կապված: Հիշեցնենք, որ շաբաթ օրը օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորելիս Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանն ընդհարվել են:
Պատճառը Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունն է՝ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն նախագահ է դարձել ԱԽՔ-ն: Այս կոնֆլիկտի ելքերը երկուսն են. կամ Ծառուկյանը պետք է հրաժարական տա, կամ Արթուրին հրաժարական պարտադրի: Մտերիմներից ոմանք խորհուրդ են տվել նրան վաբանկ գնալ՝ քաղաքակիրթ պահվածքով շնորհավորել, հարցը նույնքան քաղաքակիրթ փակել, որովհետև մինչև երեկ «գլխավոր արբիտրը»՝ Սերժ Աարգսյանը, չէր խառնվել այդ «բանավեճին», չէր փորձել պատժել Արթուրին, ինչի հույսը Ծառուկյանն ուներ: Նույն մոտիկների միջավայրում Ծառուկյանն ասել է, թե ինքը խնդիր չէր ունենա, եթե Արթուրը նախապես իրեն տեղյակ պահեր: Խնդիրը Յուրի Վարդանյանի հետ է:
Կատարվածը ոմանք վերագրել են Յուրի Վարդանյանին, ով «աբառոտկա է ֆռռացել» այն առումով, որ բացի այն բանից, որ հին վեճ ունի Ծառուկյանի հետ, օրերս էլ մի նեղ միջավայրում բողոքել է Ծառուկյանից, որ դրսում հաղթանակ տարած սպորտսմեններին մենակ է գնում-դիմավորում օդանավակայանում, իրեն չի զգուշացնում, ու «ստացվում է, որ սպորտի բնագավառի բոլոր ձեռքբերումները Ծառուկյանին են պատկանում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Վրաստան այցելած Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հարևան երկրի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախ դրվատեց Իվանիշվիլիին՝ իր պաշտոնից հրաժարական տալու պատրաստակամության համար, և հետո խոսեց այն մասին, որ եվրոպական հասարակության մեջ վրեժխնդրության համար չպիտի տեղ լինի, իսկ ընդդիմությունը դեմոկրատական պետական համակարգի անհրաժեշտ մասն է։ Ձևակերպումը բավականին դիվանագիտական է, սակայն իմաստը, որքան հասկանում եմ, հետևյալն է. նորմալ երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը իրար պարբերաբար փոխարինում են՝ պետության տեսանկյունից դրանք անտոգոնիստ չեն՝ հավասարապես ներկայացնում են քաղաքական համակարգը։ Իշխանափոխությունից հետո նա, ով եկել է իշխանության, չպիտի վրեժ լուծի նրանից, ով իշխանությունից հեռացել է։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան եկող կիրակի, պետք չէ «բռնել» Սաակաշվիլիին և նրա մերձավոր շրջապատին (այդպիսի լուրեր են պտտվում)։ Սա է, հավանաբար, ակնարկում Սիկորսկին։ Իմ կարծիքով՝ Վրաստանի հետագա բարեհաջող զարգացման գրավականներից մեկն այն է, որ Սաակաշվիլին չհետապնդվի և հնարավորություն ունենա գործունեություն ծավալել որպես ընդդիմադիր գործիչ (եթե ցանկանա, իհարկե)։
Անկախ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել մի անգամ՝ 1998-ի փետրվարին։ Այդ պահին դաշնակցականները, որոնք մինչ այդ հետապնդվում էին, վառվում էին վրեժխնդրության ցանկությունից «նախորդ հանցավոր ռեժիմի» հանդեպ, նույն զգացմունքները, ոչ այդքան վառ արտահայտված, ունեին ԱԻՄ-ն ու ԱԺՄ-ն։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես վրեժ լուծելու խնդիր ուներ. Տեր–Պետրոսյանը և նրա մերձավոր շրջապատը իրենից բարձր պաշտոններ են ունեցել, գուցե երբեմն Քոչարյանին թարս են նայել կամ թթու խոսք են ասել։ Նրա խառնվածքն ունեցող մարդու համար դա բավարար հիմք է վրեժխնդրության համար։ Եվ ահա 98-ի փետրվարից սկսվել էին քարոզչական հիստերիան, վհուկների որսը, «ժողովրդի արյունը ծծողներին» ոչնչացնելու կոչերը և այլն։ Այդ մթնոլորտը տրամաբանորեն հանգեցրեց հոկտեմբերի 27-ին, որի 14 տարին նույնպես լրանում է այս կիրակի։ Հուսանք, որ թե՛ մենք և թե՛ մեր հարևանները կկարողանան խուսափել այդ «վրեժխնդրական մթնոլորտից»։
Որտեղից է հրահրվում այդ մթնոլորտը՝ դժվարանում եմ ասել։ Ոմանք կարծում են՝ դրսից։ Իսկ ես ավելի հակված եմ մտածելու՝ ներսից, ամեն մեկիս ներսից։ Հենց այնտեղ՝ «ներսում» է նստած այդ բացիլը։ Կամ ինչպես կասեր պոետը՝ Կենտրոնաուղեղասարդը:
Առավոտ
Երևանի քաղաքապետարանը որևէ կերպ չի ցանկանում մանրամասնել և հարկատուներին հաշվետու լինել, թե «էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների համար նախատեսված 200 միլիոն դրամն ինչպես է ծախսվել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ հայտնի է, որ գումարի նշված չափը հանրային մեծ դժգոհություն էր առաջացրել, շատերն այդ առիթով հիշեցնում էին մեր երկրի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր պայմանները: Քաղաքապետարանն էլ մխիթարում էր, որ այդ գումարի մի մասը տրամադրելու են հովանավորները: Օրերս թերթը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան և հետաքրքրվել՝ «էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների համար նախատեսված 200 միլիոն դրամի ո՞ր մասն են տրամադրել հովանավորները և ո՞ր մասն է հատկացվել համայնքային բյուջեից, ովքե՞ր են հովանավորները և նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն գումար է տրամադրել, ինչպե՞ս է ծախսվել տոնակատարությունների համար նախատեսված 200 միլիոն դրամը:
Թերթի ստացած պատասխանը հետևյալն է. «Տոնակատարությունների կազմակերպման համար փաստացի հատկացված գումարը կազմել է 206.933.6 հազար դրամ, որից 95 միլիոն դրամը տրամադրվել է Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեից, իսկ մնացածը հովանավորների կողմից: Հովանավորների մասին տեղեկատվությունը զետեղված է եղել «Էրեբունի-Երևան 2795» միջոցառումների մասին իրազեկող տեղեկատվական թերթիկների և ցուցապաստւսռների վրա: Հովանավորներից յուրաքանչյուրի կողմից տրամադրված գումարի չափը կարող է հրապարակվել վերջինների համաձայնությամբ կամ նրանց կողմից: Տոնակատարությունը նախատեսվել է որպես մեկ միասնական միջոցառում, ուստի գումարի հատվածային բաշխում չի իրականացվել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկանգառներից օգտվելու դիմաց չվճարած քաղաքացիների նկատմամբ կազմել է 221 արձանագրություն։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից։ Քանի որ վերը նշված խախտման համար որպես տուգանքի չափ սահմանված է 5000 դրամ, ստացվում է, որ մեկուկես ամսվա ընթացքում քաղաքացիներից գանձվել է 1 միլիոն 105 հազար դրամ, օրական միջինը՝ 24 հազար 555 դրամ։
Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ գանձված տուգանքի 70 տոկոսը, իսկ այս դեպքում՝ 773 հազար 500 դրամը, վճարովի ավտոկանգառների սպասարկում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության մասնաբաժինն է։ 30 տոկոսը՝ 331 հազար 500 դրամը, մուտքագրվելու է համայնքային բյուջե։ Կարևոր է նշել, որ «Փարքինգ սիթի սերվիսի» կողմից տեսախցիկներով կահավորվել և վերահսկվում է Երևանի Փոքր կենտրոնի մի մասը միայն։ Սա նշանակում է, որ մայրաքաղաքի փողոցների ամբողջական կահավորումից հետո տուգանքների թիվը անկասկած մի քանի անգամ կաճի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Կանադացի լրագրող և սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի գիրքը հենց այդպես է կոչվում։ Գլադուելի տեսության էությունը հետևյալն է. փոքրիկ, երբեմն աչքի համար աննկատ փոփոխությունները կուտակվում են և ինչ-որ մի պահի սրընթաց ձևով, արմատապես փոխում իրավիճակը։ Տարրական օրինակ, օդի ջերմաստիճանը օրեցօր առանձնապես չի փոխվում, բայց «մի գեղեցիկ օր» անձրևը փոխարինվում է ձյունով։
Ի տարբերություն ֆիզիկական երևույթների՝ սոցիալական կյանքում փոփոխություններն, իհարկե, այդքան միագիծ չեն՝ այստեղ իրենց դերն են խաղում մի քանի գործոններ։ Ըստ Գլադուելի՝ գործում է համաճարակի սկզբունքը՝ հինգը վարակում են հարյուրին, հարյուրը՝ հազարներին։ Այդ տեսանկյունից նա հետազոտում է մոդայիկ դարձած երևույթները, հանցավորության հանկարծակի բռնկումները, ինչպես նաև բուն համաճարակները՝ հիվանդությունների տարածումը։
Արտագաղթը Հայաստանում նույնպես, իմ կարծիքով, «համաճարակ է», որի հիմքում, իհարկե, իշխանությունների մեղքերն են, բայց դա դարձյալ միագիծ կախվածություն չէ՝ գործոնները բազմաթիվ են։ Կամ՝ վերցնենք նույն չարաբաստիկ վոլեյբոլը. 20 տարում բացասական լիցքերը կուտակվեցին, ու մի օր պարզվեց, որ մենք, ըստ էության, չունենք ոչ ազգային հավաքական, ոչ էլ ազգային առաջնություն։ Եթե վերջերս պատասխանատվություն ստանձնած պաշտոնյան կարողանա «շրջադարձային պահ» ստեղծել, ապա բոլոր վեճերն անիմաստ էին։ Չի կարողանա, ուրեմն՝ իզուր էր ստանձնել։
Բանն այն է, որ դրական փոփոխությունները նույնպես տեղի են ունենում համաճարակի կանոններով, ինչի մասին գրում է Գլադուելը։ Գալիս է ինչ-որ մի պահ, երբ հանցագործությունների թիվը, հասնելով իր գագաթնակետին, միանգամից կտրուկ անկում է ապրում։ Կամ ցանկացած հիվանդության համաճարակ ավարտվում է նրանով, որ մի օր առողջացողների թիվը շեշտակի գերազանցում է հիվանդացողներին։ Կամ՝ արտաքուստ ապատիկ, պասիվ հասարակությունը, իր ներսում կուտակելով համապատասխան լիցքեր, 88 թվականի փետրվարին ի հայտ եկավ բոլորովին նոր՝ անճանաչելի դեմքով։ Նման «դրական համաճարակները» լինում են այն դեպքում, երբ ակտիվ մարդկանց վարքը վարակիչ է դառնում իրենց շրջապատի համար։ Առհասարակ մենք բոլորս պետք է հենց դրան էլ ձգտենք՝ մեր պոզիտիվ քայլերով նպաստել «դրական համաճարակի»՝ մարդկանց, հասարակության առողջացմանը։ Այդպիսի դեպքեր լինում են նաև լրագրության մեջ:
Առավոտ
Հոկտեմբերի 20- ին կայացած գրողների միության արտահերթ համագումարում տեղի ունեցած քվեարկությունը, կիսով չափ բաց է եղել, իսկ թեկնածուների համար ապահովված չեն եղել հավասար մրցակցային պայմաններ:
Բանն այն Է, որ այս անգամ ընտրելու իրավունք Էր ընձեռվել նաև ԼՂՀ և Սփյուռքի գրողներին, և նրանց հեռակա քվեարկությունը բաց Է ստացվել: Բացի այդ, թեկնածուների մի մասը առաջադրվել Էին նախօրոք, մյուս մասը՝ համագումարի ընթացքում: Վերջիններս Էլ, այդպիսով, զրկված են «դրսից» ձայն ստանալու հնարավորությունից: ՀԳՄ համագումարի ժամանակ ընթերցվել Է Սերժ Սարգսյանի ուղերձը, որին հետևել են ժլատ ծափահարություններ: Ծափ չտվող գրողներից մեկը հանդիմանել է կողքի ընկերոջը՝ ակտիվություն ցուցաբերելու՝ այսինքն ծափահարելու համար, վերջինս էլ արդարացել է թե՝ «Նախագահ սիմվոլին եմ ծափ տալիս, Սերժին չէ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի համաձայն, բայց մարզի դատախազության «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է «Խոտի դեզի հրկիզման» հնչեղություն ստացած գործը:
Հիշեցնենք, որ մեղադրանք Էր ներկայացված բարձրագույն կրթությամբ չորս երիտասարդների նկատմամբ, որոնք դյուրավառ հեղուկի գործադրմամբ այրել Էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիրաբանդ Խուդույանին պատկանող խոտի դեզը: Կրակի բոցերից բռնկվել Էին նաև տարածքը հսկող շան մազերը, իսկ կատարվածը խուճապ Էր առաջացրել գյուղում՝ անհանգստություն պատճառելով Խուդոյաններին ու վերջիններիս հարևաններին:
Հենց այս գործն ու արդարացման դատավճռի պահանջն է, որ կանգնել Է նախկին դատախազի կոկորդին: Եվ ոչ միայն: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ «Խոտի դեզի գործը» չի մարսելու նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանը: Կատակերգություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունները՝ երիտասարդներին, որպես «հույժ վտանգավոր հանցագործների», կես տարի պահելով կալանավայրում: Ի դեպ, բանտային պայմանները բացասաբար են անդրադարձել երիտասարդների ու հատկապես նրանցից մեկի՝ Ռոբերտ Փիլոյանի առողջության վրա:
Հոդվածն ամբողջությամ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ձեզ շա՞տ է հետաքրքրում, թե ով է Հայաստանի գրողների միության նախագահը։ Իսկ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագա՞հը։ Ո՞չ։ Ինձ էլ այդ հարցն առանձնապես չի հուզում։ Ով էլ լինի՝ գրողները դրանից ավելի լավ չեն գրի, իսկ վոլեյբոլիստներն ավելի լավ չեն խաղա։ Համենայնդեպս, այդ երկու ոլորտները համաշխարհային մաշտաբներով ներկայումս նույն մակարդակի վրա են, նույն «կլասի են», որն ընդունված է բնութագրել հայերեն «ճ» տառով։ Իհարկե, կարելի է հիշել փառապանծ անցյալը, և բաց նամակ գրել, օրինակ, Ոուսաստանի գրողների միության նախագահ Վալերի Նիկոլայևիչ Գանիչևին՝ հիշեցնելով, որ դեռևս հին շումերների սեպագիր արձանագրություններում հայ և ռուս գրողները մի սափորից էին օղի խմում։ Բայց դա էլ, հավանաբար, չի օգնի, այս և բազմաթիվ այլ ոլորտների արդի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ անմրցունակ։
Կարևորն, իհարկե, դա է, ոչ թե այս կամ այն անձը։ Սակայն երեկվա «Ֆեյսբուքը» եթե նայես, ապա կարող ես տպավորություն ստանալ, որ այս հարցերը և դրանց հետ կապված մանր միջադեպերն ավելի կարևոր են, քան Ղարաբաղի հիմնախնդիրը։ Դեռ լավ է, որ Էդիկ Միլիտոնյանը և Հովիկ Հովեյանը իրենց լրատվամիջոցները չունեն, թե չէ պատկերացնում եմ՝ ինչպիսի սարսափելի բաներ էին գրվելու այդ պոետների հասցեին։
Չէ, ինչ ուզում եք ասեք՝ կայքերն ու սոցիալական ցանցերը որքան օգուտ են բերում, այնքան էլ՝ վնաս։ Երեկ համացանցում պարբերաբար հայտնվում էր մոտավորապես այսպիսի վերնագիր՝ «Նոր մանրամասներ Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան միջադեպից»։ Հետաքրքիր է, 5 րոպեն մեկ այդ ի՞նչ մանրամասներ էին ի հայտ գալիս։ Թե՞ ընթերցողն այնքան բթացել է, որ արդեն սկսել է հավատալ դրան։ Հիշում եմ, 1992-94 թվականին մեզ այլ «մանրամասներ» էին հուզում, ամեն մեկիս տանը կամ աշխատավայրում կար Ղարաբաղի քարտեզ, որով մենք հետևում էինք՝ որ բնակավայրերն են ազատագրել կամ երբեմն, ցավոք՝ նաև թողել մեր զինվորները։ Չե՞ք գտնում, որ մենք մի քիչ մանրացել ենք։
Եվ ահա ես մտածում եմ, որ մեր, ընդհանուր առմամբ, անմրցունակ վիճակը ինչ-որ չափով պայմանավորված է նաև նրանով, որ մենք տուրք ենք տալիս մանր, գավառական կրքերին։ Գուցե մենք էլ՝ լրատվամիջոցներս, մարդկանց երբեմն սխալ ենք կողմնորոշում։ Եթե մենք մեր առաջ մեծ՝ համաշխարհային մրցակցության առումով խնդիրներ դնենք, եթե մենք ամեն ինչ չանձնավորենք և «չքաղաքականացնենք» (չակերտները վերաբերում են «քաղաքականություն» բառին, որը Հայաստանում յուրահատուկ ձևով է ընկալվում), ապա, կարող է պատահել՝ աշխարհում ավելի մրցունակ կդառնանք։ Տաղանդներ մեր ժողովուրդը շատ ունի, խելք՝ ավելի քիչ։
Առավոտ
Մի քանի անգամ ճամբարափոխ եղած, այժմ ԲՀԿ-ում հանգրվանած պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, հայերենը դորդուբեշ է արել, հիմա էլ անգլերեն բառեր է գործածում։ Երեկ մեր լրագրողի հետ զրույցի իրեն ոչ հաճելի հատվածում պատգամավորը հորդորել է դադարեցնել զրույցը, որովհետև շատ կարևոր «միտինգի» է մասնակցում։ «Ազատության հրապարակո՞ւմ»,– լրագրողի կատակ– հարցին Մարգարյանը շատ լուրջ տոնով սկսել է բացատրել, որ «միտինգ» բառն անգլերեն հանդիպում է նշանակում:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել: Խոսքը 12,15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է: Վարորդները դեռ համբերատար սպասում են:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել Է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին: Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետևյալն Է՝ ուղետրահոսքը նվազել է, և երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել Է Ֆինանսական դժվարությունների առաջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.